Տրոյ Դինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրոյ Դինի
անգլ.՝ Troy Deeney
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1988(1988-06-29)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4][5]
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Տրոյ Մեթյու Դինի (անգլ.՝ Troy Matthew Deeney, հունիսի 29, 1988(1988-06-29)[1][2], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4][5]), անգլիացի ֆուտբոլիստ, Ուոթֆորդ ֆուտբոլային ակումբի հարձակվող։

Դինին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան Ուալսալում։ Նա մեկ մանր մրցաշրջան է անցկացրել հարավային լիգայի Հալեսոուն Թաուն թիմում։ 2010-ին տեղափոխվել է Ուոթֆորդ և 2015-ին թիմին առաջնորդել Պրեմիեր Լիգա

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինին ծնվել է Բիրմինգհեմում, Ուեսթ Միդլենդզ և մեծացել Չելմսլի Վուդում։ Ծնողները բաժանվել են, երբ Տրոյը 11 տարեկան էր։ 14 տարեկանում նրան հեռացնում են դպրոցից, որից հետո նա զբաղվում է աղյուսաշարությամբ՝ վաստակելով շաբաթական 120 ֆունտ։

2012-ի հունիսի 25-ին, Դինիին 10-ամսյա կալանքով են պատժում ՝ կռվի ժամանակ դեմքին հարված հասցնելու համար։ 3 ամիս անց նրան ազատ են արձակում, քանի որ Դինին ցույց է տալիս, որ զղջում է, և դրա հետ մեկտեղ դա առաջին դեպքն էր իր կյանքում։ 2012-ից, սկսած իր ազատումից, Դինին ստանում է GCSE (միջնակարգ կրթության վկայական) գիտության, անգլերենի և մաթեմատիկայի գծով։

Դինին ամուսնացած է, ունի մեկ տղա ՝ Մայլսը, և մեկ աղջիկ՝ Ամելիան։ Նրա եղբայր Էլիսը սիրողական թիմում կիսապաշտպան է։ Էլիսն իր կարիերան սկսել է Ասթոն Վիլայում, որի ակադեմիան ավարտելուց հետո խաղացել է ցածր մակարդակի թիմերում, այժմ ՝ Թամուորթում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուալսալ[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում Դինիին Ասթոն Վիլայից հրավիրել էին մասնակցելու քառօրյա փորձաշրջանի ՝ հետագայում պայմանագիր կապելու հեռանկարով, սակայն Տրոյը բաց է թողել առաջին երեք օրերը ՝ իմանալով, որ խաղը վերջին օրն է, և հետևաբար Ասթոն Վիլան հրաժարվում է Դինիի ծառայություններից։ Դինիի Չելմսլի Թաուն տեղափոխվելուց հետո, Ուոլսոլի երիտասարդական թիմի մարզիչ Միք Հալսալը հետևում էր Դինիի խաղին, սակայն Հալսալը դիտում էր խաղը, քանի որ իր տղան էր մասնակցում, և այն խաղը, որը նա պետք է դիտեր հետաձգվել էր։ Դինին այդ խաղին հարբած վիճակում 7 գոլ է խփում, և իր թիմը հաղթում է 11-4։ Այնուհետև, նա փորձաշրջան է անցնում Անգլիայի երրորդ դիվիզիոնի թիմերից մեկում , բայց այցելում է փորձաշրջանին միայն այն ժամանակ, երբ թիմի մարզիչը իրեն մահճակալից հանում է և վճարում տաքսու համար։ 2006թ, դեկտեմբերի 18-ին Դինին պայմանագիր է կապում Ուալսալի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվում Հալեսոուեն Թաուն։

Իր առաջին պրոֆեսիոնալ գոլը խփել է Ուալսալ 2-1 Միլուոլ խաղում 2007-ի սեպտեմբերին։ Հետագայում պարզվեց, որ սա Դինիի միակ գոլն էր այդ մրցաշրջանում։ 2008-09 մրցաշրջանը նույն կերպ սկսվեց նրա համար։ Առաջին կեսում Դինին խփել էր 2 գոլ։ Սակայն, երբ մարզիչ նշանակվեց Քրիս Հատչինգսը Դինին գտավ իր գոլային հոտառությունը։ Նախկին մարզիչ Ջիմի Մալենը Դինիին խաղացնում էր հարձակման աջ եզրում, սակայն Հատչինգսը Տրոյին վստահեց կենտրոնում։ Այս փոփոխությունից հետո Դինին 12 խաղում 9 խփեց։

2009թ․ Դեկտեմբերի 9-ին հայտարարվեց, որ Ուալսալը Դինիի հետ նոր պայմանագիր է կապել։ 2009-10 մրցաշրջանում Դինին խփեց 14 գնդակ և դարձավ Ուալսալի լավագույն ռմբարկու, բացի այդ ստանալով ակումբի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։

Ուոթֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012: Առաջին քայլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ. օգոստոսի 4-ին Չեմփիոնշիփի մի քանի ակումբների հետաքրքրության ֆոնի վրա, Դինին պահանջում է ակումբին, որ իրեն տրանսֆերի հանեն և բոյկոտում է նախամրցաշրջանային մարզումները ՝ զգալով որ ղեկավարությունը դժկամություն է ցուցաբերում։ 2 օր անց սկզբնական £250,000-ով, որն այնուհետև կրկնապատկվեց Ուոթֆորդը ձեռք է բերում Դինիին ՝ բարձրացնելով նրա աշխատավարձը շաթաբական £1200-ից մինչև £6000։ Մրցաշրջանի բացման խաղում երկրորդ խաղակեսում նա փոխարինեց Մարվին Սոլդելին, և մասնակցեց թիմի 3-2 հաշվով Նորվիչի նկատմամբ տարած հաղթանակին։ Ուոթֆորդի կազմում առաջին գոլը Դինին խփել է 2010թ օգոստոսի 24-ին Նոթս Քաունթիի դեմ կայացած Լիգայի Գավաթի մրցավեճում։ Առաջին մրցաշրջանում Դինին մասնակցեց 40 խաղի ՝ 20-ը մեկնարկային կազմում ՝ խփելով միայն 3 գնդակ, չնայած որ հիմնականում նա հանդես Մոլքի Մակայի կողմից հրահանգավորվում էր խաղալ աջ եզրում։

Պատկեր:Deeney Cowie
2012, Դինին ՈՒոթֆորդի կազմում

2011-12 մրցաշրջանի սկզբում Դինին դժվարանում էր հիմնական կազմում տեղ գտնել։ Շուտով Շոն Դայչը նրան շանս է տալիս խաղալ իր սիրելի կենտրոնական հարձակվողի դիրքում, որտեղ Դինին անց է կացնում 46 հանդիպում, խփելով 12 գնդակ և դառնալով թիմի լավագույն ռմբարկուն։ Այդ մրցաշրջանում Դինին ստանում է նաև Մրցաշրջանի Գոլ մրցանակը 2012-ի մարտին Իփսվիչին խփած գոլի համար։

2012-2015։ Արդյունավետ ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտից դուրս գալուց հետո առաջին հանդիպումը Դինին անցկացրեց 2012-ի սեպտեմբերի 22-ին Վիկառաժ Ռոուդում Բրիստոլի դեմ։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ Դինին մտավ փոխարինման և հարվածեց դարպասաձողին։ Սեմտեմբերի 29-ին արդեն մեկնարկային կազմում նա խաղաց Հադերսֆիլդ Թաունի դեմ և 11-մետրանոցից խփեց հաղթական գոլը։ Արտագնա խաղում Ձիաբոռերը հաղթեցին 3-2 հաշվով։ Նա հիշարժան դուբլ ձևակերպեց իր պատանեկան տարիների թիմի ՝ Բիրմինգհեմի դեմ։ 2013-ի փետրվարի 4-ին կայացած Այդ խաղում Ուոթֆորդը հաղթեց 4-0 հաշվով։

2013-ի մարտին, Դինին նոր եռամյա պայմանագիր ստորագրեց։

Ապրիլի 20-ին Դինին մեկ այլ դուբլի հեղինակ դարձավ, այս անգամ Ուոթֆորդը հաղթեց Բլեքբեռնին 4-0 հաշվով։ Դինին իր մրցաշրջանի գոլերի թիվը հասցրեց 18-ի։ 6 օր անց նա խփեց 19-րդ գնդակը, որը օգնեց թիմին հաղթել Լեսթերի դեմ հույժ կարևոր արտագնա խաղում։

2013թ․ մայիսի 12-ին, Ուոթֆորդը Վիկառաժ Ռոուդում հանդիպում էր Լեսթերին, Չեմփիոնշիփի կիսաեզրափակիչ պատասխան խաղի շրջանակներում։ Սա համարվում է պատմության ամենադրամատիկ խաղերից մեկը։ Դինին խաղի մահվան ժամերին խփեց գոլ, որը Ուոթֆորդին ուղարկեց Ուեմբլի ՝ Չեմփիոնշիփի եզրափակիչ։ Այն բանից հետո, երբ Մանուել Ալմունիան հետ մղեց Անտոնի Նոկարի 11-մետրանոցը և անդրադարձը, Ուոթֆորդի ֆուտբոլիստները արագորեն ուղարկեցին գնդակը մյուս դարպասների մոտ, որտեղ փայլուն կոմբինացիայից հետո Ջոնաթան Հոգը Դինիին դուրս բերեց հարմարավետ դիրք, որտեղից Տրոյը արդեն 97-րդ րոպեին չվրիպեց։

Անցած մրցաշրջանում 20 գոլ խփելուց հետո, 2013-14 մրցաշրջանի բացման խաղում Դինին խփեց Բիրմինգհեմ Ուոթֆորդ խաղի միակ գոլը։ Մեկ շաբաթ անց ՝ օգոստոսի 10-ին, Վիկառաժ Ռոուդում Դինին դարձավ հեթ-թրիկի հեղինակ, երբ Ուոթֆորդը 6-1 հաշվով ջախջախեց Բոռնմութին։ Դինին 2003 թվականից այն կողմ դարձավ առաջին Ուոթֆորդի ֆուտբոլիստն, ով հեթ-տրիկ ձևակերպեց Մայքլ Չոպրայից հետո, և 1996-ի դեկտեմբերի 7-ից այն կողմ, երբ Դեյվիդ Քոնոլին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, առաջինը, ով Ուոթֆորդի համար Վիկառաժում խփեց 3 գոլ։

