Բոբ Մարշալլ
Բոբ Մարշալլ անգլ.՝ Bob Marshall | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1901[1][2] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 11, 1939[1][2] (38 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան, Նյու Յորքի պետական համալսարանի բնապահպանական գիտության և անտառագիտության քոլեջ և Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Մասնագիտություն | forester, կոնսերվացիոնիստ և գրող |
Աշխատավայր | Հնդկաստանի գործերի բյուրո և Միացյալ Նահանգների անտառային ծառայություն |
Ծնողներ | հայր՝ Լուիս Մարշալ |
Կայք | wilderness.org nps.gov/gaar/learn/historyculture/bobmarshall.htm |
Bob Marshall Վիքիպահեստում |
Ռոբերտ (Բոբ) Մարշալլ (անգլ.՝ Robert Bob Marshall, հունվարի 2, 1901[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 11, 1939[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի անտառապահ, բուսաբան, ճանապարհորդ, լեռնագնաց, գրող և սոցիալական ակտիվիստ, որը հանդես է եկել անարատ վայրի բնության պահպանության օգտին։ Բույսերի ֆիզիոլոգիայի բնագավառի գիտությունների դոկտոր։
Երիտասարդ տարիներից զբաղվել է ժայռամագլցմամբ։ Հաճախակի է բարձրացել Ադիրոնդակ լեռնաշղթայի գագաթները։ Երկու այլ ալպինիստների հետ միասին կատարել է մի քանի առաջին վերելքներ, և երեքով դարձել են առաջին մարդիկ, ովքեր մագլցել են այս լեռնաշղթայի բոլոր բարձրադիր 46 գագաթները (Adirondack Forty-Sixers): Եղել է նաև Ալյասկայի Բրուքս անդրբևեռային լեռնաշղթայում։ Գրել է բազմաթիվ հոդվածներ և մի քանի գրքեր այդ ճանապարհորդությունների մասին, այդ թվում՝ «Արկտիկական գյուղը» 1933 թվականի բեսթսելլերը։ Աշխատել է ԱՄՆ-ի անտառային ծառայությունում (1925-1928, 1932-1939), այդ թվում` հնդիկների գործերի բյուրոյի գլխավոր անտառագետ (1933-1937) և հանգստյան վարչության պետ։ Հոր մահից հետո՝ 1929 թվականին հարուստ ժառանգություն է ստացել ու արշավներ կազմակերպել Ալյասկա և այլ վայրեր։
Ակտիվորեն օժանդակել է բնապահպանական նորմատիվային իրավական փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք արգելում էին ճանապարհների կառուցումը դաշնային հատուկ պահպանվող բնական տարածքներում։ 1935 թվականին դարձել է The Wilderness Society հասարակական բնապահպանական կազմակերպության հիմնադիրներից մեկը և դրա գլխավոր հովանավորը։ Պաշտպանել է նաև սոցիալիզմի ու մարդու իրավունքների գաղափարները[4]։ Գրեթե իր ողջ կարողությունը կտակել է բնապահպանական բարեգործական կազմակերպություններին։ Նրա հիմնադրած Wilderness Society կազմակերպությունը շարունակել է գործել և 25 տարի անց հասել «Վայրի բնության մասին» օրենքի ընդունմանը։
Այսօր էլ Բոբ Մարշալլը համարվում է ԱՄՆ-ում վայրի բնության շարժման գլխավոր նախաձեռնողներից մեկը։ Նրա պատվին են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ, այդ թվում՝ Մոնտանայի Bob Marshall Wilderness արգելոցը և Ադիրոնդակ լեռնաշղթայի Մարշալլ լեռը։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբ Մարշալլը ծնվել է 1901 թվականի հունվարի 2-ին Նյու Յորքում, ընտանիքի չորս երեխաներից երրորդն է եղել։ Հայրը Լուիս Մարշալլն էր (1856-1929), մայրը՝ Ֆլորենս Մարշալլը (Florence (ծննդյամբ` Լոուենշտեյն) (Florence (Lowenstein) (1873-1916)[5]: Լուիս Մարշալլը ծագումով Բավարիայի ներգաղթյալ հրեական ընտանիքից էր, եղել է հայտնի իրավաբան, սահմանադրական և քաղաքացիական իրավունքի ճանաչված մասնագետ, փոքրամասնությունների իրավունքների պաշտպան[6]։ Ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Սիրակուզա քաղաք, որտեղ Լուիս Մարշալլը դարձել է տեղի հրեական համայնքի ամենաակտիվ անդամներից մեկը և Ամերիկայի հրեական կոմիտեի համահիմնադիրը[7]։ 1891 թվականին նա եղել է ազգային պատվիրակության կազմում, որը ԱՄՆ դաշնային իշխանություններից պահանջում էր գործողություններ ձեռնարկել Ռուսաստանում հրեաների հետապնդումների կապակցությամբ[8]։ Բոբի մայրը՝ Ֆլորենսը, տնային տնտեսուհի էր, բայց զբաղվում էր նաև երիտասարդ հրեա կանանց ուսուցմամբ և աշխատում էր մի քանի հրեական բարեգործական կազմակերպություններում[9]։
Որպես սիրողական բնագետ և վայրի բնության պաշտպան` Լուիս Մարշալլը ձգտում էր պահպանել Նյու Յորքի նահանգի Adirondack և Catskill անտառների «վայրիները հավերժ են» (անգլ.՝ forever wild) բնապահպանական կարգավիճակը։ Նա զգալի օժանդակություն է ցուցաբերել Սիրաքյուսի համալսարանին կից Նյու Յորքի անտառային քոլեջի ստեղծման գործում (այժմ՝ Նյու Յորքի պետական համալսարանի շրջակա միջավայրի պահպանության և անտառային տնտեսության քոլեջ - SUNY-ESF):
Մինչև 1919 թվականը, երիտասարդ Բոբ Մարշալլը սովորել է Նյու Յորքի Ethical Culture Fieldston School մասնավոր դպրոցում, որը հիմնադրել է հայտնի պրոֆեսոր Ֆելիքս Ադլերը։ Այս դպրոցում մեծ ուշադրություն են դարձրել անկախ մտածողության և սոցիալական արդարության զարգացմանը[10]։
Արշավներ Ադիրոնդակում և ուսումը Անտառային քոլեջում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբ Մարշալլը դեռ վաղ մանկությունից հաճախ է այցելել տարբեր վայրի տարածքներ։ Նա առաջին անգամ եղել է Ադիրոնդակ լեռնաշղթայում վեց ամսական հասակում իր ծնողների հետ, ովքեր 25 տարի ամեն ամառ այցելել են այդ վայրերը, չափահաս դառնալուց հետո Բոբ Մարշալլն ինքը բազմիցս եղել է այդտեղ[11]։ Նրա մանկության հերոսներն են եղել Լուիզիանայի հետազոտողներ Մերիուեդեր Լյուիսը և Ուիլյամ Քլարքը[12], ինչպես նաև Վերպլանկ Կոլվինը, ով Հյուսիսի և Հարավի պատերազմից հետո տաս տարի բնակվել է Նյու Յորքի հյուսիսային անտառներում[13]։
