Jump to content

Անդրե Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Գրեյ
անգլ.՝ Andre Gray
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 26, 1991(1991-06-26)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 105 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Անդրե Էնթոնի Գրեյ (անգլ.՝ Andre Anthony Gray, հունիսի 26, 1991(1991-06-26)[1][2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի և ճամայկացի ֆուտբոլիստ, «Էր Ռիադ» ակումբի և Ճամայկայի հավաքականի հարձակվող։ «Շրուսբերի Թաուն» ակումբի ակադեմիայի սան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյը սկսել է խաղալ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս» ակումբի ֆուտբոլային ակադեմիայում, սակայն 13 տարեկանում ազատ է արձակվել ակումբի կողմից[3]։ Դրանից հետո նա դարձավ «Շրուսբերի Թաուն» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող։ 2009 թվականին Անդրեն ակումբի հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[4]։ 2010 թվականի մայիսին Գրեյն ակումբի կողմից ազատ էր արձակվել որպես ազատ գործակալ՝ «Շրուսբերիում» անցկացնելով ընդամենը 5 հանդիպում հիմնական կազմում[5]։

2010 թվականի հունիսին Գրեյը տեղափոխվեց Հյուսիսային կոնֆերանսի «Հինքլի Յունայթեդ» ակումբ[6]։ Նոր ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփել է սեպտեմբերի 4-ին՝ «Հարոգեյթ Թաունի» դեմ խաղում: Գրեյը «Հինքլի Յունայթեդում» հանդես է եկել երկու մրցաշրջան՝ այդ ընթացքում մասնակցելով 85 հանդիպման և դառնալով 37 գոլի հեղինակ:

2012 թվականի մարտի 22-ին Անդրե Գրեյը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Լուտոն Թաուն» ակումբ՝ մշտական տեղափոխության տարբերակով։ Նա գոլի հեղինակ է դարձել մարտի 24-ին «Գրիմսբի Թաունի» դեմ իր դեբյուտային խաղում, որից հետո գոլ է խփել հաջորդ երեք խաղերում։ Այսպիսով, Գրեյը դարձավ «Լուտոն Թաունի» պատմության մեջ առաջին և միակ խաղացողը, ով գոլ է խփել ակումբի կազմում իր չորս դեբյուտային խաղերում: Մրցաշրջանի իր 5-րդ գոլը նա խփեց Չեմպիոնների «Ֆլիթվուդ Թաուն»-ի դարպասը մրցաշրջանի վերջին խաղում: Այս խաղում հաղթելուց հետո «Լուտոնը» զբաղեցրեց 5-րդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ երկրորդ ֆուտբոլային լիգա դուրս գալու համար[7]։ Փլեյ-օֆֆ փուլում Գրեյը 2 գոլ է խփել, այդ թվում՝ գոլ «Յորք Սիթիի» դեմ եզրափակչում, սակայն «Լուտոն Թաունը» եզրափակչում պարտվել է 1:2 հաշվով:

Փլեյ-օֆֆի եզրափակչից մեկ օր անց Գրեյը երկու տարվա պայմանագիր կնքեց «Լուտոն Թաունի» հետ՝ մշտական հիմունքներով տեղափոխվելով այնտեղ[8]։ 2012 թվականի սեպտեմբերի 1-ին նա խփեց իր առաջին գոլը մրցաշրջանում «Մաքլսֆիլդ Թաունի» դեմ խաղում[9]։ 2012 թվականի դեկտեմբերի 1-ին Գրեյն օգնեց իր թիմին դուրս գալ Անգլիայի գավաթի երրորդ փուլ՝ գոլերից մեկը խփելով «Դորչեսթեր Թաունի» դեմ խաղում[10]։ 2013 թվականի հունվարի 14-ին Գրեյը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2015 թվականի հունիսը։ Ընդհանուր առմամբ, 2012/13 մրցաշրջանում Գրեյը 54 խաղում խփել է 20 գնդակ։ 2013/14 մրցաշրջանում Գրեյը դարձել է Ազգային կոնֆերանսի լավագույն ռմբարկուն՝ 44 խաղում խփելով 30 գնդակ, ինչով օգնել է «Լուտոնին» դառնալ ազգային կոնֆերանսի չեմպիոն և վերադառնալ ֆուտբոլի լիգա։ Ակումբը նրան ճանաչել է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, ինչպես նաև ստացել է Պրեմիեր լիգայի կոնֆերենցիայի «Ոսկե խաղակոշիկը» և տեղ «մրցաշրջանի թիմում»:

