Գրասա Մաշել
Գրասա Մաշել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1945[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Portuguese Mozambique, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | մեթոդիզմ |
Կրթություն | Լիսաբոնի համալսարան և Nachingwea military camp? |
Մասնագիտություն | ուսուցչուհի և քաղաքական գործիչ |
Ամուսին | Սամորա Մաշել և Նելսոն Մանդելա |
Զբաղեցրած պաշտոններ | First Lady of Mozambique?, Minister of Education and Culture?, First Lady of South Africa? և Member of the Council of State of Mozambique? |
Կուսակցություն | Ֆրելիմո |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Josina Z. Machel? |
![]() |
Գրասա Մաշել (Պորտուգալերեն արտասանություն: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈɡɾasɐ mɐˈʃɛɫ]]], ծննդյան անունը՝ Գրասա Սիմբինե, pronounced: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[sĩˈbĩni]]], հոկտեմբերի 17, 1945[1], Portuguese Mozambique, Պորտուգալիա), Մոզամբիկի և ՀԱՀ քաղաքական գործիչ, ավիաաղետից մահացած Մոզամբիկի նախագահ Սամորա Մաշելի նախկին կինը։ 1998 թվականից մինչև 2013 թվականը եղել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի կինը։ 2007 թվականից Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր տիկին (1997)։ Աշխարհի պատմության մեջ միակ կինն է, որ եղել է երկու տարբեր պետությունների նախկին առաջին տիկին (Մոզամբիկի` 1975-1986 թվականներ և ՀԱՀ` 1998-1999 թվականներ)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասա Սիմբինեն ծնվել է հոր մահից 17 օր հետո Ինկադինե գյուղական բնակավայրում, Գազա նահանգ, Պորտուգալական Արևելյան Աֆրիկա (այժմ՝ Մոզամբիկ)։ Եղել է ընտանիքի վեց երեխաներից կրտսերը[5]։ Սովորել է մեթոդիստական առաքելության դպրոցներում, եղել մեթոդիստական առաքելության ակտիվիստ։ Առաքելությունը հովանավորել է նրա ուսուցումը Լիսաբոնի համալսարանում (Պորտուգալիա), որտեղ նա ցուցաբերում է բացառիկ ընդունակություններ արտասահմանյան լեզուների ուսման գործում։ Նա ուսումնասիրում էր ռոմանական լեզուներ, պորտուգալերենի հետ միասին լավ էր տիրապետում նաև անգլերենին, իսպաներենին, իտալերենին և ֆրանսերենին։ 1973 թվականին վերադարձել է Մոզամբիկ և ընդունվել Մոզամբիկի ազատագրության ճակատ (ՖՐՈԼԻՄՕ, պորտ.՝ Frente de Libertação de Moçambique) և աշխատել որպես դպրոցի ուսուցիչ։
1975 թվականին Մոզամբիկի անկախացումից հետո նախագահ Մաշելը նրան նշանակեց կրթության և մշակույթի նախարարի պաշտոնում (30 տարեկան հասակում), և նույն թվականին նրանք ամուսնացան։ Նախարարի պաշտոնից ազատվելուց հետո նա մասնակցեց զինված հակամարտությունների ազդեցությունը երեխաների վրա (Report on the Impact of Armed Conflict on Children) թեմայով ՄԱԿ-ի զեկույցի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը[6]։
1995 թվականին ի նշան երկարամյա մարդասիրական աշխատանքի, մասնավորապես փախստական երեխաների փրկության աշխատանքների կազմակերպման համար նրան շնորհվեց Նանսենի անվան մեդալ։ Պարգևատրվել է նաև Աստուրիական թագաժառանգի մրցանակով։ 1998 թվականի հուլիսին 52-ամյա Գրասան ամուսնացել է 80-ամյա Նելսոն Մանդելայի հետ։ 1999 թվականից եղել է Քեյփթաունի համալսարանի ռեկտոր։ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին Նելսոն Մանդելան մահացավ։ Գրասա Մաշելը մասնակցեց հրաժեշտի արարողությանը և նրան թույլատրեցին ՀԱՀ նախագահ Յակոբ Զումի հետ միասին մոտենալ Նելսոն Մանդելայի դագաղին, Ցգունուի գերեզմանատանը հուղարկավորության ժամանակ։
2017 թվականի հուլիսին Մաշելը դարձել է Միացյալ Թագավորության հումանիտար և հասարակական գիտությունների ազգային ակադեմիա հանդիսացող Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ (HonFBA)[7]:
2018 թվականի հուլիսի 17-ին Մաշելը ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ մասնակցել է Նելսոն Մանդելայի անվան 16-րդ ամենամյա դասախոսությանը, որն անցկացվել է Յոհաննեսբուրգի «Վանդերերս» մարզադաշտում։ Միջոցառմանը ներկա են գտնվել շուրջ 15 հազար մարդ և տոնել Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակը[8]։
Պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոզամբիկի կրթության և մշակույթի նախարար (1975-1989)
- Մոզամբիկի երեխաների ազգային կազմակերպության նախագահ
