Ռարոտոնգայի համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     Ռարոտոնգայի պայմանագրի անդամ երկրներ և տարածքներ

Ռարոտոնգայի համաձայնագիր, պաշտոնական անվանումը՝ Հարավային Խաղաղ օվկիանոսի միջուկային ազատ գոտու մասին համաձայնագիր, որը պաշտոնականացնում է Խաղաղ օվկիանոսի հարավում միջուկային զենքից զերծ գոտին։ Համաձայնագրով արգելվում է միջուկային զենքի օգտագործումը, փորձարկումը և պահպանումը գոտու սահմաններում[1][2]։

Այն ստորագրել են Խաղաղ օվկիանոսի հարավային պետությունները՝ Ավստրալիան, Կուկի կղզիները, Ֆիջին, Կիրիբատին, Նաուրուն, Նոր Զելանդիան, Նյուեյը, Պապուա Նոր Գվինեան, Սամոան, Սողոմոնյան կղզիները, Տոնգան, Տուվալուն և Վանուատուն՝ Ռարոտոնգա կղզում (որտեղ Կուկի կղզիների մայրաքաղաքն է գտնվում) 1985 թվականի օգոստոսի 6-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1986 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 8-րդ պետության վավերացումով, և դրանից հետո վավերացվել է այդ բոլոր երկրների կողմից։

Մարշալյան կղզիները, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները և Պալաուն համաձայնագրի անդամ պետություններ չեն, բայց անդամ դառնալու իրավունք ունեն, եթե հետագայում որոշեն միանալ պայմանագրին։

Այլ երկրներին պարտավորեցնող Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագիրն ունի երեք Արձանագրություն, որոնք ստորագրվել են հինգ միջուկային երկրների կողմից, բացառությամբ Չինաստանի և Ռուսաստանի 1-ին Արձանագրության, որոնք գոտում տարածք չունեն։

  1. Արձանագրություն, ստորագրող կողմերին պարտավորեցնում է, որ Խաղաղ օվկիանոսի միջուկային զենքից զերծ գոտում գտնվող երկրներն իրենց տարածքներում թույլ չտան ոչ մի արտադրություն, տեղակայում կամ փորձարկում իրականացնող գործողություն
  2. Արձանագրություն, Պայմանագրի կողմերը չպետք է կիրառեն կամ սպառնան որևէ տեսակաի միջուկային զենք կիրառել այն երկրների կամ տարածքների նկատմամբ, որոնց համար ուժի մեջ է 1-ին Արձանագրությունը
  3. Արձանագրություն, կողմերը չպետք է իրականացնեն և ոչ մի միջուկային փորձարկում Խաղաղ օվկիանոսի միջուկային զենքից զերծ գոտում

1996 թվականի մարտի 25 -ին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը ստորագրեցին և վավերացրեցին երեք արձանագրությունները։ ԱՄՆ-ը դրանք ստորագրեց նույն թվականին, բայց դրանք չի վավերացրել։ Չինաստանը ստորագրել և վավերացրել է 2-րդ և 3-րդ արձանագրությունները 1987 թվականին։

ԽՍՀՄ (իրավահաջորդ՝ Ռուսաստանը) 1986 թվականին ստորագրել և 1988 վավերացրել է 2-րդ և 3-րդ Արձանագրությունները, սակայն վերապահումով[3]։

Կիրառական շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաց ծովը գունավորված է մուգ կապույտով․ բաց ծովի վրա չի տարածվում Ռարոտոնգայի պայմանագիրը

Պայմանագրի տարբեր դրույթները տարբեր կերպ են տարածվում Պահմանագրի Գոտու նկատմամբ, գոտու տարածքում կամ ամբողջ աշխարհում։

«Խաղաղ օվկիանոսի հարավային մասին միջուկային զենքից ազատ գոտի» նշանակում է տարածք, որն ընկած է՝

