Բանգկոկի համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից զերծ գոտու պայմանագրի մեջ ներառում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի բոլոր երկրները (ASEAN)

Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից ազատ գոտու մասին համաձայնագիր (անգլ.՝ Southeast Asian Nuclear-Weapon-Free Zone Treaty - SEANWFZ) կամ Բանգկոկի համաձայնագիր (անգլ.՝ Bangkok Treaty), 1995 թվականին միջուկային զենքից ազատ գոտու մասին պայմանագիր, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հովանու ներքո գտնվող Հարավարևելյան Ասիայի անդամ 10 երկրների միջև (Բրունեյ Դարուսսալամ, Կամբոջա, Ինդոնեզիա, Լաոս, Մալայզիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ և Վիետնամ)։ Այն ստորագրման համար բացվել է Բանգկոկ քաղաքում (Թաիլանդ), 1995 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած պայմանագրի համաժողովում, և այն ուժի մեջ է մտել 1997 թվականի մարտի 28-ին և պարտավորեցնում է իր անդամներին չմշակել, արտադրել կամ որևէ կերպ ձեռք բերել, տիրանալ կամ վերահսկել միջուկային զենք։

Պայմանագրին առնչվող գոտին այն տարածքն է, որը ներառում է պետությունների տարածքները և դրանց համապատասխան մայրցամաքային ելունդները (continental shelves) և բացառիկ տնտեսական գոտիները (EEZ)։ «Տարածք» նշանակում է ցամաքային տարածք, ներքին ջրեր, տարածքային ծովեր, արշիպելագային ջրեր, ծովի հատակը և դրանց ընդերքը, ինչպես նաև դրանց վերևում գտնվող օդային տարածքը։

Համաձայնագիրը ներառում է արձանագրություն, որի համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ճանաչված հինգ միջուկային զենք ունեցող պետությունները, մասնավորապես Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Թագավորությունը (որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներն են), պարտավորվում են պահպանել Համաձայնագիրը և չնպաստել դրա մասնակից պետությունների կողմից դրա խախտմանը։ Միջուկային զենք ունեցող ոչ մի պետություն չի ստորագրել այս արձանագրությունը։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից զերծ գոտու ապագա պայմանագրի (SEANWFZ) ստեղծման հիմքը դրվել է 1971 թվականի նոյեմբերի 27-ին, երբ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN), 5 հիմնադիր անդամները՝ Ինդոնեզիան, Մալազիան, Ֆիլիպինները, Սինգապուրը և Թաիլանդը հանդիպեցին Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում և ստորագրեցին ASEAN- ի Խաղաղության, ազատության և չեզոքության գոտու մասին հռչակագիրը (ZOPFAN)[1]: ASEAN- ի թիրախներից մեկը նաև Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից ազատ գոտու մասին այս համաձայնագրի (SEANWFZ) ստեղծումն էր։

Այնուամենայնիվ, այդ ժամանակաշրջանի քաղաքական մթնոլորտի, այդ թվում՝ անդամների միջև եղած մրցակցության և տարածաշրջանում առկա բախումների և սառը պատերազմի պատճառով, այդ ժամանակ ավելի քիչ իրագործելի էր SEANWFZ– ի ստեղծումը։ Այսպիսով, առանց միջուկային տարածաշրջան ստեղծելու պաշտոնական առաջարկը հետաձգվեց մինչև 1990-ականները, սառը պատերազմի ավարտից և հակամարտությունների կարգավորումից հետո, և անդամ երկրները վերականգնեցին ապամիջուկայնացման ջանքերը։

Բանակցություններ վարելուց և ASEAN-ի աշխատանքային խմբի կողմից SEANWFZ- ի մասին պայմանագրի ավարտից հետո, SEANWFZ- ի պայմանագիրը վերջապես ստորագրվեց ASEAN- ի անդամ 10 երկրների կառավարությունների ղեկավարների կողմից Բանգկոկում, 1995 թվականի դեկտեմբերի 15-ին։ Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1997 թվականի մարտի 28-ին անդամ պետությունների վավերացումից հետո․ անդամ պետություններից մեկը՝ Ֆիլիպինները չվավերացրեց այն[2]։

Պայմանագիրն ամբողջությամբ ուժի մեջ մտավ 2001 թվականի հունիսի 21-ին՝ Ֆիլիպինների վավերացումից հետո, այդպիսով տարածաշրջանում արգելելով բոլոր տեսակի միջուկային զենքերը։ 2014 թվականին SEANWFZ- ի մասին պայմանագրի հանձնաժողովի նիստում նախարարները վերանայեցին SEANWFZ- ի պայմանագրի ամրապնդման գործողությունների 2013-2017 թվականների ծրագրի իրագործման առաջընթացը՝ միաժամանակ վերահաստատելով իրենց նվիրվածությունը՝ Հարավարևելյան Ասիան որպես, միջուկային զենքից ազատ գոտի պահպանելու գործին[3]։