- Զիմբաբվեում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոնֆերանսի պատվիրակ, 1998
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ
- Ազգերի համագործակցության նշանավոր անձանց խմբի անդամ
- Մո Իբրահիմ հիմնադրամի Իբրահիմ մրցանակաբաշխության կոմիտեի անդամ
- Քեյփթաունի համալսարանի ռեկտոր
- Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոցի նախագահ
- Աֆրիկյան առաջնորդների համալսարանի ռեկտոր[9]
- ACCORD հոգաբարձուների խորհրդի նախագահ[10]
Կոչումներ, մրցանակներ, միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթոլիկ Իզաբելայի շքանշան, 1997 (
Իսպանիա)
Բրիտանական կայսրության շքանշանի պատվավոր ասպետ, 1999 (
Մեծ Բրիտանիա)
- Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, 2017 (
Մեծ Բրիտանիա)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միավորված ազգերի կազմակերպության Նանսենի մեդալ, 1995 (
ԱՄՆ)
- Նոր Անգլիայի շրջանի Գլոբալ քաղաքացիական մրցանակ, 1997
- InterAction մարդասիրական մրցանակ, 1997 [11]
- Եվրոպայի խորհրդի հյուսիս-հարավ մրցանակ, 1998 (
Եվրամիություն)
- Աստուրիայի արքայադստեր մրցանակ (Միջազգային համագործակցություն), 1998 (
Իսպանիա)
- Երեխաների համաշխարհային մրցանակ (Նելսոն Մանդելայի հետ միասին), 2005
- Տասնամյակի երեխաների իրավունքների հերոս (Նելսոն Մանդելայի հետ միասին) 7,1 միլիոն երեխաների կողմից Գլոբալ քվեարկության միջոցով, որը կազմակերպվել է որպես Երեխաների համաշխարհային մրցանակ կրթական ծրագրի մաս, 2009 [12]
- Երեխաների անունից երկարատև աշխատանքի համար CARE հիմնական մրցանակ[13]
Պատվավոր դոկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մասաչուսեթսի համալսարանի պատվավոր դոկտոր, 2006 (
ԱՄՆ) [14]
- Սթելլենբոսի համալսարանի փիլիսոփայության դոկտոր (DPhil) Honoris Causa, 2008 (
Հարավային Աֆրիկա)[15]
- Բարսելոնայի համալսարանի Honoris Causa դոկտոր, 2008 (
Իսպանիա)[16]
- Էվորայի համալսարանի Honoris Causa դոկտոր, 2008 (
Պորտուգալիա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.ub.edu/web/ub/ca/universitat/la_ub_avui/honoris_causa/E-M/cognoms_e_m/Machel_2008.html
- ↑ https://www.aasciences.africa/fellow/graca-machel
- ↑ https://www.universiteitleiden.nl/en/news/2021/01/honorary-doctorate-for-child-rights-activist-graca-machel
- ↑ «Graca Machel: There Is Nothing Exceptional About Me...»։ This Day Live։ օգոստոսի 16, 2014։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 13, 2015-ին
- ↑ The impact of Armed Conflict on Children. Unicef.org. Retrieved on 2011-11-07.
- ↑ «Elections to the British Academy celebrate the diversity of UK research»։ 21 Jul 2017
- ↑ «Barack Obama in coded attack on Donald Trump in his most significant speech since the end of his presidency»։ 17 Jul 2018
- ↑ «Our Leadership - ALU»։ ALU (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-25-ին։ Վերցված է 2017-05-01
- ↑ «People - ACCORD»։ ACCORD (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-13-ին։ Վերցված է 2018-04-11
- ↑ «Graça Machel»։ United Nations։ 2010։ Վերցված է հուլիսի 18, 2018
- ↑ «Graça Machel was named The World's Children's Prize Decade Child Rights Hero 2009 for her long and courageous struggle for children’s rights, mainly in Mozambique»։ worldschildrensprize։ 2009։ Վերցված է հուլիսի 18, 2018
- ↑ «Graça Machel (Mozambique)»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 4, 2011-ին։ Վերցված է 2011-11-07 . United Nations Foundation profile
- ↑ «UMass honors Nelson Mandela with honorary degree - The Boston Globe»։ Վերցված է դեկտեմբերի 13, 2016
- ↑ «Graça Machel to receive honorary doctorate from the University of Stellenbosch»։ University of Stellenbosch։ հոկտեմբերի 18, 2007։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 12, 2011-ին։ Վերցված է փետրվարի 24, 2010
- ↑ «Graça Machel, investida doctora honoris causa a la UB»։ Վերցված է հուլիսի 18, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- BBC Profile of Graça Machel
- UNICEF Report – Impact of Armed Conflict on Children by Graça Machel
- SAHistory bio Archived 2007-12-13 at the Wayback Machine.
- UN Foundation Bio
|