Դարմշտադտ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դարմշտադտ | |||||
գերմ.՝ Darmstadt | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Դարմշտադտի վարչական շրջան | ||||
Հիմնադրված է | 1330 թ. | ||||
Մակերես | 122,07 կմ² | ||||
ԲԾՄ | 144 մետր | ||||
Բնակչություն | ▲162 243 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06151, 06150 և 06159 | ||||
Փոստային դասիչ | 64283–64297 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DA | ||||
Պաշտոնական կայք | darmstadt.de(գերմ.) | ||||
| |||||
Դարմշտադտ (գերմ.՝ Darmstadt), քաղաք Գերմանիայում` Հեսսենի երկրամասի հարավային մասում։ 1997 թվականին ստացել է «գիտությունների քաղաքի» պաշտոնական կարգավիճակ (գերմ.՝ Wissenschaftsstadt):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը Darmundestat անունով առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարի վերջին։
Տեղի բնակիչները ենթադրում են, որ քաղաքի անվանումը ծագում է Դարմբախ (գերմ.՝ Darmbach) անվանումից, որ քաղաքի տարածքով երբեմնի հոսող գետի անվանումն է եղել[2]։ Սակայն փաստն այն է, որ վտակն է իր անունը ստացել քաղաքից, ոչ թե հակառակը[3]։
Դրամշտադտը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է 1330 թվականին կայսր Լյուդվիգ IV Բավարացու օրոք` դառնալով Կատցենելբոգեն կոմսության (գերմ.՝ Grafschaft Katzenelnbogen), իսկ հետագայում` Հեսսենի կոմսության մաս (գերմ.՝ Landgrafschaft Hessen): 1806 թվականից Հեսսենի մեծ կոմսերի նստավայրն է։
Ինդուստրացման դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի ընթացքում քաղաքի բնակչությունն արել է` 15.000-ից դառնալով 72.000: 1877 թվականին ի հայտ է գալիս տեխնիկական առաջին դպրոցը, որ հետագայում վերածվում է տեխնիկական համալսարանի։
20-րդ դարում Դարմշտադտը դառնում է գեղարվեստական մոդեռն ուղղության կենտրոն (գերմ.՝ Jugendstil): Ամենամյա տարբեր նախագծերի համար քաղաքում կառուցվեցին այդ շրջանի ճարտարապետական նշանավոր մի շարք շինություններ։ 1937 թվականին քաղաքի տարածքն ընդարձակվել է շրջակա մի շարք բնակավայրերի հաշվին։
Երրորդ ռայխ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարմշտադտի բնակիչներն ակտիվորեն աջակցելենն նացիստներին. այդ շրջանում քաղաքը դարձել է հիտլերյան ռեժիմի հիմնական հենարաններից մեկը։ Դարմշտադտը գերմանական առաջին քաղաքներից էր, ուր Հիտլերի` իշխանության գալուց հետո փակվեցին հրեաների խանութները։ Քաղաքի հրեա բնակիչներից մոտ 3.000 մարդ ուղարկվել են մահվան ճամբարներ[4]։ Քաղաքի կենտրոնը և նրա զգալի մասը ավերվել են 1944 թվականի սեպտեմբերի 11-ի` բրիտանացիների հրետակոծումից. դրա արդյուքում զոհվել է քաղաքի 12.300 բնակիչ, իսկ 66.000 բնակիչ զրկվել են արյունից[5]։
Հետպատերազմական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերազմից հետո Դարմշտադտը դանդաղ վերականգնվում էր ճարտարապետական պարզ ոճով։ Քաղաքում հաստատվեցին գիտահետազոտական, բիոտեխնոլոգիական, տպագրական արդյունաբերության, հեռակապի բնագավառի շատ ընկերություններ` Դարմշտադտին «գիտությունների քաղաքի» հռչակ հաղորդելով։ Դարմշտադտի տեխնոլոգիական համալսարանը հայտնի է ամբողջ աշխարհում։ Համալսարանի` մեծ թվով ուսանողներ բնակություն են հաստատում քաղաքում. 