Jump to content

Արտեմիզիա Ջենտիլեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմիզիա Ջենտիլեսկի
իտալ.՝ Artemisia Gentileschi
Ի ծնեArtemisia Gentileschi, Artemisia Lomi
Ծնվել էհուլիսի 8, 1593(1593-07-08)[1][2][3][…]
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ[4][5]
Վախճանվել է1653[2][6]
Մահվան վայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն, Հաբսբուրգյան Իսպանիա[4][5]
Ազգությունիտալացի
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ոճկարավաջիզմ[3][7]
Ժանրդիմապատկեր[4][5], կրոնական նկարչություն[4][5], պատմական գեղանկարչություն[5] և դիցաբանական գեղանկարչություն[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՀողոփեռնեսին գլխատող Հուդիթը, Adoration of the Magi?, Judith and her Maidservant?, Susanna and the Elders?, Allegory of Inclination? և Որպես կին-նահատակ ինքնադիմանկար
ՈւսուցիչՕրացիո Ջենտիլեսկի[8]
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ՀայրՕրացիո Ջենտիլեսկի
ՄայրPrudenzia di Ottaviano Montoni?[9]
ԱմուսինՊիեռանտոնիո Ստիատեսի
ստորագրություն
Изображение автографа
 Artemisia Gentileschi Վիքիպահեստում

Արտեմիզիա Ջենտիլեսկի (իտալ.՝ Artemisia Gentileschi, Artemisia Lomi, հուլիսի 8, 1593(1593-07-08)[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[4][5] - 1653[2][6], Նեապոլ, Նեապոլի թագավորություն, Հաբսբուրգյան Իսպանիա[4][5]), իտալացի նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիզիան՝ տոսկանցի նկարիչ Օրացիո Ջենտիլեսկիի և Պրուդենցիա Մոնտոնեի ավագ դուստրը, ծնվել է Հռոմում 1593 թվականի հուլիսի 8-ին։ Միևնույն ժամանակ քաղաքի արխիվում պահվող նրա ծննդյան վկայականում նշված է, որ նա ծնվել է 1590 թվականին։ Մայրը մահացել է, երբ դուստրը տասներկու տարեկան էր։

«Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը», 1614-1620, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա[10]

Արտեմիզիան նկարչություն է սովորել հոր արվեստանոցում և ավելի հաջող, քան եղբայրները, որոնք նույնպես աշխատում էին Օրացիոյի արվեստանոցում։ Նրա առաջին հայտնի գործը՝ «Սուսաննան և ծերունիները» (1610, Պոմերսֆելդենի Շենբորնի հավաքածու), մի ժամանակ համարվում էր Օրացիոյի աշխատանքը, ում աջակցել էր դուստրը։

1612 թվականին նրան պատվազրկում է հոր հետ աշխատող ֆլորենտացի նկարիչ Ագոստինո Տասսին։ Արտեմիզիայի համար նվաստացուցիչ և տանջալից յոթ ամիս տևած դատավարության արդյունքում Տասսին մեղավոր է ճանաչվում և դատապարտվում մեկ տարվա ազատազրկման։ Նկարչուհու հոգեկան ապրումները տեղ են գտել նրա հայտնի «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը» (1612-1613) նկարում։ Այդ սյուժեին նա անդրադարձել է ոչ մեկ անգամ. կրկնվող սյուժեներից են Լուկրեցիան, Կլեոպատրան, Շեբայի թագուհին։

Հոր միջնորդությամբ ամուսնանալով նկարիչ Պիեռանտոնիո Ստիատեսիի հետ` Արտեմիզիան նույն` 1612 թվականին տեղափոխվել է Ֆլորենցիա։ Աշխատել է Կոզիմո II Մեդիչի հովանու ներքո, ընկերություն արել Գալիլեյի հետ։ 1621 թվականին աշխատել է Ջենովայում, այնուհետև տեղափոխվել Վենետիկ, որտեղ ծանոթացել է Անտոնիս վան Դեյքի և Սոֆոնիսբա Անգվիսսոլայի հետ, այնուհետև վերադարձել Հռոմ, իսկ 1626 և 1630 թվականների արանքում տեղափոխվել Նեապոլ։ Նեապոլյան շրջանում նկարչուհին առաջին անգամ ֆրեսկոյի՝ եկեղեցու որմնանկարի պատվեր է ստացել մերձնեապոլյան Պոցուոլի քաղաքում։ Հոր հետ 1638-1641 թվականներին ապրել և աշխատել է Լոնդոնում՝ Կարլ I-ի հովանու ներքո։ Հետո վերադարձել է Նեապոլ, որտեղ էլ ապրել է մինչև մահ[11]։ Արտեմիզիա Ջենտիլեսկին հաճախ համեմատվում է Կարավաջոյի հետ[12][13]։

