Իսմայիլա Սար
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սենեգալ | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սեն Լուի, Սենեգալ | ||
Հասակ | 185 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ուոթֆորդ | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
2009-2016 | Ջեներեյշն Ֆուտ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 | Մեց | 31 | (5) |
2017-2019 | Ռեն | 59 | (13) |
2019-ներկա | Ուոթֆորդ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 | Սենեգալ Մ23 | 3 | (0) |
2017-ներկա | Սենեգալ | 27 | (4) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իսմայիլա Սար (ֆր.՝ Ismaïla Sarr, փետրվարի 25, 1998[1], Սեն Լուի, Սենեգալ), սենեգալցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ուոթֆորդի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի կարիերան Սարը սկսել է սենեգալական Ջեներեյշն Ֆուտում[3][4]։ 2016 թվականի հուլիսի 13-ին նա 5 տարվա պայմանագիր կնքեց Մեցի հետ[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ Լիլի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[6]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց 2017 թվականի փետրվարի 8-ին՝ Դիժոնի դեմ խաղում[7]։ Մարտի 12-ին Սարը գոլի հեղինակ դարձավ Սենտ Էտիենի դեմ խաղում՝ բացելով հանդիպման հաշիվը 1-ին րոպեին[8]։ Ապրիլի 29-ին սենեգալցին գոլ խփեց Նանսիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[9]։ Մայիսի 14-ին նա գոլի հեղինակ դարձավ Թուլուզի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվե 1-1 հաշվով[10]։ Իր առաջին մրցաշրջանում Սարը անցկացրեց 31 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[11]։
Ռեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 26-ին Սարը 17 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռեն[12][13]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[14][15], թեև ուներ տրանսֆերային առաջարկ Բարսելոնայից[16][17][18]։ Իր դեբյուտը Ռենի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ Տրուայի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Թուլուզի դեմ խաղում[20]։ 2018 թվականի հունվարի 26-ին Սարը գոլ խփեց Դիժոնի դեմ խաղում, սակայն Ռենը պարտվեց 2-1 հաշվով[21]։ 2018 թվականի մարտին սենեգալցին 3 հանդիպում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ՝ Ամյենի[22], Սենտ Էտիենի[23] և Բորդոյի[24] դեմ խաղերում։ 2017-18 մրցաշրջանում Սարը անցկացրեց 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[25]։
2018 թվականի օգոստոսի 18-ին Սարը խփեց Անժեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռենին[26]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Յաբլոնեցի դեմ խաղում[27]։ Այս խաղում Սարը դարձավ գոլի հեղինակ, որը հետագայում ճանաչվեց Եվրոպայի Լիգայի 2018-19 մրցաշրջանի լավագույն գոլը[28][29]։ Հոկտեմբերի 21-ին սենեգալցին գոլ խփեց Սենտ-Էտիենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[30]։ Դեկտեմբերի 5-ին Սարը 2 գոլային փոխացման հեղինակ դարձավ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[31]։ Դեկտեմբերի 13-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի Աստանայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[32][33]։ 2019 թվականի մարտի 10-ին Սարը 2 գոլային փոխանցում տվեց Կանի դեմ խաղում[34]։ Ապրիլի 27-ին սենեգալցին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[35]՝ օգնելով Ռենին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[36][37][38]։ Ակումբի կազմում Սարը անցկացրեց 77 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Ուոթֆորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 8-ին Սարը 5 տարվա պայմանագիր կնքեց Ուոթֆորդի հետ[39][40][41]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 30 միլիոն ֆունտ ստերլինգ[42][43][44]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին՝ 17 տարեկան հասակում Սարը մասնակցեց Աֆրիկայի մինչև 23 տարեկանների ազգերի գավաթին[45]։ Առաջնությանը նա մասնակցեց 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[46][47] և օգնելով Սենեգալին զբաղեցնել 4-րդ հորիզոնականը մրցաշարում։
Իր դեբյուտը Սենեգալի ազգային հավաքականում Սարը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 3-ին՝ փոխարինելով Սադիո Մանեին Նամիբիայի դեմ խաղում[48]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հունվարի 8-ին՝ Լիբիայի դեմ ընկերական խաղում[49][50]։ 2017 թվականին նա հավաքականի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին՝ անցկացնելով 3 հանդիպում, սակայն Սենեգալը դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ պարտվելով Կամերունին հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[51]։
2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Բուրկինա Ֆասոյի դեմ խաղում Սարը դարձավ գոլի հեղինակ , իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[52]։ 2018 թվականի հունիսի 8-ին նա գոլ խփեց Խորվաթիայի դեմ ընկերական խաղում, սակայն Սենեգալը պարտվեց 2-1 հաշվով[53]։ 2018 թվականին սենեգալցին ազգային հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[54][55]՝ անցկացնելով 3 հանդիպում[56], սակայն Սենեգալը դուրս մնաց խմբային փուլից[57][58]՝ «արդար խաղի» միավորներով զիջելով Ճապոնիային[59][60]։
