Սիգուրդ Օլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիգուրդ Օլսոն
Ծնվել էապրիլի 4, 1899(1899-04-04)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 13, 1982(1982-01-13) (82 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Իլինոյսի համակարգի համալսարան և Northland College?
Մասնագիտությունգրող և կոնսերվացիոնիստ
Պարգևներ և
մրցանակներ

Սիգուրդ Ֆերդինանդ Օլսոն (անգլ.՝ Sigurd Ferdinand Olson, ապրիլի 4, 1899(1899-04-04), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հունվարի 13, 1982(1982-01-13)), ամերիկացի հեղինակ, բնապահպան, վայրի բնության պաշտպանության ջատագով։ Ավելի քան երեսուն տարի ծառայել է որպես վայրի բնության տարածքների գիդ հյուսիսային Մինեսոտայի և հյուսիսարևմտյան Օնտարիոյի Բաունդարի Ուոթերսի լճերում և անտառներում։ Հայտնի է եղել Bourgeois անունով՝ տերմին, որը հին ճանապարհորդներն օգտագործում էին իրենց վստահելի առաջնորդների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգուրդ Օլսոնը ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում, շվեդ-ամերիկացի բապտիստ ծնողների ընտանիքում, մեծացել է Վիսկոնսին նահանգի հյուսիսում, որտեղ էլ զարգացրել է իր հետաքրքրությունները։ Ի սկզբանե ընտանիքը տեղափոխվել է Սիսթեր Բեյ, ապա՝ Պրենտիս, ապա՝ Էշլանդ[1]։ 1921 թվականի հունիսին Օլսոնը մակույկով կատարել է իր առաջին ճամփորդությունը, որտեղ սիրահարվել է հյուսիսային Մինեսոտայի մակույկային ամայի վայրերին, որոնք հետագայում դարձել են Վայրի բնության սահմանային ջրերի մակույկային տարածք (անգլ.՝ Boundary Waters Canoe Area Wilderness, վերջինիս օգնությամբ)[1]։ Մակույկային արշավախմբի մասին Օլսոնի առաջին հոդվածը լույս է տեսել 1921 թվականի հուլիսի 31-ին Milwaukee Journal-ում[1]։ Նույն տարվա օգոստոսին Օլսոնն ամուսնացել է Լիզաբեթ Դորոթի Ուրհենհոլդի հետ, և նրանք իրենց մեղրամիսն անցկացրել են Բաունդարի Ուոթերսի մակույկային ճանապարհորդություններում։ Ուինթոնի Fall Lake-ում աշխատել է որպես մակույկների գիդ, նախքան 1929 թվականին այդ բիզնեսը գնելը։ Մոտավորապես 1931 թվականին Օլսոնը ղեկավարել է Border Lakes Outfitters[2][3][4]։

Ղեկավարել է "Voyageurs" անվամբ հայտնի մակույկավարների արշավախումբը, որի կազմում ընդգրկված են եղել Էրիկ Ու. Մորսը, Դենիս Կուլիկանը, Բլեյր Ֆրեյզերը, Թոնի Լովինկը, Էլիոթ Ռոջերը և Օմոնդ Սոլանդտը[1]։

Սիգուրդ Ֆ. Օլսոնի գրառումների հյուղակի ինտերիերը, Էլի, Մինեսոտա

Նորթլենդ քոլեջում, Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում և Իլինոյսի համալսարանում գյուղատնտեսություն, բուսաբանություն, երկրաբանություն և էկոլոգիա ուսումնասիրելուց հետո Օլսոնը տեղափոխվել է Մինիսոտա նահանգի Էլի քաղաք՝ տեղի քոլեջում (այժմ՝ Վերմիլիոն համայնքային քոլեջ) կենսաբանություն դասավանդելու։ Հետագայում նա ղեկավարել է գիտական ամբիոնը և եղել դեկան։ 1947 թվականին թողել է ուսուցչի պաշտոնը և իր ժամանակը նվիրել է գրելուն[1]։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Էլի շրջանում, ամռան ամիսներին աշխատել է որպես մակույկավար-գիդ, ուսուցանել և գրել է բնության պատմության, էկոլոգիայի և Բաունդերի Ութերսի շրջակայքում գտնվող դրսի կյանքի մասին։

1971 թվականի օգոստոսի 27-ին՝ Երկրի օրվա առաջին տոնակատարությունից մեկ տարի անց, Նորթլենդ քոլեջում տեղի է ունեցել առաջին բնապահպանական համաժողովը։ Երկօրյա համաժողովին ելույթ ունենալու հրավիրվածների թվում են եղել սենատոր Գայլորդ Նելսոնը և Սիգուրդ Օլսոնը։ Համաժողովը դարձել է «Սիգուրդ Օլսոնի բնապահպանական ինստիտուտի ծագման գործիքը», ինչպես գրել է ինստիտուտի հիմնադիր Ռոբերտ Մաթսոնը։ Նոր և հուզիչ ուղղությամբ շարժվելու եռանդով, ինչպես նաև առաջնորդվելով Սիգուրդ Օլսոնի փիլիսոփայությունով՝ ինստիտուտն իր դռները բացել է 1972 թվականի գարնանը՝ ավելի քան 30 տարի ծառայելով Նորֆլենդ քոլեջին և Lake Superior տարածաշրջանին։

