Jump to content

Խաղացողը (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղացողը
անգլ.՝ The Player
Երկիր ԱՄՆ
Ժանրվեպի էկրանավորում, դրամա և քրեական ֆիլմ
ՀիմքԽաղացողը
Թվական1992, հուլիսի 2, 1992[1] և ապրիլի 10, 1992[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Օլթմեն[3][4][5][…]
ՊրոդյուսերԴևիդ Բրաուն[5] և Մայքլ Թոլքին[5]
Սցենարի հեղինակՄայքլ Թոլքին[5]
ԴերակատարներԹիմ Ռոբինս[3][5][6][…], Սինթիա Սթիվենսոն[5][6], Գրետա Սկակկի[3][5][6][…], Փիթեր Գալահեր[5][6], Բրայոն Ջեյմս[5][6], Վինսենթ դ'Օնոֆրիո[5][6], Վուպի Գոլդբերգ[3][5][6], Ֆրեդ Ուորդ[5][6], Սիդնի Փոլաք[5][6], Ռիչարդ Գրանթ[5][6], Քրիստոֆեր Ուոքեն, Ջեֆ Գոլդբլյում[5][6], Բերթ Ռեյնոլդս[5][6], Մալքոլմ ՄակԴաուել[5][6], Ջուլիա Ռոբերտս[5][6], Բրյուս Ուիլիս[5][6], Սյուզան Սարանդոն[5][6], Դին Սթոքվել[5][6], Դինա Մերիլ[5][6], Լայլ Լովեթ[5][6], Ռենդոլ Բատինկոֆ[7], Ջերեմի Փիվեն[7], Ջինա Գերշոն[7], Մայքլ Թոլքին[7], Սթիվեն Թոլքին[7], Ռիչարդ Անդերսոն[7], Ռենե Օբերժոնուա[7], Հարրի Բելաֆոնտե[7], Քարեն Բլեք[7], Մայքլ Բոուեն[7], Գերի Բյուզի[7], Ռոբերտ Քերադայն[7], Շեր[7], Ջեյմս Հարիսոն Քոբերն կրտսեր[7], Ջոն Քյուսաք[7], Բրեդ Դեյվիս[7], Փոլ Դուլի[7], Փիթեր Ֆալք[7], Պատրիկ Սուեյզի[7], Ֆելիցիա Ֆար[7], Կատաժինա Ֆիգուրա[7], Լուիզա Ֆլետչեր[7], Դենիս Ֆրանց[7], Թերի Գար[7], Սքոթ Գլեն[7], Էլիոթ Գուլդ[7], Ջոել Գրեյ[7], Դևիդ Ալան Գրիր[7], Բաք Հենրի[7], Անժելիկա Հյուսթոն[7], Քեթի Այրլենդ[7], Սթիվ Ջեյմս[7], Սալլի Քելլերման[7], Սալլի Քիրքլենդ[7], Ջեք Լեմոն[7], Մարլի Մեթլին[7], Էնդի ՄաքԴաուել[7], Նիկ Նոլթի[7], Միմի Ռոջերս[7], Ալան Ռուդոլֆ[7], Ջիլ Սենթ Ջոն[7], Ադամ Սայմոն[7], Ռոդ Սթայգեր[7], Բրայան Թոչի[7], Լիլի Թոմլին[7], Ռոբերտ Վագներ[7], Ջեֆ Դենիելս[7], Ֆրանկո Ներո[7], Ջոան Թյուքսբերի[7], Շարի Բելաֆոնտե[7], Քեթի Լի Քրոսբի[7], Լեա Էյրս[7], Ջեք Ռայլի[7], Բերթ Ռեմսեն[7], Ջեյն Մեդոուզ[7], Ջեֆ Սելենտանո[7], Էննի Ռոս[7], Յանգ ԷմՍԻ[7] և Քելվին Սքաննել[7]
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՋերալդին Պերոնի
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա և Մալիբու
Տևողություն124 րոպե
Բյուջե8 000 000 $[8]
Շահույթ21 706 101 $[9] և 28 876 702 $[8]

