Դերիլ Յանմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դերիլ Յանմատ
նիդ.՝ Daryl Janmaat
Manchester United v Watford, February 2017 Daryl Janmaat (cropped).jpg
Յանմատը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դերիլ Յանմատ
Ազգությունը նիդերլանդցի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1989(1989-07-22)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Լեյդսենդամ, Նիդերլանդներ
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ
Համար 2
Պատանեկան կարիերա
1995-2007 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Նիդերլանդներ Դեն Հաագ 25 (2)
2008-2012 Նիդերլանդներ Հերենվեն 84 (5)
2012-2014 Նիդերլանդներ Ֆեյենորդ 63 (5)
2014-2016 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 71 (3)
2016-ներկա Անգլիա Ուոթֆորդ 40 (5)
Ազգային հավաքական
2012-ներա Նիդերլանդներ Նիդերլանդներ 30 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 5, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10, 2017

Դերիլ Յանմատ (նիդ.՝ Daryl Janmaat, հուլիսի 22, 1989(1989-07-22)[1][2], Leidschendam), նիդերլանդցի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Ուոթֆորդ»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեն Հաագ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ կարիերան Դերիլը սկսել է Նիդերլանդների Առաջին Դիվիզիոնում հանդես եկող «Դեն Հաագ»-ի կազմում։ Թիմի կազմում հանդես է եկել 2007-2008 մրցաշրջանում։

«Հերենվեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին 19-ամյա Դերիլ Յանմատը պայմանագիր է կնքել Էրեդիվիզիում հանդես եկող «Հերենվեն»-ի հետ։ Թիմի կազմում իր դեբյուտը հոլանդացի ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Հերտա»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, սակայն 3 րոպե անց հեռացվել է դաշտից։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով[3][4]։

Յանմատը գոլի հեղինակ է դարձել 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վենտսպիլս»-ի դեմ խաղում։ հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ հոլանդական թիմի հաղթանակով։

2011 թվականի դեկտեմբերի 21-ին Յանմատը դարձել է թիմի 9-րդ գոլի հեղինակը «Օսս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 11-1 հաշվով[5]։

«Ֆեյենորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամռանը Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ֆեյենորդ», որի կազմում ֆուտբոլիսը հանդես էր եկել 1995-2007 թվականների ընթացքում։ 2013 թվականի մարտի 17-ին Յանմատը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Ուտրեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[6]։

2013-2014 մրցաշրջանում Դերիլն իր առաջին գոլը խփել է 2014 թվականի փետրվարի 16-ին՝ «Բրեդա»-ի դեմ խաղում[7]։ Ապրիլի 13-ին նա դարձել է գոլի հեղինակ «ՊՍՎ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով[8][9]։

«Նյուքասլ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 17-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ»[10]։ Թիմի կազմում նա իր նորամուտի հանդիպումը անցկացրել է օգոստոսի 17-ին՝ մասնակցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում։ Դերիլը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 2-0 հաշվով[11]։

Յանմատն իր առաջին գոլը թիմի կազմում խփել է օգոստոսի 30-ին՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով[12]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Դերիլը գոլի հեղինակ է դարձել Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նորթհեմփթոն Թաուն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Նյուքասլ»-ի հաղթանակով[13]։ Սեպտեմբերի 19-ին հոլանդացի ֆուտբոլիստը դարձել է հեղինակության գոլի հեղինակ «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով[14]։

Դերիլ Յանմատն անգլիական թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 71 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։

«Ուոթֆորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 24-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Տրանսֆերը կազմել է 7.5 միլիոն ֆունտ ստերլինգ[15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Յանմատն իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Թուրքիայի ազգային հավաքականի դեմ խաղում[16]։ Դերիլն ընդգրկվել է ԱԱ 2014-ին մասնակցող Նիդերլանդների հավաքականի կազմի մեջ[17]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդերլանդների գավաթակիր՝ 2008-2009

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Heerenveen leave Hertha hurting»։ UEFA։ հոկտեմբերի 23, 2009։ Վերցված է հուլիսի 16, 2014 
  4. «Hertha BSC 0–1 Heerenveen»։ Soccerway։ հոկտեմբերի 23, 2009։ Վերցված է հուլիսի 16, 2014 
  5. «KNVB Beker Results: PSV eliminate Twente to join as Heerenveen score 11 to reach quarter-finals»։ Goal.com։ դեկտեմբերի 23, 2011։ Վերցված է հուլիսի 17, 2014 
  6. «Highlights: Feyenoord 2–1 Utrecht»։ ESPNFC։ մարտի 17, 2013։ Վերցված է հուլիսի 16, 2014 
  7. «NAC Breda 1–1 Feyenoord» (Dutch)։ Voetbal Uitslagen։ փետրվարի 16, 2014։ Վերցված է հուլիսի 16, 2014 
  8. «Newcastle target Janmaat scores great goal for Feyenoord»։ Daily Mail։ Վերցված է հուլիսի 16, 2014 
  9. «76' DOELPUNT DARYL JANMAAT, PSV – FEYENOORD, 0–2» (Dutch)։ Fox Sports Netherlands։ ապրիլի 13, 2014։ Վերցված է հուլիսի 16, 2014 
  10. Marshall Anthony (հուլիսի 17, 2014)։ «Newcastle Secure Janmaat Signing»։ Newcastle United F.C.։ Վերցված է հուլիսի 17, 2014 
  11. «Newcastle 0–2 Man City»։ BBC Sport։ օգոստոսի 17, 2014։ Վերցված է օգոստոսի 17, 2014 
  12. «Newcastle United 3–3 Crystal Palace»։ BBC Sport։ օգոստոսի 30, 2014։ Վերցված է սեպտեմբերի 23, 2017 
  13. «Newcastle United 4–1 Northampton Town»։ BBC Sport։ օգոստոսի 25, 2015։ Վերցված է սեպտեմբերի 23, 2017 
  14. «Newcastle United 1–2 Watford»։ BBC Sport։ սեպտեմբերի 19, 2015։ Վերցված է սեպտեմբերի 23, 2017 
  15. «Janmaat joins the Hornets»։ watfordfc.com (en-GB)։ 2016-08-24։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-26-ին։ Վերցված է 2016-08-24 
  16. «Martins Indi en Janmaat niet foutloos: 'Had beter gekund'» [Martins Indi and Janmaat not perfect: 'Could have played better']։ Voetbal International։ սեպտեմբերի 8, 2012։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 12, 2012-ին։ Վերցված է մարտի 8, 2014 
  17. «Holland World Cup squad: Louis van Gaal wields the axe to select final 23 for Brazil»։ Mirror։ մայիսի 31, 2014։ Վերցված է հուլիսի 17, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]