Բոբի կրտսեր եղբայրը` Ջորջ Մարշալլը (1904-2000), հետագայում գրել է Ադիրոնդակ պարկում Ստորին Սարանակ լճի ափին գտնվող «Կնոլվուդ ակումբ»-ի ամառային ճամբար կատարած իրենց ճանապարհորդության մասին, որ նրանք այդտեղ «մտել են ազատության աշխարհ, կենդանի բուսականություն և հսկայական տարածքներ, թարմ կանաչ և աշխուժացնող կապույտ բարակ սոճիներ և նուրբ վարդագույն երանգներ, եղնիկներ ու մոծակներ, ձկնորսական և որսորդական նավեր և երկար դեգերումներ անտառային ջունգլիներում»[Նշում 1][11]։
Մարշալլը թողել է բազմաթիվ ճանապարհորդական նոթեր, լուսաբանող լուսանկարներով և վիճակագրկան տվյալներով։ 1915 թվականին նա առաջին անգամ բարձրացել է Ադիրոնդակ լեռնաշղթայի Ամպերսանդ լեռան գագաթը (ծովի մակարդակից 1022 մ բարձրության վրա)։ Նրա հետ են եղել նրա եղբայր Ջորջը և ընտանիքի բարեկամ Հերբ Կլարկը (Herb Clark), ով որպես ուղեկցող է աշխատել Սարանակի լճում[14]։ Կլարկը նրանց ուղեկցել է նաև այլ երկար արշավների ժամանակ, սովորեցրել կողմնորոշվել անտառում և կառավարել նավակները[11]։
1921 թվականին Բոբը, Ջորջը և Հերբը դարձել են առաջին ալպինիստները, ովքեր այցելել են Ադիրոնդակ լեռնաշղթայի բոլոր 42 գագաթները, որոնք տեղակայված էին, այդ ժամանակվա չափումներով, ծովի մակարդակից ավելի քան 1200 մ բարձրության վրա։ Այդ վերելքներից մի քանիսը եղել են առաջին վերելքները[15]։ 1924 թվականին այդ նույն երեք ալպինիստներն առաջինը նվաճեցին Ադիրոնդակ լեռնաշղթայի բոլոր 46 գագաթները[16]։
Ethical Culture School–ն ավարտելուց հետո Բոբ Մարշալլը մեկ տարի սովորել է Կոլումբիայի համալսարանում, ապա 1920 թվականին տեղափոխվել է Սիրակուզայի համալսարանի Նյու Յորքի պետական անտառային քոլեջ։ Դեռ անչափահաս տարիքում Բոբը որոշել էր, որ ուզում է անտառապահ դառնալ, քանի որ շատ էր սիրում ծառեր և անմարդաբնակ վայրեր և չէր ցանկանում իր կյանքի մեծ մասն անցկացնել մարդաշատ գրասենյակում[17]։ Իսկ Սիրակուզայում նա որոշ ժամանակ իրեն դժբախտ և միայնակ էր զգում [16], բայց նա լավ էր սովորում և հայտնի էր իր անհատականությամբ։ Մարշալլի դասընկերը նրա մասին գրել է, որ Բոբը «միշտ անում էր մի բան, որ ոչ ոք չէր էլ մտածում անել։ Նա միշտ բարձր էր գնահատում բնաշխարհը՝ Անդրիոդակի գագաթները, իր անցկացրած լավագույն օրերը Ջորջի և տասնյակ ուրիշների հետ»[Նշում 2][18]։ Անտառային քոլեջում Մարշալլը ընդունվեց «Ալֆա Կսի Սիգմա» ուսանողական եղբայրության կազմում և միացավ սպորտային թիմին՝ զբաղվելով լաքոսով և թեթևաթլետիկական կրոսով[19]։ Ուսումնառության ընթացքում Մարշալլը դարձել է իր դասարանի առաջնորդը և ընտրվել քոլեջի կողմից տպագրվող Empire Forester տարեգրքի դասարանային քարտուղար և խմբագրի օգնական։
1920-ականներին Մարշալլը սկսեց հետաքրքրվել Անդիրոնդակի տարածքում զբոսաշրջության և հանգստի զարգացման հարցերով։ 1922 թվականին նա դարձավ Անդիրոնդակի լեռնային ակումբի հիմնադիրներից մեկը, որը զբաղվում էր զբոսաշրջիկների ուսուցման, արշավային արահետների ստեղծման և կահավորման հարցերով[20]։ Նույն թվականին նա կազմել է 38 էջանոց ուղեցույց՝ «Ադիրոնդակի բարձր գագաթները» (անգլ.՝ The High Peaks of the Adirondacks) այդ լեռնային տարածքի սեփական ուսումնասիրությունների փորձի հիման վրա[21]։
1924 թվականին Բոբ Մարշալլը ստացել է անտառտնտեսության գիտությունների բակալավրի (magna cum laude) աստիճան[22]՝ Անտառային քոլեջի 59 տեղերից զբաղեցնելով չորրորդ տեղը[14]։ Բարձր կուրսերի ուսանողների տարեգրքում նրա մասին գրառվում է կատարվել որպես «լճակների մրցարշավորդ» չգերազանցված չեմպիոն, վիճակագրությամբ տարված մի տղա, որը լեռնագագաթներ է բարձրանում, որը պատրաստ է քայլել 8 կիլոմետր, այնուհետև թափառել ծանծաղուտներում։ Գյունտերի շղթայով Բոբի հետ կապած անձը ստիպված կլինի վազել, թրջվել և ամենայն հավանականությամբ, երկուսն էլ»[Նշում 3][23]։
1925 թվականին Բոբ Մարշալլը Հարվարդի համալսարանից ստացել է անտառտնտեսության գիտությունների մագիստրոսի կոչում[24]։
Անտառային ծառայություն։ Ալյասկա
[խմբագրել | խմբագրել կոդը]1925-1928 թվականներին Բոբ Մարշալլն աշխատել է ԱՄՆ-ի անտառային ծառայությունում[25]։ Նա ցանկանում էր աշխատել Ալյասկայում, բայց սկզբում գործուղվել է Մոնտանայի Միզուլա քաղաքի մերձակայքում գտնվող Հյուսիսային ժայռոտ լեռների փորձարարական կայան (անգլ.՝ Northern Rocky Mountain Experimental Station): Գիտական հետազոտությունների թեման, որով զբաղվել է Մարշալլը, կայանում եղել է հրդեհից հետո անտառվերականգնման աշխատանքների կազմակերպումը։ Նա ստիպված էր ոչ միայն հետազոտել, այլև ինքնուրույն պայքարել կրակի դեմ, երբ հուլիս ամսվա ամպրոպներից հետո ավելի քան 150 հրդեհների օջախներ առաջացան Այդահոյի նահանգի Կանիկսու ազգային անտառում[26]։ Նրան հանձնարարվել էր նաև նախապատրաստել և աջակցել Անտառային ծառայության թիմերից մեկին[27]։ Ինչպես ինքն է ավելի ուշ պատմում, այդ ժամանակ նա ստիպված էր օրական աշխատել 18-20 ժամ`որպես տաբելավար, պահեստի ղեկավար, ճամբարի պետ, կրակային գծի տեսուչ[26]։ Մարշալլը ստիպված էր շատ ժամանակ անցկացնել հրշեջների և փայտահատների հետ և լավ ծանոթանալ թե ինչ պայմաններում են նրանք աշխատում և ինչպիսին է իրավիճակը բնական ռեսուրսների օգտագործման գործում [29]: Կայանում գտնվելու ընթացքում տեսնելով, թե ինչ անապահով աշխատանքային պայմաններում են աշխատում ոչ միայն հրշեջներն ու փայտահատները, այլև բազմաթիվ այլ ամերիկացի բանվորները, Բոբ Մարշալլը դարձել է լիբերալ և սոցիալիստական գաղափարների կողմնակից[28]։
1928 թվականին Բոբ Մարշալլը դուրս եկավ անտառային ծառայությունից, որպեսզի վերադառնա գիտական աշխատանքներին և ավարտի բույսերի պաթոլոգիայի վերաբերյալ իր դոկտորական թեզը (այդ կոչումը նա ստացել է Ջոնս Հոփքինսի համալսարանից)։ Հաջորդ տարի նա կատարեց իր առաջին ուղևորությունը Ալյասկա, այցելեց Կոյուկուկ գետի վերին հոսանքները և միջին Բրուքս՝ պատրաստվելով ավելի ուշ այնտեղ վերադառնալ՝ հետագա հետազոտությունները շարունակելու համար[29]։ Ուղևորության գիտական նպատակն էր ուսումնասիրել Արկտիկայի մայրցամաքային հատվածի մոտակայքում գտնվող անտառի հյուսիսային սահմանի ծառերի աճը[30]։