գումարած հասարակածից հյուսիս երեք մասեր, որոնք ներառում են Պապուա Նոր Գվինեայի, Նաուրուի և Կիրիբատիի տարածքը և տարածքային ջրերը, բայց հանած հյուսիսարևմտյան կողմը՝ Ավստրալիայի տարածքային ջրերից այն կողմ և Ինդոնեզիայի մոտակայքը (և Հարավարևելյան Ասիայում միջուկային զենքից զերծ գոտին

Հնդկական օվկիանոսի մի քանի կղզիներ նույնպես պատկանում են Ավստրալիային, ուստի Գոտու մաս են կազմում։

«Տարածք» նշանակում է ներքին ջրեր, տարածքային ծովեր և արշիպելագային ջրեր, ծովի հատակ ու ընդերք, ցամաքային տարածք և դրանց վերևում գտնվող օդային տարածք։ Այն չի ներառում ծովամերձ երկրների առափնյա միջազգային տարածությունները։ 2-րդ հոդվածում ասվում է. «Սույն Պայմանագրում որևէ բան չի կարող վնասել կամ որևէ կերպ ազդել ծովերի ազատության վերաբերյալ միջազգային իրավունքի ներքո գտնվող ցանկացած պետության իրավունքների կամ այդ իրավունքների օգտվելու վրա»։

Պայմանագիրը ազգային պետությունների միջև համաձայնագիր է, և, որպես այդպիսին, իհարկե չի կարող տարածվել նրանց վրա, ովքեր չեն ստորագրել համաձայնագիրը կամ արձանագրությունները, օրինակ, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը չստորագրած չորս երկրները, որոնք բոլորը միջուկային տերություններ են։

Պետություններ և տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիան և Մելանեզիա,Միկրոնեզիա, Պոլինեզիա կղզախմբերը Խաղաղ օվկիանոսի հարավում
Պետություն Ստորագրել է Ի պահ է հանձնել
Ավստրալիա Ավստրալիա 1985 սեպտեմբերի 06 1986 դեկտեմբերի 11
Կուկի կղզիներ Կուկի կղզիներ 1985 սեպտեմբերի 06 1985 հոկտեմբերի 28
Ֆիջի Ֆիջի 1985 սեպտեմբերի 06 1985 հոկտեմբերի 04
Կիրիբատի Կիրիբատի 1985 սեպտեմբերի 06 1985 հոկտեմբերի 28
Նաուրու Նաուրու 1986 հուլիսի 17 1987 մայիսի 13
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 1985 սեպտեմբերի 06 1986 նոյեմբերի 13
Նիուե Նիուե 1985 սեպտեմբերի 06 1986 մայիսի 12
Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա 1985 սեպտեմբերի 16 1989 սեպտեմբերի 15
Սամոա Սամոա 1985 սեպտեմբերի 06 1986 հոկտեմբերի 20
Սողոմոնյան Կղզիներ Սողոմոնյան Կղզիներ 1987 մայիսի 29 1989 հունվարի 27
Տոնգա Տոնգա 1996 հուլիսի 02 2000 դեկտեմբերի 18
Տուվալու Տուվալու 1985 սեպտեմբերի 06 1986 հունվարի 16
Վանուատու Վանուատու 1995 սեպտեմբերի 16 1996 փետրվարի 09
Տարածքներ Պետություն
Ավստրալիա Ավստրալիա Աշմոր և Կարտյե կղզիներ Ավստրալիա Ավստրալիա
Ծննդյան կղզի (Ավստրալիա) Ծննդյան կղզի Ավստրալիա Ավստրալիա
Կոկոսյան կղզիներ Կոկոսյան կղզիներ Ավստրալիա Ավստրալիա
Ավստրալիա Ավստրալիա Մարջանների ծովի կղզիների տարածք Ավստրալիա Ավստրալիա
Ավստրալիա Ավստրալիա Հերդ և Մակդոնալդ կղզիներ Ավստրալիա Ավստրալիա
Նորֆոլք կղզի Նորֆոլք Ավստրալիա Ավստրալիա
Ֆրանսիական Պոլինեզիա Ֆրանսիական Պոլինեզիա Ֆրանսիա Ֆրանսիա
Նոր Կալեդոնիա Նոր Կալեդոնիա Ֆրանսիա Ֆրանսիա
Ուոլիս և Ֆուտունա Ուոլիս և Ֆուտունա Ֆրանսիա Ֆրանսիա
Տոկելաու Տոկելաու Նոր Զելանդիա Նոր Զելանդիայի Թագավորություն
Փիթքերն կղզիներ Փիթքերն կղզիներ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Թագ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

