Ֆրանցիսկո Ֆեմենիա
Ֆրանցիսկո Ֆեմանիա իսպ.՝ Francisco Femenía Far | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Ֆրանցիսկո Ֆարը 2011 թվականին | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆրանցիսկո Ֆեմանիա Ֆար | |||||||||||||||||||||||
Ազգությունը | իսպանացի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1991[1][2] (32 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սանետ ի Նեգրալս, Իսպանիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 61 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 21 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մարտի 31, 2018: |
Ֆրանցիսկո Ֆեմենիա Ֆար (իսպ.՝ Francisco Femenía Far, փետրվարի 2, 1991[1][2], Սանետ ի Նեգրալս, Մարինա Ալտա, Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան: Հանդես է գալիս անգլիական «Ուոթֆորդ»-ի կազմում:
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հերկուլես»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեմենիան իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Հերկուլես»-ի ակադեմիայում: Թիմի հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2008 թվականի հունիսի 15-ին՝ Սեգունդա Դիվիզիոնի շրջանակներում կայացած «Կադիս»-ի դեմ խաղում:
2008-09 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է «Սալամանսա»-ի դեմ կայացած խաղին: Հանդիպումն ավարտվել է 5-1 հաշվով՝ «Հերկուլես»-ի հաղթանակով: Այդ հանդիպումից հետո ֆուտբոլիստը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով[3]:
2010 թվականի օգոստոսի 28-ին Ֆրանցիսկոն նշել է իր դեբյուտը Լա Լիգայում: Նա մասնակցել է «Աթլետիկ Բիլբաո»-ի դեմ խաղին[4]:
«Բարսելոնա Բ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի հուլիսի 6-ին Ֆրանցիսկո Ֆեմենիան տեղափոխվել է «Բարսելոնա Բ»: Տրանսֆերն արժեցել է 2 միլիոն եվրո և 1.5 միլիոն եվրո բոնուսներ[5]: Նա իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 4-ին՝ «Կարթագեն»-ի դեմ խաղում[6]:
Իր առաջին մրցաշրջանում Ֆեմենիան մասնակցել է 30 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ: Նա օգնել է թիմին գրավել 8-րդ հորիզոնականը:
«Ռեալ Մադրիդ Կաստիլիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի օգոստոսին Ֆրանցիսկոն խզել է իր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ[7] և տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»[8]:
Իսպանացին թիմի կազմում հանդես է եկել մինչև 2014 թվականի դեկտեմբերը: Այդ ընթացքում Ֆեմենիան հասցրել է մասնակցել 5 հանդիպման:
«Դեպորտիվո Ալավես»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 2-ին ֆրանցիսկո Ֆեմենիան 2 տարվա պայմանագիր է կնքել «Դեպորտիվո Ալավես»-ի հետ[9]: Այդ մրցաշրջանում նա մասնակցել է 38 հանդիպման և օգնել է թիմին վերադառնալ Լա Լիգա[10][11]:
2017 թվականի հունիսի 6-ին Ֆեմենիան հեռացել է թիմից[12]:
«Ուոթֆորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հուլիսի 1-ին Ֆրանցիսկոն տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Ուոթֆորդ»[13]:
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեգունդա Դիվիզիոնի հաղթող - 2015-16
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Kiko firmará un contrato profesional por cinco temporadas con el Hércules (Kiko will sign five-year professional contract with Hércules); La Verdad, August 2009 (in Spanish)
- ↑ Kiko Femenía derrota a la anxiedad (Kiko Femenía defeats anxiety) Archived 2010-09-07 at the Wayback Machine.; El Hércules, 31 August 2010 (in Spanish)
- ↑ Kiko Femenía se incorpora al Barça B (Kiko Femenía joins Barça B) Archived 2011-07-09 at the Wayback Machine.; FC Barcelona, 6 July 2011 (in Spanish)
- ↑ Exhibición del filial en Cartagena (0–4) (B-team power display in Cartagena (0–4))(չաշխատող հղում); FC Barcelona, 4 September 2011 (in Spanish)
- ↑ Madrid-bound Femenia slams Barcelona; ESPN FC, 29 August 2013
- ↑ Kiko Femenia, new Castilla player; Real Madrid C.F, 28 August 2013
- ↑ El Deportivo Alavés cierra el fichaje de Kiko Femenía (Deportivo Alavés complete the signing of Kiko Femenía) Archived 2015-07-02 at the Wayback Machine.; Deportivo Alavés, 2 July 2015 (in Spanish)
- ↑ El Alavés vuelve a Primera (Alavés return to Primera); El País, 29 May 2016 (in Spanish)
- ↑ Deportivo Alavés 2016/2017: Kiko Femenía (2016/2017 Deportivo Alavés: Kiko Femenía); Vavel, 18 August 2016 (in Spanish)
- ↑ Gracias Kiko por estas 2 temporadas Gloriosas (Thanks Kiko for these 2 Glorious seasons); Deportivo Alavés, 6 June 2017 (in Spanish)
- ↑ Official: Femenía Joins Hornets Archived 2017-12-15 at the Wayback Machine.; Watford FC, 1 July 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը bdfutbol.com կայքում (անգլերեն)
- Էջը futbolme.com կայքում (Իսպաներեն)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Դեպորտիվո Ալավեսի ֆուտբոլիստներ
- Ալկորկոնի ֆուտբոլիստներ
- Էրկուլեսի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