Հերբերտ Դավենպորտ
Հերբերտ Դավենպորտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1861[1][2][3] Wilmington, Ուինդհեմ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 15, 1931[4] (69 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Միսուրիի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն[5] |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց, Հարավային Դակոտայի համալսարան և Լայպցիգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | J. Laurence Laughlin?[6] և Թորստեյն Վեբլեն[6] |
![]() |
Հերբերտ Ջոզեֆ Դավենպորտ (անգլ.՝ Herbert Joseph Davenport, օգոստոսի 10, 1861[1][2][3], Wilmington, Ուինդհեմ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ - հունիսի 15, 1931[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Քոռնելի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, 1920 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտը ծնվել է 1861 թվականի օգոստոսի 10-ին Ուիլմինգթոնում (Վերմոնտ նահանգ), իրավաբանի ընտանիքում[7]։
Սովորել է Հարավային Դակոտայի համալսարանում, 1886 թվականին ստացել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրի աստիճան, ապա սովորել է Լայպցիգի համալսարանում և Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ 1898 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է տնտեսագիտության դոկտորի աստիճան՝ Ջեյմս Լոուրենս Լաֆլինի ղեկավարությամբ։
1898-1902 թվականներին աշխատել է Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն։ 1902-1908 թվականներին դասավանդել է Չիկագոյի համալսարանում ասոցացված պրոֆեսորի պաշտոնում։ 1908-1914 թվականներին Միսսուրիի համալսարանում եղել է տնտեսագիտության ամբիոնի վարիչ, իսկ 1914-1916 թվականներին՝ Միսուրիի համալսարանին կից Տրուլեյսկի Բիզնեսի Քոլեջի առաջին դեկանը։ 1916-1929 թվականներին Քոռնելի համալսարանում եղել է տնտեսագիտության պրոֆեսոր, իսկ 1929 թվականին պաշտոնաթող Է եղել՝ դառնալով Քոռնելի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր[8][9][10]։
Դավենպորտը մահացել է 1931 թվականի հունիսի 15-ին Նյու Յորքում[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտն ամուսնացել է 1911 թվականին Չիկագոյի համալսարանի անգլերենի պրոֆեսոր Էմելին Հարիետի հետ (Քրենդալ) (1871-1922), ով Միլտոնից (Վիսկոնսին նահանգ) էր։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Մարտին Ուորեն Դավենպորտը և Ջոն Բըրն Դավենպորտը[11]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսուրիի համալսարանին կից Տրուլեյսկի բիզնեսի քոլեջի շրջանավարտների միությունը 1989 թվականին հիմնադրել է Հերբերտ Ջոզեֆ Դավենպերտ միությունը՝ խրախուսելու մասնավոր նվիրատվությունների մասնակցությունը քոլեջի աջակցության և զարգացման համար[12]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Davenport H.J. The Formula of Sacrifice//Journal of Political Economy 2, September 1894, pp. 561–573
- Davenport H.J. Outlines of Economic Theory — New York: Macmillan, 1896
- Davenport H.J. The Real Cost of Tariff// Journal of Political Economy, 1897
- Davenport H.J. Outlines of Elementary Economic Theory — New York, London, The Macmillan Company 1898.
- Davenport H.J., Emerson A.M. [ Outlines of elementary economics] — New York: Macmillan Co., 1919, c1897
- Davenport H.J. Proposed Modifications in Austrian Theory and Terminology//Quarterly Journal of Economics, May 1902
- Davenport H.J. Capital as a Competitive Concept// Journal of Political Economy, December 1904
- Davenport H.J. Doctrinal Tendencies: Fetter, Flux, Seager and Carver, " Yale Review, November 1905
- Davenport H.J. The taxation of unearned increment — Columbus, Ohio, National tax association, 1907
- Davenport H.J. Value and Distribution — Chicago: The University of Chicago Press, 1908
- Davenport H.J. Social Productivity Versus Private Acquisitions//Quarterly Journal of Economics, November, 1910
- Davenport H.J. Capitalization and market value — New Haven, Conn., Yale publishing association, 1910
- Davenport H.J. The Economics of Enterprise — New York: Macmillan. 1913
- Davenport H.J. The Post-war Outlook//American Economic Review, 11, 1921 pp. 1–15
- Davenport H.J. The Economics of Alfred Marshall — Ithaca, N.Y.: Cornell Univ. Press; Oxford Univ. Press 1935
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 Samuels W. J. Davenport, Herbert Joseph (1861-1931), economist // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1400127
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Spiegel H.W. Davenport, Herbert J. // International Encyclopedia of the Social Sciences. — 1968.
- ↑ 8,0 8,1 Copeland M.A. Obituary // The Economic Journal, Vol. 41, No. 163. — Sep., 1931. — P. 496-500.
- ↑ Homan P.T. Herbert Joseph Davenport: 1861-1931 // The American Economic Review Vol. 21, No. 4. — Dec., 1931. — P. 696-700.
- ↑ Robert J. Trulaske, Sr. College of Business University of Missouri School of Accountancy 2013 Newsletter. — P. 19-20. Архивировано из первоисточника 21 սեպտեմբերի 2013.
- ↑ mytrees.com Herbert Davenport.
- ↑ Robert J. Trulaske, Sr. College of Business University of Missouri The Herbert J. Davenport Society.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Դավենպորտ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 1931 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