Գետնանուշային ալերգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքրած գետնանուշ
Գետնանուշային քսուկ

Գետնանուշային ալերգիա, ԱՄՆ-ում և շատ անգլալեզու երկրներում 1990-ական թվականներին դարձած սոցիալական խնդիր․ ի հայտ էր եկել մարդկանց քանակի ավելացում, որոնք մտածում էին, որ իրենք տառապում են գետնանուշից ալերգիայով։ Թեև բժշկական վիճակագրությունը չի հաստատում նման շատացում, այնուամենայնիվ ԶԼՄ-ները չափազանց մեծ ուշադրություն էին դարձրել այդ խնդրին և սահմանել էին վիճելի արգելք բոլոր գետնանուշային մթերքների վրա մի շարք բժշկական և դպրոցական հաստատություններում[1]։

Գետնանուշային ալերգիան գերզգայունության ռեակցիա է համարվում այն նյութերի հանդեպ, որը պարունակում է գետնանուշը[2]։ Գետնանուշը համարվում է ամենածանր և ալերգիկ մթերքներից մեկը[3]։ Ալերգիկ ռեակցիայի նկատմամբ ի հայտ եկող ախտանիշներից են՝ ցանը, եղջերացանը, էկզեման, դեմքի այտուցը, քորը, փռշտոցը, ասթմատիկ նոպան, ցավը որովայնում, զարկերակային ճնշման իջեցումը, սրտի կանգը և անաֆիլաքսիան[3]։ Գետնանուշային ալերգիան անաֆիլաքսիայի ամենատարածված պատճառն է։

Ալերգիան գետնանուշից հանդիպում է ամերիկացիների 0,6 %-ի մոտ[4]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի տվյալների համաձայն ՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գետնանուշի նկատմամբ ալերգիայի դեպքերը (հատկապես երեխաների մոտ) հաճախացել է, ինչը համաճարակաբանների մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ գետնանուշից և դրա տարատեսակներից շատ ապրանքատեսակներ են տարածված։

Համաշխարհային Ալերգետիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի տվյալներով ( NIAID,ԱՄՆ) 2008 թ․ Միացիալ Նահանգներում գետնանուշից ալերգիայի տարածվածությունը 0,6% է։

2001 թվականին կատարված ուսումնասիրություններից մեկը, որը հիմնված է եղել 32 մահվան դեպքերի վրա, առկա էին բավականաչափ տվյալներ ալերգենի հաստատման համար, այն ցույց տվեց որ 1-ին խմբում 21 մահվան դեպքերից 14 մարդու( 67%) մահվան պատճառը եղել է գետնանուշի նկատմամբ ալերգիան, 7 մարդու մոտ (33%) ալերգիա ընկույզից։ 2 –րդ խմբում 11 մահվան դեպքերից 6 մարդու (55%) մահվան պատճառը կապված է գետնանուշային ալերգիայի հետ, 3-ինը ( 27%) –ընկույզի, 1 մարդունը ( 9% ) կաթից, իսկ 1-ինը (9%) –ձկան նկատմամբ ալերգիայից։ Հեղինակը անում է եզրակացություն, գետնանուշը և ընկույզը միասին 90% –ից ավել դեպքերում պատճառ են դարձել մահվան, ըստ իր հետազոտության։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Ա․Կրիստակեսի կարծիքով չնայած ալերգիայի ցանկացած հարձակման լրջությանը, գետնանուշային անհանդուրժականության բարձրացումը և ի պատասխան դրանց ձեռնարկված միջոցառումների՝ կան նմանություններ հոգեկան հիվանդությունների հետ՝ հիստերիկ ռեակցիաներ անհամաչափ վտանգավորության աստիճանի հասնող։

Գետնանուշն ու դրա հիման վրա ստեղծված մթերքները Աֆրիկայում և երրորդ աշխարհի մյուս երկրներում սովի դեմ պայքարի հիմնական զենք են հանդիսանում։ Սովի և թերսնման դեմ պայքարող բժիշկները վաղուց են նշել, որ այս երկրներում գետնանուշային ալերգիան լիակատար բացակայում է[5][6]։

