Jump to content

Ծավալք (Շահբուզի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծավալք (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծավալք
Mərəlik
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար
հանրապետություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇահբուզի շրջան
ՀամայնքՇահբուզի շրջան
Այլ անվանումներԾավալք, Մարալիկ
Կլիմայի տեսակՄերձարևադարձային կլիմա
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն222 մարդ (2009)
Ազգային կազմադրբեջանցիներ
Կրոնական կազմշիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ծավալք (Շահբուզի շրջան) (Ադրբեջան)##
Ծավալք (Շահբուզի շրջան) (Ադրբեջան)

Ծավալք (ներկայիս պաշտոնական անվանումը՝ Մարալիկ ադրբ.՝ Mərəlik, տառադարձմամբ՝ «Մարալիք»), գյուղ Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։

Ներկայիս Ծավալք (Մարալիկ) գյուղի մոտ՝ Նախիջևան գետի ձախ ափին, Սաղուասոնք գետակը Նախիջևան գետին միախառնվելու տեղում, գտնվում էր միջնադարյան հայաբնակ գյուղ[1]։ Այդ հին գյուղի տարածքը ընդգրկել է 45-50 բնակելի և այլ շինություններ։ Գյուղատեղին ներկայումս վերածվել է ավերակի[1]։

Ուսումնասիրությունները հավաստում են, որ միջնադարյան հայկական գյուղի տարածքում եղել են ինչպես բնակելի շինություններ, այնպես էլ պաշտպանական ամրություն՝ ամրոց։

18-րդ դարում գյուղը Տաթևի վանքին վճարել է 12 միավոր հարկ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծավալքը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Հայաստանի Հանրապետության միջպետական սահմանից մի քանի կմ հեռավորության վրա։

Կլիման մերձարևադարձային է` տաք ամառներով և մեղմ ձմեռներով։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Ծավալքի բնակչությունը կազմում է 222 մարդ։ Բնակչությունը հիմնականում ադրբեջանցիներ են, որոնք դավանում են շիա իսլամ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]