Լուիզ Կաուցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզ Կաուցկի
գերմ.՝ Luise Kautsky
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1864(1864-08-11)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էնոյեմբերի 1, 1944(1944-11-01)[2] (80 տարեկան)
Մահվան վայրԲիրկենաու համակենտրոնացման ճամբար
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԿարլ Կաուցկի
ԿուսակցությունԳերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներԲենեդիկտ Կաուտսկի, Կառլ Կաուտսկի, Ֆելիքս Կաուտսկի և Sophie Kautsky?
 Luise Kautsky Վիքիպահեստում

Լուիզ Կաուցկի (գերմ.՝ Luise Kautsky (Ronsperger), օգոստոսի 11, 1864(1864-08-11)[1][2], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3] - նոյեմբերի 1, 1944(1944-11-01)[2], Բիրկենաու համակենտրոնացման ճամբար), ավստրո-գերմանական ձախ քաղաքական գործիչ, Բեռլինի քաղաքային խորհրդի անդամ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական անկախ կուսակցությունից։ Կարլ Կաուցկիի երկրորդ կինը, Բենեդիկտ Կաուցկիի մայրը։

Սոցիալիստական շարժման ակտիվ մասնակից Լուիզա Կաուցկին Ռոզա Լյուքսեմբուրգի մտերիմ ընկերուհին էր, որի մահից հետո հրապարակել է նրա հետ նամակագրությունը։

1938 թվականին հրեալինելու պատճառով Գերմանիայից փախել է Նիդերլանդներ, որտեղ այրիացել Է։ Նացիստների կողմից բռնազավթված Նիդերլանդներում նա գտնվում էր Վեստերբրոքի տարանցիկ ճամբարում, որտեղից 1944 թվականին արտաքսվել է Օսվենցիմ, որտեղ էլ վախճանվել է, ըստ պաշտոնական եզրակացության` «սրտային անբավարարությունից» (այս ճամբարում սպանվածների ստանդարտ ձևակերպումը)։

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա, որոնցից Կառլը գինեկոլոգ էր (մահացել է 1938 թվականին), Ֆելիքսը (1953) տնտեսագետ էր, իսկ Բենեդիկտոսը` սոցիալ-դեմոկրատական քաղաքական գործիչ (1894-1960), որը 7 տարի է անցկացրել նացիստական համակենտրոնացման ճամբարներում, որից հետո ազատ է արձակվել Բուխենվալդից։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզ Կաուցկիի հիշատակի քարը (Գայթաքար նախագիծը Բեռլինում)

2009 թվականին Գայթաքար նախագծի շրջանակներում ի պատիվ Լուիզ Կաուցկիի հուշաքար է տեղադրվել Բեռլինում[4]։ 2011 թվականի հունվարին Բեռլինում Լուիզ և Կարլ Կաուցկիների նախկին տանը բացվել է թանգարան։

Լուիզ Կաուցկիի արխիվը գտնվում է Ամստերդամի սոցիալական պատմության ինստիտուտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 96—97. — ISBN 978-3-88099-123-1
  4. «Stolperstein Windscheidstr. 31» (գերմաներեն). Berlin.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.

Գրականության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sigrid Schmid-Bortenschlager. Österreichische Schriftstellerinnen 1880-1938: Eine Bio-Bibliographie (Stuttgarter Arbeiten zur Germanistik). — Stuttgart: Heinz, 1982. — 209 с. — ISBN 978-3880991231
  • Luxemburg, Rosa. Briefe an Karl und Luise Kautsky. (1896—1918). Ed. Luise Kautsky. Berlin: E. Laub’sche Verlagsbuchhandlung, 1923.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Կաուցկի» հոդվածին։