2004 թվականին գրանցվել է ավելի քան 33.547 ուսանող։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Կրթություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարմշտադտի տեխնիկական համալսարան (գերմ.՝ Technische Universität Darmstadt, TU Darmstadt), մեծ հռչակ վայելող տեխնիկական համալսարան է, համարվում է Գերմանիայի լավագույն ինը համալսարանների (TU9) անդամ[7]։ Աշխարհում առաջին բարձրագույն դպրոցն է եղել, որ 1882-1883 ուստարում առաջարկել է կուրսեր էլեկտրատեխնիկայի բնագավառում։ Հիմնադրման տարեթիվը համարվում է 1877 թվականի հոկտեմբերի 10-ը։
- Կիրառական գիտությունների համալսարան (գերմ.՝ Fachhochschule Darmstadt, University of Applied Sciences), Հեսսենի խոշորագույն համալսարաններից է, հայտնի է ինժեներության և ինֆորմատիկայի բնագավառում ունեցած իր ձեռքբերումներով։ Համալսարանը հիմնադրվել է 1971 թվականին, ունի մոտ 11.000 ուսանող[8]։
- Լեզվի և գրականության գերմանական ակադեմիա (գերմ.՝ Deutsche Akademie für Sprache und Dichtung), նախատեսված է գերմաներեն սովորող գիտնականների, լեզվաբանների համար[9]։
- Դարմշտադտի ջազի ինստիտուտ (գերմ.՝ Jazz-Institut Darmstadt), հաստատություն, ուր գտնվում է ջազին նվիրված մեծագույն հավաքածուներից մեկը Եվրոպայում[10]։
- Դարմշտադտի երաժշտության ինստիտուտ (գերմ.՝ Internationales Musikinstitut Darmstadt), ունի հետպատերազմյան երաժշտության ամենամեծ հավաքածուն[11]։ Ինստիտուտի կամի մեջ է մտնում Նոր երաժշտության ամառային դպրոցը (գերմ.՝ Ferienkurse für Neue Musik): Ավանգարդիզմի շատ կոմպոզիտորներ, այդ թվում` Շառլ Մեսսիանը, Դյորդ Լիգետին, Կառլհայնց Շտոքհաուզենը, Լուչանո Բեիոն, Ջոն Քեյջը, Մաուրիսիո Կագելը այնտեղ դասախոսություն են կարդացել։ 1946 թվականից Ամառային դպրոցը Դարմշտադտում կազմակերպում է ժամանակակից երաժշտության միջազգային երաժշտական փառատոն։
- Ծանր իոնների հետազոտման կենտրոն (գերմ.՝ Gesellschaft fur Schwerionenforschung, GSI): Այստեղ առաջին անգամ սինթեզվել է քիմիական տարր, որ 110 համարի ներքո մտել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակի մեջ` ստանալով դարմշտադտիում անունը։ Այդպիսով, Դարմշտադտը Գերմանիայի միակ և աշխարհում վեց քաղաքներից մեկն է, որի անունով պարբերական աղյուսակում տարր է անվանվել։
- Տիեզերական թռիչքների կառավարման եվրոպական կենտրոն (ESOC), ղեկավարում է արբանյակներ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բունդեսլիգայում հանդես է գալիս «Դարմշտադտ 98» թիմը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարմշտադտի պալատ, գտնվում է քաղաքի կենտրոնում։ Եղել է Հեսսենի հերցոգների նստավայրը։ Քաղաքի հարավային մասում վեր է խոյանում Ֆրանկենշտեյն (գերմ.՝ Frankenstein) ամրոցը, որ Հեսսենի տունը ձեռք է բերել 1662 թվականին։ Հավանաբար Մերի Շելլին իր «Ֆրանկենշտեյն» վեպի անունը վերցրել է հենց այս դղյակից. վեպը գրելուց առաջ նա ճանապարհորդել է այս վայրերով։
- Սուրբ Մարիամ Մագթաղինացու ռուսական ուղղափառ եկեղեցի
- «Նկարիչների գաղութ» - գերմանական մոդեռնի ոճով ճարտարապետական համալիր, որի մեծ մասը նախագծել է Յոզեֆ Օլբրիխը։
- Վարդերի այգի (գերմ.՝ Rosenhöhe), 19-րդ դարի անգլիական զբոսայգի, քաղաքացիների հանգստի սիրելի վայրը։
- «Անտառային պարույր», ավստրիացի ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի նախագծով կառուցված բնակելի համալիր (1998-2000), որ պարույրի տեսք ունի։