15 ամիս անընդմեջ Բոբ Մարշալլն ապրել է Ուայզմեն փոքրիկ ավանում, որտեղ սենյակ է վարձել ավանի միակ փոստային կայանում։ Սենյակի հարդարանքը բաղկացած է եղել գրասեղանից, ձայնագրիչից, գրքերից և գրառումների տետրից։ Մարշալլը սեղանը դրել է սենյակի միակ պատուհանի մոտ, որից հիասքանչ տեսարան էր բացվում դեպի Կոյուկուկ գետի ոլորանները, իսկ դրանից այն կողմ՝ Բրուքսի լեռնաշղթայի ձյունապատ գագաթները։ Մարշալլը բառացիորեն սիրահարվել է այդ լեռներին և ընդհանրապես Ալյասկայի բնությանը։ Նա դարձել է Կենտրոնական Բրուքսի լեռների առաջին հետազոտողներից մեկը և առաջինը, ով ուսումնասիրել է Կոյուկուկ գետի հյուսիսային ճյուղի վերին հոսանքները և հասել գետի ակունքներին` Արկտիկայի դարպասներին, հենց այդպես էլ նա կոչել է Բորեալ (անգլ.՝ Boreal Mtn., ծովի մակարդակից 1943 մ բարձրության վրա) և Ֆրիգիդ Կրագս (անգլ.՝ Frigid Crags, 1677 մ) գագաթների միջև ընկած կիրճը[31]։
Բոբ Մարշալլի հայրը մահացել է 1929 թվականի սեպտեմբերի 11-ին Ցյուրիխում, իսկ մայրը մահացել է ավելի վաղ` 1916 թվականին, քաղցկեղից։ Նրանց չորս երեխաները, այդ թվում՝ Բոբը, ժառանգել են իրենց հոր կարողության մեծ մասը, որն այդ ժամանակ կազմել է մի քանի միլիոն ԱՄՆ դոլար։ Բայց նույնիսկ այդպիսի ժառանգություն ստանալով՝ Բոբ Մարշալլը շարունակել է աշխատել մինչև իր կյանքի վերջը, այդ գումարի մի զգալի մասը հատկացնելով Wilderness Society-ին (սկզբի տարիներին այս բնապահպանական կազմակերպությունը գոյատևում էր հիմնականում նրա հաշվին) և իր հետազոտությունների և արշավախմբերի կազմակերպմանը [32]։
Բոբ Մարշալլը փիլիսոփայության գիտությունների դոկտորի աստիճան է ստացել 1930 թվականին։ Նրա դիսերտացիայի թեման եղել է «Փշատերև ծառերի տնկիների ոռոգման փոխազդեցության փորձնական ուսումնասիրությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով թոռոմելուն» (անգլ.՝ An Experimental Study of the Water Relations of Seedling Conifers with Special Reference to Wilting)[33]: Նրա գիտական ղեկավարը եղել է Ջոնս Հոփքինսի համալսարանի բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի աշխատակից դոկտոր Բարտոն Էդվարդ Լիվինգստոնը[34][35]։
1930 թվականի փետրվարին Մարշալլը ի վերջո կարողացավ Scientific Monthly ամսագրում տպագրել իր «Վայրի բնության խնդիրը» հոդվածը (անգլ.՝ The Problem of the Wilderness), չորս ամսագրերից մերժում ստանալուց հետո[36]։ Այդ հոդվածում մշակվել և ընդհանրացվել են Բոբ Մարշալլի նախկին գիտական աշխատությունները, այդ թվում «Վայրի բնությունը որպես փոքրամասնության իրավունք» (անգլ.՝ The Wilderness as a Minority Right), որը համարվում է հեղինակի գիտական աշխատություններում կարևորագույններից և բնապահպանական գիտությունների ոլորտում հիմնարարներից մեկը[36]։ Մարշալլի աշխատություններում նշված են ոչ միայն Ամերիկայի վայրի անտառների վերաբերյալ իր հետազոտության ամենակարևոր հիմունքները, այլ նաև կենսակենտրոն արժեքային համակարգի հիմքերը, որում վայրի բնությունն ինքնին արժեքավոր է, ոչ միայն որպես ռեսուրս մարդկանց համար[37]։ Մարշալլը պնդում էր, որ վայրի բնությունը պետք է անպայման պահպանվի ոչ միայն իր յուրահատուկ գեղագիտական հատկությունների պատճառով, այլ նաև այն պատճառով, որ այն հնարավորություն է տալիս արկածներ զգալ դրանք փնտրողներին[37]։
Մարշալլը գրում է. «Երկիրը նվաճելու ձգտող քաղաքակրթության բռնատիրական նկրտումների դեմ պայքարելու միայն մեկ հույս կա։ «Այդ հույսը ակտիվ մարդկանց կազմակերպությունն է, ովքեր պայքարում են վայրի բնության ազատության համար»[37]։ Վայրի բնության հիմնախնդիրը դարձավ գործողության կոչ` այս թեմայով ամենաշատ տարածված աշխատանքներից մեկը, և արդեն 20-րդ դարի վերջին բնության պահպանության պատմության հետազոտողները դա գնահատում էին որպես հիմնարար[38]։
1930 թվականի հուլիսին Բոբ և Ջորջ Մարշալլ եղբայրներին հաջողվել է մեկ օրվա ընթացքում այցելել Ադիրոնդակի ինը լեռնագագաթ՝ սահմանելով լեռնամագլցման նոր ռեկորդ[39]։
1930 թվականի օգոստոսին Մարշալլը վերադարձել է Ալյասկա։ Նա նախատեսել էր շարունակել ուսումնասիրել Բրուքսի լեռնաշղթան և այնտեղ աճող անտառները, հետաքրքրվում էր նաև Արիստիկայի ծայրին գտնվող Ուայզմեն ավանի մարդկանց կյանքով և խնդիրներով[40]։ Այդ ավանը նա նկարագրել է Ֆերբենկսից 200 մղոն հյուսիս՝ որպես «իրեն հայտնի ամենաերջանիկ քաղաքակրթություն»[41]։ Մարշալլը ընկերացել է տեղացիներից շատերի հետ և մանրամասնորեն գրառել նրանց հետ հազարավոր ժամեր տևած զրույցները։ Նա նույնիսկ համոզել է նրանցից ոմանց (հիմնականում ամուրի տղամարդիկ) անցնել ինտելեկտուալ զարգացման թեստեր։ Մարշալլը Ուայզմենի բնակիչների կյանքի բոլոր ասպեկտների վերաբերյալ վիճակագրական ուսումնասիրություններ է կատարել` եկամտի մակարդակից և տնտեսական կարգավիճակից մինչև սննդակարգ և նույնիսկ սեռական սովորություններ[31]։ Այս բոլոր տվյալների հավաքագրման և մշակման համար պահանջվեց ընդամենը մեկ տարի՝ 1930 թվականի օգոստոսի վերջից մինչև 1931 թվականի սեպտեմբերի սկիզբ։ Այս ուսումնասիրության արդյունքների և Ալյասկա կատարած նախորդ ուղևորության հիման վրա Բոբ Մարշալլը գրել է «Արկտիկական գյուղը»՝ վայրի բնության միջավայրում բնակվող մարդկանց կյանքի սոցիոլոգիական ուսումնասիրությունների վերաբերյալ։ Գիրքը հրատարակվել է 1933 թվականին, այն ընդունվել է տարածման հայտնի Literary Guild գրական ակումբի կողմից և դարձել բեսթսելլեր։ Մարշալլն այս գրքի համար իր հոնորարները կիսեց Ուայզմենի բնակիչների հետ[5]։
