Ժորդի Կլասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ժորդի Կլասի
նիդ․՝ Jordy Clasie
Jordy Clasie 2012.jpg
Կլասին 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժորդի Կլասի
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1991(1991-06-27)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Հաառլեմ
Հասակ 169 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Ֆեյենորդ
Համար 8
Պատանեկան կարիերա
2000-2010 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2015 Նիդերլանդներ Ֆեյենորդ 129 (8)
2010-2011   Նիդերլանդներ Էկսելսիոր 34 (2)
2015-ներկա Անգլիա Սաութհեմփթոն 38 (1)
2017-2018   Բելգիա Բրյուգգե 17 (0)
2018-ներկա   Նիդերլանդներ Ֆեյենորդ 0 (0)
Ազգային հավաքական
2012-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 17 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 1, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 9, 2016

Ժորդի Կլասի (նիդ․՝ Jordy Clasie, հունիսի 27, 1991(1991-06-27)[1][2][3], Հաառլեմ), հոլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ֆեյենորդի» և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

9 տարեկան հասակում Ժորդին միացել է «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբի ակադեմիային։ 2010 թվականի ամռանը ֆուտբոլիստը 1 տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Էկսելսիոր»[4]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2010 թվականի 15-ին՝ հարազատ «Ֆեյենորդի» դեմ խաղում։

«Ֆեյենորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-12 մրցաշրջանի սկզբում ֆուտբոլիստը վերադարձել է «Ֆեյենորդ» և դարձել գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հիմնական կազմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Հոլանդական թիմի կազմում Կլասին իր դեբյուտը նշել է «Մալագայի» դեմ ընկերական խաղում։ Իր լավ խաղի և տեխնիկայի շնորհիվ նա շուտով հայտնվել է հովանավորների ուշադրության կենտրոնում[5]։

2014 թվականի օգոստոսի 29-ին Ժորդի Կլասին օգնել է թիմին նվաճել Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Հաջորդ օրը նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[6]։

«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 15-ին Ժորդի Կլասին տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Սաութհեմփթոն»։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 8 միլիոն ֆունտ ստեռլինգ։

2016 թվականի ամռանը թիմի գլխավոր մարզիչ է նշենակվել ֆրանսիացի Կլաուդ Պուելը։ Կլասին իր առաջին գոլը անգլիական թիմի կազմում խփել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին՝ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Արսենալի» դեմ խաղում[7]։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ Կլասին այդ մրցաշրջանում օգնել է թիմին հասնել մինչև Լիգայի գավաթի եզրափակիչ[8][9][10]։

Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի ապրիլի 8-ին՝ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով[11]։

«Բրյուգգե»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-18 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել բելգիական «Բրյուգգեի» կազմում[12][13]։

«Ֆեյենորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 25-ին Ժորդի Կլասին վարձավճարով վերադարձել է հարազատ «Ֆեյենորդ»[14][15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարին Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվիկը հետաքրքրվածություն է ցուցաբերել Կլասիին հանդեպ։ Նա հայտնվել է Եվրո 2012-ի Նիդերլանդների հավաքականի ընդլայնված հայտացուցակում։

Լուի Վան Գալը Ժորդի Կլասիին ընդգրկել է ԱԱ 2014-ի հիմնական հայտացուցակում։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է 2 հանդիպման, առաջինը՝ Արգենտինայի դեմ խաղին, որի ընթացքում փոխարինել է Նայջել դե Յոնգին, երկրորդը՝ 3-րդ տեղի համար ընթացող խաղին, որը տեղի է ունեցել Բրազիլիայի հավաքականի դեմ, և հոլանդացիները հաղթել են 3-0 հաշվով։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Էկսելսիոր 2010-11 Էրեդիվիզի 34 2 1 0 35 2
Ընդհանուր 34 2 1 0 35 2
Ֆեյենորդ 2011-12 Էրեդիվիզի 33 3 0 0 33 3
2012-13 33 2 2 0 4 0 39 2
2013-14 32 1 3 0 2 0 37 1
2014-15 31 2 1 0 12 0 44 2
Ընդհանուր 129 8 6 0 18 0 153 8
Սաութհեմփթոն 2015-16 Պրեմիեր Լիգա 22 0 2 0 1 0 25 0
2016-17 16 1 6 1 2 0 24 2
Ընդհանուր 38 1 8 1 3 0 49 2
Բրյուգգե (վարձավճար) 2017-18 A դիվիզիա 20 0 5 1 0 0 28 1
Ֆեյենորդ (վարձավճար) 2018-19 Էրեդիվիզի| 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերայում 221 11 20 2 21 0 255 13

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրեդիվիզիի փոխչեմպիոն - 2011-12, 2013-14
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր - 2018
  • Ֆուտբոլային լիգայի գավաթի փոխչեմպիոն - 2017
  • Բելգիայի չեմպիոն - 2017-18

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «Jordy Clasie»։ Feyenoord։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 14, 2014-ին։ Վերցված է հուլիսի 15, 2015 
  5. «Excelsior – Feyenoord (15-08-2010)»։ VI (Dutch)։ օգոստոսի 15, 2010։ Վերցված է օգոստոսի 15, 2010 
  6. 'Jordy Clasie tekent bij tot 2018'. Retrieved from wwww.feyenoord.nl on 29 August 2014.
  7. «Arsenal 0–2 Southampton»։ BBC Sport։ նոյեմբերի 30, 2016։ Վերցված է 1 December 2016 
  8. «Jordy Clause: Feature»։ Daily Echo 
  9. «Southampton's route to the EFL Cup final»։ Daily Mirror 
  10. «Manchester United 3–2 Southampton»։ BBC Sport 
  11. «West Brom 0–1 Southampton»։ BBC Sport 
  12. «Clasie joins Club Brugge on loan»։ Southampton F.C.։ օգոստոսի 30, 2017։ Վերցված է օգոստոսի 30, 2017 
  13. «Jordy Clasie: Southampton midfielder joins Club Brugge on loan»։ BBC Sport։ օգոստոսի 30, 2017։ Վերցված է օգոստոսի 30, 2017 
  14. «Clasie completes Feyenoord loan switch»։ Southampton FC։ հուլիսի 25, 2018։ Վերցված է հուլիսի 25, 2018 (չաշխատող հղում)
  15. «Ras-Feyenoorder Jordy Clasie keert terug in de Kuip» (Dutch)։ Feyenoord։ հուլիսի 25, 2018։ Վերցված է հուլիսի 25, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]