Jump to content

Էլեն Կոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Կոյ
հոլ.՝ Ellen Kooi
Ծնվել էնոյեմբերի 7, 1962(1962-11-07)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրԼեուվարդեն, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունՄիներվա ակադեմիա և Ամստերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1994)[2]
Մասնագիտությունլուսանկարիչ
Ժանրլուսանկարչություն, բնանկար և կենցաղային ժանր
Կայքellenkooi.nl

Էլեն Կոյ (հոլ.՝ Ellen Kooi, նոյեմբերի 7, 1962(1962-11-07)[1][2], Լեուվարդեն, Նիդերլանդներ), հոլանդացի նկարիչ և լուսանկարիչ, ապրում և աշխատում է Հաառլեմում։ Առավել հայտնի է իր Հոլանդիայի բնությունը և հոլանդական գեղանկարչության Ոսկե դարի գեղանկարիչների (այնպիսիք ինչպես Յան Վերմեեր) ավանդական պատկերները միավորող բեմադրական լուսանկարներով՝ Պիտեր Բրեյգել Ավագի, Յոախիմ Պատինիրի և Հիերոնիմոս Բոսխի[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկեն Կոյը ծնվել է 1962 թվականին Լեուվարդենում։ Վաղ ստեղծագործական շրջանում Կոյը ներշնչվել է իր փոքրիկ հայրենիքով։ Երկար ժամանակ նա ապրել է քաղաքի ծայրամասում գտնվող նոր շրջանի զանգվածային շենքում։ Բարձրահարկ բազմաբնակարան շենքերից հետո գտնվում էր մոտակա գյուղը։ Պայծառ օրերին ծովում երևում էին ֆրիսլանդյան կղզիների փարոսները։ Այս կերպարներն ու թեմաները լուսանկարչի ստեղծագործության կարևոր մաս են դարձել։ Նրա հայրը դստերը սովորեցրել էր լուսանկարչական արվեստի որոշ սկզբունքներ՝ լույս, աշխատանք օբյեկտիվով և պահաժամով։ 1981–ից մինչև 1987 թվականը նա մանկավարժություն և գեղանկարչություն է սովորել Միներվայի ազգային կերպարվեստի ակադեմիայում հոլ.՝ Academie Minerva, Գրոնինգենում։ Այնուհետև Էլեն Կոյն ընդունվել է Ամստերդամում գտնվող Կերպարվեստի ազգային ակադեմիայի հոլ.՝ Rijksacademie van Beeldende Kunsten ասպիրանտուրա, որտեղ սովորել է 1993–ից մինչև 1994 թվականը։ Այստեղ նա սկսեց կերպարվեստն ընկալել որպես շրջապատող աշխարհի գեղարվեստական ընկալում և փիլիսոփայական որոնում[4]։ Էլեն Կոյը լուսանկարչի մասնագիտական կրթություն չի ստացել[5]։

Նրա աշխատանքները ձեռք են բերվել Ֆրանս Հալսի թանգարանի կողմից[6] Հաառլեմում, Լեուվարդենի Ֆրիս թանգարանի հոլ.՝ Fries Museum կողմից և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության կողմից, Լյուքսեմբուրգի Hermès հավաքածուի և Թուրքիայում գտնվող Բորուսան հոլ.՝ Borusan ընկերության կողմից[7]… Նրա աշխատանքները գտնվում են նաև մասնավոր հավաքածուներում։ Լուսանկարչի անհատական ցուցահանդեսները կայացել են Սան Ֆրանցիսկոյում, Մադրիդում, Նյու Յորքում և Փարիզում[8], Թուլուզում, Բրյուսելում և այլ քաղաքներում[9]։

Մոսկվայի Մուլտիմեդիա արվեստի թանգարանը լուսանկարչի հետահայաց ցուցադրություն է կազմակերպել «RuАrts» ժամանակակից արվեստների սրահում («Ֆոտոբիենալե-2006» Վեցերորդ միջազգային լուսանկարչական ամիս Մոսկվայում)։ Ցուցադրությունը կազմակերպվել էր Տորչի սրահում հոլ.՝ Torch Gallery (Ամստերդամ, Նիդերլանդներ)՝ Ռուսաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան հովանավորությամբ[10]։