Բանաստեղծական և հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի սեպտեմբերի վերջին Բոբ Մարշալլը վերադարձել է ԱՄՆ Արևելյան ափ։ Բացի «Արկտիկական գյուղից», նա գրել և հրատարակել է բազմաթիվ հոդվածներ ամերիկյան անտառային տնտեսության վերաբերյալ[42]։ Մարշալլը, մտահոգված լինելով այն փաստով, որ այդ ժամանակ քիչ մարդիկ էին ուշադրություն դարձնում անտառահատմանը, և այդ թեմայով շատ քիչ տպագրվող աշխատություններ կան, դիմում գրեց Ամերիկյան անտառների ասոցիացիայի նախագահ Ջորջ Դ. Պրատտին (անգլ.՝ George D. Pratt): Բոբ Մարշալլը նաև օժանդակել է Սիրակուզայի անտառտնտեսական քոլեջում իր հոր՝ Լուիսի հուշարձանի տեղադրմանը, դասախոսություններ է կարդացել տարբեր քաղաքներում, որտեղ պատմել է իր ճանապարհորդությունների և վայրի բնության պահպանության մասին[43]։
Շուտով Մարշալլը հրավեր է ստացել Անտառային ծառայության հետազոտությունների մասնաճյուղի (անգլ.՝ Forest Service's Branch of Research) ղեկավար Էրլ Քլապից անգլ.՝ (Earle Clapp): Նա առաջարկել է, որ վերադառնա Անտառային ծառայության աշխատանքի՝ փայտամշակման արդյունաբերության կառավարման հրատապ անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու և դաշնային մակարդակում անտառների կառավարման միասնական հայեցակարգ մշակելու համար[44]։ Մարշալլն ընդունել է այդ առաջարկը և 1932 թվականի սեպտեմբերին տեղափոխվել Վաշինգտոն։ Նոր պաշտոնում նա մշակել է անտառվերականգնման մի քանի պլաններ և անմիջապես սկսեց կազմել ԱՄՆ-ում առանց ճանապարհի մնացած տարածքների ցուցակը[45]։ Նա այդ տվյալներն ուղարկել է տարածաշրջանային անտառտնտեսություն՝ համոզելով նրանց թողնել այս տարածքները որպես վայրի բնության նմուշներ, բայց ապարդյուն։ Միևնույն ժամանակ, Բոբ Մարշալլը գրել է մի աշխատություն, որը հայտնի է դարձել որպես «Կոպլենդի զեկույց»՝ երեք հսկայական գլուխներով, երկու հատորով, ընդհանուր առմամբ՝ 1677 էջ։ Ինքը ՝ Մարշալլը, համարել է, որ այդ աշխատանքը լավագույնն է, որ մինչ այդ ինքն արել է անտառտնտեսության բնագավառում[46]։
1932-1933 թվականներին` Մեծ դեպրեսիայի գագաթնակետին, Մարշալլը սկսել է իրեն համարել սոցիալիստ։ Դրանից հետո նա լրագրողին ասել է. «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ սոցիալիզմը անմիջապես գա, և ազատ ձեռնարկատիրությունը վերացվի»[47]։ Մարշալլը դարձել է Կոլումբիայի օկրուգի գործազուրկների լիգայի (անգլ.՝ Tenants Unemployed League of the District of Columbia) ակտիվ անդամ, որն օգնել է լուծել գործազուրկների բնակարանային պրոբլեմները։ Հետագայում նա հանդես է եկել գիտական հետազոտությունների դաշնային ֆինանսավորման կրճատման դեմ։ Մարշալլը նաև եղել է ԱՄՆ քաղաքացիական ազատությունների պաշտպանության միության Վաշինգտոնյան գրասենյակի նախագահ։ 1933 թվականի մարտին ցույցի մասնակցելու համար նա կարճ ժամանակով ձերբակալվել է[48]։
Բայց Մարշալլը չի մոռացել բնապահպանական գործունեության մասին։ 1930-ականների սկզբին նա միացել է նաև Ազգային պարկերի ասոցիացիային, ի վերջո դարձել նրա խորհրդի անդամ և շարունակել հասարակական պայքարը վայրի բնության և ազգային պարկերի պահպանման համար[49]։
1933 թվականին Մարշալլը հրատարակել է իր մեկ այլ հայտնի աշխատությունը՝ «Ժողովրդական անտառներ»-ը (անգլ.՝ The People's Forests), որտեղ նա հանդես է եկել փայտանյութի վերամշակման տեղամասերի «սոցիալականացման» օգտին[50]։ Նա կարծում էր, որ այդ անտառային տարածքների հանրային սեփականությունը «լավագույն միջոցն է ինչպես փայտանյութի վերամշակման արդյունաբերության կայունության, այնպես էլ վայրի բնության պահպանման ապահովման համար»[51]։
1933 թվականի օգոստոսին Մարշալլը նշանակվել է Հնդիկների գործերով անտառտնտեսության ենթակառուցվածէների բյուրոյի տնօրեն (Forestry Division), որտեղ նա աշխատել է հաջորդ չորս տարիներին[52]։ Այդ ժամանակ բյուրոն կառավարում էր հնդկական արգելոցների բնական պաշարները, և կարող էր թույլատրել կամ արգելել այդ տարածքներում հատումներ կամ տնտեսական այլ գործունեությամբ զբաղվել, Հնդկական ցեղերը հետագայում հասան անկախության և սկսեցին վերահսկողություն իրականացնել իրենց հողերի բնական պաշարների նկատմամբ։ Մարշալլը տառացիորեն պաշարել է պետական պաշտոնյաներին նամակներով, հեռախոսազանգերով և այցելություններով և դարձել էՎաշինգտոնի վայրի բնության ամենահայտնի մարտիկը[53]։ Վայրի բնության տարածքների գլխավոր անտառապահի պաշտոնում նրա վերջին նախաձեռնություններից մեկը Հնդկական արգելոցի տարածքը (19,425 կմ 2) «ընդմիշտ վայրի» կամ դաշնային իրավասության ներքո առնվազն «առանց ճանապարհի» դարձնելու առաջարկն էր։ Շուտով 16 տարածքներ իսկապես արգելոց դարձան, բայց դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Մարշալլը ՎԲՏ-ի իր աշխատանքից տեղափոխվեց ԱՄՆ-ի անտառային ծառայություն[52]։ Մարշալլը, անհանգստանալով վայրի բնության նկատմամբ քաղաքակրթության շարունակական առաջխաղացմամբ, գրել է[54]`
Անտառի ձայները ամբողջովին ոչնչանում են շարժիչների հռնդյունից։ Սոճու տերևների և ծաղիկների հոտերը, խոտաբույսերի ու նոր հերկված հողի և անտառի մնացած բոլոր նուրբ բույրերը խեղդվում են բենզինի գարշահոտությունից։ Սկսում ես անհանգստանալ դեմքիդ փչող թեթև քամու և ոտքերի տակ փափուկ հողի զգացումի կորստից։
The sounds of the forest are entirely obliterated by the roar of the motor. The smell of pine needles and flowers and herbs and freshly turned dirt and all the other delicate odors of the forest are drowned in the stench of gasoline. The feeling of wind blowing in the face and of soft ground under foot are all lost.
