Միզուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Միզուլա
անգլ.՝ Missoula
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1866 թ.
Մակերես76,089548 կմ²
ԲԾՄ978±1 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն73 489 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիMDT?
Հեռախոսային կոդ406
Փոստային դասիչ59801, 59802, 59803, 59804, 59806, 59807, 59808 և 59812
Պաշտոնական կայքci.missoula.mt.us(անգլ.)
Միզուլա (ԱՄՆ)##
Միզուլա (ԱՄՆ)

Միսուլա[2][3] (անգլ.՝ Missoula), քաղաք ԱՄՆի Մոնտանա նահանգի արևմտյան մասում՝ համանուն Միսուլա շրջանի կենտրոնում։ Այն գտնվում է Բիտրութ լեռնաշղթայի ստորոտում գտնվող Կոլումբիայի վտակներից մեկի՝ Քլարկ-Ֆորկ գետի ափին։ Մոտակայքում կան ազգային նշանակության համար պահպանված մի քանի անտառներ։ Բնակչությունը՝ 66,8 հազար մարդ (2010)։

Մոնտանայի Միզթուլայի համալսարան
Մայրամուտ Միզուլայի վրա

Այստեղ առաջին եվրոպացին համարվում է քահանա Պիեռ Ժան դե Սմեն, ով 1841 թվականին կազմակերպեց կույս Մարիամի առաքելությունը ժամանակակից Սթիվենսվիլլում[4]։ Հելգեյթի առևտրային բնակավայրի («Դժոխքի դարպասներ») առաջացումը կապված է 1866 թվականին կառուցված Մյուլեն ճանապարհի՝ առաջին սայլակառքի ճանապարհի հետ, որը հատեց Ժայռոտ լեռները։ 1877 թվականին հիմնադրվել է Միսուլա բերդը, որը գոյատևում է մինչ օրս։

1883 թվականին Միսուլայի միջով անցկացվեց Հյուսիս-խաղաղօվկիանոսյան երկաթուղին։ Քաղաքը համարվում է կարևոր երկաթուղային հանգույց։ 1893 թվականին Մոնտանայի համալսարանը բացեց իր դռները։ 20-րդ դարում անտառահատումները դառնում են արդյունաբերության հիմնական ճյուղը։ Քաղաքն ունի անտառապահների դպրոց, անտառային հրդեհների դեմ պայքարի լաբորատորիա և հրշեջների ուսումնական բազա[4]։

Միսուլայի մոտակայքում գտնվող ագարակում է ծնվել Ջանեթ Ռանկինը՝ առաջին կինը ԱՄՆ Կոնգրեսում[5]։

Միսուլայի ամենահայտնի բնիկներից է ռեժիսոր Դեյվիդ Լինչը:Նա ներկայացրել է փայտամթերող քաղաքները «Կապույտ թավիշ» ֆիլմում և «Թվին Փիքս» հեռուստասերիալում։ 1990 թվականին նա պատասխանեց իր կենսագրության հարցմանը երեք բառով. «Իգլսքաութ, Միզուլա, Մոնտանա»[6]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզուլաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 60
(16)
66
(19)
78
(26)
90
(32)
95
(35)
102
(39)
107
(42)
105
(41)
99
(37)
85
(29)
73
(23)
60
(16)
107
(42)
Միջին բարձր °F (°C) 33.2
(0.7)
38.8
(3.8)
49.8
(9.9)
58.5
(14.7)
67.3
(19.6)
75.2
(24)
85.9
(29.9)
84.9
(29.4)
73.1
(22.8)
57.8
(14.3)
41.5
(5.3)
31.0
(−0.6)
58.2
(14.6)
Միջին ցածր °F (°C) 18.3
(−7.6)
21.2
(−6)
27.7
(−2.4)
32.8
(0.4)
39.8
(4.3)
46.6
(8.1)
51.4
(10.8)
50.1
(10.1)
41.8
(5.4)
32.4
(0.2)
24.9
(−3.9)
16.7
(−8.5)
33.7
(0.9)
Ռեկորդային ցածր °F (°C) −33
(−36)
−28
(−33)
−13
(−25)
2
(−17)
21
(−6)
26
(−3)
27
(−3)
25
(−4)
15
(−9)
−4
(−20)
−23
(−31)
−30
(−34)
−33
(−36)
Տեղումներ դյույմ (մմ) 0.85
(21.6)
0.70
(17.8)
1.00
(25.4)
1.22
(31)
2.01
(51.1)
2.07
(52.6)
0.99
(25.1)
1.19
(30.2)
1.17
(29.7)
0.88
(22.4)
1.01
(25.7)
1.04
(26.4)
14.13
(358.9)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 8.3
(21.1)
6.1
(15.5)
5.1
(13)
1.2
(3)
0.2
(0.5)
trace 0
(0)
0
(0)
trace 0.6
(1.5)
5.4
(13.7)
11.0
(27.9)
37.9
(96.3)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 11.8 9.4 11.4 11.1 12.3 12.1 7.1 7.5 8.2 8.4 11.1 12.3 122.7
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 9.4 6.8 5.1 1.6 0.3 0.1 0 0 0 0.9 5.4 9.8 39.4
% խոնավություն 81.3 78.1 70.3 61.2 61.7 61.1 51.7 52.5 62.8 70.8 80.2 83.5 67.9
Միջին ամսական արևային ժամ 95.8 133.0 209.3 245.0 280.5 311.1 389.3 334.8 264.7 194.3 99.5 82.9 2640,2
Տոկոս հնարավոր արևի լույս 34 46 57 60 60 66 81 76 70 58 35 31 59
աղբյուր: NOAA (relative humidity, dew point, and sun 1961–1990)[7][8][9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Запад США // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 238—239. — ISBN 5-85120-055-3.
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 229.
  4. 4,0 4,1 «Missoula (Montana, United States)» (անգլերեն).
  5. Jeannette Rankin Արխիվացված 2010-11-03 Wayback Machine. Women in Congress.
  6. Линч Д. Интервью: Беседы с Крисом Родли. Пер. с англ. Т. Алешичевой, Т. Деткиной, А. Лежениной. — СПб.: Издательская Группа «Азбука-классика», 2009. Стр. 29.
  7. «NowData: NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
  8. «Temperature-Related Normals: Missoula, Montana International Airport». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «WMO Climate Normals for Missoula/Johnson–Bell Field, MT 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզուլա» հոդվածին։