Ստեղծագործության առնձնահատկությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոյն սկսել է իր կարիերան որպես թատերական լուսանկարիչ, մեծապես հետաքրքրված էր խորեոգրաֆիայով, ուստի մինչ օրս նա հաճախ իր մոդելներին օգտագործում է որպես դերասանների ռեժիսոր[11] Ավելի ուշ նա ասել է, որ լուսանկարչի իր կարիերայի սկզբում թատրոնն ու բնությունը գոյություն են ունեցել միմյանցից առանձին, ընդ որում բնանկարային լուսանկարչությունը հանդիսատեսի կողմից ընկալվում էր բացառապես որպես վավերագրական, այլ ոչ բեմադրված, ուստի նրա մոտ միտք առաջացավ թատերական բեմադրությունը և թատրոնի դերասանի հատուկ ոճը փակ տարածքից տեղափոխել բնություն[9]։ Նրա աշխատանքում առաջատարը շրջապատող լանդշաֆտի կամ ինտերիերի մեջ մարդկային մենակության թեման էր։ Նրա ստեղծագործությունները միախառնում են իրականությունը, ֆանտազիան և սիմվոլիզմը, բնական և արհեստական լույսը, լանդշաֆտներն ու մարդկային կերպարները, որոնք հաճախ կասկածի տակ են դնում իրենց շրջապատող բնության ներդաշնակությունը[12]։

Լուսանկարչուհին հիացած է հոլանդական բնապատկերներով՝ փորձելով ֆիքսել դրանց անկայունությունը, որը պայմանավորված է իր հայրենի լանդշաֆտների ծովափնյա դիրքով։ Լուսանկարների սյուժեները խաղացվում են որպես թատերական երկ։ Անգիտակցականն ու ենթագիտակցությունը հերթագայում են մշտական ու անվերջ շարժման մեջ։ Թվային մշակման միջոցով Կոյն ստեղծում է իրական բնապատկերի վրա հիմնված սյուրռեալիստական տեսլական։ Դրանում կերպարները ներկա են ամենաանհավանական դիրքերում ու իրավիճակներում։ Այսպես, «Ամերսֆորտ՝ ոտքեր» (հոլ.՝ «Amersfoort — Вenen», 1998) նկարում երեխայի ոտքերը աճում են հողի մեջ։ «Հեյմստեյդե՝ բլուր» (հոլ.՝ «Heemsteede — Heuvel», 2003) լուսանկարում ամպրոպի ժամանակ կայծակը տղային ստիպում է հանձնվելով դանդաղ ետ ընկնել[11]։

Էլեն Կոյի ծաղրածուության և հումորի վրա հիմնված նկարները հանդիսատեսին գրավում են թատերական էսթետիկայով՝ ընկղմելով նրան առօրյա կյանքին խորթ աշխարհ։ Լուսանկարները արվեստաբաններին հիշեցնում են 17-րդ դարի հոլանդական նկարները[11][13]։ Ինքը՝ լուսանկաչուհին, խոսում է անորոշություն, խառնաշփոթություն և հակասական մտքեր առաջացնելու ցանկության մասին (նրա նկարներում մարդիկ կախվում են ծառից կամ կորացած են կամրջի նման), նրա աշխարհում միաժամանակ համադրվում են հակասական զգացմունքների խմբեր՝ զարմանք, ուրախություն, հարմարավետություն, վախ[9]։

Էլեն Կոյի նկարները հեշտ են ճանաչվում։ Դրանք տիպիկ հոլանդական բնանկարներ են (նույնիսկ եթե դրանք արվել են Լոս Անջելեսում կամ Լիսաբոնում), հիմնականում համայնապատկերային[4], այնտեղ կան 20-21-րդ դարերի եվրոպական չափանիշներով հագնված երեխաներ, աղջիկներ և տղամարդիկ։ Դևա հետ մեկտեղ նրա նկարների կոմպոզիցիաները ներկայացվում են էկզոտիկ։ Բնանկարը կարծես գերում է։ Նրա նկարները իրական ստեղծագործություններ չեն համարվում, դրանք, հակառակը իրենցից ամեն անգամ ներկայացնում են շատ մեծ ֆորմատով նկարված և տպված սիմվոլիկ տեսարան։ Էլեն Կոյի լուսանկարներում միշտ առկա է որոշակի գաղտնիք, որը պետք է բացի հանդիսատեսը[14]։ Էլեն Կոյի լանդշաֆտը սովորաբար ունենում է վերևում մեծ երկնքով բարակ հորիզոնական գիծ։ Այդ երկինքը շատ հազվադեպ է լինում երկնագույն[4]։ Լուսանկարիչը փոխանցում է երեկոյի վարդագույն մարումը, արևածագի դժգույն փայլը։ Նա համադրում է ցերեկային լույսը փողոցային լամպի կամ սեղանի լամպի արհեստաական լուսավորության հետ, հաժախ ավելացնում է սեփական լույսի աղբյուրներ։ Լուսանկարները հաշվարկված չեն հանդիսատեսին հմայելու համար, կպչուն չեեն, հիմնված են նուրբ նյուանսների վրա[14]։