«Խաղացողը» (անգլ.՝ The Player), «սև կատակերգություն» ժանրի ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1992 թվականին։ Ռեժիսորն է Ռոբերտ Օլոմենը։ Մայքլ Թոլքինի համանուն վեպի էկրանավորումն է։

Սցենարը գրել է Մայքլ Թոլքինը՝ սեփական վեպի մոտիվներով[10]։ Գլխավոր դերերում են՝ Թիմ Ռոբինս, Գրետա Սկակի, Ֆրեդ Ուորդ, Վուպի Գոլդբերգ, Փիթեր Գալախհեր, Բրայոն Ջեյմս, Սինթիա Սթիվենսոն։

Ֆիլմում կան հոլիվուդյան ֆիլմերից բազմաթիվ հղումներ։ Ռեժիսոր Օլթմենը հայտարարել է, որ այս ֆիլմը ոչ մեկին չի վիրավորում և այն սահմանել է որպես «շատ փափուկ սատիրա»։

Հոլիվուդյան կինոստուդիայի խոշոր պաշտոնյա Գրիֆին Միլն իրավունք ունի որոշել, թե առաջարկվող սցենարներից որն է արտադրության մեջ դնելու։ Միլն ունի հարյուրավոր թշնամիներ, քանի որ նախագծերի մեծ մասին նա ստիպված է ասել «ոչ»։ Ինչ-որ մեկը սկսում է նրան վախեցնել, սպառնալից նամակներ ուղարկել։ Գիֆինը նյարդայնանում է և սաստիկ զայրութի ժամանակ սպանում է անմեղ դրամատուրգին։ Նա նույնականացվում է սպանվածի այրի նկարչուհի֊ավանգարդիստի հետ և փորձում լուծել երկու բարդ խնդիր՝ խուսափել հանցագոծություն կատարելու պատժիչ և չկորցնել ղեկավարի աթոռը։

Նրա աշխատանքին սկսեց վտանգ սպառնալ, երբ ստուդիայում աշխատանքի անցավ սկսնակ բանաստեղծուհի Լարի Լևինը։ Ենթարադաբար Միլը նաև սպառնալիքներով լի նամակներ է ստացել սցենարիստ Դեյվիդ Կահանեից, ում աշխատանքը չէր ընդունել։ Կահանեի ընկերուհին՝ Ջուն Գուդմունդսդոթիրը, պատմում է Միլին, որ Դեյվիդը գտնվում է Փասադենայի թատրոնում։ Միլը գտնում է Կահանեին և ձևանալով շահագրգիռ, նրան առաջարկում է պայմանագիր կնքել իր սցենարի համար՝ հույս ունենալով, որ դա վերջ կդնի սպառնալիքներին։ Նրանք գնում են բար, որտեղ Կահանեն հարբում է և մերժում Միլի առաջարկը։ Նա Գրիֆինին անվանում է ստախոս և շարունակում ծաղրել ստուդիայում իր աշխատանքը։ Միլը դուրս է գալիս և ավտոկանգառում կռիվ անում, իսկ հետո Դեյվիդին խեղդում է ջրափոսում՝ ամեն ինչ ներկայացնելով որպես դժբախտ պատահար։

Հաջորդ օրը Միլը ընդհարվում է անվտանգության ծառայության պետ Ուոլտթեր Շտակելեմի հետ, որը պատմում է մահվան մասին և ասում, որ վերջին մարդը ում հանգուցյալը հանդիպել է այդ նա է եղել։ Միլը նորից ստանում է սպառնալիքներով լի նամակ և հասկանում, որ սխալ մարդու է սպանել։

