Լուկաս Տոռեյրա
Տոռեյրան Արսենալի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Lucas Sebastián Torreira Di Pascua | ||
Քաղաքացիությունը |
Ուրուգվայ Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1996[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ | ||
Հասակ | 166 սմ | ||
Քաշ | 65 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Արսենալ | ||
Համար | 11 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2013 | Հուլիսի 18 | ||
2013 | Մոնտեվիդեո Ուոնդերերս | ||
2013-2014 | Պեսկարա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 | Պեսկարա | 5 | (0) |
2015-2018 | Սամպդորիա | 71 | (4) |
2015-2016 | → Պեսկարա | 29 | (4) |
2018-ներկա | Արսենալ | 43 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-ներկա | Ուրուգվայ | 23 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լուկաս Տոռեյրա (իսպ.՝ Lucas Torreira, փետրվարի 11, 1996[1][2], Ֆրայ Բենտոս, Ուրուգվայ), ուրուգվայացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեսկարա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Տոռեյրան միացավ Պեսկարայի ակադեմիային[4]։ Պեսկարայի առաջին թիմի կազմում առաջին անգամ հայտավորվեց 2014 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Կարպիի դեմ խաղում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 16-ին՝ Վարեզեի դեմ խաղում[6]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 5 հանդիպում՝ ներառյալ Սերիա B-ի փլեյ-օֆֆի խաղերը։
Սամպդորիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հուլիսի 1-ին Տոռեյրան տեղափոխվեց Սամպդորիա 1․5 միլիոն եվրոյի դիմաց[7], սակայն 2015-16 մրցաշրջանում վարձավճարով վերադարձավ Պեսկարա՝ խաղաժամանակ ստանալու համար։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց օգոստոսի 9-ին՝ Իտալիայի գավաթի Զյուդտիրոլի դեմ խաղում[8]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ և օգնելով Պեսկարային նվաճել Սերիա A-ի ուղեգիր[9][10]։
2016 թվականի հուլիսի 1-ին Տոռեյրան վերադարձավ Սամպդորիա[11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Բասանո Վիրտուսի դեմ խաղում[12]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[13][14]։ 2016-17 մրցաշրջանում Տոռեյրան դարձավ Սամպդորիայի հիմնական թիմի խաղացող։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[15]։ Նոյեմբերի 19-ին նա գոլ խփեց Յուվենտուսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[16]։ Սամպդորիայի կազմում Տոռեյրան անցկացրեց 74 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Արսենալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018-19 մրցաշրջան
2018 թվականի հուլիսի 10-ին Տոռեյրան 26 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Արսենալ[17][18]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[19]՝ ստանալով 11 համարի մարզաշապիկը[20][21], որը նախկինում կրում էր Մեսութ Օզիլը[22]։ Ջեք Ուիլշերի՝ Վեստ Հեմ տեղափոխությունից[23][24] հետո Օզիլը վերցրեց 10 համարի մարզաշապիկը[25][26]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Տոռեյրան նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինելով Գրանիտ Ջակային Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[27][28]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վորսկլայի դեմ խաղում[29]։
Իր առաջին գոլը Արսենալի կազմում Տոռեյրան խփեց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[30][31]։ Դեկտեմբերի 8-ին նա խփեց Հադերսֆիլդ Թաունի դեմ հանդիպման միակ գնդակը[32][33]՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին և հինգերորդ խաղում անընդմեջ ճանաչվելով Արսենալի լավագույն ֆուտբոլիստ[34]։ 2019 թվականի մարտի 2-ին Տոռեյրան հեռացվեց խաղադաշտից Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[35][36]։ 2019 թվականի մայիսի 29-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Չելսիի դեմ խաղում[37], սակայն Արսենալը պարտվեց 4-1 հաշվով[38][39]։ Իր առաջին մրցաշրջանում Տոռեյրան անցկացրեց 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[40]։
2019-20 մրցաշրջան
2019 թվականի օգոստոսի 24-ին Տոռեյրան գոլի հեղինակ դարձավ Լիվերպուլի դեմ խաղում, սակայն Արսենալը պարտվեց 3-1 հաշվով[41][42]։ Հոկտեմբերի 30-ին նա կրկին գոլ խփեց Անգլիայի լիգայի գավաթի Լիվերպուլի դեմ խաղում[43], իսկ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 5-5 հաշվով և Արսենալը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[44][45]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոռեյրան առաջին անգամ Ուրուգվայի ազգային հավաքական հրավիրվեց 2018 թվականի մարտին[46]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մարտի 23-ին՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում[47][48]։
2018 թվականի մայիսին Տոռեյրան ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[49][50]։ Նա փոխարինման դուրս եկավ խմբային փուլի Եգիպտոսի[51][52] և Սաուդյան Արաբիայի[53][54] դեմ խաղերում, և իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հունիսի 25-ին՝ Ռուսաստանի դեմ խաղում[55][56]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[57][58]։ Տոռեյրան թիմի մեկնարկային կազմում մասնակցեց նաև փլեյ-օֆֆի Պորտուգալիայի[59] և Ֆրանսիայի[60] դեմ խաղերին, սակայն Ուրուգվայը դուրս մնաց առաջնության քառորդ եզրափակչից[61][62]։
