Ջորջ Սթոքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Սթոքինգ
Ծնվել էսեպտեմբերի 24, 1892(1892-09-24)[1]
Կլարենդոն, Տեխաս, ԱՄՆ[1]
Մահացել էհուլիսի 6, 1975(1975-07-06)[1] (82 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Վանդտրբիլտի համալսարան[1], Վերմոնտի համալսարան[1], Դարտմուտի քոլեջ[1] և Օսթինի տեխասյան համալսարան[1]
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան[1] և Օսթինի տեխասյան համալսարան[1]
Գիտական ղեկավարԹորստեյն Վեբլեն[2] և Ուեսլի Քլեր Միտչել[2]
Պարգևներ

Ջորջ Ուորդ Սթոքինգ (անգլ.՝ George W. Stocking Sr., սեպտեմբերի 24, 1892(1892-09-24)[1], Կլարենդոն, Տեխաս, ԱՄՆ[1] - հուլիսի 6, 1975(1975-07-06)[1]), ամերիկացի տնտեսագետ, Տեխասի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, 1958 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջը ծնվել է 1895 թվականի օգոստոսի 6-ին Տեխաս նախանգի Կլարենդոն քաղաքում[3]։

Ջորջ Սթոքինգը 1918 թվականին ավարտել է Տեխասի Կլարենդոն քոլեջը և ստացել բակալավրի աստիճան, և 1918 թվականին ավարտել է Օսթին քաղաքի Տեխասի համալսարանը՝ բակալավրի աստիճանով, իսկ 1921 թվականին Տեխասի համալսարանում արժանացել է արվեստի մագիստրոսի աստիճանի։ 1925 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը փիլիսոփայության դոկտորական աստիճանով[3]։

Պրոֆեսորադասախոսական գործունեությունը սկսել է 1922-1923 թվականներին Վերմոնտի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսորի ասիստենտ։ 1923-1924 թվականներին եղել է Ազգային արդյունաբերական համաժողովի խորհրդի տնտեսագետ։ 1924-1925 թվականներին՝ Դարտմուտի քոլեջի տնտեսագիտության պրոֆեսորի օգնական[4]։ 1925-1926 թվականներին՝ Տեխասի համալսարանի ասոցացված պրոֆեսոր, 1926-1947 թվականներին՝ Տեխասի համալսարանի տնտեսագիտության լրիվ պրոֆեսոր, պրոֆեսոր, 1947-1963 թվականներին՝ Վանդերբիլթի համալսարանում տնտեսագիտության ամբիոնի վարիչ և սոցիոլոգիական հետազոտությունների տնօրեն[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 1940 թվականին ծառայել է որպես Հետազոտությունների և վիճակագրության բյուրոյի փոխտնօրեն, 1941-1944 թվականներին՝ ԱՄՆ արդարադատության նախարարության տնտեսական խորհրդական, 1941 թվականին եղել է Ազգային պաշտպանության խորհրդի անդամ, իսկ 1942 թվականին՝ Գների կարգավորման վարչության վառելիքի բաժնի տնօրեն[5]։

Ջորջ Սթոքինգ ավագը 1952 թվականին եղել է Հարավի տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1958 թվականին՝ Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ և նախագահ, 1932 թվականին՝ Գուգենհայմի հիմնադրամի աշխատակից[3]։

Ջորջ Սթոքինգ ավագը մահացել է 1975 թվականի հունիսի 7-ին[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին՝ Ջորջ Սթոքինգ կրտսերը (28.12.1928-13.07.2013) եղել է հայտնի մարդաբան։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվական - Գուգենհայմի կրթաթոշակ[4]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stocking G.W. The Oil Industry and the Competitive System, 1925
  • Stocking G.W. Contributor to Representative American Industries, 1928
  • Stocking G.W. The Potash Industry։ a Study in State Control, 1931
  • Stocking G.W., Watkins M.W. Cartels In Action. — New York։ Twentieth Century Fund, 1946
  • Stocking G.W., Watkins M.W. Cartels or Competition? — New York։Twentieth Century Fund, 1948
  • Stocking G.W., Watkins M.W. Monopoly and Free Enterprise — New York։ Twentieth Century Fund, 1951
  • Stocking G.W., Mueller W.F. The Cellophane case and the new competition// American Economic Review 65, March 1955, pp. 29–63
  • Stocking G.W. The Attorney General’s Committee report։ A businessman’s guide through antitrust// Georgetown Law Review 44(1), November1955, pp. 1–57
  • Stocking G.W. Workable Competition and Antitrust Policy- Nashville, Tenn։ Vanderbilt University Press, 1961
  • Stocking G.W. Middle East Oil։ A Study in Political and Economic Controversy — Nashville, Tenn։Vanderbilt University Press, 1970

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 https://www.gf.org/fellows/all-fellows/george-ward-stocking/
  2. 2,0 2,1 Mathematics Genealogy Project — 1997.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mueller W.F. George Ward Stocking // Pioneers of Industrial Organization: how the economics of competition and monopoly took shape / Jong H. De, Shepherd W.G.. —Cheltenham, UK: Edward Elgar Publishing — P. 187-189. — ISBN {{{isbn}}}.
  4. 4,0 4,1 John Simon Guggenheim Memorial Foundation George Ward Stocking.
  5. Prabook.com George W.Stocking.