Jump to content

Լեուվարդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քաղաք, Քաղաքյին համայնք և woonplaats?
Լեուվարդեն
հոլ.՝ Leeuwarden
արևմտաֆրիզերեն Ljouwert
Դրոշ Զինանշան

53°12′0″N 5°47′0″E / 53.20000°N 5.78333°E / 53.20000; 5.78333
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՀամայնքԼեուվարդեն[1]
Հիմնադրված է1435 թ.
Մակերես83,95 կմ²
ԲԾՄ8 մետր
Բնակչություն▲93 765 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Հեռախոսային կոդ058
Փոստային դասիչ8900–8939 և 8900
Պաշտոնական կայքleeuwarden.nl​(նիդեր.)
Լեուվարդեն (Նիդեռլանդներ)##
Լեուվարդեն (Նիդեռլանդներ)

Լեուվարդեն (հոլանդ. Leeuwarden [ˈleˑˌwɑrdə(n)]ⓘ), Նիդերլանդներում գտնվող քաղաք, Ֆրիզլանդ նահանգի մայրաքաղաքը, համանուն համայնքի կենտրոն։ Լեուվարդենը 2018 թվականին պարգևատրվել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք տիտղոսով։ Բնակչությունը՝ ▲93 765 մարդ (հունվարի 1, 2021)[2]։

Տեղանքը, որտեղ գտնվում է ներկայիս Լեուվարդենը, բնակեցված է եղել X դարից (թեև վերջերս հայտնաբերվել են 2-րդ դարին վերագրվող շինությունների մնացորդներ)։  Լեուվարդենին քաղաքի կարգավիճակ և համապատասխան արտոնություններ են տրվել 1435 թվականին։ Ծով թափվող Միդելզե գետի գետաբերանի մերձակայքում գտնվելու շնորհիվ բնակավայրը միջին դարերում դարձել է ծովային եռուն առևտրի կենտրոն։ Բայց 13-րդ դարում գետը ցամաքել է, և առևտուրն այստեղ անկում է ապրել։ 1901 թվականին քաղաքում կար 32 203 բնակիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեուվարդենը գրավվել է գերմանական զորքերի կողմից։ 1945 թվականի ապրիլի 16-ին կանադական դրագունների ջոկատը, խախտելով վաղօրոք իրեն տրված հրամանը, ներխուժել է քաղաք ու ազատագրել զավթիչներից։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ամենաբարձր շենքը, որն ունի 114 մետր բարձրություն, կառուցվել է 2001 թվականին՝ ըստ Աբե Բոննեմայի նախագծի։ Վերջինս նախագծել է նաև երկրորդ բարձր շենքը՝ 77 մետր բարձրությամբ:

Բնակչության տեղաշարժեր
ՏարիԲնակ.±% p.a.
15114360—    
15656600+0.77%
160611 330+1.33%
166616 500+0.63%
168914 300−0.62%
174413 490−0.11%
179316 446+0.41%
179512 707−12.10%
Աղբյուր՝ Lourens & Lucassen 1997, էջեր. 13–15 (1398–1795)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեուվարդեն» հոդվածին։