Լյուդվիգ ֆոն Միզես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդվիգ ֆոն Միզես
գերմ.՝ Ludwig Heinrich Edler von Mises
Ծնվել էսեպտեմբերի 29, 1881(1881-09-29)[1][2][3][…]
Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էհոկտեմբերի 10, 1973(1973-10-10)[3][5][6][…] (92 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
ԳերեզմանՖերնկլիֆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
Ազգությունհրեա
Մասնագիտությունտնտեսագետ, փիլիսոփա, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Graduate Institute of International Studies?
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և փիլիսոփայություն
Անդամակցություն«Մոն Պելերին» համայնք
Ալմա մատերՎիեննայի համալսարան (1906) և Վիեննայի ակադեմիական գիմնազիա
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՕյգեն Բյոմ-Բավերկ[8]
Եղել է գիտական ղեկավարGottfried Haberler?, Fritz Machlup?, Օսկար Մորգենշտերն, Gerhard Tintner?, Israel Kirzner?, Ֆրիդրիխ Հայեկ, Ռոտբարդ Մյուրեյ և Louis Michael Spadaro?[9]
Հայտնի աշակերտներՖրիդրիխ Հայեկ, Gottfried Haberler?, Fritz Machlup?, Ռոտբարդ Մյուրեյ և Martha Steffy Browne?[9]
Պարգևներ
Ամուսին(ներ)Margit von Mises?
ՀայրArthur Edler von Mises?
ՄայրAdele Edle von Mises?
Ստորագրություն
Изображение автографа
 Ludwig von Mises Վիքիպահեստում

Լյուդվիգ ֆոն Միզես (գերմ.՝ Ludwig Heinrich Edler von Mises, սեպտեմբերի 29, 1881(1881-09-29)[1][2][3][…], Լվով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] - հոկտեմբերի 10, 1973(1973-10-10)[3][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), տնտեսագետ, փիլիսոփա, պատմաբան, պրաքսեոլոգ, դասական լիբերալիզմի կողմնակից։ Մեծ ներդրում է ունեցել Ավստրիական տնտեսագիտության դպրոցի զարգացման մեջ։ Ֆրիդրիխ ֆոն Հայեկի հետ համատեղ համարվում է լիբերթերիանիզմի փիլիսոփայության հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ ֆոն Միզեսը ծնվել է Լեմբերգում (Լվով, Ուկրաինա) հրեական նյութապես ապահովված ընտանիքում։ Իր ծննդյան տարում, իր պապը՝ քաղաքի հրեական համայնքի գլխավորը, ստանում է ավստրիական ազնվականի կոչում[10]։ Իր հայրը՝ ինժեներ Արթուր Էդլեր ֆոն Մեզեսը, շինարարական կապալառու էր և զբաղվում էր Գալիցիայի և Բուկովինայի երկաթգծային ճանապարհների  ֆինանսների անցկացմամբ։ Մայրը՝ Ադել ֆոն Միզեսը (Լանդաու), ավստրիացի հայտնի քաղաքական գործչի և պառլամենտի անդամ պրոֆեսոր Իոխիմ Լանդայի զարմուհին էր։

Լյուդվիգը իր մանկությունն անցկացրել է Չեռնովցիում, իսկ հետո իր ընտանիքը տեղափոխվում է Վիեննա։ Արդեն 12 տարեկան հասակում խոսում էր իդիշ, գերմաներեն, լեհերեն և ֆրանսերեն, կարդում էր հին հունարենով, հին հրեական լեզվով, լատիներենով, հասկանում էր ուկրաիներեն։ Նա ուներ երկու փոքր եղբայր՝ հայտնի ֆիզիկոս  Ռիկարդ ֆոն Միզեսը և Կառլ ֆոն Միզեսը, որը մահացել էր վաղ հասակում քութեշից։

Ավարատել է Վիեննայի համալսարանը (1906), այնուհետև աշխատել նույն համալսարանում (1913-1938): Առաջին համաշխարհային  պատերազմի ժամանակ ծառայել է որպես հրետանավոր սպա,  կռվել է ռուսական ճակատում, Գալիցիայում։ Պատերազմից հետո ծառայել է Վիեննայի Առևտրի պալատում, դասավանդել է Վիեննայի կանանց առևտրական ակադեմիայում և իր հարազատ համալսարանում։ 1920-1934 թվականներին կազմակերպել է մասանվոր դասընթացները Վիեննայի առևտրի պալատոմ։ Միզասի աշակերտներից են եղել տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը, մաթեմատիկոս Կ․ Մենգեր կրտսերը, սոցիոլոգ Ա․ Շոուն։ 1926 թվականին հիմնադրել է Ավստիայի բիզնեսի ցիկլի հետազոտությունների ինստիտուտը։

1934 թվականի գարնանը Միզեսը ստանում է Ժնևի բարձրակարգ միջազգային  համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների բաժնում դասավանդելու հրավեր։

1945-1968 թվականներին դասավանդել է Նյու Յորքի համալսարանում։ 1946 թվականին Միզեսը և իր կինը ստանում են Ամերիկայի քաղաքացիություն։

Գիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյգեն Բյոմ-Բավերկի և Կ․ Մենգերի ավանդույթների շարունակողն է։ Իր մեթոդոլոգիայում հետևում է տնտեսության Ավստրիական դպրոցի այնպիսի սկզբունքներին, ինչպիսին են սուբյեկտիվիզմը և ռացիոնալիզմը,   տնտեսագիտական  երևույթների վերլուծության համար բնական գիտությունների մեթոդների օգտագործման ժխտումը։ Միզեսի նորամուծությունը մեթոդոլոգիայում՝ ապրիորիզմի մեթոդը,  հիմնված  է պատճառական  գենետիկական մեթոդի յուրօրինակ տրամաբանական կառուցվածքների վրա որոնք չեն կարող  հերքվել փորձնական ճանապարհով։

