Արա Բաղդասարյան
Արա Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1940 |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 2016[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Արա Անդրանիկի Բաղդասարյան (1940, հունվարի 25, Մանթաշ գյուղ[2] - 2016, նոյեմբերի 21, Երևան), նկարիչ-գրաֆիկ, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957-1961 թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1961–1964 թթ. ծառայել է խորհրդային բանակում` Կուբայում։ 1964-1966 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտի գրքարվեստի բաժնում, որն ավարտել է 1971 թ.[2] նկարիչ – գրաֆիկի մասնագիտությամբ։ Եղել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի և գծանկարի ամբիոնի վարիչ[3], Հայաստանի նկարիչների միության անդամ, «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է Վորկուտայում, որտեղ և սկսել է ստեղծագործական գործունեությունը՝ մասնակցելով մի շարք հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։
1975 թ. տեղափոխվել է Տաշքենդ, որտեղ աշխատել է «Երեկոյան Տաշքենդ» թերթի խմբագրությունում և Գաֆ. Գուլյամի անվան գրականության և արվեստի հրատարակչությունում որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր։ Մինչև 1978 թ. ձևավորել և նկարազարդել է շուրջ 50 անուն գիրք, ամսագրեր և այլ հրատարակումներ։ Ուզբեկական դասական պոեզիայի 5-հատորյակի ձևավորման և նկարազարդման համար գրքարվեստի հանրապետական մրցույթում 1981 թ. արժանացել է առաջին կարգի դիպլոմի, իսկ «Արևելյան մանրանկարչություն» ալբոմի ձևավորումը Մոսկվայի գրքարվեստի համամիութենական մրցույթում արժանացել է հատուկ դիպլոմի, այնուհետև Ալմա Աթայում՝ առաջին կարգի դիպլոմի։
1978 թ. վերադարձել է Երևան։ Համագործակցել է Երևանի գրեթե բոլոր հրատարակչությունների հետ, այդ թվում՝ «Սովետական գրող», «Հանրագիտարան», «Լույս»։
1998 թվականից աշխատել է «Զանգակ» հրատարակչությունում որպես նկարիչ և գեղարվեստական խմբագիր։
1983 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 1995 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[2]։ 2005 թվականից ղեկավարում է ակադեմիայի գրաֆիկայի և գծանկարի ամբիոնը։
1970 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային տարբեր գեղարվեստական ցուցահանդեսների, գրքարվեստի և տառարվեստի մրցույթների։
1986 և 2010 թվականներին տեղի են ունեցել Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսները Երևանում։
Ընդհանուր առմամբ ձևավորել և նկարազարդել է ավելի քան 1000 անուն գիրք, որոնց մեծ մասը հրատարակված է տարբեր հրատարակչություններում։ Ստեղծել է AraRusa տառատեսակը՝ իր հայերեն, կյուրեղագիր ու լատիներեն գրվածքներով (2009 թվականին Գրանշան մրցույթում Հայկական տեքսային տառատեսակ անվանակարգում երկրորդ մրցանակ[4]), ինչպես նաև բազմաթիվ աքցիդենտ տառատեսակներ[2]։
Ամուսնացած էր։ Ուներ մեկ աղջիկ, մեկ տղա և չորս թոռ։ Մահացել է 2016 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում[5]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Բաղդասարյանը հանդես է եկել նաև Արա-Ռուսա գրական անվամբ։ 2009 թվականին հրատարակվել է նրա «Ակնթարթ» վերնագիրը կրող ժողովածուն, որում տեղ են գտել իր ստեղծած 100 հոկկուները, ինչպես նաև ճապոնացի բանաստեղծների հոկկուների՝ իր կատարած թարգմանությունները։ Թարգմանել է Բասյոյի, Բուսոնի, Իսյոյի, Տիյոյի, Ռիույի, Իսսայի և ճապոնացի այլ բանաստեղծների հոկկուներ։
Հեղինակած գրքերն են՝
- «Կերպարվեստ» 1-4 դասարանների դասագիրքը (ռուսերեն լեզվով, թարգմանած ղրղզերեն, տաջիկերեն ու ղազախերեն),
- «Ակնթարթ» հոքուների ժողովածու (2009),
- «Ինչպես է ստեղծվում գիրքը» մենագրություն (2010),
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 Հայաստանի նկարիչների միություն[6]
Տարբեր տարիների հրատարակված գրքերի համառոտ ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաշքենդ
Ուզբեկերեն հրատարակված են.