Մոտ 3,3 միլիոն ամերիկացիներ պնդում են, որ ունեն ալերգիա ընկույզից, իսկ 6,9 միլիոն մարդ ծովամթերքից։ Այնուամենայնիվ սննդի նկատմամբ լուրջ ալերգիկ ռեակցիաներ առաջացնում են տարեկան ընդամենը 2000 հիվանդանոցային ընդունելություն (ավելի քան միլիոն հիվանդանոցներից ամբողջ երկրում)։ Եվ միայն 150 մարդ ( երեխաներ և մեծահասակներ) ամեն տարի մահանում է բոլոր սննդային ալերգիաներից միասին[5][6]։ 2013 թվականին Միրանդա Վագոնսը, ով Վուդրո Վիլսոնի անվան դպրոցի Բնակչության Հետազոտության Մարմնի հետդոկտորանտ հետազոտող է հաղորդեց, որ ալերգիայի ինքագնահատումերի աճը, որը նախկինում համարվում էր հազվադեպ չի կորելիացվում ալերգիայի մասին հաստատող բժշկական տվյալների հետ։ Չնայած այն հանգամանքի, որ ԱՄՆ-ի բնակչության գրեթե 1%-ը նշում է, որ ունեն ալերգիա գետնանուշից, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ նրանք իսկապես ունեն գետնանուշային ալերգիա։

Փիթեր Քոնրադը, Բրանդեյսի համալսարանի բժշկական սոցիոլոգ, ով մասնագիտանում է հասարակության բժշկության ոլորտում, մեկնաբանեց ՈՒագգոների ուսումնասիրությունը․<<Այս հոդվածը օգնում էհասկանալ, թե ինչպես է գետնանուշային ալերգիան՝ համեմատաբար հազվագյուտ դիտվել որպես հասարակական ռիսկի գործոն և նույնիսկ որպես մանկական համաճարակ։ Երբեմն հասարակության արձագանքը կարող է զգալիորեն գերազանցել հանրային առողջության իրական ռիսկայնությանը[7]։

Կարծիքը, որ գետնանուշով սննդին հպվելը, հոտ քաշելը կամ պարզապես մոտենալը այդ մթերքներին[8] առաջացնում է անաֆիլակտիկ շոկ, հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ում որոշ հասարակական արգելքներ է դրվել դպրոցական և բժշկական հաստատություններում։

Կույր, պլացեբո վերահսկվող հետազոտությունների ընթացքում հետազոտվողները չեն ցուցաբերել ալերգիկ ռեակցիաներ գետնանուշի կարագի հոտի կամ դրա հետ կոնտակտ ունենալու ժամանակ։

Գետնանուշ առանց ալերգենի[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ․ Հյուսիսային Կառոլինային Գյուղատնտեսության և Տեխնիկայի համալսարանը (NCA&T) հայտարարեց, որ իր գիտնականներից մեկը, դոկտոր Մոհամեդ Ահմեդնան մշակել է արտադրական գործընթաց առանց ալերգեն գետնանուշ ստանալու համար։