2019 թվականի հունիսին Տոռեյրան մասնակցեց Կոպա Ամերիկային[63][64][65]՝ անցկացնելով 3 հանդիպում։ Ուրուգվայը հասավ առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պերուին[66][67]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[68]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պեսկարա | 2014–15 | Սերիա B | 5 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | 8 | 0 | |
2015–16 | 29 | 4 | 2 | 1 | 3 | 1 | 34 | 6 | ||||
Ընդհանուր | 34 | 4 | 2 | 1 | 0 | 0 | 6 | 1 | 42 | 6 | ||
Սամպդորիա | 2016–17 | Սերիա A | 35 | 0 | 1 | 0 | — | 36 | 0 | |||
2017–18 | 36 | 4 | 2 | 0 | 38 | 4 | ||||||
Ընդհանուր | 71 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 74 | 4 | ||
Արսենալ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 34 | 2 | 1 | 0 | 12 | 0 | 3 | 0 | 50 | 2 |
2019–20 | 9 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 2 | 1 | 15 | 2 | ||
Ընդհանուր | 43 | 3 | 1 | 0 | 16 | 0 | 5 | 1 | 65 | 4 | ||
Կարիերայի ընդհանուր | 148 | 11 | 6 | 1 | 16 | 0 | 11 | 2 | 181 | 14 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[68]
Ուրուգվայ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 13 | 0 |
2019 | 10 | 0 |
Ընդհանուր | 23 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսենալ
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. երկրորդ տեղ. 2018–19[38]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Uruguay - L. Torreira - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Zeqiri, Daniel (2018 թ․ հունիսի 15). «Lucas Torreira Arsenal watch: Who is he, what will he bring and what sort of World Cup is he having?». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Delfino Pescara 1936 - Carpi FC 1909, Oct 25, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Varese Calcio - Delfino Pescara 1936, May 16, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «DONE DEAL: Sampdoria sign Pescara midfielder Lucas Torreira - Tribal Football». Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Delfino Pescara 1936 - FC Südtirol, Aug 9, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Pescara promoted to Serie A after playoffs». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ AFP (2016 թ․ հունիսի 10). «Pescara seal promotion to Serie A». GulfNews. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Torreira out to earn his Samp stripes: "I'm here for the long haul" - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «UC Sampdoria - Bassano Virtus 55 ST, Aug 14, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «FC Empoli - UC Sampdoria, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Serie A TIM 2016/2017: Empoli - Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «UC Sampdoria - Chievo Verona, Oct 29, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «UC Sampdoria - Juventus FC, Nov 19, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Arsenal: Lucas Torreira agrees deal & Matteo Guendouzi set for medical». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ sport, Guardian (2018 թ․ հուլիսի 10). «Arsenal complete £26.5m signing of Uruguay midfielder Lucas Torreira». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Yousif, Layth. «Arsenal sign Uruguay World Cup star Lucas Torreira from Sampdoria». Hampstead Highgate Express (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Lucas Torreira to join Arsenal». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Arsenal sign Lucas Torreira from Sampdoria». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Lucas Torreira shirt number revealed after Arsenal confirm transfer». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Jack Wilshere joins West Ham on three-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Fisher, Ben; Steinberg, Jacob (2018 թ․ հուլիսի 9). «Jack Wilshere joins West Ham on three-year deal after Arsenal exit». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «'More than just a number': Mesut Ozil reacts to finally being given No.10 shirt». Metro (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Mesut Ozil shirt number: Arsenal star handed No.10 after Jack Wilshere exit | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Arsenal FC - Manchester City, Aug 12, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Taylor, Daniel (2018 թ․ օգոստոսի 12). «Bernardo Silva sets seal on dominant Manchester City win over Arsenal». