Թերի Գար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերի Գար
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1947(1947-12-11)[1][2] (76 տարեկան) կամ 1952[3]
ԾննդավայրԼեյքվուդ, Կայահոգա, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ), North Hollywood High School? և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Էդի Գար
 Teri Garr Վիքիպահեստում

Թերրի Անն «Թերի» Գար (անգլ.՝ Terry Ann «Teri» Garr, դեկտեմբերի 11, 1947(1947-12-11)[1][2] կամ 1952[3], Լեյքվուդ, Կայահոգա, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Առաջադրվել է «Օսկար» և «BAFTA» մրցանակների «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» կատեգորիայում «Տուտսի» կատակերգությունու, որի գլխավոր դերում խաղացել է Դասթին Հոֆմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերի Գարը ծնվել է 1944 թվականի Օհայո նահանգում՝ վոդևիլի արտիստ Էդի Գարի և պարուհի Ֆիլիս Լինդի ընտանիքում[4][5]։ 1962 թվականին Հյուսիսային Հոլիվուդում ավագ դպրոցն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ սովորել է Հորթրիջում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանում։ Մեկ տարի անց կայացել է նրա կինոառաջնաելույթը, և շուտով նա հանդիպել է խորեոգրաֆ և պրոդյուսեր Դևիդ Ուինթերսի հետ, որը մեծ դեր է խաղացել նրա կարիերայի ձևավորման գործում։ Ուինտերսը Գարիի համար դարձել է ընկեր, ուսուցիչ և դաստիարակ՝ հրավիրելով նրան իր մի շարք վաղ ֆիլմերում և բեմադրություններում խաղալու, որոնց թվում են «Երեկույթ մեծահասակների համար» և «Ողջույն Լաս Վեգասը» (երկուսն էլ՝ 1964)[6]։

Տասնամյակի հաջորդ տարիներին դերասանուհին էպիզոդիկ դերերով հայտնվել է մի շարք հեռուստասերիալներում և ֆիլմերում, օրինակ՝ 1968 թվականին «Աստղային ուղի։ Օրիգինալ սերիալ»-ում «Նպատակը՝ Երկիր» սերիալում (2-րդ եթերաշրջան, 26-րդ սերիա)։ Իսկ իր առաջին նշանավոր դերը խաղացել է 1974 թվականին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլաի «Զրույց» դրամայում։ Ապա հաջորդել են նոր դերերը «Երիտասարդ Ֆրանկենշտեյն», «Վոն տոն տոն՝ շուն, որը փրկեց Հոլիվուդը» (1976 թվական), «Երրորդ աստիճանի սերտ կապեր» (1977 թվական), «Ողջ սրտով» (1982 թվական), «Պարոն մայր» (1983 թվական), «Աշխատանքից հետո» (1986 թվական), «Բարձր նորաձևություն» (1994 թվական) և «Հիմարը և ավելի հիմարը» (1994 թվական) ֆիլմերում։

1982 թվականին Թերի Գարը «Օսկար» մրցանակի հավակնորդ է դարձել «Տուտսի» կատակերգությունում երկրորդ պլանի դերի համար (Դասթին Հոֆմանը գլխավոր դերում)։ Դերասանուհին հեռուստատեսային տարբեր նախագծերի հաճախակի հյուր էր, ներառյալ «Կատակերգության ժամը Սոնիի և Շերի հետ» շոուն, «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» և «Բոբ Նյուհարթի շոուն», ինչպես նաև «ՄԵՇ», «Մաքքլաուդ», «Շտապ օգնություն» և «Ընկերներ» հեռուստասերիալները, որտեղ դերասանուհին խաղացել է Ֆիբի Բուֆեյի մոր դերը։

1993-1996 թվականներին Թերի Գարն ամուսնացել է դերասան Ջոն Օ'Նիլի հետ, որից ծնվել է դուստրը՝ Մոլլին, որը, ինչպես ծնողները, դարձել է դերասանուհի։

2002 թվականին Թերի Գարը հրապարակավ հաստատել է, որ երկար տարիներ պայքարում է ցրված սկլերոզի դեմ[7]։ 2006 թվականի դեկտեմբերին դերասանուհու մոտ գլխուղեղի անոթների անևրիզմի նոպա է եղել[8]։ Թերապիայի կուրսից հետո Գարիին հաջողվել է վերականգնել լեզվական կարողությունը և շարժողական հմտությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.history.com/this-day-in-history/tootsie-actress-teri-garr-born
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Autobiography by Teri Garr (Flooring it Through Hollywood above).
  5. Garr, Teri Speedbumps: Flooring it Through Hollywood. — Hudson Street Press[en], 2005. — С. 68. — ISBN 1594630070
  6. «Teri Garr — My Life So Far» Արխիվացված 2007-09-27 Wayback Machine Ability Magazine
  7. «Teri Garr reveals she has multiple sclerosis». CNN. 2002 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
  8. Tan, Michelle (2007 թ․ հունվարի 2). «Teri Garr Recovering from Brain Aneurysm». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերի Գար» հոդվածին։