Jump to content

Արաբական աշխարհի ինստիտուտ (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական աշխարհի ինստիտուտ
Տեսակթանգարան և մշակութային կենտրոն
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՓարիզի 5-րդ շրջան
Ղեկավարության նստավայրՓարիզ[2]
Հիմնադրվել էնոյեմբերի 30, 1987
Այցելուներ239 782 մարդ (2019)[3]
Կայքimarabe.org(ֆր.)(արաբ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Արաբական աշխարհի ինստիտուտ (ֆր.՝ Institut du monde arabe), թանգարան Փարիզում, որը բացվել է 1987 թվականին Ֆրանսիայի և քսաներկու արաբական երկրների համագործակցության արդյունքում (Ալժիր, Բահրեյն, Ջիբութի, Եգիպտոս, Հորդանան, Իրաք, Եմեն, Կատար, Քուվեյթ, Լիբիա, Լիբանան, Մավրիտանիա, Մարոկկո, ԱՄԷ, Օման, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան և Թունիս)[4]։

Ստեղծման նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը ստեղծվել է Ֆրանսիային արաբական մշակույթին ծանոթացնելու, տարածելու, Ֆրանսիայի և արաբական աշխարհի միջև կամուրջ հաստատելու համար[5]։

Ինստիտուտnւտն առանձնացնում է երեք կարևորագույն նպատակներ՝

  • արաբական աշխարհի, մշակույթի, լեզվի, արաբական քաղաքակրթության ուսումնասիրումը, խորացումը Ֆրանսիայում,
  • Ֆրանսիայի և արաբական աշխարհի մշակույթների փոխանակություն, հատկապես գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում,
  • նպաստել արաբական աշխարհի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը, արաբական աշխարհի և Եվրոպայի միջև ընդհանուր փոխըմբռնման ամրապնդմանը։

Ինստիտուտի շենքը տեղակայված է Փարիզի Հինգերորդ շրջանում՝ Սենայի ափին՝ Լատինական թաղամասում՝ այն տեղում, որտեղ նախկինում գտնվել են Սեն Վիկտոր աբբայությունը և Փարիզի գինետունը[6]։

Շինության հարավային ճակատը զարդարված է ավանդական զարդաքանդակներով և ժամանակակից տեխնոլոգիաներով։ Շինության ապակե պատերի հետնամասում գտնվում է մետաղյա մաշրաբիան՝ պատրաստված արաբական զարդաքանդակներով, որն աշխատում է դիաֆրագմայի սկզբունքով՝ ավտոմատորեն իջեցնելով ճեղքվածքները արևային եղանակներին։

Թանգարանի մշտական հավաքածուն միշտ թարմացվում է նոր ձեռքբերումներով և ընծաներով։ Բացի այդ, թանգարանը սերտ կապեր է հաստատում ինստիտուտի հիմնադիր պետությունների հետ, որն էլ արտահայտվում է ընծաների և ցուցանմուշների մշտական փոխանակությամբ։ Արաբական աշխարհի երկրները թանգարանը համարում են «արաբական թանգարանների թանգարան»։ 2005 թվականին Եմենից թանգարանին հանձնվեց շուրջ 50 բացառիկ ցուցանմուշ։

Թանգարանի դահլիճները գտնվում են շենքի ներքին բակի շուրջը և զբաղեցնում են 4-րդից 7-րդ հարկերը։ Այցելությունը տեղի է ունենում 7-ից 4-րդ հարկերում։

7-րդ հարկ․ նախաիսլամական ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ հարկի դահլիճներում ներկայացվում է արաբական աշխարհի հնագույն ժամանակաշրջանը։ Կոթողները և կավե առարկաները, պատրաստված փյունիկյան ժամանակաշրջանում, հիշեցնում են հզոր Կարթագենի մասին։ Թունիսից պեղված գտածոներն աշխարհին ցույց են տալիս արաբական աշխարհում հռոմեական տիրապետության ժամանակաշրջանը։ «Երջանիկ Արաբիան» ցուցադրվում է դարաշրջանների սահմանագծում, որտեղ ցուցադրվում են ալաբաստրե արձաններ, խճանկարներ և հախճասալիկներ։ Փյունիկյան կոթողներից մինչև եմենական հոտավետ լապտերները, Տանիտ աստվածուհու խորհրդանիշներից մինրև Քրիստոսի միացագիրը բացահայտում են այցելուներին իսլամական աշխարհի մասին։

6-րդ հարկ․ իսլամական արվեստի և գիտության ձևավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ մարգարեի մահվանից հետո նրա հետնորդները սկսեցին նվաճողական արշավանքներ իրականացնել` մահմեդականությունը տարածելով նորանոր երկրներում։ Դամասկոսից մինչև Բաղդադ ստեղծվեցին հզոր դինաստիաներ, որոնք հիմնադրեցին հրաշագեղ քաղաքներ։ Թանգարանի այս հատվածի մի շարք ցուցափեղկերում ցուցադրվում են հենց այս ժամանակաշրջանի ցուցանմուշներ։

Արաբական աշխարհի գիտության ծաղկումը ներկայացված է ձեռագրերի, աստրոլաբերի և այլ չափիչ գործիքների հավաքածուներով, որոնք թվագրվում են 9-րդ դարից։ Արաբական երկրների տիրակալները մեծ ավանդ են ներդրել, որպեսզի տարածվեն մաթեմատիկան, ֆիզիկան, ատղագիտությունն ու բժշկությունը։

4-րդ հարկ․ արաբամահմեդական մշակույթի ծաղկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ հարկի ցուցասրահը աշխարհագրական տեսանկյունից բաժանվում է 3 խմբի․

Ներկայացված ցուցանմուշները (կերամիկա, ապակի, փայտ) վկայում են 10-18-րդ դարերի արաբ վարպետների կատարյալ տեխնիկայի մասին։ Առանձին սենյակ հատկացված է արաբական գորգերին։

Մշտական ցուցահանդեսից բացի, թանգարանը պարբերաբար անցկացնում է ժամանակավոր ցուցադրություններ։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թանգարանը գտնվում է Փարիզի Հինգերորդ շրջանի 1, rue des fossés Saint-Bernard, Place Mohammed V, 75236 PARIS CEDEX 05 հասցեում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Global LEI index
  3. Ministry of Culture of France Fréquentation des Musées de FranceMinistry of Culture of France.
  4. Двадцать второй страной, по всей видимости, являются Коморские Острова — двадцать вторая страна арабского мира. Официальный сайт Института приводит Արխիվացված 2008-04-05 Wayback Machine цифру 22 арабских стран-основателей, но цитирует только 21 из них.
  5. «Լուսանկարներ թանգարանից».
  6. «Architecture». IMA. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական աշխարհի ինստիտուտ (Փարիզ)» հոդվածին։