2014 թվականի հունիսին Գրեյը հեռացավ «Լուտոն Թաունից»՝ ակումբում անցկացնելով 111 հանդիպում և դառնալով 57 գոլի հեղինակ։ 2014 թվականի հունիսի 27-ին տեղափոխվել է Չեմպիոնշիփի «Բրենտֆորդ» ակումբ՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[11]։ Գրեյի նորամուտը «Բրենտֆորդի» կազմում և միաժամանակ նրա նորամուտը ֆուտբոլային լիգայում կայացել է 2014 թվականի օգոստոսի 9-ին «Չարլթոն Ատլետիկի» դեմ խաղում[12]։ Ակումբի կազմում իր առաջին գոլը նա խփեց հաջորդ խաղում, որում «Բրենտֆորդը» օգոստոսի 13-ին խաղաց «Դագենեմ ընդ Ռեդբրիջ»-ի դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունում, խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 6:6 հաշվով[13]։ Օգոստոսի 30-ին Գրեյը խփեց իր առաջին գոլը լիգայում «Ռոտերեմ Յունայթեդի» դեմ խաղում[14]։ 2014/15 մրցաշրջանում անդրեն 50 խաղում խփել է 18 գոլ (այդ թվում՝ 16 գոլ Չեմպիոնշիփում), ինչով օգնել է «Բրենտֆորդին» զբաղեցնել 5-րդ հորիզոնականը և դուրս գալ փլեյ-օֆֆ (որի կիսաեզրափակչում թիմը պարտվել է «Միդլսբրոյին»)։

2015/16 մրցաշրջանը Գրեյը սկսել է «Բրենֆորդում»՝ մրցաշրջանի առաջին երկու խաղերում խփելով 2 գոլ, սակայն 2015 թվականի օգոստոսի 21-ին տեղափոխվել է «Բարնլի»՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր։ Նրա տրանսֆերը ռեկորդային է դարձել «Բարնլիի» համար՝ որոշ տվյալներով կազմելով 9 միլիոն ֆունտ ստերլինգ[15]։

2015 թվականի օգոստոսի 29-ին Գրեյը իր նորամուտը նշեց «Բըրնլիի» կազմում «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում[16]։ Երկու շաբաթ անց խփեց իր առաջին գոլը ակումբի համար «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում[17]։ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Գրեյը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բրիստոլ Սիթիի» հետ խաղում[18]։ 2015/16 մրցաշրջանի արդյունքներով «Բըրնլին» հաղթել է Չեմպիոնշիփում, իսկ Գրեյը 25 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու: Բացի այդ, նա ճանաչվել է Չեմպիոնշիփի լավագույն խաղացող։

2016 թվականի օգոստոսի 13-ին Գրեյը իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում[19]։ Մեկ շաբաթ անց նա խփեց իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» դեմ խաղում[20]։

2017 թվականի օգոստոսի 9-ին Գրեյը տեղափոխվեց «Ուոթֆորդ»՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը, ըստ որոշ տվյալների, կազմել է 18,5 մլն ֆունտ[21]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսին Գրեյը հրավիրվել է Անգլիայի երրորդ հավաքական՝ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի դեմ խաղին։ Գրեյը մասնակցել է այդ հանդիպմանը, որում ռուսները 4:0 հաշվով ջախջախել են Անգլիայի երրորդ հավաքականին[22]։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Գրեյը գրավել է Բելգիայի երիտասարդական հավաքականի դարպասը, ինչի շնորհիվ Անգլիայի երրորդ հավաքականը հաղթել է 2:1 հաշվով[23]։ Ընդհանուր առմամբ, Գրեյն Անգլիայի երրորդ հավաքականում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ: 2014 թվականի հունիսին Գրեյի ֆուտբոլային լիգայի ակումբ տեղափոխվելուց հետո նա այլևս չի կարող հանդես գալ Անգլիայի երրորդ հավաքականում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյի ձախ այտի չորս դյույմանոց սպին ստացվել է Վուլվերհեմփտոնում քաղաքային ավազակախմբերի միջև կռվի ժամանակ դանակով հարվածելուց հետո[24]։