Եվրոպայի առաջին գեղարվեստական ակադեմիայի՝ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի առաջին կին անդամն է[14]։

Արտեմիզիայի մասին վեպ է գրվել 1944-1947 թվականներին իտալացի գրող Աննա Բանտիի կողմից, որը վերջնական տարբերակում օրագրի ձև է ստացել, մեծ հաջողություն է ունեցել, թարգմանվել է մի քանի լեզուներով։ Հետո Արտեմիզիայի կենսագրությունը հիմք է հանդիսացել ամերիկացի գրող Վենդի Վասերշտայնի «Հեյդիի քրոնիկները» դրամայի (1988) և կանադացի գրող Սալի Քլարկի «Կյանք առանց հուշման» պիեսի համար (բեմադրվել է 1988, 1989, 1990, 1991 թվականներին)։ 1997 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Անյես Մեռլեն նկարահանել է «Արտեմիզիա» ֆիլմը (գլխավոր դերում՝ Վալենտինա Չերվի)[15][16][17]։ 1998 թվականին նկարչուհու մասին վեպ է գրել ֆրանսիացի գրող Ալեքսանդրա Լապյերը։ 2002 թվականին ամերիկացի գրող Սյուզան Վրիլենդ|Սյուզան Վրիլենդի]] «Կրքերն ըստ Արտեմիզիայի» վեպը միջազգային բեսթսեյլեր է դարձել և անմիջապես թարգմանվել 20 լեզուներով։

2017 թվականի դեկտեմբերին նախկինում անհայտ նրա «Ինքնադիմանկար Սուրբ Եկատերինայի կերպարով» նկարը վաճառվել է Փարիզի Drouot աճուրդի տանը՝ այս հեղինակի համար ռեկորդային՝ 2 360 600 եվրո գումարով։ Նրա կտավների համար տրված գնային նախորդ ռեկորդը կազմել էր 1 200 000 դոլար, որը հաջողվել էր ստանալ «Մարիա Մագդալինան էքստազում» կտավի համար։ Այն նույնպես հայտնաբերվել էր Ֆրանսիայում և վաճառվել Sotheby’s-ում 2014 թվականին[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artemisia Gentileschi — 2008.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Union List of Artist Names
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  7. https://www.oxfordartonline.com/page/caravaggio-and-caravaggisti-in-17th-century-europe/
  8. https://www.museodelprado.es/aprende/enciclopedia/voz/gentileschi-artemisa/bc35919f-7235-457c-9c8f-fd166574143e
  9. Pas L. v. Genealogics — 2003.
  10. Աշխատանքները աշխարհի թանգարաններում
  11. «Արտեմիզիայի կենսագրությունը www.ic.arizona.edu կայքում». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  12. Համաշխարհային գեղանկարչության պատկերազարդ հանրագիտարան. — ОЛМА Медиа Групп, 2010-01-01. — 580 с. — ISBN 9785373008242
  13. Սվետլանա Նիկոլայի Վսևոլոժսկայա Կարավաջոյի նկարները և նրա դպրոցները Էրմիտաժում. — Изд-во "Аврора", 1970. — 64 с.
  14. Հեղինակների խումբ The Question. История. — Litres, 2017-09-05. — 265 с. — ISBN 9785040183197
  15. Արտեմիզիան կինոյի պատմության մեջ Արխիվացված 2007-06-03 Wayback Machine (անգլ.)
  16. Էջ IMDB կայքում
  17. Էջ IMDB կայքում
  18. Хансон, Сара П. (2017 թ․ դեկտեմբերի 20). «Վերջերս հայտնաբերված Արտեմիզիա Ջենտիլեսկիի կտավը 2,4 մլն եվրոյով վաճառվել Է Փարիզի աճուրդում». The Art Newspaper Russia (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Garrard M.D. Artemisia Gentileschi։ the image of the female hero in Italian Baroque art. Princeton։ Princeton UP, 1989
  • Jamis R. Artemisia, ou, La renommée. Paris։ Presses de la Renaissance, 1990
  • Bissell R.W. Artemisia Gentileschi and the authority of art։ critical reading and catalogue raisonné. University Park։ Pennsylvania State UP, 1999.
  • Garrard M.D. Artemisia Gentileschi around 1622։ the shaping and reshaping of an artistic identity. Berkeley։ University of California Press, 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմիզիա Ջենտիլեսկի» հոդվածին։