Թորստեյն Վեբլեն
Թորստեյն Վեբլեն Thorstein Veblen | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1857[1][2][3][…] Cato, Վիսկոնսին |
Մահացել է | օգոստոսի 3, 1929[2][3][4][…] (72 տարեկան) Մենլո պարկ, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Նորվեգիա |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | տնտեսագետ, սոցիոլոգ, գրող և պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Միսուրիի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Չիկագոյի համալսարան և New School for Social Research? |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Ալմա մատեր | Ջոնս Հոփքինսի համալսարան, Կառլթոն քոլեջ (1880) և Եյլի համալսարան (1884) |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][5] և նորվեգերեն[6] |
Գիտական ղեկավար | William Graham Sumner?[7] |
Եղել է գիտական ղեկավար | Ջորջ Սթոքինգ[7] և Հերբերտ Դավենպորտ[7] |
Հայտնի աշակերտներ | Katharine Bement Davis? |
Պարգևներ | |
Կուսակցություն | Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն |
Ստորագրություն | |
Thorstein Veblen Վիքիպահեստում |
Թորստեյն Վեբլեն Բունդե (անգլ.՝ Thorstein Bunde Veblen, հուլիսի 30, 1857[1][2][3][…], Cato, Վիսկոնսին - օգոստոսի 3, 1929[2][3][4][…], Մենլո պարկ, Կալիֆոռնիա)՝ ամերիկացի տնտեսագետ, սոցիոլոգ, գրող-հրապարակախոս։ Քաղաքական տնտեսության մեջ ինստիտուցիոնալ միտումների հիմնադիր։ Փիլիսոփայության դոկոտոր (1884) է։ Դասավանդել է Կորնելի (1890—1892), Չիկագոյի (1892—1906), Ստենֆորդի (1906—1909) համալսարաններում, Միսսուրի նահանգի համալսարանում (1910—1917)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թ. Վեբլենը ծնվել է նորվեգացի գաղթածների ընտանիքում, ովքեր գաղթել էին ԱՄՆ 19-րդ դարի 1840-ական թթ. վերջին։ 1847 թ. 17 տարեկանում Թորստեյնը ընդունվել է Նորթֆիլդի Քարլթոնի քոլեջ, որը նա ավարտեց մեկ տարի շուտ՝ հանձնելով արտաքին քննություն։ 1880 թ.՝ քոլեջն ավարտելուց հետո նա ստացավ ուսուցչի աշխատանք Մեդիսոն նահանգում, բայց մեկ տարի հետո դպրոցը փակվում է, ու նա դառնում է գործազուրկ և տեղափոխվում է հոր ֆերմա։ Մեկ տարի անց նա ընդունվում է Ջոն Հոպկինսի համալսարան, որտեղ սովորում է փիլիսոփայություն և քաղաքական տնտեսագիտություն։ Համալսարանում Վեբլենը սովորում է միայն կես կիսամյակ և չի ստանում սպասվող աստիճանը։ Հայրը վարկ է վերցնում բանկից և Վեբլենը ընդունվում է Յելի համալսարան, որն ավարտում է 1884 թ. գերազանցությամբ՝ պաշտպանելով «Հաշվեհարդարի բարոյական հիմքերը» (անգլ.՝ Ethical Grounds of a Doctrine of Retribution) դիսերտացիան։ 1892-1906 թթ դասավանդել է Չիկագոյի համալսարանում, հետագա տարիներին աշխատել է Սթենֆորդի և Միսուրիի համալսարաններում, դարձել է Սոցիալական հետազզոտությունների նոր դպրոցի հիմնադիրներից մեկը Նյու Յորքում։ Եղել է «Քաղաքական տնտեսության ամսագրի» խմբագիրը (անգլ.՝ «Journal of Political Economy»)։ Մի շարք հիմնարար տնտեսագիտական և սոցիալական աշխատանքների հեղինակ է։
Տնտեսագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեբլենը գտնում էր, որ շուկայական տնտեսության մեջ սպառողները ենթարկվում են բոլոր տեսակի սոցիալական և հոգեբանական ճնշումների, որոնք ստիպում են նրանց ընդունել ոչ խելամիտ որոշումներ։ Հենց Վեբլենի շնորհիվ տնտեսագիտության տեսության մեջ հայտնվել է «ցուցադրական սպառում» հասկացությունը, որը ստացել է «Վեբլենի էֆեկտ» անվանումը։
Հիմնական աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բիզնես ձեռնարկությունների տեսություն» (անգլ.՝ The Theory of Business Enterprise, 1904)։
- «Հմտության բնազդ» (անգլ.՝ The Instinct of Workmanship, 1914),
- «Կայսերական Գերմանիան և արդյունաբերական հեղափոխությունը» (անգլ.՝ Imperial Germany and the Industrial Revolution, 1915),
- «Աշխարհի բնույթի և նրա սպասարկման պայմանների ուսումնասիրությունը» (անգլ.՝ An Inquiry into the Nature of Peace and the Terms if its Perpetuation, 1917),
- «Բարձրագույն կրթությունը Ամերիկայում» (անգլ.՝ The Higher Learning in America, 1918),
- «Ձեռնարկատետրերը և պարզ մարդը» (անգլ.՝ The Vested Interests and the Common Man, 1919),
- «Ինժեներները և գնանշումների համակարգը» (անգլ.՝ The Engineers and the Price System, 1921),
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.britannica.com/biography/Thorstein-Veblen
- ↑ 7,0 7,1 7,2 Mathematics Genealogy Project — 1997.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կայք՝ նվիրված Թ. Վեբլենին
- T.Veblen:The Leissure Class Արխիվացված 2007-06-09 Wayback Machine
- T.Veblen:Why is Economics Not an Evolutionary Science? Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
- T.Veblen:The Beginning of Ownership av Thorstein Veblen Արխիվացված 2008-04-15 Wayback Machine
- T.Veblen (Theory of Business Enterprise) Արխիվացված 2007-12-30 Wayback Machine
- T.Veblen:The Engineers and the pricesystem Արխիվացված 2008-05-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորստեյն Վեբլեն» հոդվածին։ |
|
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Օգոստոսի 3 մահեր
- 1929 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Հրապարակախոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Քաղաքական տնտեսագիտություն