     Միջուկային զենքից ազատ գոտիներ
     Միջուկային երկրներ
     Միջուկային զենքի համատեղման գոտիներ
     Չտարածման մասին պայմանագիր ունեցող գոտիներ
Միջուկային զենքից ազատ գոտիների միջազգային համաձայնագրեր[4]
Անվանում Տարածք Մակերես
( կմ2)
Մանակից
երկրներ
Վավերացված
Անտարկտիկայի Անտարկտիդա 14,000,000 45 1961-06-23[5]
Տիեզերքի Տիեզերք 1967-10-10[6]
Տլատելոլկոյի Լատ․ Ամերիկա
Վեստ Ինդիա
21,069,501 33 1969-04-25[7]
Օվկիանոսի Օվկիանոսի հատակ 1972-05-18[8]
Ռարոտոնգայի Խաղաղ օվկիանոս 9,008,458 13 1986-12-11[9]
Բանգկոկի ASEAN 4,465,501 10 1997-03-28[10]
Մոնղոլիայի
(MNWFS)
Մոնղոլիա 1,564,116 1 2000-02-28[11]
Սեմիի
(CANWFZ)
Կենտր․ Ասիա 4,003,451 5 2009-03-21[12]
Պելինդաբայի Աֆրիկա 30,221,532 53 / 40 2009-07-15[13]
Ընդամենը:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «South Pacific Nuclear-Free Zone Treaty (Treaty of Rarotonga)» (PDF). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «South Pacific Nuclear-Free Zone (SPNFZ) Treaty of Rarotonga | Treaties & Regimes | NTI». www.nti.org. Nuclear Threat Initiative | NTI. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Ratifications» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին.
  4. «Captain Mark E. Rosen, Nuclear Weapons Free Zones: Time For A Fresh Look, 8 Duke J. of Comp. & Int'l L. 29 (1997)». web.archive.org. 2005-03-06. Վերցված է 2021-04-29-ին.
  5. «01. Antarctic Treaty, done at Washington December 1, 1959». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-04-29-ին.
  6. «The Outer Space Treaty». www.unoosa.org. Վերցված է 2021-04-29-ին.
  7. «The Nobel Peace Prize 1982». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-04-29-ին.
  8. «3. Treaty on the Prohibition of the Emplacement of Nuclear Weapons and Other Weapons of Mass Destruction on the Seabed and the Ocean Floor and in the Subsoil Thereof, done at London, Moscow, and Washington February 11, 1971». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-04-29-ին.
  9. «SOUTH PACIFIC NUCLEAR FREE ZONE TREATY [TREATY OF RAROTONGA]» (PDF). web.archive.org. 2011-07-16. Վերցված է 2021-04-29-ին.
  10. «SEANWFZ Enters Into Force; U.S. Considers Signing Protocol - Arms Control Association». Armscontrol.org. Վերցված է 19 October 2016-ին.
  11. «Nuclear-Weapon-Free Status of Mongolia». www.nti.org. Վերցված է 2021-04-29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)
  12. Evans, Michael. «Nuclear - The Earth Times - Encyclopaedia». Earthtimes.org. Վերցված է 19 October 2016-ին.
  13. «African Nuclear-Weapon-Free-Zone (ANWFZ) Treaty (Pelindaba Treaty)». www.nti.org. Վերցված է 2021-04-29-ին. {{cite web}}: Text "NTI" ignored (օգնություն); Text "Treaties & Regimes" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]