The Wilderness Society
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին Մարշալլը մեկնել է Թենեսի նահանգի Նոկսվիլ քաղաք, որտեղ հանդիպել է տարածաշրջանային պլանավորող Բենտոն Մակքեյի հետ, ով աջակցել է Ապալաչյան արահետ նախագիծին։ Նրանց միացել է Նոքսվիլցի փաստաբան Հարվի Բրումը, և նրանք ձեռնամուխ են եղել վայրի բնության պահպանության կազմակերպության ստեղծմանը[55]։ Նույն տարում նրանց է միացել մեկ այլ անտառապահ՝ Բեռնարդ Ֆրանկը։ Նրանք իրենց համախոհներին ուղարկել են հրավերներ` օգնելու կազմակերպել ամերիկյան վայրի բնությունը պահպանելու խումբ (անգլ.՝ Invitation to Help Organize a Group to Preserve the American Wilderness), քանի որ նրանք հավատում էին, որ երկիրն արդեն ցանկություն ունի պաշտպանելու իր մնացած վայրի բնությունը մեքենայացված քաղաքակրթության առաջխաղացումից և որ լուրջ մարդիկ հասկանում են, որ բնությունն ավելի կարևոր է շքեղ և նորաձև խաղալիքներից[56]։
1935 թվականի հունվարի 21-ին կազմկոմիտեն թողարկել է գրքույկ, որով հայտարարել է The Wilderness Society-ի ստեղծման մասին, որպեսզի կանխվի բնության անձեռնմխելի տարածք ներխուժումը` պահպանելով նրա հուզական, մտավոր, գիտական արժեքը[56]։ Ալդո Լեոպոլդն ընտրվել է ընկերության նախագահի պաշտոնում, բայց հետո նրան փոխարինել է Ռոբերտ Ստերլինգ Յարդը։ Ընկերության գործունեության համար անհրաժեշտ միջոցների մեծ մասը հատկացրել է Բոբ Մարշալլը՝ սկսած իր առաջին 1000 ԱՄՆ դոլար անանուն նվիրատվությունից[56]։ Նրա եղբայր Ջորջը նույնպես ակտիվորեն համագործակցել է Wilderness Society-ի հետ։
Թոմաս Հենրի Ուոտկինսը, որը հետագայում խմբագրել է այդ կազմակերպության կողմից թողարկվող Wilderness ամսագիրը, 1985 թվականին «Wilderness Society»-ի 50-ամյակի կապակցությամբ գրել է, որ մինչ կազմակերպության հիմնադրումը և գործունեությունը պահպանվող տարածքների համար լուրջ շարժումներ չեն եղել և Մարշալլն անձամբ վայրի բնության տարածքների պահպանման նպատակով ավելին է արել, քան որևէ մեկը պատմության ընթացքում[37]։
Հետագա կյանք և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբ Մարշալլի կյանքի վերջին տարիները բեղմնավոր են եղել։ 1937 թվականի մայիսին Մարշալլը դարձել է Անտառային ծառայության հանգստյան և հողերի բաժնի (անգլ.՝ Forest Service's Division of Recreation and Lands) տնօրեն։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Մարշալլն աշխատել է երկու հիմնական նախագծերի վրա` ցածր եկամուտ ունեցող անձանց համար հանգստի հնարավորությունները ընդլայնելու (միևնույն ժամանակ կանխելով խտրականությունը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ) և ստեղծել նոր պահպանվող տարածքներ ազգային անտառներում[57]։ Նրա կենսագիր Ջեյմս Գլովերը (անգլ.՝ James Glover) պնդում է, որ Բոբ Մարշալլը հավանաբար ԱՄՆ առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը լրջորեն պայքարել է անտառային ծառայության ռեկրեացիոն կանոններում էթնիկ խտրականության դեմ, երբ հանրային վայրերում ռասայական տարանջատումը հաստատվել է հարավային և որոշ այլ նահանգների օրենսդրությամբ[58]։ Միևնույն ժամանակ, Մարշալլը շարունակել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Wilderness Society-ին, իրավապաշտպանական, արհմիութենական և սոցիալիստական մի շարք այլ կազմակերպությունների[59]։
1938 թվականի օգոստոսին Մարշալլը ձեռնարկել է իր վերջին ուղևորությունը Ալյասկա, որպեսզի շարունակի հետազոտությունները Բրուկս լեռնաշղթայում։ Այդ ժամանակ էլ նրանով սկսել է հետաքրքրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության հետաքննության հանձնաժողովը[60]։ Հանձնաժողովը New York Times թերթում հաղորդում ներկայացրեց, որ ութ դաշնային պաշտոնյաներ, այդ թվում Մարշալը, կոմունիստների աջակիցներն են, քանի որ նրանք կապ են պահպանում այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Աշխատավորների ալյանսը (անգլ.՝ Workers Alliance) և Խաղաղության ու ժողովրդավարության ամերիկյան լիգան[61]։ Մարշալլը չափազանց զբաղված է եղել ճամփորդություններով՝ այս մեղադրանքներին պատասխանելու համար, Ալյասկայից հետո մեկնել է Վաշինգտոնի նահանգ, ապա՝ Մոնտանա, Օրեգոնա, Նևադա, Յուտա, Արիզոնա, Նյու Մեքսիկո և Կալիֆորնիա[62]։ Հաջորդ տարի նա կրկին կարճ ժամկետով մեկնել է Ալյասկա, ճամփորդել արևմտյան ազգային անտառներով՝ ուսումնասիրելով անտառային հանգստի կազմակերպման հնարավորությունները[63]։
1939 թվականի սեպտեմբերին, երբ Մարշալլը գտնվել է Վաշինգտոնի նահանգում, անտառային ծառայությունը հրապարակել է երկու կարգադրություն (U-1 և U2): Վայրի բնության տարածքներում ճանապարհների կառուցումն արգելող այս կարգադրությունները նախապատրաստվել են Մարշալլի գլխավորած Անտառային ծառայության կոմիտեի կողմից, որը ստորագրվել է գյուղատնտեսության քարտուղարի (անգլ.՝ Secretary of Agriculture) կողմից և ուժի մեջ մտել[64]։
Բոբ Մարշալլը մահացել է 1939 թվականի նոյեմբերի 11-ին, Վաշինգտոն-Նյու Յորք կեսգիշերային գնացքում, հավանաբար սրտի անբավարարությունից։ Նա եղել է 38 տարեկան[5] և նրա հանկարծակի մահը ցնցել է շատերին, քանի որ, Բոբ Մարշալլը դեռ բավականին երիտասարդ է եղել և վարել է ակտիվ կենսակերպ՝ զգալի ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ։ Նրա եղբայր Ջորջը (որն ապրել է 96 տարի) ասել է. «Բոբի մահը վրդովեցրեց ինձ և դարձավ իմ կյանքի ամենատրավմատիկ իրադարձությունը»[65]։ Մարշալլը թաղված է Բրուքլինի Սալեմ Ֆիլդսի հրեական գերեզմանատանը, ծնողների և քրոջ՝ Ռութ Մարշալի (ամուսնությամբ Բիլիկոպֆ) կողքին, որը նույնպես մահացել է վաղ տարիքում` 39 տարեկան հասակում, քաղցկեղից[66]։
