Գրասա Մաշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրասա Մաշել
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1945(1945-10-17)[1] (78 տարեկան)
ԾննդավայրPortuguese Mozambique, Պորտուգալիա
Քաղաքացիություն ՀԱՀ
Կրոնմեթոդիզմ
ԿրթությունԼիսաբոնի համալսարան և Nachingwea military camp?
Մասնագիտությունուսուցչուհի և քաղաքական գործիչ
ԱմուսինՍամորա Մաշել և Նելսոն Մանդելա
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of Mozambique?, Minister of Education and Culture?, First Lady of South Africa? և Member of the Council of State of Mozambique?
ԿուսակցությունՖրելիմո
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJosina Z. Machel?
 Graça Machel Վիքիպահեստում

Գրասա Մաշել (Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈɡɾasɐ mɐˈʃɛɫ]]], ծննդյան անունը՝ Գրասա Սիմբինե, pronounced: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[sĩˈbĩni]]], հոկտեմբերի 17, 1945(1945-10-17)[1], Portuguese Mozambique, Պորտուգալիա), Մոզամբիկի և ՀԱՀ քաղաքական գործիչ, ավիաաղետից մահացած Մոզամբիկի նախագահ Սամորա Մաշելի նախկին կինը։ 1998 թվականից մինչև 2013 թվականը եղել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի կինը։ 2007 թվականից Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր տիկին (1997)։ Աշխարհի պատմության մեջ միակ կինն է, որ եղել է երկու տարբեր պետությունների նախկին առաջին տիկին (Մոզամբիկի` 1975-1986 թվականներ և ՀԱՀ` 1998-1999 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասա և Սամորա Մաշելները հյուրընկալել են Ռումինիայի սոցիալիստական հանրապետության առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուին, Մապուտու, 1979

Գրասա Սիմբինեն ծնվել է հոր մահից 17 օր հետո Ինկադինե գյուղական բնակավայրում, Գազա նահանգ, Պորտուգալական Արևելյան Աֆրիկա (այժմ՝ Մոզամբիկ)։ Եղել է ընտանիքի վեց երեխաներից կրտսերը[5]։ Սովորել է մեթոդիստական առաքելության դպրոցներում, եղել մեթոդիստական առաքելության ակտիվիստ։ Առաքելությունը հովանավորել է նրա ուսուցումը Լիսաբոնի համալսարանում (Պորտուգալիա), որտեղ նա ցուցաբերում է բացառիկ ընդունակություններ արտասահմանյան լեզուների ուսման գործում։ Նա ուսումնասիրում էր ռոմանական լեզուներ, պորտուգալերենի հետ միասին լավ էր տիրապետում նաև անգլերենին, իսպաներենին, իտալերենին և ֆրանսերենին։ 1973 թվականին վերադարձել է Մոզամբիկ և ընդունվել Մոզամբիկի ազատագրության ճակատ (ՖՐՈԼԻՄՕ, պորտ.՝ Frente de Libertação de Moçambique) և աշխատել որպես դպրոցի ուսուցիչ։

1975 թվականին Մոզամբիկի անկախացումից հետո նախագահ Մաշելը նրան նշանակեց կրթության և մշակույթի նախարարի պաշտոնում (30 տարեկան հասակում), և նույն թվականին նրանք ամուսնացան։ Նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նա մասնակցեց զինված հակամարտությունների ազդեցությունը երեխաների վրա (Report on the Impact of Armed Conflict on Children) թեմայով ՄԱԿ-ի զեկույցի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը[6]։

1995 թվականին ի նշան երկարամյա մարդասիրական աշխատանքի, մասնավորապես փախստական երեխաների փրկության աշխատանքների կազմակերպման համար նրան շնորհվեց Նանսենի անվան մեդալ։ Պարգևատրվել է նաև Աստուրիական թագաժառանգի մրցանակով։ 1998 թվականի հուլիսին 52-ամյա Գրասան ամուսնացել է 80-ամյա Նելսոն Մանդելայի հետ։ 1999 թվականից եղել է Քեյփթաունի համալսարանի ռեկտոր։ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին Նելսոն Մանդելան մահացավ։ Գրասա Մաշելը մասնակցեց հրաժեշտի արարողությանը և նրան թույլատրեցին ՀԱՀ նախագահ Յակոբ Զումի հետ միասին մոտենալ Նելսոն Մանդելայի դագաղին, Ցգունուի գերեզմանատանը հուղարկավորության ժամանակ։

