Դուրբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դուրբե
լատիշ․՝ Durbe
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼատվիա Լատվիա
ԵնթարկումԵրկրամասային քաղաք
Հիմնադրված է1893 թ.
Առաջին հիշատակում1263
Տվյալ կարգավիճակում1893 թվականից
Մակերես1.6 կմ²
Բնակչություն592[1] մարդ (2011)
Խտություն370 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+371) 634
Փոստային ինդեքսLV-3440[2]
Փոստային դասիչLV-3440
Կոդ ATVK0640807[3]
Պաշտոնական կայքdurbe.lv
Դուրբե (Լատվիա)##
Դուրբե (Լատվիա)
Լիվոնյան օրդենի ասպետներ

Դուրբե (լատիշ․՝ Durbe), շատ փոքր քաղաք Լատվիայի բնակչության քանակով (մոտ 620 բնակիչ)։ 1997 թվականի տվյալներով լատիշները կազմում են 95% ։ Գտնվում է Դուրբե երկրամասում, Կուրզեմե քաղաքի հարավում՝ Դուրբե լճից ոչ հեռու։ Քաղաքի միջով անցնում է Ռիգա-Լիեպայա խճուղին։ Մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը Լիեպայայի շրջանի մեջ էր մտնում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրներում Դուրբե քաղաքը առաջին անգամ հիշատակվում է 1230 թվականին՝ կուրշների մկրտման պայմանագրում, որը կնքել են Հռոմի պապի ներկայացուցիչը` Բալդվինը Աուլնե աբբայությունից (ֆր.` Baudoin d’Aulne) և կրուշների տիրակալը` Լամեկինը։

1260 թվականի հուլիսի 13-ին Դուրբեի ճակատամարտում ժեմայտների և կուրշերի զորքերը համատեղ ուժերով պարտության մատնեցին Տևտոնական օրդենին` գերմանական ասպետական միաբանությանը։

Լիվոնյան օրդենի ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1287 թվականին։ 1701 թվականին, Հյուսիսային պատերազմի ընթացքում ամրոցը և նրա կողքին գտնվող քաղաքն ավերվել են շվեդների կողմից։ Դրանից հետո ամրոցը չի վերականգնվել։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուրբե» հոդվածին։