2011 թվականին Էլեն Կոյը ստեղծեց լճի ափին ծնկների վրա նստած աղջկա նկար Սպարնդամում (Spaarndam)՝ Հաառլեմի մոտ։ Անվանեց «Սպարնդամ՝ ամպ» (հոլ.՝ «Spaarndam — Wolken», 2011, 65 x 168 և 85 x 220 սմ), Կոյը անմահացրել էր ջրի մեջ դրանց արտացոլանքը։ Դա այդ շրջանի համար սովորական ամպեր են կապույտ երկնքում։ Նկարում ջուրը անցքի նման հեքիաթային շրջան է գծում, կենտրոնում՝ բուսականության վարդագույն կղզյակն է, առաջին պլանում՝ խոտեր և ծաղիկներ, շամբիներ, հետին պլանում՝ տասներկու երկնագույն կարապներ։ Առաջին պլանում երիտասարդ աղջիկն է՝ շեկ մազերով։ Նա չի նայում լուսանկարչի օբյեկտիվին, նրա հայացքն ուշարժումն ուղղված են ջրի մեջ ինչ–որ բանի։ Պարզ չի, թե ինչ է նա անում։ Հնարավոր է՝ նա ձգվում է դեպի լճի մեջ անդրադարձվող ամպերը։ Լուսանկարը պատմություն չի պատմում՝ տեղ թողնելով դիտողի երևակայությանը։ Առաջին պլանի մանր ծաղիկներից սկսած մինչև լճի մյուս կողմում ծառերի պատկերները շատ հստակ են, որը հակասում է օպտիկայի օրենքներին։ Խորքի բացառիկ կտրուկությունը ցույց է տալիս ավելին, քան իրականում կարող է տեսնել մարդու աչքը[15]։

«Սպարնդամ՝ ամպ» նկարը դիտողը լուսանկարում շատ բան կարող է տեսնել, սակայն շատ բան չի կարող հասկանալ։ Մտածմունքների մաջ նրա մեջ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ կառաջանան։ Էլեն Կոյը պատմում է, որ նա ապշած էր այդ վայրից։ Ջուրը, արտացոլելով ամպերը, երևում էր շատ պարզ և խորը։ Լուսանկրիչը հաճախ է վերադարձել այստեղ, ձնտերլ բարեհաջող ժամանակ, որպեսզի լուսանկարի։ Որպես մոդել հանդես է եկել Կոյի երտասարդ հարևանուհին։ Լույսի դրվածքի պատասխանատուն եղել է լուսանկարիչ Սայմոն Հարդենը։ Նա օգտագործել է արհեստական լուսավորում, որպեսզի աղջիկը և նրա արտացոլանքը երկնքի ֆոնին հստակ առանձանանան։ Լուսանկարը մանրամասն մշակված ծրագրի արդյունք է[16]։ Կոյը ասել է․

«արդյունքը կախված է շատ մանրունքներից։ Ինչպես նկարում, այնպես էլ պարում ամենափոքր մանրունքն անգամ ունի առաջին աստիճանի նշանակություն։ դետալների այդ հետևողականությունն է հանդիսատեսի մոտ վստահություն առաջացնում․․․Այս լուսանկարը ունիկալ պատկեր չի հանդիսանում, իրականում այն թվային տեխնոլոգիաներով միացրած մի քանի նկարների կոմպոզիցիա է։ Այսպիսով կարելի է լավ արդյունք ստանալ՝ խուսափելով խեղաթյուրումից․․․»[16]