2019 թվականին Սարը ընդգրկվեց Սենեգալի՝ Աֆրիկայի ազգերի գավաթի համար վերջնական կազմում[61][62][63]։ Առաջնությունում նա անցկացրեց 5 հանդիպում՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Քենիայի դեմ խաղում[64]։ Սենեգալը հասավ գավաթի եզրափակիչ[65][66], որտեղ սակայն 1-0 հաշվով պարտվեց Ալժիրին[67][68][69]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[70]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մեց | 2016–17 | Լիգա 1 | 31 | 5 | 0 | 0 | — | 2 | 0 | 33 | 5 | |
Ռեն | 2017–18 | 24 | 5 | 1 | 0 | 2 | 0 | 27 | 5 | |||
2018–19 | 35 | 8 | 5 | 1 | 9 | 4 | 1 | 0 | 50 | 13 | ||
Ընդհանուր | 59 | 13 | 6 | 1 | 9 | 4 | 3 | 0 | 77 | 18 | ||
Ուոթֆորդ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 90 | 18 | 6 | 1 | 9 | 4 | 5 | 0 | 110 | 23 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[70]
Սենեգալ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 9 | 2 |
2018 | 10 | 1 |
2019 | 7 | 1 |
Ընդհանուր | 27 | 4 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունվարի 8, 2017 | Մունիսիպալ դե Կինտելե, Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն | Լիբիա | 2–1 | 2–1 | Ընկերական խաղ |
2. | Սեպտեմբերի 5, 2017 | Օգոստոսի 4 մարզադաշտ, Ուագադուգու, Բուրկինա Ֆասո | Բուրկինա Ֆասո | 1–1 | 2–2 | ԱԱ 2018 Որակավորում |
3. | Հունիսի 8, 2018 | Գրադսկի վրտ մարզադաշտ, Օսյեկ, Խորվաթիա | Խորվաթիա | 1–0 | 1–2 | Ընկերական խաղ |
4. | Հուլիսի 1, 2019 | Հունիսի 30 մարզադաշտ, Կահիրե, Եգիպտոս | Քենիա | 1–0 | 3–0 | Աֆրիկայի գավաթ 2019 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեն
- Ֆրանսիայի գավաթ. 2018–19[36]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենեգալ
- Աֆրիկայի ազգերի գավաթ. երկրորդ տեղ. 2019[67]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի լավագույն գոլ. 2018–19[28]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Senegal - I. Sarr - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Ismaïla Sarr - Rennes». www.footballdatabase.eu. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Ismaila Sarr: 4 Things to Know About Watford's Club Record Signing». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ jdecker (2016 թ․ հուլիսի 13). «Ismaïla Sarr s'engage pour 5 ans !». Football Club de Metz (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Metz - LOSC Lille, Aug 13, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Metz - FCO Dijon, Feb 8, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «AS Saint-Étienne - FC Metz, Mar 12, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Metz - AS Nancy-Lorraine, Apr 29, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Metz - FC Toulouse, May 14, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Ismaila Sarr | Football Stats | Rennes | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Official | Rennes sign Ismaila Sarr that could rise to €21m | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Yeboah, Thomas Freeman. «Ismaila Sarr: Senegalese youngster choses Rennes over Barcelona» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Winger Sarr chooses Rennes over Barca». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Barcelona transfer news: Ismaila Sarr chooses Rennes over Barca | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Senegal's Ismaila Sarr 'rejects Barcelona' for Rennes move». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Ismaila Sarr rejects Barcelona to sign for Rennes». Thehardtackle.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Ismaila Sarr snubs interest from Barcelona to join Rennes». Squawka Football News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «ES Troyes AC - Stade Rennais FC, Aug 5, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Toulouse - Stade Rennais FC, Aug 26, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FCO Dijon - Stade Rennais FC, Jan 26, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «SC Amiens - Stade Rennais FC, Mar 3, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Stade Rennais FC - AS Saint-Étienne, Mar 10, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «FC Girondins Bordeaux - Stade Rennais FC, Mar 17, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Ismaila Sarr | Football Stats | Rennes | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Stade Rennais FC - SCO Angers, Aug 18, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Stade Rennais FC - FK Jablonec, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 28,0 28,1 UEFA.com. «Top ten goals of the 2018/19 UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ JustFootballNews (2019 թ․ մայիսի 30). «Top ten goals of the 2018/19 UEFA Europa League». Just Football News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «AS Saint-Étienne - Stade Rennais FC, Oct 21, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Olympique Lyon - Stade Rennais FC, Dec 5, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Stade Rennais FC - FC Astana, Dec 13, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «RENNES BEAT ASTANA TO GO THROUGH, BORDEAUX OUT». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Stade Rennais FC - SM Caen, Mar 10, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Stade Rennais FC - Paris Saint-Germain, Apr 27, 2019 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 36,0 36,1 «Rennes beat Paris St-Germain on penalties in Coupe de France final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Rennes win French Cup on penalties to shock PSG». Eurosport. 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Rennes stun PSG to win French Cup on penalties». Reuters (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2019-12-02-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Official: Sarr Signs For Record Fee». WatfordFC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Watford sign winger Sarr in club-record deal». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Watford Announce Signing of Ismaila Sarr in Club-Record Deal From Stade Rennais». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Watford sign Ismaïla Sarr from Rennes for club-record £30m». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Watford complete club-record £30m transfer for winger Ismaila Sarr who was Arsenal target». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Watford sign Ismaïla Sarr from Rennes for club record £30m». www.msn.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Senegal Team Details». cafonline.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Senegal U23 - South Africa U23, Nov 28, 2015 - U23-Afrika-Cup 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Tunisia U23 - Senegal U23, Dec 1, 2015 - U23-Afrika-Cup 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Senegal - Namibia, Sep 3, 2016 - Africa Cup of Nations qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Libya vs. Senegal - 8 January 2017 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «LIVE Libya - Senegal - International friendlies - 8 January 2017». Eurosport. 2017 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Senegal - Cameroon, Jan 28, 2017 - Africa Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Burkina Faso - Senegal, Sep 5, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Croatia - Senegal, Jun 8, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Senegal World Cup squad guide: Fixtures, group, ones to watch and more». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Senegal World Cup 2018 squad: Sadio Mane heads the list 23 players on their way to Russia». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Ismaila SARR - Ismaila Sarr - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Colombia advance to last 16, Senegal eliminated - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Yellow cards come back to bite Senegal». NewsComAu. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ CNN, Matias Grez,. «Senegal crashes out of World Cup on fair play rule». CNN. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Senegal becomes first to exit 2018 World Cup on FIFA Fair Play yellow-card tiebreaker». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Senegal Announce Final 2019 Africa Cup of Nations Squad». South African soccer news. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Africa Cup of Nations squads: Salah in provisional Egypt team, Iwobi eyes Nigeria spot, Berahino called up for Burundi». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Omondi, Jerry. «Sadio Mane named in 23-man Senegal squad for AFCON 2019». CGTN Africa (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Kenya - Senegal, Jul 1, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Senegal - Algeria, Jul 19, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Algeria win the African Cup of Nations, beating Senegal 1-0 | DW | 19.07.2019». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 67,0 67,1 «Africa Cup of Nations: Algeria beat Senegal to win final» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ FIFA.com. «Welcome to FIFA.com News - Algeria edge Senegal to win first title in 29 years - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Doyle, Paul (2019 թ․ հուլիսի 19). «Senegal 0-1 Algeria: Africa Cup of Nations 2019 final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 70,0 70,1 «Ismaïla Sarr». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարի պաշտոնական Տվիտերի էջը
- Սարի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սարը transfermarkt-ում
- Սարը soccerbase.com-ում
- Սարը WhoScored.com կայքում
- Սարը Մեցի պաշտոնական կայքում
- Սարը Ռենի պաշտոնական կայքում
- Սարը Ուոթֆորդի պաշտոնական կայքում
- Սարը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-02-25 Wayback Machine
- Սարը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Սարը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Սարը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսմայիլա Սար» հոդվածին։ |
|
|
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Մեցի ֆուտբոլիստներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռենի ֆուտբոլիստներ
- Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սենեգալցի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