Լիբերալիզմի վառ հետևորդներից է,  կողմնակից է նրան, որ պետությունը չպետք է խառնվի տնտեսությանը։ 1922 թվականին «Սոցիալիզմ․ Տնտեսագիտական և հասարակագիտական վերլուծություն» գրքում քննադատել է սոցիալիզմը և հիմանավորել է սոցիալիզմի  անիրագործելիությունը մի քանի պատճառներով, այդ թվում նաև տնտեսական հստակ հաշվարկներ անելու անհնարինությունը։ Այսպիսով նա հաստատում էր, որ շուկայի փոխարինումը պլանային տնտեսությամբ ի սկզբանե անհնար է, քանի որ վերջինս ստեղծվում է սխալ պատկերացումներից, որ գները հանդիսանում են կապիտալիզմի արտադրանք, և այդ պատճառով դրանք կարելի է վերացնել, չխախտելով ռեսուրսների արդյւոնավետ, հավասարաչափ բաշխման համակարգը, սակայն ապրանքը և գինը շատ խիստ փոխկապակցված են, իսկ որոշում կայացնողների թիվը շատ մեծ է, որպեսզի հեռանկարի հաշվարկը հնարավոր լինի, միայն շուկան կարող է լուծել է ռեսուրսների բաշխման և կապիտալի ներդրման հետ կապված շատ խնդիրներ արտադրության գործընթացում։

Հեղինակի աշխատանքներ է գրել ցիկլերի և փողային շրջանառության, պրաքսեոլոգիայի (մարդկային վարքի), փիլիսոփայության և իմացաբանության  բնագավառներում։

Միզեսի հրապարակումները ընդհանուր առմամաբ իրենցից ներկայացնում են դասական միկրոէկոնոտմիկական խնդիրների (արժեք, տոկոս, աշխատավարծ, կապիտալ և այլն)հետազոտություններ համադրված  ազատ շուկայական տնտեսության վստահ պաշտպանության հետ։ «Իմ ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ» հոդվածում Միեզսը գրել է.

Ես ստեղծել եմ ընդհանուր տեսություն գումարի և վարկի մասին, ինչպես նաև ես փորձել եմ բացատրել տնտեսական ցիկլը, որպես կրեդիտային ֆենոմեն․․․ Սոցիալիստական աշխարհում տնտեսագիտական հաշվարկների մասին բրոշյուրում, որը առաջին անգամ հրատարակվել է 1920 թվականին և հետագայում իմ «Սոցիալիզմ» գրոքում, ես ապացուցել եմ որ տնտեսական համակարգը, որտեղ բացակայում է մասանվոր սեփականաությունը արտադրության մեջ, չի կարող գտնել չափանիշներ, որոնցով կարելի է որոշել արտադրության գործոնների արժեքները, և հետևաբար չի կարող ներկայացնել հաշվարկներ։

1982 թվականին այրու կինը հիմնում է Լյուդվիգ ֆան Միզեսի անվան գիտական ակադեմիան։ Միզեսի հոգեդուստրը լրագրող Գիտա Սերենին էր (Gitta Sereny, 1921—2012):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաշվարկման փաստարկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիալիզմ։ տնտեսագիտական և սոցիալական վերլուծություն (1922, 1932, 1951)
  • Հակակապիտալական մտածելակերպ (1956)
  • Մարդակյին գործունեություն։ տրակտատ տնտեսական թեորեմի մասին (Human Action: A Treatise of Economics, 1949)
  • Տնտեսական ճգնաժամ և դրա պատճառները (հաշվետվություն) (1931)
  • Լիբերալիզմ և դասական ավանդույթներ (գիրք) (1927)

Հրատարակությունները ռուսերեն լեզվով

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Антонович Ю. Н. Трактовка предпринимательства Людвигом фон Мизесом//Глобальный мир: антикризисные императивы, модернизация, институты. — М.: Вузовская книга, 2012. — ISBN 978-5-9502 (ошибоч.)
  • Блауг М. Мизес, Людвиг Е. фон // 100 великих экономистов после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 196-199. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3.
  • Левита Р. О Людвиге фон Мизесе, его жизни и работах // Мизес Л. фон. Бюрократия. Запланированный хаос. Антикапиталистическая ментальность. — М.: Дело; Catallaxy, 1993.
  • Мизес Людвиг фон // Мёзия — Моршанск. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 16).
  • Селигмен Б. Людвиг фон Мизес: экономический либерализм «in extremis» (глава из книги Бена Селигмена «Основные течения современной экономики: экономическая мысль с 1870 г.»).
  • Хайек Ф. А. Глава четыре. Людвиг фон Мизес (1881—1973) // Собрание сочинений. Т. 4. Судьбы либерализма / русск.пер. Б.Пинскера на «Московском либертариуме».
  • Hülsmann J. G. Mises. The Last Knight of Liberalism. — Auburn, Al.: The Ludwig von Mises Institute, 2007. — 1143 p. — ISBN 978-1-933550-18-3.
  • Ludwig von Mises (англ.). — статья из Encyclopædia Britannica Online. Проверено 8 июня 2014.
  • Mises M. von. My Years with Ludwig von Mises. — Arlington House, 1976; 2nd ed., 1984.
  • Rothbard M. N. Mises, Ludwig Elder von — in: Eatwell J., Milgate M., and Newman P. (eds.). The New Palgrave: A Dictionary of Economics, vol. 3. — Macmillan, 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]