Լոնդոնի «Արսենալի» երկրպագու[25]։

2016 թվականի օգոստոսի 23-ին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Գրեյին 2012 թվականին թվագրված Թվիթթերում նրա հոմոֆոբ արտահայտությունների համար[26]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուտոն Թաուն
  • Ազգային կոնֆերանսի հաղթող՝ 2013/14
Բերլի

Անձնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնշիփի լավագույն ռմբարկու՝ 2015/16
  • Չեմպիոնշիփի լավագույն խաղացող՝ 2015/16
  • Չեմպիոնշիփի ամսվա խաղացող՝ 2014 նոյեմբեր
  • Ֆուտբոլային լիգայի «շաբաթվա թիմի» անդամ՝ 2014 նոյեմբերի 3-9
  • Կոնֆերանսի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու՝ 2013/14
  • Կոնֆերանսի Պրեմիեր լիգայի «մրցաշրջանի թիմի» անդամ՝ 2013/14
  • «Լուտոն Թաուն»-ի երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2013/14
  • Կոնֆերանսի Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող՝ 2014 փետրվար
  • Անգլիայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ՝ 2012/13 որակավորման չորրորդ փուլ

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ

Ակումբային մակարդակի հանդիպումները և գոլերը ըստ մրցաշրջանների և մրցաշարերի
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շրուսբերի Թաուն 2009/10[27] Լիգա 2 4 0 0 0 0 0 1 0 5 0
Թելֆորդ Յունայթեդ (վարձակալություն) 2009/10[28] Հյուսիսային կոնֆերանս 6 1 6 1
Հինքլի Յունայթեդ (վարձակալություն) 2009/10[29] Հյուսիսային կոնֆերանս 5 0 5 0
Հինքլի Յունայթեդ 2010/11[30] Հյուսիսային կոնֆերանս 31 13 2 1 2 0 35 14
2011/12[31] Հյուսիսային կոնֆերանս 34 16 7 5 4 2 45 23
Ընդհանուր 70 29 9 6 6 2 85 37
Լուտոն Թաուն (վարձակալություն) 2011/12[32] Պրեմիեր դիվիզիոնի կոնֆերանս 9 5 3 2 12 7
Լուտոն Թաուն 2012/13[33] Պրեմիեր դիվիզիոնի կոնֆերանս 44 17 7 2 3 1 54 20
2013/14[33] Պրեմիեր դիվիզիոնի կոնֆերանս 44 30 1 0 0 0 45 30
Ընդհանուր 97 52 8 2 6 3 111 57
Բրենտֆորդ 2014/15[34] Չեմպիոնշիփ 45 16 1 0 2 1 2 1 50 18
2015/16[35] Չեմպիոնշիփ 2 2 0 0 2 2
Ընդհանուր 47 18 1 0 2 1 2 1 52 20
Բըրնլի 2015/16[35] Չեմպիոնշիփ 41 23 1 0 42 23
2016/17[36] Պրեմիեր լիգա 2 1 0 0 0 0 2 1
Ընդհանուր 43 24 1 0 0 0 44 24
Ընդհանուր կարիերայի ընթացքում 267 124 19 8 2 1 15 6 303 139