Լուսանկարիչը տիրապետում է խորքային նկարի ստեղծման արվեստին՝ օգտագործելով, մասնավորապես, համայնապատկերայն հեռանկարը՝ ձևավորված հորիզոնի գծին զուգահեռ արահետներով կամ ծառերի շարքերով։ Կոյն օգտագործել է անալոգային լուսանկարը և գունավոր նեգատիվը, նա շատ տարիներ համագործակցել է Անդրե Բեուվինգի (հոլ.՝ Andre Beuving) հետ՝ տպելով ննրա նկարները, դրականը, որպես օրենք, նրանց համատեղ աշխատանքի արդյունքն է[5]։

Էլեն Կոյը մեծ նշանակություն է տալիս իմպրովիզացիային։ Հատկապես դա վերաբերում է երեխաների հետ աշխատանքին, որտեղ, նկարչի կարծիքով, լիակատար հսկողություն չի լինում և չի կարող լինել։ Նրա հայտնի գործերից մեկն է «Սիբիլնի՝ օղակ» (հոլ.՝ «Sibilini — Rim», 2006, 120 x 120 և 90 x 90 սմ), ամպերի ֆոնին աղջկա բարձր ցատկը տպավորիչ է և դարձել է ազատության և ուրախության խորհրդանիշ[9]։

Լուսանկարիչը իր հարցազրույցներից մեկում նշել է իր ստեղծագործությունների վրա կինեմատոգրաֆի (Դեյվիդ Լինչ), ժամանակակից բալետի (Յան Ֆաբրեի և Իրժի Կիլիանի ստեղծագործություններ), ինչպես նաև Ա․ Պ․ Չեխովի դրամատուրգիայի ազդեցությունը, մանկության հիշողությունները և պատանեկության տարիներին գեղանկարչական հմտությունների փորձը[17]։ Իր հերթին իսպանացի բալետմայստեր Ֆերնանդո Էրնանդո Մագադանը ոգեշնչված էր Էլեն Կոյի լուսանկարներով, այն տեղադրել է իր բալետներից մեկի դրվածքում՝ Նիդերլանդների պարի թատրոնում հոլ.՝ Nederlands Dans Theater, 2008 թվականին[18]։ Լուսանկարիչը գրել է այդ նկարի մասին «Սվամմերդամ՝ ջերմոց» (հոլ.՝ «Zwammerdam — kas», 2005, 90 x 175 և 77 x 150 սմ)։

«այնտեղ Հոլանդիայի անհյուրընկալ գյուղական վայրերից մեկն է։ Կենտրոնում փոքրիկ ջերմոցն է, որտեղ լույս է վառվում և մարդ կա կանգնած։ Այս դեկորացիայում շատ հուզիչ ինչ–որ բան կա․ մի կողմից՝ ցուրտը, մյուս կողմից՝ պաշտպանված մթնոլորտը, որը ենթադրում է կառույցը, սակայն այն շատ փխրուն է։ Ես մտածում էի, թե ի՞նչ գաղտնիքներ կան նրանում։ Երբ մարդը հարաբերությունների մեջ է մտնում, կարելի է ենթադրել, որ այն պիտի հավերժ լինի, հավերժ կանաչ՝ կրկին հղում է բույսերով ջերմոցին։ Այնուամենայնիվ, ոչ միշտ է, որ մարդկային հարաբերությունները երկարատև են լինում[18]»

Էլեն Կոյը չի ձգտել ստեղծել մեծ քանակի լուսանկարներ։ 2012 թվականին նա հանրությանն է ներկայացրել ընդամենը վաթսուն լուսանկար՝ ստեղծված 1997 թվականից[14]։ Կոյի ստեղծագործությունները ավելի մեծ հետաքրքրությամբ է ընդունվել Ֆրանսիայի և Իսպանիայի, քան Նիդերլանդների քննադատների կողմից։ Լուսանկաչի մոտ ֆիլմի գաղափար էր ծնվել, սակայն այդպես էլ չի իրագործել։ Նա գրել է․ «Ես ուզում եմ, որ մարդիկ ազդվեն իմ նկարներից և ինչ–որ ծանոթ բան զգան։ Թող, որ նրանք տեսնեն ոչ միայն գեղեցկությունը, այլև տրագեդիան, որը փակ է մնում առօրյա բարակ շերտի ներքո, որի մեջ բոլորս ներգրավված ենք»[19]։

Խոշոր ֆոտոնախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ շրջանի որոշ ֆոտոաշխատանքներ Էլեն Կոյը միավորել է շրջանների։ Նրանցից է[20]

