Սքոթ Գլեն
| Ծնվել է | հունվարի 26, 1941[1] (85 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
| Կրթություն | Ուիլյամի և Մերիի քոլեջ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասան, դերասան, ռազմական գործիչ, լրագրող, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան և հնարքներ բանեցնող |
| Ժանրեր | վեսթեռն |
Թեոդոր Սքոթ Գլեն (հունվարի 26, 1941[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկյան դերասան։ Նա նկարահանվել է Ուես Հայտովերի դերում «Քաղաքային կովբոյ»(1980) ֆիլմում, տիեզերագնաց Ալան Շեպարդի դերում «Տղաներն այնպիսին, ինչպիսին որ պետք են» (1983) ֆիլմում, հրամանատար Բարտ Մանկուզոյի դերում «Որս „Կարմիր Հոկտեմբերի“ հետևից» (1990) ֆիլմում և Ջեկ Կրոֆորդայի դերում «Գառնուկների լռությունը» (1991) ֆիլմում։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր Սքոթ Գլենը ծնվել և մեծացել է Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում։ Նա գործարար Թեոդոր Գլենի և տնային տնտեսուհի Էլիզաբեթի որդին է[3]։ Ունի իռլանդացի և հնդիկ նախնիներ[4]։ Մանուկ ժամանակ հաճախ է հիվանդացել և մի տարի եղել է անկողնային հիվանդ։ Ի շնորհիվ ինտենսիվ մարզումների նա կարողացել է վերականգնել իր առողջությունը և շտկել կաղությունը։ Փիթսբուրգյան ավագ դպրոցն ավարտելուց հետո Գլենն ընդունվում է Վիլհելմի և Մարիայի քոլեջ, որտեղ հմտանում է անգլերեն լեզվի մեջ։ Դրանից հետո նա անցնում է ծովային ծառայողական կորպուսի շարքերը և այնտեղ 3 տարի ծառայում։ Գրեթե 5 ամիս Գլենը Kenosha Evening News-ում աշխատել է որպես ռեպորտյոր։ Նա իր ուժերը փորձել է որպես հեղինակ, սակայն հասկացել է որ չի կարող լավ դիալոգներ գրել։ Ավելի լավ դիալոգներ գրելու համար սկսել է հմտանալ դերասանական արվեստի մեջ։
Գլենը առաջին անգամ ելույթ է ունեցել 1965 թվականին Բրոդվեյում` «The Impossible Years» երգիծական պիեսում։ Նա միացել է Ջորջ Մարիսոնի դերասանական դասարանին, որտեղ օգնում էր ուսանողներին վճարել իրենց վարձը` պիեսներում խաղալով, և նաև հենց ինքն էլ հայտնվում էր «La MaMa Experimental Theatre Club» թատրոնի բեմադրած պիեսաներում։ 1967 թվականին ամուսնացել է Քերոլ Շվարցի հետ, և կնոջ ազեցության տակ դարձել է հուդաիզմի հետևորդ[4]։ 1968 թվականին Գլենն ընդունվում է The Actors Studio, և սկսում է աշխատել պրոֆեսիոնալ թատրոնում և հեռուստատեսությունում։ 1970 թվականին ռեժիսոր Ջեյմս Բրիջը նրան «The Baby Maker» ֆիլմում դեր է առաջարկում, որը դուրս է եկել այդ նուն տարում, և որը Գլենի առաջին դերն էր ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Scott Glenn Biography & TV / Movie Credits
- 1 2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=6634
- ↑ http://www.filmreference.com/film/75/Scott-Glenn.html
- 1 2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սքոթ Գլեն Internet Movie Database կայքում
- Սքոթ Գլեն Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Գլեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 26 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի ռազմական գործիչներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի դերասաններ