Վավերացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վավերացում`
1.միջազգային իրավունքում, լիազորված անձի կնքած միջազգային պայմանագրի հաստատումը պետական իշխանության գերագույն մարմնի կողմից։ Սովորաբար վավերացման ենթակա են առավել կարևոր միջազգային պայմանագրերը, սակայն դրա անհրաժեշտությունն առկա է, եթե նախատեսված է պայմանագրով, եթե պայմանագրի բովանդակությունից բխում է դրա անհրաժեշտությունը, եթե պետության լիազորված անձը պայմանագիրը կնքել է «Վավերացման պայմանով» կամ այդ մասին ուղղակի նշված է պետության ներկայացուցչի լիազորությունների մասին փաստաթղթում։ Պետությունների մեծ մասի սահմանադրություններով վավերացման իրավունքը վերապահվում է պետության գլխին (օրենսդիր բարձրագույն մարմնի սանկցիայով կամ առանց դրա) կամ անմիջապես օրենսդիր բարձրագույն մարմնին։ Վավերացումը ձևակերպվում է վավերագրով, որտեղ ամփոփվում է պայմանագիրը վավերացման մարմնի կողմից քննարկելու մասին, բերվում է նրա բուն տեքստը, արվում է հայտարարություն պայմանագրի կատարման պարտադիր լինելու մասին, դրվում են անհրաժեշտ ստորագրություններ և կնիք։ Երկկողմ պայմանագրեր կնքելիս կողմերը կատարում են վավերագրերի փոխանակություն։ Բազմակողմ պայմանագրեր կնքելիս մասնակից պետությունները վավերագրերը հանձնում են ի պահ որևէ պետության (դեպոզիտարին)։
2. Քաղաքացիական իրավունքում, պետական իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ու ձևով իրավական փաստի կամ նրա իսկության հաստատումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 299