Նախնական փորձարկումները ցույց են տվել հարյուր տոկոսով ալերգենի դեզակտիվացիա, գետնանուշից ալերգիկ անհատների շիճուկը ամենևին էլ չարձագանքեց գետնանուշի վերամշակված տեսակին (ալերգիա չառաջացավ)։ Սննդի ընկերությունները հետաքրքրություն են հայտնել արտոնագրելու արտադրական գործընթացը, որը կարծես չի խաթարում մշակված գետնանուշների համն ու որակը, և նույնիսկ հանգեցնում է ավելի հեշտ վերամշակման որպես սննդի բաղադրիչ[9]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնանուշի նկատմամբ ալերգիայի ախտանիշները կապված են իմունոգլոբուլին E –ի ազդեցությամբ և այլ անաֆիլատոքսիններով, բջիջներից հիստամինի և այլ միջնորդանյութերի արտազատմամբ։ Հիսատամինը դրդում է արտերիոլների սեղմումը, հանգեցնելով բրոնխոսպազմի։ Նկարագրված են ոչ պակաս 11 ալերգեն գետնանուշում[3][10]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետնանուշի նկատմամբ ալերգիայի հստակ պատճառները հայտնի չեն։ 2003 թվականի հետազոտությունները չեն հաստատել գետնանուշի ալերգիկ ազդեցությունը հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում[11]։ Հետազոտությունները չեն գտել դրական կապ գետնանուշ օգտագործելու ժամանակ ալերգիայի և կրծքով կերակրման ժամանակաշրջանի միջև[11]։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ սոյայի կաթի և սոյայի մթերքների ազդեցությունը դրականորեն է առնչվում գետնանուշային ալերգիայի հետ[11]։ Այնուամենայնիվ Ավստրալիայում մեծ խմբի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ չկա կապ սոյայի կաթի օգտագործման հետ, ենթադրվում է, որ կապը առաջանում է հավանաբար այն պատճառով, քանի որ սոյայի կաթը օգտագործում են կաթի նկատմամբ ալերգիա ունեցող ընտանիքներում[12]։

ՈՒսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ գետնանուշի յուղ պարունակող լոսյոնները բորբոքված մաշկի վրա կիրառելիս կարող են երեխաների մոտ առաջացնել գերզգայնություն գոտնանուշի հանդեպ և պատճառ դառնալ ալերգիայի զարգացմանըref name="New England Journal of Medicine"/>[13]։

Բրիտանական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մանկության շրջանում գետնանուշից հրաժարվելը նվազեցնում է ռիսկը[14], որ երեխան կունենա ալերգիա գետնանուշի հանդեպ։

Ի պատասխան ընթացիկ ուսումնասիրությունների, որոնք ցույց չեն տվել ատոպիկ հիվանդության ռիսկի նվազեցում Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան հավաստի հիմքեր ունենալու պատճառով չեղյալ է հայտարարել իր այն առաջարկությունները, ըստ որոնց սահմանափակվում էր գետնանուշի օգտագործումը հղիության և կրծքով կերակրման ընթացքում գետնանուշի ալերգիայից խուսափելու համար։

Իսրայելում և Մեծ Բրիտանիայում համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ բրիտանացի երեխաների շրջանում գետնանուշային ալերգիան տասնապատիկ անգամ գերազանցում է իսրայելցի[15] երեխաների համեմատությամբ։ ՈՒսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ իսրայելցի երեխաները ավելի վաղ տարիքից են օգտագործում գետնանուշ, ի տարբերություն իրենց հասակակից բրիտանացի երեխաների, որոնց ծնողները թույլ չեն տվել օգտագործել գետնանուշ բրիտանացի մանկաբույժների խորհրդով[16].[17]։

Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում մանկական ասոցիացիաները խորհուրդ են տալիս հետաձգել օգտագործումը մինչև 3 տարեկանը և չեն փոխում 2009 թվականին տրված առաջարկությունները։

Հղի կանանց կողմից գետնանուշի օգտագործումը առանց գետնանուշային ալերգիայի նվազեցրել է հավանականությունը, որ իրենց երեխաները կլինեն ալերգիկ գետնանուշի նկատմամբ։ Հետազոտողները պարզել են, որ այն երեխաների մայրերը, որոնք ամսական առնվազն 5 անգամ գետնանուշ էին ուտում հղիության ընթացքում, 69% -ով ավելի քիչ էր հավանականությունը, որ իրենց երեխայի մոտ հետագայում կլինի ալերգիա գետնանուշից, ի տարբերություն այն մայրերի ովքեր գետնանուշ հազվադեպ էին ուտում[18][19]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալերգեն-յուրահատուկ բերանացի իմունոթերապիան AR 101 հաջողությամբ անցել է կլինիկական հետազոտության 3-րդ փուլ։ Փորձարարական թերապիայի ուսումնասիրությունը հիմնված էր 22 շաբաթվա ընթացքում գետնանուշի սպիտակուցի աճող դոզաների կանոնավոր հետևողական ընդունման վրա։ Փորձարկմանը մասնակից է եղել 500 երեխա։ Բարձրացած դոզայի ընդումից հետո հիվանդները 12 ամիս ստացան AR 101 կամ պլացեբո ամբողջ 12 ամսվա ընթացքում։

Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ակտիվ բուժվողների խմբի անդամների երկու երրորդը ենթակա չեն գետնանուշի 600մգ դոզային ( 2 տուփ գետնանուշ կամ ոչ մեծ հացի կտոր պատրաստված գետնանուշային կարագից )։ Այսպիսով դեղը հնարավորություն է տալիս խուսափել ալերգիկ ռեակցիայից գետնանուշի դիտավորյալ կամ պատահական օգտագործումից հետո։ Այնուամենայնիվ դեղը ունի անվտանգության ցածր աստիճան, ուսումնասիրության ընթացքում հիվանդների 20%-ը դուրս է եկել թեստից ՝ լուրջ անբարենպաստ վիճակների զարգացման պատճառով[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hartocollis, Anemona (1998 թ․ սեպտեմբերի 23). «Nothing's Safe: Some Schools Ban Peanut Butter as Allergy Threat». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  2. Saleh Al-Muhsen; Ann E. Clarke; Rhoda S. Kagan (2003). «Peanut allergy: an overview». Vol. 168, no. 10. Canadian Medical Association Journal. էջեր 1279–85.
  3. 3,0 3,1 3,2 C. LOZA; J. BROSTOFF (1995). «REVIEW Peanut allergy». Vol. 25. Clinical and Experimental Allergy. էջեր 493–502.
  4. «Food Allergy» (անգլերեն). National Institute of Allergy and Infectious Diseases. 2010 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=This page cannot be found (օգնություն)
  5. 5,0 5,1 Kate Klonick (2006 թ․ հոկտեմբերի 1). «Peanut Paste Saves Starving African Children» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  6. 6,0 6,1 Anderson Cooper (2007 թ․ հոկտեմբերի 21). «A Life Saver Called "Plumpynut"» (անգլերեն). CBS News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Hotchkiss, Michael (2013 թ․ հուլիսի 25). «Princeton researcher digs into the contested peanut-allergy epidemic». Princeton University. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Young, Michael C. The Peanut Allergy Answer Book: 2nd Edition. — Fair Winds Press[en], 2006. — С. 168. — ISBN 1-59233-233-1
  9. «Food Scientist Develops Process For Allergen-Free Peanuts, According To Lab». ScienceDaily.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  10. http://www.bda.uk.com/foodfacts/Allergy.pdf
  11. 11,0 11,1 11,2 Կաղապար:Cite pmid
  12. Koplin, Jennifer; Dharmage, Shyamali C.; Gurrin, Lyle; Osborne, Nicholas; Tang, Mimi L.K.; Lowe, Adrian J.; Hosking, Cliff; Hill, David; Allen, Katrina J. Soy consumption is not a risk factor for peanut sensitization(անգլ.) // Journal of Allergy and Clinical Immunology[en] : journal. — 2008. — Т. 121. — № 6. — С. 1455—1459. — doi:10.1016/j.jaci.2008.03.017 — PMID 18436294.
  13. «Peanut Allergy May Be Linked To Skin Creams Containing Peanut Oil And To Soy Milk» (Press release). University of Bristol. 2003 թ․ մարտի 10. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  14. Food allergy advice may be peanuts(անգլ.) // Science News[en] : magazine. — 2008. — Т. 174. — № 2. Архивировано из первоисточника 23 Հուլիսի 2012.
  15. Կաղապար:Cite pmid
  16. Կաղապար:Cite pmid
  17. «News Medical». Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  18. AP (2013 թ․ դեկտեմբերի 23). «Study: Nuts in Pregnancy Do Not Raise Allergy Risk». New York Times. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին. {{cite web}}: Invalid |url-status=Page Not Found (օգնություն)
  19. JAMA Network | JAMA Pediatrics | Prospective Study of Peripregnancy Consumption of Peanuts or Tree Nuts by Mothers and the Risk of Peanut or Tree Nut Allergy in Their Offsprin…
  20. Новая терапия избавила детей от аллергии на арахис