1974 թվականին Օլսոնը ստացել է Ջոն Բերոուզի մեդալ՝ որպես բնության մասին գրելու բարձրագույն պատիվ։

Օլսոնը մահացել է 1982 թվականի հունվարի 13-ին՝ սրտի կաթվածից, իր տան մոտ ձյունակոշիկներով սահելիս[5]։

Ծննդյան 100-ամյակի առթիվ ԱՄՆ սենատը հարգանքի տուրք է մատուցել Սիգուրդ Օլսոնին[6]։ Դեյվիդ Բեքսը Օլսոնի կենսագրությունն ամփոփել է A Wilderness Within - The Life of Sigurd F. Olson գրքում, որը հրատարակվել է 1990-ականների վերջում[7]։

1998 թվականին Էլիում ստեղծվել է The Listening Point Foundation-ը՝ պահպանելու Օլսոնի ժառանգությունը և զարգացնելու վայրի բնության նրա փիլիսոփայությունը։

Պահպանման աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլսոնն առանցքային դերակատարում է ունեցել Բաունդերի Ուաթերսի պաշտպանության գործում և օգնում է մշակել 1964 թվականի «Վայրի բնության մասին» օրենքը։ 1963-1967 թվականներին եղել է The Wilderness Society (Վայրի բնության միություն) փոխնախագահը, 1968-1971 թվականներին՝ նախագահը։ Հյուսիսային Մինեսոտայում օգնել է հիմնադրելու Վոյաջերս ազգային պարկը, Ալյասկայում գտնվող Arctic National Wildlife Refuge-ը և Կալիֆորնիայում գտնվող Point Reyes ազգային ծովափը։ Սիգուրդը նաև եղել է ներքին գործերի քարտուղար Ստյուարտ Ուդալլի վայրի բնության և ազգային պարկի խնդիրների գծով խորհրդականը։

Ավելի քան 50 տարվա քրտնաջան աշխատանքից հետո Սիգուրդը հասել է իր նպատակին։ 1978 թվականին՝ Սիգուրդի մահից 4 տարի առաջ, Ջիմի Քարթերը Boundary Waters Canoe Area Wilderness-ին (Վայրի բնության սահմանային ջրերի մակույկային տարածք) տվել է լիարժեք վայրի բնության կարգավիճակ։ Օլսոնի քրտնաջան աշխատանքը հիշատակվում է տարբեր ձևերով, այդ թվում նրա անունով է կոչվում ԵՄՔԱ Camp Widjiwagan-ի կենտրոնական մասնաշենքը, որը գտնվում է Burntside լճի մոտակայքում։

Օլսոնը եղել է Ազգային պարկերի ասոցիացիայի նախագահ և նրա հոգաբարձուների խորհրդի անդամ։

Աշխատությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Singing Wilderness (1956)
  • Listening Point (1958)
  • The Lonely Land (1961)
  • Runes of the North (1963)
  • Open Horizons (1969)
  • The Hidden Forest (1969)
  • Wilderness Days (1972)
  • Reflections From the North Country (1976)
  • Of Time and Place (1982)
  • Songs of the North. Howard Frank Mosher, ed. (1987)
  • The Collected Works of Sigurd F. Olson: The Early Writings, 1921-1934. Mike Link, ed. (1988)
  • The Collected Works of Sigurd F. Olson: The College Years, 1935-1944. Mike Link, ed. (1990)
  • The Meaning of Wilderness: Essential Articles and Speeches. Խմբագիր և ներածական մասին հեղինակ՝ Դեյվիդ Բեքս (2001)։
  • Spirit of the North: The Quotable Sigurd F. Olson. Խմբագիր և ներածական մասին հեղինակ՝ Դեյվիդ Բեքս (2004)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Backes, David. A Wilderness Within: The Life Of Sigurd F. Olson. Minneapolis: University of Minnesota Press, 1997.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Minnesota Historical Society SIGURD F. OLSON: An Inventory of His Papers at the Minnesota Historical Society & Biographical Note - Chronology Retrieved 10/28/13 http://www.mnhs.org/library/findaids/00316.xml
  2. My First Canoe Trip -1956 by John Dailey The Boundary Waters Journal magazine Winter 2018 issue
  3. A Guide's Tale by Gerald R. Patterson 978-0-916154-07-3 Copyright 2009
  4. https://www.holry.org/resources/website/history/library/regiontenwildernesscanoetrips1932.pdf BSA Region10 planning correspondence Retrieved 10/19/19
  5. «Sigurd Olson, a Writer And Environmentalist»։ The New York Times։ January 15, 1982 
  6. http://www4.uwm.edu/letsci/research/sigurd_olson/tribute.htm U.S. Senate Tribute to Sigurd Olson August 3, 1999 Page S10134. Retrieved 1/19/14
  7. https://www.upress.umn.edu/book-division/books/a-wilderness-within

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]