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Arsenal FC - Vorskla Poltava, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Arsenal FC - Tottenham Hotspur, Dec 2, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Stadium, David Hytner at the Emirates (2018 թ․ դեկտեմբերի 2). «Lucas Torreira caps Arsenal's comeback in 4-2 derby win over 10-man Spurs». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Arsenal FC - Huddersfield Town, Dec 8, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Arsenal 1-0 Huddersfield Town: Lucas Torreira's late stunner sees hosts overcome Terriers» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Arsenal fans are calling Torreira their signing of the season». www.shropshirestar.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Arsenal FC, Mar 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Tottenham Hotspur 1-1 Arsenal: Hugo Lloris saves late penalty in north London derby» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մարտի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Chelsea FC - Arsenal FC, May 29, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 38,0 38,1 «Chelsea beat Arsenal 4-1 to win Europa League final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Stadium, Dominic Fifield at the Olympic; Baku (2019 թ․ մայիսի 29). «Chelsea win Europa League after Eden Hazard inspires thrashing of Arsenal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Lucas Torreira | Football Stats | Arsenal | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Liverpool FC - Arsenal FC, Aug 24, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Anfield, Paul Wilson at (2019 թ․ օգոստոսի 24). «Mohamed Salah turns on the style as lethal Liverpool see off Arsenal». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Liverpool FC - Arsenal FC, Oct 30, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Liverpool 5-5 (5-4) Arsenal: Shootout decides 10-goal thriller» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Anfield, Andy Hunter at (2019 թ․ հոկտեմբերի 30). «Curtis Jones and Liverpool beat Arsenal on penalties after 5-5 thriller». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Torreira earns first Uruguayan call-up | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Uruguay - Czech Republic, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Torreira makes Uruguay debut in China Cup victory over Czech Republic - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Egypt - Uruguay, Jun 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Egypt - Uruguay - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Uruguay - Saudi Arabia, Jun 20, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Saudi Arabia - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Steinberg, Jacob (2018 թ․ հունիսի 25). «Uruguay 3-0 Russia: World Cup 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «World Cup 2018: Uruguay ease to victory over Russia to win Group A». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Uruguay - Russia, Jun 25, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Uruguay beat ten-man Russia to win Group A - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Uruguay keep it clean as Edinson Cavani knocks Portugal out in the round of 16». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «World Cup 2018: France beat Uruguay 2-0 to reach semi-final». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Luis Suarez included in Uruguay's final Copa America squad despite injury concerns | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Injured Suarez included in Uruguay's Copa America squad». Sport (անգլերեն). 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Onefootball. «Suarez included in Uruguay's final Copa America squad». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Uruguay - Peru, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Copa America: Peru beat Uruguay on penalties to reach semi-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 68,0 68,1 «Lucas Torreira». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոռեյրայի պաշտոնական Տվիտերի էջը
- Տոռեյրայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Տոռեյրան transfermarkt-ում
- Տոռեյրան soccerbase.com-ում
- Տոռեյրան WhoScored.com կայքում
- Տոռեյրան Արսենալի պաշտոնական կայքում
- Տոռեյրան Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Տոռեյրան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Տոռեյրան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Տոռեյրա» հոդվածին։ |
|
|
|
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուրուգվայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