Ժառանգություն և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոբ Մարշալլն ամուսնացած չի եղել, և նրա գրեթե ամբողջ կարողությունը (1938 թվականին՝ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար, որը համարժեք է 2017 թվականի 26 միլիոնի) կտակվել է նրա համար կարևոր երեք արժեքների աջակցությանը՝ սոցիալիզմին, քաղաքացիական ազատություններին և վայրի բնության պահպանմանը[16]։ Դրա համար նա ստեղծել է երեք հիմնադրամ։ Առաջինը ստացել է Մարշալլի կարողության կեսը և օգտագործվել է «արտադրության տեսության դասավանդման նպատակով, ոչ թե շահույթ ստանալու»։ երկրորդը ստացել է մեկ քառորդը` օգտագործվում էր «քաղաքացիական ազատությունների գաղափարները պաշտպանելու և խթանելու նպատակով», մյուս քառորդը ստացավ երրորդ հիմնադրամը, որը հետագայում կոչվեց Robert Marshall Wilderness Fund, որի խնդիրն էր «պահպանել վայրի բնական պայմանները Ամերիկայում»։ Հետագայում վերջին հիմնադրամում իրենց ներդրումները կատարեցին Ռոբերտ Ստերլինգ Յարդը, Ջորջ Մարշալը, Իրվինգ Կլարկը, Օլաուս Մուրին և Բիլ Զիմերմանը` «Wilderness Society»-ի առաջին ղեկավարները[67]։ Եվս 10,000 ԱՄՆ դոլար Բոբ Մարշալլը կտակել էր իր հին ընկերոջը` ուղեկցող Հերբ Կլարկին[5]։
Բոբ Մարշալլի «Վայրի Ալյասկա` Բրուքսի կենտրոնական լեռնաշղթայի ուսումնասիրություն» (անգլ.՝ Alaska Wilderness, Exploring the Central Brooks Range) գիրքը լույս է տեսել հեղինակի մահից շատ տարիներ անց՝ 1956 թվականին, Ջորջ Մարշալլի խմբագրությամբ։ Նա նույնպես դարձելէ հանրաճանաչ ու նշանակալից և նպաստել է Գեյտս օֆ դե Արկտիկ ազգային պարկի ստեղծմանը։
Ադիրոնդակի հետազոտությունը հրապարակվել է ավելի ուշ, միայն 2006 թվականին «Բոբ Մարշալլն Ադիրոնդակում` լեռնագնացի, լճակների վրայով թռչողի և վայրի բնության պաշտպանի գրառումները» (Bob Marshall in the Adirondacks: Writers of a Pioneering Peak-Bagger, Pond-Hopper and Wilderness Preservationist) անթոլոգիայում, որը տպագրվել է Lost Pond Press հրատարակչության կողմից, Adirondack Explorer լրատվական ամսագրի խմբագիր Ֆիլ Բրաունի (Phil Brown) խմբագրությամբ։ Ըստ հրատարակչի, գիրքը «պարունակում է Բարձր լեռնագագաթներ և Քրենբերի լճի հարավում գտնվող հսկայական վայրի բնության տարածքներ նրա արշավների բազմաթիվ նկարագրություններ, կրակոտ ելույթներ՝ ի պաշտպանություն նահանգի հավերժ պաշտպանված վայրի անտառի, Հերբ Քլարկի հմայիչ դիմանկարը և չհրատարակված հատվածներ վեպից, որոնք մասամբ ծավալվում են Ադիրոնդակում»[68]։
Իր հիմնադրման օրվանից The Wilderness Society-ը նպաստել է պետական բնական տարածքների պաշտպանության ոլորտին վերաբերվող բազմաթիվ նորմատիվային իրավական ակտերի ընդունմանը։ Այդ կազմակերպությունը նաև մասնավոր սեփականատերերից գնել է 421,000 քառ կմ տարածք, որպեսզի դրանց վրա հատուկ պահպանվող բնական տարածքներ հիմնի։ Այդ վայրերում վայրի բնության մշտական պահպանվող տարածքների մասին օրենք ընդունելու Բոբ Մարշալլի երազանքն իրականացել է նրա մահվանից 25 տարի անց` 1964 թվականի սեպտեմբերի 3-ին, Սպիտակ տան Վարդերի պարտեզում, ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրել է «Վայրի բնության մասին» դաշնային օրենքը։ Արարողությանը մասնակցել են Էլիս Զանիսերը (Alice Zahniser) և Մարդի Մուրին՝ The Wilderness Society-ի երկու հայտնի անդամների այրիները[69]։
Վայրի բնության մասին օրենքը գրվել է Հովարդ Զանիսերի կողմից։ Օրենքը ԱՄՆ Կոնգրեսին լիազորել է ստեղծել ինն միլիոն հեկտար պահպանվող տարածքներ ազգային անտառներում, ազգային պարկերում, ազգային արգելոցներում և «ընդմիշտ վայրի» կարգավիճակով այլ դաշնային հողերում։ Նման տարածքներում մարդկային ցանկացած տնտեսական գործունեություն ամբողջովին և ընդմիշտ արգելված էր, որպեսզի վայրի բնությունը մնա հնարավորինս անձեռնմխելի։ Բացի «ընդմիշտ վայրի» կարգավիճակից, օրենքը նախատեսում էր ստեղծել հատուկ պահպանվող տարածքներ՝ «Վայրի բնության պահպանում», (անգլ.՝ wilderness for preservation) համեմատաբար նվազ պահպանման կարգավիճակով։
Նույն օրենքում, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ տրվել է «վայրի բնություն» (wilderness) հասկացության իրավական սահմանումը Մարշալլի և նրա ժամանակակիցների կողմից առաջարկված տարբերակով[70]
Վայրի բնության մասին օրենքի ընդունումը նշանակալից իրադարձություն էր The Wilderness Society-ի պատմության մեջ։ Մարդի Մյուրին և Էլիս Զանիսերը ստորագրման պահին կանգնած էին Ջոնսոնի կողքին։ Այս օրենքով ԱՄՆ իշխանությունները ապահովեցին բնական տարածքների մշտական պաշտպանությունն ու դրանց պահպանումը գալիք սերունդների համար։