Գրիֆինը ներկա է լինում Կահանեի հուղարկավորությանը, որտեղ զրուցում է Ջունի հետ։ Խուզարկուներ Էյվերինը և Դելոնգփրեն կասկածում են, որ Միլը կապ ունի սպանության հետ։ Միլը ևս մեկ նամակ է ստանում հյուրանոցի բարում հանդիպելու առաջարկով։ Նա գնում է հանդիպման և սպասում, բայց հանկարծ հանդիպում է երկու է սցենարիստի՝ Թոմ Օուքլինին և Էնդի Սիվելային, քանի որ Միլը միայնակ չէ, նրա հետապնդողը չի հայտնվում։ Վերադառնալով իր մեքենան, Միլը ստանում է մի նամակ, որտեղ նրան խորհուրդ է տրվում նայել թիկնոցի տակ։ Այնտեղ Միլը տեսնում է կենդանի բոժոժավոր օձ և հովանոցով սպանում։

Վախենալով, որ Լարի Լևին կշարունակի վնասելու չարամիտ փորձ անել, Միլն առաջարկում է երկու ղեկավարներին աշխատանք կատարել մեկ ֆիլմի սցենարի վրա՝ Լևիին համոզելով, որ կինոնկարը կդառնա Օսկարի հավակնորդ։ Միլի պլանը կայանում էր նրանում, Լևինի ֆիլմը կձախողվի, սակայն վերջին պահին Գրիֆինը կմիջամտի, առաջարկելով մի քանի փոփոխություններ կատարել և փրկել ֆիլմի բյուջեն։ Հետո նա կհամոզի Բոնին մեկնել Նյու Յորք և աշխատել ստուդիական բիզնեսում։

Հունիսին Գրիֆինը հանգստի է մեկնում «Desert Hot Springs» սպա-կենտրոնում։ Այնտեղ Միլը և Ջունը սիրով են զբաղվում, Միլը խոստվանում է, որ սպանել է Կահանեին, սակայն Ջունը պատասխանում է, որ միևնույն է՝ սիրում է նրան։ Միլի փաստաբանը հայտնում է, որ ստուդիայի ղեկավար Ջոել Լևիսոնը դուրս է եկել աշխատանքից և Փասադենայի ոստիկանությունը ցանկանում է, որպեսզի Միլը մասնակցի հետաքննությանը։ Վկան չկարողացավ ճանաչել նրան։

Մեկ տարի անց, ստուդիայի աշխատակիցները հետևում են Լարի Լևիի ֆիլմին, նոր, լարված հոլիվուդյան ավարտով և գլխավոր դերերում հայտնի դերասաններով։ Ֆիլմի փրկության Միլի ծրագիրը աշխատել է, և այն ղեկավարում է ստուդիան։ Գրիֆինին զանգահարում է Լևինը և առաջարկում է լսել սցենարիստի հայտը։ Նա խոստովանում է, որ հենց ինքն է եղել խորհրդավոր հետապնդողը, իսկ այժմ առաջարկում է նոր ֆիլմի սյուժեի գաղափարը՝ ստուդիայի ղեկավարի մասին, որը սպանում է սցենարիստին և խուսափում պատժից։ Գրիֆինը կհամաձայնվի միայն այն դեպքում, եթե լինի երաշխավորված երջանիկ ավարտ, որտեղ ղեկավարը մի այրի սցենարիստի հետ վարում է երջանիկ կյանք։

Քննադատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ի կայքում ֆիլմն ունի 98%- ի հավանության վարկանիշ, որը հիմնված է քննադատների 62 գրախոսությունների վրա, միջին վարկանիշը 8.8 / 10 է։ Կայքի քննադատական կոնսենսուսն ասում է. «Զուսպ ցինիկ, դառնությանը չենթարկված, «Խաղացողը» բոլոր ժամանակների հոլիվուդյան մեծագույն երգիծաբաններից մեկն է՝ Օլթմանի ստեղծագործության գագաթը»[11]։

Metacritic կայքում կինոնկարը հավաքել է 86 միավոր 100-ից, որը հիմնված է 20 արձագանքների վրա, ինչը ցույց է տալիս «համընդհանուր ճանաչումը»[12]։

