Արաբական աշխարհի ինստիտուտ (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արաբական աշխարհի ինստիտուտ
Paris Pont de Sully IMA dsc04039.jpg
Տեսակթանգարան[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
ՏեղագրությունSaint-Victor?[1]
Հիմնադրված էնոյեմբերի 30, 1987
Կոորդինատներ: 48°50′56.0″ հս․ լ. 2°21′23.0″ ավ. ե. / 48.848889° հս․. լ. 2.356389° ավ. ե. / 48.848889; 2.356389
Կայքimarabe.org

Արաբական աշխարհի ինստիտուտ (ֆր.՝ Institut du monde arabe), թանգարան Փարիզում, որը բացվել է 1987 թվականին Ֆրանսիայի և քսաներկու արաբական երկրների համագործակցության արդյունքում (Ալժիր, Բահրեյն, Ջիբութի, Եգիպտոս, Հորդանան, Իրաք, Եմեն, Կատար, Քուվեյթ, Լիբիա, Լիբանան, Մավրիտանիա, Մարոկկո, ԱՄԷ, Օման, Պաղեստին, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան և Թունիս)[2]։

Ստեղծման նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը ստեղծվել է Ֆրանսիային արաբական մշակույթին ծանոթացնելու, տարածելու, Ֆրանսիայի և արաբական աշխարհի միջև կամուրջ հաստատելու համար[3]։

Ինստիտուտnւտն առանձնացնում է երեք կարևորագույն նպատակներ՝

  • արաբական աշխարհի, մշակույթի, լեզվի, արաբական քաղաքակրթության ուսումնասիրումը, խորացումը Ֆրանսիայում,
  • Ֆրանսիայի և արաբական աշխարհի մշակույթների փոխանակություն, հատկապես գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում,
  • նպաստել արաբական աշխարհի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացմանը, արաբական աշխարհի և Եվրոպայի միջև ընդհանուր փոխըմբռնման ամրապնդմանը:

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի շենքը տեղակայված է Փարիզի Հինգերորդ շրջանում՝ Սենայի ափին՝ Լատինական թաղամասում՝ այն տեղում, որտեղ նախկինում գտնվել են Սեն Վիկտոր աբբայությունը և Փարիզի գինետունը[4]։

Շինության հարավային ճակատը զարդարված է ավանդական զարդաքանդակներով և ժամանակակից տեխնոլոգիաներով: Շինության ապակե պատերի հետնամասում գտնվում է մետաղյա մաշրաբիան՝ պատրաստված արաբական զարդաքանդակներով, որն աշխատում է դիաֆրագմայի սկզբունքով՝ ավտոմատորեն իջեցնելով ճեղքվածքները արևային եղանակներին:

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մշտական հավաքածուն միշտ թարմացվում է նոր ձեռքբերումներով և ընծաներով: Բացի այդ, թանգարանը սերտ կապեր է հաստատում ինստիտուտի հիմնադիր պետությունների հետ, որն էլ արտահայտվում է ընծաների և ցուցանմուշների մշտական փոխանակությամբ: Արաբական աշխարհի երկրները թանգարանը համարում են «արաբական թանգարանների թանգարան»: 2005 թվականին Եմենից թանգարանին հանձնվեց շուրջ 50 բացառիկ ցուցանմուշ:

Թանգարանի դահլիճները գտնվում են շենքի ներքին բակի շուրջը և զբաղեցնում են 4-րդից 7-րդ հարկերը: Այցելությունը տեղի է ունենում 7-ից 4-րդ հարկերում:

7-րդ հարկ․ նախաիսլամական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ հարկի դահլիճներում ներկայացվում է արաբական աշխարհի հնագույն ժամանակաշրջանը: Կոթողները և կավե առարկաները, պատրաստված փյունիկյան ժամանակաշրջանում, հիշեցնում են հզոր Կարթագենի մասին: Թունիսից պեղված գտածոներն աշխարհին ցույց են տալիս արաբական աշխարհում հռոմեական տիրապետության ժամանակաշրջանը: «Երջանիկ Արաբիան» ցուցադրվում է դարաշրջանների սահմանագծում, որտեղ ցուցադրվում են ալաբաստրե արձաններ, խճանկարներ և հախճասալիկներ: Փյունիկյան կոթողներից մինչև եմենական հոտավետ լապտերները, Տանիտ աստվածուհու խորհրդանիշներից մինրև Քրիստոսի միացագիրը բացահայտում են այցելուներին իսլամական աշխարհի մասին:

6-րդ հարկ․ իսլամական արվեստի և գիտության ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ մարգարեի մահվանից հետո նրա հետնորդները սկսեցին նվաճողական արշավանքներ իրականացնել` մահմեդականությունը տարածելով նորանոր երկրներում: Դամասկոսից մինչև Բաղդադ ստեղծվեցին հզոր դինաստիաներ, որոնք հիմնադրեցին հրաշագեղ քաղաքներ: Թանգարանի այս հատվածի մի շարք ցուցափեղկերում ցուցադրվում են հենց այս ժամանակաշրջանի ցուցանմուշներ:

Արաբական աշխարհի գիտության ծաղկումը ներկայացված է ձեռագրերի, աստրոլաբերի և այլ չափիչ գործիքների հավաքածուներով, որոնք թվագրվում են 9-րդ դարից: Արաբական երկրների տիրակալները մեծ ավանդ են ներդրել, որպեսզի տարածվեն մաթեմատիկան, ֆիզիկան, ատղագիտությունն ու բժշկությունը:

4-րդ հարկ․ արաբամահմեդական մշակույթի ծաղկում[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ հարկի ցուցասրահը աշխարհագրական տեսանկյունից բաժանվում է 3 խմբի․

Ներկայացված ցուցանմուշները (կերամիկա, ապակի, փայտ) վկայում են 10-18-րդ դարերի արաբ վարպետների կատարյալ տեխնիկայի մասին: Առանձին սենյակ հատկացված է արաբական գորգերին:

Մշտական ցուցահանդեսից բացի, թանգարանը պարբերաբար անցկացնում է ժամանակավոր ցուցադրություններ:

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թանգարանը գտնվում է Փարիզի Հինգերորդ շրջանի 1, rue des fossés Saint-Bernard, Place Mohammed V, 75236 PARIS CEDEX 05 հասցեում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. Двадцать второй страной, по всей видимости, являются Коморские Острова — двадцать вторая страна арабского мира. Официальный сайт Института приводит цифру 22 арабских стран-основателей, но цитирует только 21 из них.
  3. «Լուսանկարներ թանգարանից» 
  4. «Architecture»։ IMA։ Վերցված է 2017-09-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]