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

     Միջուկային զենքից ազատ գոտիներ
     Միջուկային երկրներ
     Միջուկային զենքի համատեղման գոտիներ
     Չտարածման մասին պայմանագիր ունեցող գոտիներ
Միջուկային զենքից ազատ գոտիների միջազգային համաձայնագրեր[4]
Անվանում Տարածք Մակերես
( կմ2)
Մանակից
երկրներ
Վավերացված
Անտարկտիկայի Անտարկտիդա 14,000,000 45 1961-06-23[5]
Տիեզերքի Տիեզերք 1967-10-10[6]
Տլատելոլկոյի Լատ․ Ամերիկա
Վեստ Ինդիա
21,069,501 33 1969-04-25[7]
Օվկիանոսի Օվկիանոսի հատակ 1972-05-18[8]
Ռարոտոնգայի Խաղաղ օվկիանոս 9,008,458 13 1986-12-11[9]
Բանգկոկի ASEAN 4,465,501 10 1997-03-28[10]
Մոնղոլիայի
(MNWFS)
Մոնղոլիա 1,564,116 1 2000-02-28[11]
Սեմիի
(CANWFZ)
Կենտր․ Ասիա 4,003,451 5 2009-03-21[12]
Պելինդաբայի Աֆրիկա 30,221,532 53 / 40 2009-07-15[13]
Ընդամենը:


Երկիր Ստորագրել է Ի պահ է հանձնել
Բրունեյ Բրունեյ 1995 դեկտեմբերի 15 1996 նոյեմբերի 22
Մյանմա Մյանմա 1995 դեկտեմբերի 15 1996 հուլիս 17
Կամբոջա Կամբոջա 1995 դեկտեմբերի 15 1997 մարտի 27
Ինդոնեզիա Ինդոնեզիա 1995 դեկտեմբերի 15 1997 ապրիլի 10
Լաոս Լաոս 1995 դեկտեմբերի 15 1996 հուլիս 16
Մալայզիա Մալայզիա 1995 դեկտեմբերի 15 1996 հոկտեմբերի 11
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 1995 դեկտեմբերի 15 2001 հունիսի 21
Սինգապուր Սինգապուր[14] 1995 դեկտեմբերի 15 1997 մարտի 27
Թաիլանդ Թաիլանդ 1995 դեկտեմբերի 15 1997 մարտի 20
Վիետնամ Վիետնամ 1995 դեկտեմբերի 15 1996 նոյեմբերի 26

Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SEANWFZ պայմանագիրը ունի Արձանագրություն, որը բաց է ստորագրման համար միջուկային զենքի ճանաչված հինգ պետությունների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի կողմից։ Արձանագրությունը պարտավորեցնում է այդ պետություններին չնպաստել պայմանագրի որևէ խախտմանը և չօգտագործել կամ միջուկային զենք օգտագործելով չսպառնալ գոտու տարածքում[15]։

2015 թվականին ապրիլի դրությամբ հինգ ատոմային երկրներից և ոչ մեկը չի ստորագրել Արձանագրությունը[16], բայց 2011 թվականի նոյեմբերին այդ տերությունները ASEAN-ի կողմերի հետ համաձայնեցրել են այն նախադրյալները, որոնք այն ստորագրելու հնարավորություն կստեղծեն[17]։

Երկիր Ստորագրել է Ի պահ է հանձնել
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ֆրանսիա Ֆրանսիա
Ռուսաստան Ռուսաստան
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zone of Peace, Freedom and Neutrality Declaration». ICNL (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.
  2. «STATEMENT BY SINGAPORE AT THE THIRD PREPARATORY MEETING TO THE THIRD CONFERENCE OF STATES PARTIES AND SIGNATORIES TO TREATIES ESTABLISHING NUCLEAR WEAPON FREE ZONES AND MONGOLIA 2015, NEW YORK, 7 MAY 2014». Government of Singapore. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. SINGAPORE, MINISTRY OF FOREIGN AFFAIRS. «MFA Press Statement: The 47th ASEAN Foreign Ministers' Meeting and related meetings, Nay Pyi Taw, Myanmar, 8 August 2014». Government of Singapore. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005 թ․ մարտի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  5. «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  6. «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  7. «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  8. «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  9. «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011 թ․ հուլիսի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  10. «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  12. Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  13. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  14. «Disarmament and Non-Proliferation». Government of Singapore. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  15. «SOUTHEAST ASIA NUCLEAR-WEAPON-FREE ZONE TREATY (TREATY OF BANGKOK)» (PDF). Monterey Institute of International Studies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  16. «STATEMENT BY AMBASSADOR KAREN TAN, PERMANENT REPRESENTATIVE OF SINGAPORE TO THE UNITED NATIONS, AT THE 2015 REVIEW CONFERENCE OF THE PARTIES TO THE TREATY ON THE NON-PROLIFERATION OF NUCLEAR WEAPONS, 29 APRIL 2015». Government of Singapore. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. «Joint Statement of the 3rd ASEAN-U.S. Leaders' Meeting». Bali, Indonesia. 2011 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]