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Luton 1–0 Wolves» (անգլերեն). BBC Sport. 2013-01-05. Արխիվացված է օրիգինալից 2016-12-08-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Hatters Heroes – (G) – Andre Gray» (անգլերեն). Vital Football. 2014-04-21. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Shrewsbury Town release captain and four others» (անգլերեն). BBC Sport. 2010-05-14. Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Hinckley United bring in four new faces» (անգլերեն). BBC Sport. 2010-06-10.
  7. «Fleetwood 0–2 Luton» (անգլերեն). BBC Sport. 2012-04-28. Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Andre Gray joins Luton Town from Hinckley United» (անգլերեն). BBC Sport. 2012-03-22. Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Luton 4–1 Macclesfield» (անգլերեն). BBC Sport. 2012-09-01. Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Luton 2–1 Dorchester» (անգլերեն). BBC Sport. 2012-12-01. Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Andre Gray: Brentford sign Luton Town striker for undisclosed fee» (անգլերեն). BBC Sport. 2014-06-27. Արխիվացված է օրիգինալից 2019-06-29-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Brentford 1–1 Charlton Athletic» (անգլերեն). BBC Sport. 2014-08-09. Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Dagenham & Redbridge 6–6 Brentford (2–4 pens)» (անգլերեն). BBC Sport. 2014-08-13. Արխիվացված է օրիգինալից 2016-07-23-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Rotherham United 0–2 Brentford» (անգլերեն). BBC Sport. 2014-08-30. Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Andre Gray: Burnley sign Brentford striker for club-record fee» (անգլերեն). BBC Sport. 2015-08-21. Արխիվացված է օրիգինալից 2016-06-22-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Bristol City 1-2 Burnley» (անգլերեն). BBC Sport. 2015-08-29. Արխիվացված է օրիգինալից 2018-08-14-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Burnley 3–1 Sheffield Wednesday» (անգլերեն). BBC Sport. 2015-09-12. Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Burnley 4-0 Bristol City» (անգլերեն). BBC Sport. 2015-12-28. Արխիվացված է օրիգինալից 2016-09-24-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Burnley 0-1 Swansea City» (անգլերեն). BBC Sport. 2016-08-13. Արխիվացված է օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Burnley 2-0 Liverpool» (անգլերեն). BBC Sport. 2016-08-20. Արխիվացված է օրիգինալից 2016-08-23-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Andre Gray: Watford sign Burnley striker for club record fee» (անգլերեն). BBC Sport. 2017-08-09. Արխիվացված է օրիգինալից 2017-08-10-ին. Վերցված է 2017-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Wood, Mark (2012-06-06). «Gray makes debut but Russians nuke England C» (անգլերեն). Luton Today. Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Gray goal gives England victory» (անգլերեն). Luton Town F.C. 2012-09-12. Արխիվացված է օրիգինալից 2016-05-29-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. Wilson, Jeremy (2015-05-07). «Andre Gray: 'Being stabbed turned my life around'» (անգլերեն). Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016-04-23-ին. Վերցված է 2016-08-24-ին.
  25. Anderson, David (2016-01-29). «Boyhood Arsenal fan Andre Gray cannot wait for Burnley's "massive" FA Cup trip to the Emirates» (անգլերեն). Daily Mirror. Արխիվացված է օրիգինալից 2016-10-12-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Andre Gray: FA charges Burnley striker with misconduct over tweets» (անգլերեն). BBC Sport. 2016-08-23. Արխիվացված է օրիգինալից 2016-08-24-ին. Վերցված է 2016-08-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2009/2010 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 22 August 2016-ին.
  28. Non-League Club Directory 2011 / Williams, Tony; Wright, James. — Tony Williams Publications, 2010. — С. 172—173. — ISBN 9-781869-833688
  29. Non-League Club Directory 2011 / Williams; Wright. — С. 216—217.
  30. Non-League Club Directory 2012 / Williams, Mike; Williams, Tony. — Tony Williams Publications, 2011. — С. 220—221. — ISBN 9-781869-833701
  31. Non-League Club Directory 2013 / Williams, Mike; Williams, Tony. — Tony Williams Publications, 2012. — С. 222—223. — ISBN 978-1-869833-77-0
  32. Non-League Club Directory 2013 / Williams; Williams. — С. 104—105.
  33. 33,0 33,1 «A. Gray». Soccerway. Perform Group. Արխիվացված է օրիգինալից 2016-01-28-ին. Վերցված է 2016-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2014/2015 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 22 August 2016-ին.
  35. 35,0 35,1 «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2015/2016 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 22 August 2016-ին.
  36. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է 22 August 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]