1964 թվականին ստեղծվել է Բոբ Մարշալի անունով արգելոց՝ Bob Marshall Wilderness, որը գտնվում էր Մոնտանա նահանգի Ֆլաթհեդ և Լյուիս և Քլարկ ազգային անտառների տարածքում։ Դրանից առաջ այդ անտառներն ունեին պահպանման ավելի ցածր կարգավիճակ` South Fork, Pentagon և Sun River Primitive Areas: Bob Marshall Wilderness արգելոցը զբաղեցնում է մեկ միլիոն ակր (4000 քառ.կմ) տարածք և ամենալավ պահպանված էկոհամակարգերից մեկն է աշխարհում։ Վայրի բնության մասին օրենքին համապատասխան, այս արգելոցում ճանապարհներ չկան, ոչ միայն ծառահատումներն ու հանքարդյունաբերությունն է արգելված, այլև ցանկացած շարժիչային և ոչ շարժիչային մեքենաների օգտագործումը, ներառյալ հեծանիվները և դելտապլանները։ Հետիոտնային տուրիզմը, վրանային ճամբարների հիմնումը և ձկնորսությունը իրականացվում են միայն հատուկ թույլտվության առկայության դեպքում։ Bob Marshall Wilderness արգելոցում, Scapegoat և Great Bear Wilderness հարակից պահպանվող տարածքներում բնակվում են գորշ արջեր, լուսաներ, կատվառյուծներ, գայլերը, սև արջերը, որմզդեղներ, եղջերուներ և կաթնասունների, թռչունների ու բույսերի զանազան տեսակներ։
2008 թվականին Ադիրոնդակի խորհուրդը (անգլ.՝ Adirondack Council) Նյու Յորքի նահանգային իշխանություններին առաջարկեց ստեղծել նոր արգելոց Ադիրոնդակի արևմուտքում Կրանբերրի լճի մոտ, Bob Marshall Great Wilderness անվանումով 1655 քառ. կմ մակերեսով «հավերժ վայրի» տարածքում։ Հիմնադրման դեպքում դա կլինի վայրի բնության ամենամեծ արգելոցը Ադիրոնդակ լեռնաշղթայում[71]։
Բոբ Մարշալի անունն արդեն կրում են Մարշալ լեռը Ադիրոնդակ լեռնաշղթայում, Camp Bob Marshall ճամբարը Բլեք Հիլսում և Ալյասկայի Բրուքս լեռնաշղթայի Մարշալ լիճը (անգլ.՝ Marshall Lake)[72]:
Wilderness Society-ը սահմանել է Բոբ Մարշալի անվան մրցանակ, որը կոչվում է Robert Marshall Award: 1981 թվականին այս մրցանակի առաջին դափնեկիրն է դարձել Սիգուրդ Ֆերդինանդ Օլսոնը։ Նյու Յորքի պետական համալսարանի Անտառագիտության և շրջակա միջավայրի պահպանության քոլեջը (անգլ.՝ State University of New York College of Environmental Science and Forestry (SUNY-ESF)) սահմանել է Բոբ Մարշալի անվան կրթաթոշակ վայրի բնության պահպանության և կառավարման գծով ուսումնասիրությունների համար (անգլ.՝ Bob Marshall Fellowship in wilderness management and policy studies), որը շնորհվում է վայրի բնության հանգստյան վայրերի ռեսուրսների կառավարման ոլորտում հետազոտություններ կատարող բարձր կուրսի ուսանողներին և դասախոսներին, այդ նպատակով քոլեջին կից ստեղծվեց «Բոբ Մարշալի անվան Եկամտային հիմնադրամը» (անգլ.՝ Bob Marshall Endowed Fund)[73]: Բոբ Մարշալի անունն է կրում է նույն քոլեջի հանգստի և տուրիզմի ուսանողական ակումբը (անգլ.՝ outing club)[74]: Քոլեջի հանդիսությունների դահլիճը կոչվում է Marshall Hall, Բոբ Մարշալի հոր՝ Լուիսի անունով։ Դահլիճի մուտքի մոտ տեղադրված է բրոնզե հուշատախտակ, որտեղ հիշատակվում է Բոբ Մարշալի հսկայական ներդրումները վայրի բնության պահպանման գործում[75]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marshall, Robert; Marshall, George; Leopold, A. Starker. Alaska Wilderness: Exploring the Central Brooks Range. — 2nd ed.. — Berkeley: University of California Press, 1970. — 216 p. — ISBN 978-0-520-01711-5.
- Marshall, Robert; Marshall, George. Alaska Wilderness: Exploring the Central Brooks Range / editor George Marshall. — 3rd ed.. — University of California Press, 2005. — 173 p. — ISBN 978-0-520-24498-6.
- Marshall, Robert. An experimental study of the water relations of seedling conifers with special reference to wilting. — reprint. — Johns Hopkins University, 1930. — 61 p.
- Marshall, Robert. An experimental study of the water relations of seedling conifers with special reference to wilting. — reprint. — Johns Hopkins University, 1931. — 124 p.
- Marshall, Robert. Arctic Village. — New York: H. Smith and R. Haas, 1933. — 399 p.
- Marshall, Robert. Arctic Village. — Allen Lane: Penguin, 1940. — Vol. 255. — 246 p., (Penguin books).
- Marshall, Robert. Arctic Village. — 2nd., reprint, illustr.. — Fairbanks: University of Alaska Press[en], 1991. — 399 p. — ISBN 978-0-912006-51-2.
- Marshall, Robert. Arctic Wilderness. — 1956.
- Marshall, Robert; Marshall, George (CON). Bob Marshall in the Adirondacks: Writings of a Pioneering Peak-Bagger, Pond-Hopper and Wilderness Preservationist / editor Phil Brown. — MN: Lost Pond Press, 2006. — 308 p.
- Marshall, Robert. The People's Forests. [On Forestry in America.]. — New York: H. Smith and R. Haas, 1933.
- Marshall, Robert; Midgett, Douglas K. The People's Forests. — reprint. — Iowa City: University of Iowa Press[en], 2002. — 233 p. — (American land and life). — ISBN 978-0-87745-805-0.
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marshall, Robert. An Experimental Study of the Water Relations of Seedling Conifers with Special Reference to Wilting (англ.) // Botanical contributions from the Johns Hopkins University. — Baltimore, Md.: Johns Hopkins University, 1930. — Vol. 122.
- Marshall, Robert. A Proposed Remedy for Our Forest Illness (англ.) // Journal of Forestry[en] : journal. — 1930. — March (no. 28).
- Marshall, Robert. Forest devastation must stop (англ.) // The Nation[en] : journal. — 1929. — 28 August.
- Marshall, Robert. The Growth of Hemlock Before and After Release from Suppression (англ.) // Harv. Univ. Harvard forest. Bulletin. — Harvard Forest, 1927. — Iss. 11.
- Marshall, Robert. The Problem of the Wilderness (англ.) // The Scientific Monthly (англ.)русск.. — 1930. — February (no. 30 (2)).
