Բրեդ Դեյվիս
Բրեդ Դեյվիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1949[1][2] |
Ծննդավայր | Թալահասի, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1991[1][2] (41 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Susan Bluestein? |
Երեխա(ներ) | Alex Blue Davis?[3][4] |
Ռոբերտ Կրիլ «Բրեդ» Դեյվիս (անգլ.՝ Robert Creel "Brad" Davis, նոյեմբերի 6, 1949[1][2], Թալահասի, ԱՄՆ - սեպտեմբերի 8, 1991[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր։ Իր ոչ երկար կյանքի ընթացքում հասցրել է խաղալ ավելի քան 30 դեր, որոնցից ամենանահայտնին դարձան Բիլլի Հեյսը («Կեսգիշերային ճեպընթաց») և նավաստի Կերելը («Կերել»)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեդ Դեյվիսը ծնվել է Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում՝ ատամնաբույժ Յուջին Դեյվիսի և նրա կնոջ՝ Էն Կրիլի ընտանիքում։ Ըստ Նյու Յորք Թայմս-ի՝ մանկության տարիներին ենթարկվել է ֆիզիկական և սեռական բռնության երկու ծնողների կողմից[5]։ Ունի եղբայր՝ Ջին Դեյվիսը (անգլ.՝ Gene Davis), ով նույնպես դերասան է։
Դպրոցն ավարտելուց հետո Դեյվիսը մեկնեց Ջորջիա, որպեսզի սկսի դերասանի կարիերա: Այստեղ երաժշտական տաղանդների մրցույթում հաղթելուց հետո Դեյվիսն աշխատել է Ատլանտայի թատրոնում և երկու անգամ մեկնել Նյու Յորք՝ աշխատանք փնտրելու: Նյու Յորքում Դեյվիսն այցելել է Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիա՝ միաժամանակ հանդես գալով Ամերիկյան տեղական թատրոնում:
Նյու Յորքում Բոբբի (Ռոբերտ) Դեյվիսը փոխեց անունը Բրեդ Դեյվիսի, քանի որ Ռոբերտ Դեյվիս անունով դերասան արդեն կար:
Շարունակելով խաղալ «նեոբրոդվեյան» (անգլ.՝ off-Broadway) բեմադրություններում՝ Դեյվիսը սկսեց հանդես գալ նաև կինոյում՝ «Ինչպես տանել ամուսնությունը» (անգլ.՝ How to Survive Marriage) հեռուստասերիալում: 1976 թվականին սկսեց նկարահանվել «Սիբիլ» ֆիլմում:
1978 թվականին, երբ Ալան Փարքերի և Օլիվեր Սթոունի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում կատարեց Բիլլի Հեյսի գլխավոր դերը, հաջողությունը ժպտաց նրան: Այդ դերի համար Դեյվիսն արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի՝ խաղային ֆիլմում լավագույն դերասանական դեբյուտի համար:
«Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմում փայլուն հանդես գալուց հետո Դեյվիսը Ռայներ Ֆասբինդերից առաջարկ ստացավ նկարահանվելու իր «Կերել» ֆիլմում: Չնայած մասնագիտական ռիսկին (հոմոսեքսուալ նավաստի և մարդասպան) և այն հանգամանքին, որ նախկինում ևս խաղացել էր հոմոսեքսուալությունը շոշափող ներկայացումներում, այդուհանդերձ, համաձայնեց:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականին Դեյվիսն ամուսնացավ Սյուզեն Բլուստեյնի հետ, ով ավելի ուշ արժանացավ Էմմի մրցանակի՝ որպես դերասանի լավագույն ասիստենտ (քաստինգ-տնօրեն): Նրանք երեխա ունեցան՝ Ալեքսանդրան: Ամուսնու մահվանից հետո Սյուզենը Հիլարի Դե Վրայսի հետ հուշեր գրեց՝ «Կեսգիշերից հետո․ Բրեդ Դեյվիսի կյանքն ու մահը»:
1985 թվականին դերասանի մոտ հայտնաբերվեց ՁԻԱՀ: Դեյվիսն այդ փաստը գործնականորեն մինչև կյանքի վերջը գաղտնի պահեց՝ շարունակելով հանդես գալ կինոյում և թատրոնում: Կյանքի վերջին տարիներին խոստովանեց, որ հիվանդ է և դարձավ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվիստ: Նա մեղադրում էր հոլիվուդյան շուկային և ԱՄՆ-ի կառավարությանը այդ հիվանդությունից տառապողներին անտեսելու համար[6]:
Սկզբում ենթադրվում էր, որ դերասանը մահացել է ՁԻԱՀ-ից, սակայն Սյուզենը իր հուշերում գրել է, որ ամուսինը մահացել է թմրանյութերի չափաբաժնի չարաշահումից՝ իրականացնելով սուիցիդ (էֆտանազիա): Մահվանից մի քանի օր առաջ ուժեղ ցավերի մեջ որոշել է վերադառնալ տուն և այդտեղ անցկացնել վերջին օրերը, որտեղ էլ հենց ինքնասպան է եղել: Սյուզենը շարունակում է մնալ որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվիստ:
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1976 | ֆ | Սիբիլ | Cybil | Ռիչարդ |
1978 | ֆ | Կեսգիշերային ճեպընթաց | Midnight Express | Բիլլի Հեյս |
1981 | ֆ | Կրակոտ կառք | Chariots of Fire | ամերիկացի սպրինտեր Ջեքսոն Շոլց |
1982 | ֆ | Կերել | Querelle | նավաստի Կերել |
1990 | ֆ | Դավադրություն սպանել Հիտլերին | The Plot to Kill Hitler | Կլաուս Շենք ֆոն Շտաուֆենբերգ |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Արդյունք | Կատեգորիա | Ֆիլմ |
---|---|---|---|---|
1979 | BAFTA | ներկայացվել է | Գլխավոր դերի ամենախոստումնալից նորեկ | Կեսգիշերային ճեպընթաց |
Լավագույն դերասան | Կեսգիշերային ճեպընթաց | |||
Ոսկե գլոբուս | ներկայացվել է | Լավագույն դերասան | Կեսգիշերային ճեպընթաց | |
ստացել է | Լավագույն դերասանական դեբյուտ տղամարդու դերում | Կեսգիշերային ճեպընթաց | ||
Kansas City Film Critics Circle Awards[7] | ստացել է | Լավագույն դերասան | Կեսգիշերային ճեպընթաց |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.sheilaomalley.com/?p=33534
- ↑ «NYT»>Witchel, Alex. (16 April 1997) «For the Widow Of Brad Davis, Time Cannot Heal All the Wounds.» New York Times. Accessed July 31 2007.
- ↑ Брэд Дэвис (անգլ.) Internet Movie Database կայքում
- ↑ Kansas City Film Critics Circle — Home
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Брэд Дэвис (անգլ.) Internet Movie Database կայքում
- Брэд Дэвис at the Internet off-Broadway Database
|
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1949 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 1991 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացածներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