  • «Ֆանտաստիկ Լիլ», 2012։ «Ֆանտաստիկա, Լիլ 3000» նախագծի պատվեր՝ չորս նկարներ,, որոնք արվել են Լիլի փողոցներում։
  • «Զանստադ քաղաք», 2012 թվական, 49 նկար։ Զանստադ քաղաքի համար Էլեն Կոյի կողմից արված համայնապատկերային ֆոտոշարք, նկարները հիմնական տեղադրված են Նոր ռատուշի ինտերիերում։
  • Բրյուսելում «Նիդերլանդների դեսպանատուն», 2010։ 2010 թվականին Բրյուսելում Նիդերանդների դեսպանատունը Էլեն Կոյին պատվիրել է դեսպանատան համար նկարներ՝ բնության մեջ երեխաների նկարներ, որպեսզի տեղադրեն վեցերորդ և յոթերերդ հարկերում։ Նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ ջերմություն է ներկայացնում և ուղիղ նայում է հանդիսատեսին (պետական ծառայողներին և բիզնեսմեններին, որոնք գալիս են այստեղ կամ աշխատում են հենց դեսպանատանը)։
  • «De Key», 2008։ Ամստերդամում «De Key» ակումբային ասոցիացիայի ռեստորանների պատվեր։

Լուսանկարների ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Կոյը տարբեր ժամանակներում հրապարակել է իր նկարների հինգ ալբոմ[21]։

  • «Undertones», 25 colour reproductions, essays by Juan Curto Vivas. — Centro de Arte Alcobendas, 2015. — 53 с. — ISBN 978-84-94-1906-9-8
  • «Out of Sight», 35 colour reproductions, essays by Bernard Marcelis and Frits Gierstberg. — Filigranes, 2010. — 80 с. — 1800 экз. — ISBN 978-2-35046-198-4
  • «Within from Without», 30 colour reproductions, essays by Rafael Doctor Roncero, Catherine Somzé, Menchu Gutiérez and Octavio Zaya. — Actar-D, 2008. — 188 с. — ISBN 978-84-96917-24-8
  • Focus Locus Oude Rijn — in de wereld van Ellen Kooi. «Along the old Rhine with Ellen Kooi», assignment publication / booklet. — Utrecht: Uitgeverij Aprilis, 2005. — ISBN 90-5994-090-3
  • «Out There», 29 colour reproductions, essays by Martine Schneider — Speller and Jhim Lamoree. — Beaumont Public, 2005. — 74 с. — ISBN 2-919925 72-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 https://rijksakademie.nl/nl/alumni/ellen-kooi
  3. «Ellen Kooi». Сamara Оscura, galeria de arte (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 Vos, 2012, էջ 30
  5. 5,0 5,1 Vos, 2012, էջ 31
  6. «Hindeloopen-ijsdame. Ellen Kooi, 1997». Frans Hals Museum. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Newest additions to Borusan Contemporary Art Collection on display at Perili Köşk». Dailly Sabah. 2016 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  8. Vos, 2012, էջ 30—31
  9. 9,0 9,1 9,2 9,3 Arena, 2012, էջ 21
  10. «Эллен Коой. Персональная выставка. Москва, 23.III.2006 — 14.V.2006». Мультимедийный комплекс актуальных искусств, Москва. 30.03.2006. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Выставка работ Эллен Коой (Нидерланды)». Телеканал «Россия – Культура». 30.03.2006. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. Beltrán, Lara Ferri (24 de junio de 2014). «Ellen Kooi expone sus fotografías en la galería Cámara Oscura». Lennon (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  13. Photobiennale, 2006
  14. 14,0 14,1 14,2 Vos, 2012, էջ 27
  15. Vos, 2012, էջ 28
  16. 16,0 16,1 Vos, 2012, էջ 29
  17. Arena, 2012, էջ 32
  18. 18,0 18,1 Вallettmainz Direktor: Pascal Touzeau 26. – 28. Juni 2012. Young Choreographer's Project 1 & 2 Tearts(գերմ.) // Государственный театр Майнца : Брошюра. — 2012. — С. 2. Архивировано из первоисточника 22 Հոկտեմբերի 2017.
  19. Santos, 2010, էջ 31
  20. «Projects» (անգլերեն). Ellen Kooi. Официальный сайт. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  21. «Books» (անգլերեն). Ellen Kooi. Официальный сайт. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]