- Marshall, Robert. The Social Management of American Forests (англ.) // League for Industrial Democracy[en]. — 1930.
- Marshall, Robert. The Wilderness as a Minority Right (англ.) // U.S. Forest Service Bulletin : journal. — 1928. — 27 August. — P. 5—6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Glover, James M., and Regina B. Glover. 1986. "Robert Marshall: Portrait of a Liberal Forester". Journal of Forest History 30(3), pp. 112–119.
- Marshall, George. 1951. "Bibliography of Robert Marshall, 1901–1939, With Reviews of His Published Works and Biographical Appreciations". The Living Wilderness, pp. 20–23.
- Marshall, George. 1954. "Bibliography of Robert Marshall: A Supplement". The Living Wilderness, pp. 31–35.
- Nash, Roderick F. 2001. Wilderness and the American Mind, 4th ed. New Haven: Yale University Press. 978-0-300-09122-9.
- Vickery, Jim. 1986. Wilderness Visionaries. Merrillville, Ind.: ICS Books. 1-55971-435-2.
- Hott, Lawrence, and Diane Garey. 1991. Wild by Law: The Rise of Environmentalism and the Creation of the Wilderness Act. 1-55974-420-0.
- Woelber, Paxson. 2013. The World Beyond the World, a short film with narration adapted from "Alaska Wilderness: Exploring the Central Brooks Range".
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անգլ.՝ entered a world of freedom and informality, of living plants and spaces, of fresh greens and exhilarating blues, of giant, slender pines and delicate pink twinflowers, of deer and mosquitoes, of fishing and guide boats and tramps through the woods
- ↑ անգլ.՝ always doing something no one else would ever think of doing. He was constantly rating things—the Adirondack peaks, his best days with George, and dozens of others.
- ↑ {{lang-en|the Champion Pond Hound of all time, a lad with a mania for statistics and shinnying mountain peaks, the boy who will go five miles [8 km] around to find something to wade thru. And the man who is rear chainman for Bob will have to hump or get wet, and probably both.}
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Sutter, 2002, էջ 194
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Brown, Phil. Wilderness Advocate (неопр.) // Conservationist. — 2007. — August (т. 61, № 1). — С. 2—6 Արխիվացված 2017-01-26 Wayback Machine.
- ↑ Glover, 1986, էջ 7
- ↑ Shabecoff, 2003, էջ 80
- ↑ Glover, 1986, էջ 9
- ↑ Glover, 1986, էջ 11
- ↑ Sutter, 2002, էջ 196
- ↑ 11,0 11,1 11,2 Marshall, 1951, էջ 44
- ↑ Nash, 1987, էջ 201
- ↑ Sutter, 2002, էջ 199
- ↑ 14,0 14,1 Brown, 2006, էջ xxiv
- ↑ Catton, 1997, էջ 133
- ↑ 16,0 16,1 «Robert Marshall: The Wilderness Society» (անգլերեն). The Wilderness Society. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Glover, 1986, էջ 38
- ↑ Glover, 1986, էջ 39
- ↑ Glover, 1986, էջեր 41–42
- ↑ Sutter, 2002, էջ 200
- ↑ Brown, 2006, էջ 3
- ↑ Graham, 1978, էջ 191
- ↑ Glover, 1986, էջ 53
- ↑ Borneman, 2003, էջ 305
- ↑ Sutter, 2002, էջ 202
- ↑ 26,0 26,1 Sutter, 2002, էջ 204
- ↑ Glover, 1986, էջ 69
- ↑ Glover, 1986, էջ 75
- ↑ Catton, 1997, էջ 204
- ↑ Glover, 1986, էջ 104
- ↑ 31,0 31,1 Catton, 1997, էջ 138
- ↑ Glover, 1986, էջ 111
- ↑ «An experimental study of the water relations of seedling conifers with special reference to wilting» (անգլերեն). WorldCat. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Robert Marshall Photograph Collection, 1929» (անգլերեն). Alaska State Library. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Glover, 1986, էջ 100
- ↑ 36,0 36,1 Glover, 1986, էջ 115
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 Shabecoff, 2003, էջ 81
- ↑ Glover, 1986, էջ 116
- ↑ Brown, 2006, էջ xxv
- ↑ Glover, 1986, էջ 117
- ↑ Fox, 1984, էջ 7
- ↑ Glover, 1986, էջ 141
- ↑ Glover, 1986, էջ 142
- ↑ Sutter, 2002, էջ 221
- ↑ Glover, 1986, էջ 145
- ↑ Glover, 1986, էջ 146
- ↑ Glover, 1986, էջ 149
- ↑ Glover, 1986, էջ 152
- ↑ Sutter, 2002, էջ 231
- ↑ Cronon, William [in անգլերեն]. «First Roll Call The Conversation That Launched the Wilderness Society: Where Did It Take Place?» (pdf) (անգլերեն). William Cronon website. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Lichtenstein, Jesse (2003 թ․ փետրվարի 11). «The People's Forests by Robert Marshall». Jesse Lichtenstein reviews (անգլերեն). Grist[en]. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 52,0 52,1 Catton, 1997, էջ 142
- ↑ Nash, 1987, էջ 204
- ↑ Fox, 1984, էջ 8
- ↑ Nash, 1987, էջ 206
- ↑ 56,0 56,1 56,2 Nash, 1987, էջ 207
- ↑ Sutter, 2002, էջ 234
- ↑ Glover, 1986, էջ 253
- ↑ Glover, 1986, էջ 236
- ↑ Glover, 1986, էջ 244
- ↑ Glover, 1986, էջ 245
- ↑ Glover, 1986, էջ 248
- ↑ Glover, 1986, էջ 262
- ↑ Glover, 1986, էջ 265
- ↑ Glover, 1986, էջ 268
- ↑ «Mrs. Billikopf, Daughter of Louis Marshall, Dead at 39» (անգլերեն). Jewish Telegraph Agency. 1936 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Introduction», Robert Marshall Wilderness Fund Records, Denver Public Library.
- ↑ «Bob Marshall in the Adirondacks» (անգլերեն). Lost Pond Press. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Shabecoff, 2003, էջ 82
- ↑ Graham, 1978, էջեր 228–229
- ↑ Brown, 2006, էջ 307
- ↑ Brown, Phil Wilderness Advocate (und) // Conservationist. — 2007. — Т. 61. — № 1. — С. 2—6. Архивировано из первоисточника 26 հունվարի 2017.
- ↑ «Giving to ESF: Scholarships and Awards» (անգլերեն). SUNY-ESF. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «ESF Clubs & Organizations» (անգլերեն). SUNY-ESF. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «SUNY-ESF: Marshall Hall» (անգլերեն). SUNY-ESF. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Bob Marshall Wilderness Foundation website – Wilderness Volunteer Projects in The Bob
- The Wilderness Society's official website
- «The Robert Marshall Collection, New York State Archives». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- The Marshall archives at the SUNY College of Environmental Sciences and Forestry
- The Robert Marshall Papers, American Jewish Archives Արխիվացված 2012-08-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Մարշալլ» հոդվածին։ |
|
- Հունվարի 2 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 11 մահեր
- 1939 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի բնապահպաններ
- Ամերիկացի բուսաբաններ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի ճանապարհորդներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Գիտությունների դոկտորներ
- Էկոակտիվիստներ