Կարեն Բլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Բլեք
անգլ.՝ Karen Black
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1939(1939-07-01)[1][2][2][…]
ԾննդավայրPark Ridge, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 8, 2013(2013-08-08)[2][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
ԳերեզմանEternal Hills Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՍաենթոլոգիա
ԿրթությունMaine East High School? և Հյուսիսարևմտյան համալսարան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, սցենարիստ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
ԱմուսինL. M. Kit Carson? և Stephen Eckelberry?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներHunter Carson?
 Karen Black Վիքիպահեստում

Կարեն Բլանշ Բլեք (անգլ.՝ Karen Blanche Black, ի ծնե՝ Ցիգլեր (անգլ.՝ Ziegler), հուլիսի 1, 1939(1939-07-01)[1][2][2][…], Park Ridge, ԱՄՆ - օգոստոսի 8, 2013(2013-08-08)[2][2][3][…], Սանտա Մոնիկա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, սցենարիստ, երգչուհի և կոմպոզիտոր, «Ոսկե գլոբուս» մրցանակի երկակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Բլանշ Ցիգլերը ծնվել է Չիկագոյում՝ Էլիզա և Նորման Ցիգլերների ընտանիքում[4]։ Նրա ավագ քույրը՝ Գեյլ Բրաունը, նույնպես դարձել է դերասանուհի և հայտնի է հիմնականում հեռուստատեսային դերերով։ Տասնհինգ տարեկանում ընդունվել է Էվանսթոնի հյուսիսարևմտյան համալսարան, որտեղ սովորել է հաջորդ երկու տարիներին[5]։ Այնուհետև ապագա դերասանուհին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյի ներկայացումներում։

1959 թվականին առաջնաելույթ է ունեցել կինոյում[6]։ Բլեք ազգանունը վերցրել է ամուսնուց՝ Չարլզ Բլեքից, որի հետ ամուսնացել է 1960 թվականին[7]։ Հետագա տարիներին Կարեն Բլեքը հայտնվել է հոլիվուդյան մի շարք հաջողված ֆիլմերում, այդ թվում՝ «Անհոգ հեծյալը» (1969), «Օդանավակայան 1975» (1975), «Մորեխի օրը» (1975), «Ընտանեկան դավադրություն» (1975), «Նեշվիլ» (1975) և «Այրված ընծաներ» (1976)։ 1970 թվականին «Հինգ հեշտ պիես» ֆիլմում խաղացած դերով արժանացել է «Օսկար»-ի անվանակարգի, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Հինգ տարի անց կրկին արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Մեծն Գեթսբին» (1974) ֆիլմում իր դերի համար։ Բլեքը հաճախ հանդես է եկել որպես երգչուհի և կոմպոզիտոր այն ֆիլմերում, որտեղ ինքն է նկարահանվել[8]։ 1980-1990-ական թվականներին դերասանուհին բազմաթիվ դերեր է խաղացել սարսափ ֆիլմերում։

Բլեքը չորս անգամ ամուսնացած է եղել։ 1970-ականներին միացել է սայենտոլոգներին[9], որտեղ ակտիվ գործել է մինչև կյանքի վերջ[10]։

Մահացել է 2013 թվականի օգոստոսի 8-ին Լոս Անջելեսի շրջանի հիվանդանոցում կյանքի 75-րդ տարում ստամոքսի քաղցկեղի դեմ երկարատև հանրային պայքարից հետո[11][12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1969 Անհոգ հեծյալ Easy Rider Կարեն
1970 Հինգ հեշտ պիես Five Easy Pieces Ռեյետ Դիգեստո
1971 Ծնվել է հաղթելու համար Born to Win Պարմ
1973 Թիմ The Outfit Բեթ Հարոու
1974 Մեծն Գեթսբին The Great Gatsby Միրթլ Ուիլսոն
1974 Օդանավակայան 1975 Airport 1975 Նենսի Պրիոր
1975 Նեշվիլ Nashville Քոնի Ուայթ
1976 Ընտանեկան դավադրություն Family Plot Ֆրան
1976 Այրված ընծաներ Burnt Offerings Մարիան Ռոլֆ
1977 Այծեղջյուր-1 Capricorn One Ժյուլի Դրինքվոթեր
1978 Ի փառաբանություն տարեց կանանց In Praise of Older Women Մայա
1984 Կտրեք և վազեք Cut And Run
1984 Վատ բարքեր Bad Manners / Growing Pains Գլեդիս Ֆիցպատրիկ
1986 Այլմոլորակայիններ Մարսից Invaders From Mars Լինդա Մագնուսոն
1989 Հոմեր և Էդի Homer and Eddi Բելլա
1990 Հայելի Mirror, Mirror Սյուզան Գորդոն
1991 Գիշերային երեխաներ Children of the Night Կարեն Թոմփսոն
1992 Տղան կրկնակի գործակալ է The Double O Kid տիկին Էլիոթ
1996 Եգիպտացորենի երեխաներ 4. բերքահավաք Children Of The Corn IV: The Gathering Ջուն Ռոդս
1998 Ես վաղ արթնացա իմ մահվան օրը I Woke Up Early the Day I Died մտրակով կինը
2001 Հոգիների պահապան Soulkeeper Հիասքանչ Մարթա
2001 Ջիփսի 83 Gypsy 83 Բեմբի ԼեԲլյու
2002 Թեքնոլյուստ Teknolust Կեղտոտ Դիկ
2003 1000 դիակների տուն House of 1000 Corpses Ֆայրֆլայ
2008 Ջրաներկ Watercolors միսիս Մարտին

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե գլոբուս»
1971՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Հինգ հեշտ պիես»)
1975՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Մեծն Գեթսբի»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. «Karen Black's Film Reference biography». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «IMDb bio of Karen Black». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. Somethingweird.com | Age Consent Form Արխիվացված 2007-02-16 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  7. «Karen Black (I) — Biography». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «The Pyx Soundtrack @ imdb.com». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. ««Show Business: Boom in Black», Time Magazine 1975-06-09». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Elder, Robert K.: «Karen Black reflects on her life and career», Chicago Tribune 2008-09-19». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «'Five Easy Pieces' actress Karen Black loses cancer fight — CNN.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. «Karen Black, Versatile Character Actress, Dies at 74 — The New York Times». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Բլեք» հոդվածին։