2017 թվականի հուլիսին Մաշելը դարձել է Միացյալ Թագավորության հումանիտար և հասարակական գիտությունների ազգային ակադեմիա հանդիսացող Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ (HonFBA)[7]:

2018 թվականի հուլիսի 17-ին Մաշելը ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ մասնակցել է Նելսոն Մանդելայի անվան 16-րդ ամենամյա դասախոսությանը, որն անցկացվել է Յոհաննեսբուրգի «Վանդերերս» մարզադաշտում։ Միջոցառմանը ներկա են գտնվել շուրջ 15 հազար մարդ և տոնել Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակը[8]։

Պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոզամբիկի կրթության և մշակույթի նախարար (1975-1989)
  • Մոզամբիկի երեխաների ազգային կազմակերպության նախագահ
  • Զիմբաբվեում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոնֆերանսի պատվիրակ, 1998
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ
  • Ազգերի համագործակցության նշանավոր անձանց խմբի անդամ
  • Մո Իբրահիմ հիմնադրամի Իբրահիմ մրցանակաբաշխության կոմիտեի անդամ
  • Քեյփթաունի համալսարանի ռեկտոր
  • Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոցի նախագահ
  • Աֆրիկյան առաջնորդների համալսարանի ռեկտոր[9]
  • ACCORD հոգաբարձուների խորհրդի նախագահ[10]

Կոչումներ, մրցանակներ, միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միավորված ազգերի կազմակերպության Նանսենի մեդալ, 1995 (Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ)
  • Նոր Անգլիայի շրջանի Գլոբալ քաղաքացիական մրցանակ, 1997
  • InterAction մարդասիրական մրցանակ, 1997[11]
  • Եվրոպայի խորհրդի հյուսիս-հարավ մրցանակ, 1998 (Եվրամիություն Եվրամիություն)
  • Աստուրիայի արքայադստեր մրցանակ (Միջազգային համագործակցություն), 1998 (Իսպանիա Իսպանիա)
  • Երեխաների համաշխարհային մրցանակ (Նելսոն Մանդելայի հետ միասին), 2005
  • Տասնամյակի երեխաների իրավունքների հերոս (Նելսոն Մանդելայի հետ միասին) 7,1 միլիոն երեխաների կողմից Գլոբալ քվեարկության միջոցով, որը կազմակերպվել է որպես Երեխաների համաշխարհային մրցանակ կրթական ծրագրի մաս, 2009[12]
  • Երեխաների անունից երկարատև աշխատանքի համար CARE հիմնական մրցանակ[13]

Պատվավոր դոկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. http://www.ub.edu/web/ub/ca/universitat/la_ub_avui/honoris_causa/E-M/cognoms_e_m/Machel_2008.html
  3. https://www.aasciences.africa/fellow/graca-machel
  4. https://www.universiteitleiden.nl/en/news/2021/01/honorary-doctorate-for-child-rights-activist-graca-machel
  5. «Graca Machel: There Is Nothing Exceptional About Me...». This Day Live. 2014 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին.
  6. The impact of Armed Conflict on Children Արխիվացված 2019-05-04 Wayback Machine. Unicef.org. Retrieved on 2011-11-07.
  7. «Elections to the British Academy celebrate the diversity of UK research». 2017 թ․ հուլիսի 21.
  8. «Barack Obama in coded attack on Donald Trump in his most significant speech since the end of his presidency». 2018 թ․ հուլիսի 17.
  9. «Our Leadership - ALU». ALU (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  10. «People - ACCORD». ACCORD (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
  11. «Graça Machel». United Nations. 2010. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Graça Machel was named The World's Children's Prize Decade Child Rights Hero 2009 for her long and courageous struggle for children's rights, mainly in Mozambique». worldschildrensprize. 2009. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  13. «Graça Machel (Mozambique)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). United Nations Foundation profile
  14. «UMass honors Nelson Mandela with honorary degree - The Boston Globe». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  15. «Graça Machel to receive honorary doctorate from the University of Stellenbosch». University of Stellenbosch. 2007 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  16. «Graça Machel, investida doctora honoris causa a la UB». Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրասա Մաշել» հոդվածին։