2014թ մարտի 29-ին, Շեֆիլդ Ուենսդիի հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, Դինին խփեց իր 20-րդ գոլն, այսպիսով 2-րդ մրցաշրջան անընդմեջ Դինին բոլոր մրցաշարերում խփեց 20+ գոլ, բան որը Ուաթֆորդի համար հաջողվել էր անել լեգենդար Լյութեր Բլիսետին հեռավոր 1983 թվականին։

2014-ի ապրիլի 5-ին, Դինին Բառնլի-Ուաթֆորդ խաղում խփեց իր թիմի միակ գոլը, որով նա կրկնեց 1961-ին Քլիֆ Հոլթոնի արդյունքը ՝ 2 մրցաշրջան անընդմեջ խփելով առնվազն 20 լիգայի գնդակներ։

Ալմունիայի հեռանալուց հետո, թիմի մարզիչ Ջիուզեպե Սանինոն 2014-15 մրցաշրջանից առաջ ավագի թևկապը հանձնեց Թրոյ Դինիին։ Այդ մրցաշրջանում Դինին օգնեց իր թիմին վաստակել Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք, բացի այդ դառնալով Ուոթֆորդի առաջին ֆուտբոլիստը, ով 3 մրցաշրջան անընդմեջ դարձավ առնվազն 20 գոլի հեղինակ։

2015- մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-ի օգոստոսի 8-ին, Դինին նշեց իր Պրեմիեր Լիգայի նորամուտը ՝ առաջնորդելով իր թիմին Գուդիսոն Պարկում կայացած 2-2 ոչ-ոքիի ժամանակ։ Հոկտեմբերի 24-ին Բրիտանիա Ստադիոնում, նա խփեց իր առաջին Պրեմիեր Լիգայի գոլը, երբ Ուոթֆորդը 2-0 հաշվով հաղթեց Սթոք Սիթիին։ Նոյեմբերի 21-ին, Դինին 87-րռդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, սակայն 90-րդ րոպեին դարձավ ինքնագոլի հեղինակ ՝ օգնելով Մանչեսթեր Յունայթեդին հաղթել 2-1 հաշվով։ Այնուհետև, վերջին 6 խաղերում Դինին հասցրեց իր գոլերի քանակը 5-ի, ի շնորհիվ դեկտեմբերի 5-ին Նորվիչի դեմ 2-1 հաղթանակած խաղում խփած գոլի։ 2016-ի փետրվարի 13-ին Դինին 2 գոլ խփեց Քրիստալ Փելեսի դարպասին ՝ երկարացնելով արծիվների առանց հաղթանակների շարքը լիգայում 9-ի։

2016-ի հուլիսի 1-ին Դինին ստորագրեց հնգամյա պայմանագիր։ Նա այդ մրցաշրջանում բացեց իր գոլերի հաշիվը սեպտեմբերի 10-ին ՝ հավասարեցնելով հաշիվը անհավանական 4-2 քամբեքի ժամանակ։ 2016-ի դեկտեմբերի 26-ին Քրիսթալ Փելեսին խփեց Ուոթֆորդի կազմում իր 100-րդ գնդակը և դարձավ 5-րդ ֆուտբոլիստն ում հաջողվել է հասնել այդ արդյունքին։ 2017/18 մրցաշրջանում Դինին իր գոլերի հաշիվը բացեց Արսենալի դեմ դրամատիկ խաղում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին։ Հետխաղյա հարցազրույցի ժամանակ նա ծաղրական արտահայտություններ հղեց Արսենալի հասցեին, որը հետագայում մնաց պատմության մեջ, որպես ՛՛Arsenal lacks cojones տեսքով։ Մրցաշրջանի մյուս խաղում Արսենալի դեմ, սակայն, Դինին վրիպեց 11-մետրանոցը, որից հետո նման հեգնանքի արժանացավ համացանցում։

Այս օրը Տրոյ Դինին դարձավ դուբլի հեղինակ իր պատանեկան թիմի ՝ Բիրմինգհեմի հետ խաղում

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-ի հոկտեմբերին Դինին հայտարարեց, որ 2 անգամ մերժել է Ճամայկայի հավաքականում հանդես գալու առաջարկները, քանի որ հույս է ունեցել, որ հանդես կգա ԱՆգլիայի հավաքականում։ Նաև լուրեր կային, որ Դինին կարող է հանդես գալ Հյուսիսային Իռլանդիայի կազմում, սակայն դրանք հերքվեցին, քանի որ ոչ մի կապ Դինիի նախնիրերի մոտ չգտնվեց այդ երկրի հետ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014/15 Չեմփիոնշիփ փոխչեմպիոն

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

14/15 Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիայի տարվա թիմ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոյ Դինիի պրոֆիլը Ուոթֆորդի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-12-10 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոյ Դինի» հոդվածին։