Jump to content

Լանչխութի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

{{Տեղեկաքարտ |bodyclass=infobox vcard

|above=

Լանչխութի շրջան
վրաց.՝ ლანჩხუთის მუნიციპალიტეტი

|abovestyle=text-align:center; |image=

Դրոշ Զինանշան


|image2 = |caption2 = |image3 = |caption3 = |labelstyle=background: #eaecf0;width:30%;text-align:right;padding-left:0.5em;padding-right:0.5em;white-space:nowrap;font-weight: normal |label1 = Երկիր | data1 = Վրաստան Վրաստան |label2 = Մասն է | data2 = |label3 = Հիմն | data3 = |label4 = Կարգավիճակ | data4 = Մունիցիպալիտետ |label5 = Մտնում է | data5 = Գուրիայի մարզ |label6 = Ներառում է | data6 = 55 գյուղ |label7 = Վարչկենտրոն | data7 = Լանչխութ |label8 = Մայրաքաղաք | data8 = Լանչխութ Լանչխութի շրջան (վրաց.՝ ლანჩხუთის მუნიციპალიტეტი՝ լանչխութիս մունիցիպալիտետի) երկրորդ մակարդակի վարչական միավոր Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի մեջ։

Շրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։

1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։

1918-1921 թվականներին Լանչխութը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։

1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրաց.՝ გურიის მხარე)։ 2006 թվականին Լանչխութի շրջանն անվանափոխվում է որպես «Լանչխութի մունիցիպալիտետ»

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնը Լանչխութ քաղաքն է։ Շրջանը բաժանված է 16 սակրեբուլոյի, որոնցից 15-ը գյուղական են։ Վերջիններիս մեջ միավորված է 55 գյուղ՝

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ շրջանի ապրում էր 38 600 մարդ[1].

2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 40 507 մարդ[2]։ Բնակչությունը նվազել էր արդեն 2014 թվականի 31 486 մարդ[3]։

Ճամփաբաժան Սուփսա գյուղի մոտ
Ազգություն Տոկոս[4]
Վրացիներ 98,89 %
Ռուսներ 0,50 %
Հայեր 0,32 %
Ուկրաինացիներ 0,11 %
Հույներ 0,04 %
Ադրբեջանցիներ 0,03 %
Օսեր 0,02 %
Աբխազներ 0,01 %
տեսարան Լանչխութ քաղաքից

Շրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանչխութի շրջանը գտնվում է Սև ծովի ափին և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործություն, անասնապահություն և այգեգործություն։

Քաղաքային տնտեսությունը հիմնականնում կենտրոնացած է շրջկենտրոն Լանչխութում։

Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։ Տեսարժան վայրերից են Ջիխեթը, Օքոնի վանքը, Սուրբ Գեորգի և Սուրբ Փրկիչ եկեղեցիները և այլն։ Ամռանը շատերը հանգստանում են Սև ծովի ափին գտնվող բնակավայրերում ու լողափներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Оценка населения Грузии на 2004—2014 гг. по муниципалитетам по данным Департамента статистики Грузии Արխիվացված 2014-07-22 Wayback Machine (անգլ.)
  2. «Վրաստանի բնակչության մարդահամարի տվյալներ, 2002» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  4. http://pop-stat.mashke.org/georgia-ethnic-loc2014.htm georgia-ethnic- 2014