Անտարկտիկայի համաձայնագիր
Անտարկտիկայի համաձայնագիր (անգլ.՝ Antarctic Treaty), միջազգային համաձայնագիր, որը նախատեսում է Անտարկտիկայի ապառազմականացումը և միջուկային զենքի օգտագործման և փորձարկման արգելքը՝ մայրցամաքի ողջ տարածքում։ Համաձայնագիրը կնքվել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1961 թվականի հունիսի 23-ին՝ 12 նախնական մասնակից երկրների ստորագրման արդյունքում։
Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայնագրի գլխավոր նպատակը Անտարկտիկայի ողջ մարդկության շահերից բխող գործողությունների համար օգտագործելն է։ Բացի այդ, համաձայնագիրը երաշխավորում է գիտական հետազոտությունների ազատությունը և կարևորում միջազգային համագործակցության ապահովումը։ Արգելվում են ցանկացած տիպի միջուկային պայթյունների իրականացումը և ռադիոակտիվ նյութերի թաղումը մայրցամաքի տարածքում։ 1982 թվականին, որպես համաձայնագրի մի մաս և 9-րդ հոդվածի իրագործում, ուժի մեջ է մտել «Անտարկտիկայի ծովային կենդանի ռեսուրսների պահպանման կոնվենցիա» (ԱԾԿՌՊ)[1]։ Համաձայնագրի կետերի և դրույթների պահպանումն ապահովում է «ԱԾԿՌՊ կոմիտեն», որի շտաբկայանը գտնվում է Ավստրալիայի Թասմանիա նահանգի Հոբարթ քաղաքում։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունվարին համաձայնագիրը ստորագրել են 46 պետություններ, որոնց 28-ը համարվում են կոնսուլտատիվ կողմեր։ Համաձայնագրի շրջանակներում մասնագետները առանձնացնում են պետությունների երեք հիմնական խմբեր[2]՝
- Պետություններ, որոնք Անտարկտիկայում տարածքային պահանջներ ունեին, մինչև համաձայնագրի կնքումը։ Այդ պետություններն էին Ավստրալիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ֆրանսիան և Չիլին։
- Պետություններ, որոնք իրավունք են իրենց վերապահել ունենալ տարածքային պահանջներ Անտարկտիկայում։ Այդ պետություններն են Պերուն, ԽՍՀՄ/Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՀԱՀ-ը։
- Պետություններ, որոնք պաշտոնապես չունեն տարածքային պահանջներ Անտարկտիկայում։ Այդ պետություններն են Բելգիան, Բուլղարիան, Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը, Իտալիան, ՉԺՀ-ն, Պակիստանը, Լեհաստանը, Ռումինիան, Ուկրաինան, Ուրուգվայը, Չեխիան, Շվեդիան, Էկվադորը, Հարավային Կորեան և Ճապոնիան։
Համաձայնագրի մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական մասնակից երկրները նշված են թավատառ։
Երկիր | Խորհրդակցական ձայնի իրավունք | Ստորագրման ամսաթիվ |
---|---|---|
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
25 օգոստոս, 1987 | |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
19 հուլիս, 2006 | |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
Այո | 11 սեպտեմբեր, 1978 |
![]() |
Այո | 16 մայիս, 1975 |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
24 մարտ, 1999 | |
![]() |
27 հունվար, 1984 | |
![]() |
31 հուլիս, 1991 | |
![]() |
Այո | 5 փետրվար, 1979 |
![]() |
8 հունվար, 1987 | |
![]() |
20 մայիս, 1965 | |
![]() |
Այո | 19 օգոստոս, 1983 |
![]() |
Այո | 31 մարտ, 1982 |
![]() |
Այո | 18 մարտ, 1981 |
![]() |
Այո | 4 մայիս, 1988 |
![]() |
Այո | 8 հունիս, 1983 |
![]() |
31 հունվար, 1989 | |
![]() |
21 հունվար, 1987 | |
![]() |
16 օգոստոս, 1984 | |
![]() |
31 հոկտեմբեր, 2011 | |
![]() |
30 մայիս, 2008 | |
![]() |
23 մարտ, 2015 | |
![]() |
Այո | 30 մարտ, 1967 |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
1 մարտ, 2012 | |
![]() |
16 սեպտեմբեր, 1975 | |
![]() |
Այո | 10 ապրիլ, 1981 |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
29 հունվար, 2010 | |
![]() |
Այո | 28 հունվար, 1986 |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
15 սեպտեմբեր, 1971 | |
![]() |
1 հունվար, 1993 | |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
24 հունվար, 2006 | |
![]() |
Այո | 28 հոկտեմբեր, 1992 |
![]() |
Այո | 11 հունվար, 1980 |
![]() |
Այո | 15 մայիս, 1984 |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
Այո | 14 հունիս, 1962 |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
24 ապրիլ, 1984 | |
![]() |
Այո | 21 հունվար, 1987 |
![]() |
Այո | 15 սեպտեմբեր, 1987 |
![]() |
17 մայիս, 2001 | |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
![]() |
Այո | 23 հունիս, 1961 |
2015 թվականի ապրիլ ամսվա դրությամբ[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Конвенция АНТКОМ (полный текст)
- ↑ Gateway House, Who Will Control the Antarctic? — Fair observer, 17 հունվար 2013 года.(անգլ.)
- ↑ «Parties»։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-22-ին։ Վերցված է 2018-01-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտարկտիկայի համաձայնագրի քարտուղարություն Archived 2011-12-06 at the Wayback Machine.
|
|