Յոախիմ Պատինիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոախիմ Պատինիր
Joachim Patinir by Aegidius Sadeler II.jpg
Ծնվել է1480[1][2][3][4][5][6][7][8][7]
ԾննդավայրԴինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1524(1524-10-05)[9]
Մահվան վայրԱնտվերպեն, Margraviate of Antwerp, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLandscape with Charon Crossing the Styx?, The Temptations of Saint Anthony the Abbot? և Rest on the Flight to Egypt?
Ներշնչվել էLieven van Lathem?
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ստորագրություն
Signature de Joachim Patinier.jpg
Joachim Patinir Վիքիպահեստում

Յոախիմ Պատինիր (Joachim Patinir), նաև՝ Պատենիր (Patenier, 1480[1][2][3][4][5][6][7][8][7], Դինանտ, Դինան, Նամյուր, Վալոնիա, Բելգիա - հոկտեմբերի 5, 1524(1524-10-05)[9], Անտվերպեն, Margraviate of Antwerp, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ), Վերածննդի դարաշրջանի հոլանդացի և ֆլամանդացի նկարիչ, ով համբավվել է հատկապես պատմական թեմաներով արած նկարներով ու բնանկարներով: Ծնունդով ֆլամանդացի էր, ժամանակակից Վալոնիայի տարածաշրջանից[10], բայց հիմնականում աշխատել է Անտվերպենում, որ այն ժամանակներում Նիդերլանդների առևրտրի ու արվեստների կենտրոնն էր:

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատինիրը բնանկարի՝ որպես կերպարվեստի անկախ ժանրի նախակարապետն է և ֆլամանդացի առաջին նկարիչը, ով իրեն առաջին հերթին բնանկարիչ է համարել: Նրան կարելի է բնորոշել իբրև այսպես ասած՝ աշխարհային բնանկարի (world landscape), այսինքն՝ բարձունքից դիտված ու արված համայնապատկերային բնանկարի հիմնադիրի: Բնանկարի այդ տեսակի ստեղծումը, տեսակ, որ Հյուսիսային Վերածննդի վճռորոշ տարբերակիչ հատկանիշներից է, կարելի է համարել Պատինիրի կարևոր ներդրումը Արևմուտքի արվեստում:

Պատինիրի ստորագրությունը կրող ընդամենը հինգ նկար է մեզ հասել, սակայն այսօր կերպարվեստի շատ գործեր են վերագրվում նրան կամ հավանականության տարբեր աստիճաններով ենթադրվում են ստեղծված նրա արվեստանոցում: 2007 թվականին Մադրիդի Պրադո թանգարանում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են նրան ու իր արվեստանոցին վերագրվող 21 նկար, ևս յոթը հիշատակվել են կատալոգում՝ հետագայում ցուցադրելու նկատառումով[11]:

Պատինիրն ընկերական հարաբերություններ է պահպանել իր ժամանակի ճանաչված մի շարք նկարիչների, այդ թվում՝ Ալբրեխտ Դյուրերի, Քվինտեն Մասեյսի հետ, վերջինիս հետ նաև համագործակցել է. օրինակ՝ «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» նկարն ստեղծելիս ինքը բնանկարն է արել, Մասեյսը պատկերել է ֆիգուրները: Արվեստի պատմաբաններից ոմանք ենթադրում են, որ Պատինիրը քեռին էր մեկ այլ նկարչի՝ Հերրի մետ դե Բլեսի, որը եղել է նրա հետևորդը և աշխարհային բնանկարի ժանրի զարգացնողը կերպարվեստի պատմության մեջ[12]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Grove": Hans Devisscher. "Patinir, Joachim." Grove Art Online. Oxford Art Online. Oxford University Press. Web. 17 Feb. 2017. subscription required
  • Koch, Robert A. Joachim Patinir (Princeton: Princeton University Press, 1968).
  • Battistini, Matilde. Symbols & Allegories in Art: The Hereafter. Los Angeles: The J. Paul Getty Museum, 2005. 210, 212–13.
  • Falkenburg, Reindert. Joachim Patinir: Landscape as an Image of the Pilgrimage of Life. Amsterdam/Philadelphia: John Benjamins Publishing Company, 1988.
  • Ball-Krückmann, Babette, Landschaft zur Andacht: die Weltlandschaften Joachim Pateniers. Munich 1977 (microfiche)
  • Pioch, Nicolas. "The Northern Renaissance (1500–1615)." WebMuseum. 14 October 2002. 28 March 2006.
  • Smith Chipps, Jeffery. The Northern Renaissance. Phaidon. Arts & Ideas, 2004. 321.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Public Catalogue Foundation — 2003.
  2. 2,0 2,1 Kunstindeks Danmark
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Nelson-Atkins Museum of Art — 1933.
  5. 5,0 5,1 Athenaeum
  6. 6,0 6,1 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Artsy
  8. 8,0 8,1 Art UK artist identifier
  9. 9,0 9,1 9,2 RKDartists
  10. (Ֆրանսերեն ) Les rochers par lesquels l'art gothique suggère conventionnellement un site sauvage et désertique, sont présents. Comme d'aucuns l'ont remarqué, ces pics rocheux qui vont devenir chez Patinier, indissociables de l'évocation d'un paysage ressemblent à ceux qu'il a pu voir dans la région dinantaise [...] Mais il va de soi que les paysages représentés ne sont jamais dans leur ensemble la transposition de sites existants. L'espace tel que le conçoit Patinier est d'un autre ordre que celui qui s'offre au spectateur dans la réalité.
    From "L'essor du paysage" in Jacques Stiennon, Jean-Patrick Duchesne, Yves Randaxhe, Cinq siècles de peinture en Wallonie, Les éditeurs d'art associés, Brussels, 1988, p. 67-72.
    The landscape of the Mosan valley was the inspiration for Patinir, but the result of this inspiration was not a painting of this landscape.
  11. Prado feature, exhibition "Patinir", 2007, Museo del Prado, Madrid, Spain.
  12. Though de Bles was only 14 when Patiner died

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]