Ռոջեր Էբերթը ֆիլմիը չորս աստղ է գնահատել և անվանել «խելացի և զվարճալի» ֆիլմ։ Նա թողարկվեց եկավ ճիշտ ժամանակին։ Խնայողությունների և փոխառությունների հետ կապված սկանդալներից հետո, Մայքլ Միլկենից հետո, ավելորդ հարկերից և գողացված կենսաթոշակներից հետո, ահա մի ֆիլմ, որը օգտագործում է Հոլիվուդը, որպես 1980-ականների ագահության փոխաբերություն՝ այս ֆիլմը «ունայնություն խարույկ» էր, որը պետք է լիներ»[13]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993՝ «Օսկար» մրցանակի երեք անվանակարգեր՝ լավագույն ռեժիսոր (Ռոբերտ Օլթմեն), լավագույն ադապտացված սցենար (Մայքլ Տոլկին), լավագույն մոնտաժ (Ջերալդին Պերոնի)
  • 1993՝ «Ոսկե գլոբուս» երկու մրցանակ՝ լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ, տղամարդկու լավագույն դեր՝ կատակերգություն կամ մյուզիքլ (Թիմ Ռոբինս), ինչպես նաև 2 մրցանակ՝ լավագույն ռեժիսոր (Ռոբերտ Օլթմեն), լավագույն սցենար (Մայքլ Թոլքին)
  • 1993՝ երկու մրցանակ BAFTA՝ լավագույն ռեժիսոր (Ռոբերտ Օլթմեն), լավագույն ադապտացված սցենար (Մայքլ Տոլկին), ինչպես նաև 3 անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ, տղամարդու լավագույն դեր (թիմ Ռոբինս), լավագույն մոնտաժ (Ջերալդին Պերոնի)
  • 1993՝ ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար (Մայքլ Տոլկին)
  • 1993՝ մրցանակ Էդգար Ալան Պո՝ լավագույն ֆիլմի համար
  • 1993՝ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար Սեզար մրցանակի առաջադրում
  • 1992՝ տարվա լավագույն ֆիլմերի տասնյակ՝ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի վարկածով
  • 1992՝ Կաննի կինոփառատոնի երկու մրցանակ՝ լավագույն ռեժիսոր (Ռոբերտ Օլթմեն), լավագույն դերասան (Թիմ Ռոբինս), ինչպես նաև Ոսկե արմավենու ճյուղի անվանակարգ

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլթմանը 1970-ականներին խնդիրներ ուներ հոլիվուդյան ստուդիական համակարգի հետ։ «Խաղացողը» ֆիլմի հետ ռեժիսորը վերադարձել է Հոլիվուդ՝ ֆիլմի ստեղծման համար[14]։ Սա սկիզբ դրեց Օլթմանի համար կինոարտադրության նոր շրջանին, որը շարունակեց Ռեյմոնդ Քարվերի նովելների ադապտեցմանը։

Ինտիմ տեսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլթմանին գովաբանել են սիրային տեսարանի համար, որում Թիմ Ռոբինսին ու Գրետա Սկակչիին ներքևից վերև են նկարահանել։ Ավելի ուշ Սկակչին պնդում էր, որ ռեժիսորը ցանկանում էր ամբողջությամբ մերկ տեսարան, սակայն դերասանուհին կտրականապես հրաժարվել է[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/gracz-1992
  4. http://www.imdb.com/title/tt0105151/
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 http://www.allocine.fr/film/fichefilm-7354/casting/
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 http://www.imdb.com/title/tt0105151/fullcredits
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 7,35 7,36 7,37 7,38 7,39 7,40 7,41 7,42 7,43 7,44 7,45 7,46 7,47 7,48 7,49 7,50 7,51 7,52 7,53 7,54 7,55 7,56 7,57 7,58 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 The Numbers — 1997.
  9. Box Office Mojo — 1999.
  10. Книга Майкла Толкина «Игрок» («The Player»), 1988 год.(անգլ.) // books.google.com
  11. «The Player (1992)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  12. «The Player». Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  13. Ebert, Roger "The Player" // RogerEbert.com. — 1992.
  14. The Player (film)(անգլ.) // Wikipedia. — 2019-05-02.
  15. Scacchi, Greta (2008 թ․ հուլիսի 24). «Greta Scacchi: 'I'm done with taking off my clothes on screen'». 0307-1235. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]