- Վասերտուրմ, նախկինում ջրաճնշումային աշտարակ, ուր ներկայումս պատկերասրահ է և ռեստորան։
- Լուիզայի հրապարակ, ձևավորում է քաղաքի կենտրոնը։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի` հուլիսի սկզբին, Հերցոգի պալատի շրջակայքում կազմակերպվում է Հայներֆեստ (գերմ.՝ Heinerfest) փառատոնը։ Նույն տեղում մայիսիսն կազմակերպվում է Շլոսգրաբենֆեստ (գերմ.՝ Schloßgrabenfest) փառատոնը։ Այս երկու փառատոները համապատասխանաբար գրավում են ավելի քան 700.000 և 400.000 այցելուներ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դարմշտադտում զարգացած է քիմիական և դեղագործական արտադրությունը, մասնավորապես գործում են Merck KGaA ընկերության գործարանները, որոն ունեն մոտ 8.000 աշխատակից և գրասենյակ քաղաքում։ Գործարանը Դարմշտադտի ամենախոշոր գործատուն է։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարմշտադտի քաղաքապետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անուն |
---|---|
1945—1950 | Լյուդվիգ Մետցգեր¹ |
1951—1971 | Լյուդվիգ Էնգել¹ |
1971—1981 | Հայն Վինֆրեդ Սաբայս¹ |
1981—1993 | Գյունտեր Մետցգեր¹ |
1993—2005 | Պետեր Բենց¹ |
2005—2011 | Վալտեր Հոֆման¹ |
2011 թվականից | Յոհան Պարչ² |
¹ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ² կանաչների կուսակցություն
Դավանանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավանանք | Թվաքանակ | Տոկոսայաի հարաբերություն¹ |
---|---|---|
Ավետարանական քրիստոնյաներ | 49.762 | 35,7 % |
Կաթոլիկներ | 27.591 | 19,8 % |
Այլ | 61.786 | 44,4 % |
¹ 2006 թվականի 31.12.2006 աղբյուր (գերմ.՝ Darmstadt Datenreport 2006)
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լուիզայի կենտրոնական հրապարակը
-
«Նկարիչների գաղութը»
-
Ռուսական եկեղեցի
-
Գլխավոր կայարան
-
Հեսսենի երկրամասի թանգարան
-
Վարդերի այգու դարպասը
-
Ծաղկաջերմոց, հարավային ճակատ
-
Շլոսպլաց, Հերցոգի պալատի գլխավոր հրապարակը, 1900
-
Սպիտակ աշտարակ
-
Վասերտուրմի աշտարակը
-
Քաղաքային արխիվ
-
Ավետարանական եկեղեցի
-
CinemaxX կինոթատրոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ DarmStadtBach (renaturation project website of the city authorities, in German)
- ↑ Wo kommt er her, wo will er hin? Արխիվացված 2009-02-14 Wayback Machine — Darmstaedter Echo, 2007-12-03, in German. Retrieved 2008-01-05.)
- ↑ Darmstädter Stadtgeschichte 20. Jahrhundert Արխիվացված 2007-04-10 Wayback Machine (from the official city website, in German, less detailed also in English)
- ↑ Darmstadt history Արխիվացված 2007-06-10 Wayback Machine (from the website of the Technical University of Darmstadt)
- ↑ http://redaktion.dafacto.com/imperia/md/content/pdf/wirtschaft/statistik/12.pdf(չաշխատող հղում)
- ↑ TU9 Official Site Արխիվացված 2017-01-05 Wayback Machine (in German)
- ↑ Website of the department of Electrical Engineering (http://www.etit.tu-darmstadt.de)
- ↑ Deutsche Akademie für Sprache und Dichtung (official academy website, in German)
- ↑ Jazz-Institut Darmstadt Արխիվացված 2007-04-27 Wayback Machine (official institute website)
- ↑ Internationales Musikinstitut Darmstadt (official institute website, in German)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարմշտադտ» հոդվածին։ |
|