Խոսե Հոլեբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խոսե Հոլեբաս
գերմ.՝ José Holebas
Jose Holebas 1860 2009.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իոսիֆ Լլոյդ Հոլեբաս
Ազգությունը Հույն
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա և Flag of Greece.svg Հունաստան
Մականուն Խոսե
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1984 (35 տարեկան)
Ծննդավայր Աշաֆֆենբուրգ, Գերմանիա ԳՖՀ
Հասակ 184 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 25
Պատանեկան կարիերա
Գերմանիա Զյուդրինգ
Գերմանիա Կլյայնվալլշտադտ
Գերմանիա Տևտոնիա (Օբերնաու)
2002–2005 Գերմանիա Դամն 1910
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005–2006 Գերմանիա Վիկտորիա (Կալ) 22 (15)
2006-2009 Գերմանիա Մյունխեն 1860 II 47 (12)
2007-2010 Գերմանիա Մյունխեն 1860 74 (7)
2010-2014 Հունաստան Օլիմպիակոս 94 (9)
2014- Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2011– Հունաստան Հունաստան 25 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Սեպտեմբերի 3, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունիսի 24, 2014

Իոսիֆ «Խոսե» Լլոյդ Հոլեբաս (հունարեն՝ Χοσέ Λόυντ Χολέμπας հունիսի 27, 1984 թ, Աշաֆֆենբուրգ), հույն ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի և Հունաստանի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլեբասի հայրը հույն է, մայրը՝ գերմանա-ուրուգվացի, ծնվել է Աշաֆֆենբուրգ քաղաքում։ Հոլեբասը երիտասարդ տարիքում հանդես է եկել տարբեր գերմանական սիրողական ակումբներում։ 2002 թվականին ընդունվել է Մյունխեն 1860 ակումբի ակադեմիա, հանդես եկել առաջին և երկրորդ թիմերում, որտեղ խաղացել է ոչ միայն պաշտպանի դիրքում այլ նաև հարձակվողի։ Հիմնական կազմում անցակցրել է 31 խաղ դարձել 4 գոլի հեղինակ։ 2010 թվականին Մյունխեն 1860-ի գլխավոր մարզիչ Էվալդ Լինենը Հոլեբասի հետ միասին տեղափոխվեց հունական Օլիմպիակոս։ Հույները Խոսեի համար վճարեցին կես միլիոն եվրո գումարած 200 հազար կանխավճար, որի արդյունքում ֆուտբոլիստը ակումբի հետ կնքեց 3 տարվա պայմանագիր։ Օլիմպիակոսի կազմում Հոլեբասը իր առաջին հանդիպումը անցկացրեց ալբանական Բեսա ակումբի հետ (5։0)։ Հունաստանի սուպերլիգայում իր առաջին գնդակը խփեց ԱԷԿ-ի դեմ խաղում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Հոլեբասը ստացավ Հունաստանի քաղաքացիություն և դարձավ հավաքականի թեկնածու։ Գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրավիրեց Խոսեին Ռուսաստանի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումներին մասնակցելու։ Անդրանիկ հանդիպումը հավաքականում տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի դեմ խաղում։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Հոլեբասը պաշտոնապես դարձավ իտալական Ռոմայի ֆուտբոլիստ։ Իտալական ակումբը հույն ֆուտբոլիստի համար վճարեց 1 միլիոն եվրո գումարած կես միլիոն եվրո բոնուսների տեսքով և կնքեց 3 տարվա պայմանագիր[1]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանի չեմպիոն՝ 2011, 2012, 2013, 2014
  • Հունաստանի գավաթակիր՝ 2012, 2013

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Operazioni di mercato Josè Holebas»։ asroma.it։ Վերցված է Օգոստոսի 30, 2014 

Կաղապար:Ռոմա ՖԱ ներկա թիմը