- Վ. Կոժևնիկով. «Առավոտը արևելյան կողմում»
- Լուտֆուլլա Մաթալիբ. «Երիտասարդությունը ինչպես ամպրոպ»
- Սագդուլա կարամատով. «Ճանապարհը ձգվում է դեպի սարերը»
- Ասկադ Մուխտար. «Մրրիկներում անդորր կա կարծես»
- Միրտեմիր. «Բանաստեղծություններ»
Ռուսերեն հրատարակված են.
- Ուզբեկական դասական պոեզիայի ընտրանի (5 գրքով)
- Է. Մ. Իսմաիլովա. «Արևելյան մանրանկարչություն»
Երևան
- Վախթանգ Անանյան. «Երկերի ժողովածու» (4 հատորով, 1983-1984 թթ.)
- Ծերենց. «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» (ռուսերեն, 1983 թ.)
- Պ. Զեյթունցյան. «Վերջին արևագալը», «Վարք մեծաց» գր. շարքի ձևավորումը (4 գիրք, 1989 թ.)
- «Ով է, ինչ է» մանկական հանրագիտարանի ընդհանուր ձևավորումը (4 հատորով, 1984-1987 թթ.)
- Տուր Հեյերդալ. «Ճանապարհորդություն «Կոն Տիկի և Ռա» (ռուսերեն, 1984 թ.)
- Ալ. Դյումա. «Երեք հրացանակիրներ» (ռուսերեն, 1984 թ.)
- «Քսան տարի անց» (ռուսերեն, 1985 թ.)
- «Վիկոնտ դը Բրաժելոն» (ռուսերեն, 1985 թ.)
- «Վիկոնտ դը Բրաժելոն, տաս տարի անց» (ռուսերեն, 1985 թ.)
- Ալ. Դյումա. «Ասկանիո» (1986 թ.)
- Մ. Բուլգակով. Վեպեր (ռուսերեն, 1986 թ.)
- Դ. Դեֆո. «Ռոբինզոն Կռուզո» (1985 թ.)
- Յասունարի Կավաբատա. «Լեռան հառաչանքը» (1985 թ.)
- Պ. Սևակ. «Մուտք» (1988 թ.)
- Ա. Ս. Պուշկին. «Կապիտանի աղջիկը» (ռուսերեն, 1987 թ.)
- Մ. Լերմոնտով. «Մեր ժամանակի հերոսը» (ռուսերեն, 1987 թ.)
- Ի. Տուրգենև. «Ռուդին», «Հայրեր և որդիներ» (ռուսերեն, 1988 թ.)
- Վ. Թոթովենց. «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» (ռուսերեն, 1988 թ.)
- Սիլվա Կապուտիկյան. «Ընտրանի» (1999 թ.)
- «Պարտեզ» (մանկ. բանաստ. ժող., 2001 թ.)
- Վահան Տերյան. «Ձոների գիրք» (2002 թ.)
- «Քնարերգություն» (ռուսերեն, հայերեն 2006 թ.)
- Էլդա Գրին «Ռեքվիեմ» (2002 թ.)
- Ժիրայր Անանյան. «Ուղևորություն տաքսի տաքսիով» (2002 թ.)
- Ռափայել Պատկանյան. «Աստղիկներ» (ժողովածու, 1987 թ.)
- «Վարդգես Սուրենյանց» (հեղ. Մարտին Միքայելյան, ալբոմ, 2002 թ.)
- Օքրո Օքրոյան «Երկնաբնակը» (2004 թ.)
- Օքրո Օքրոյան «Նռան հատիկ» (2007 թ.)
- «Հայ արվեստի պատմություն» (Հեղ. Վ. Ղազարյան, Հր. Հակոբյան, Մ. Հասրաթյան, Ա. Աղայան, գիրք-ալբոմ, 2009 թ.)
- Արա-Ռուսա. «Ակնթարթ» (2009 թ.)
- Արա Բաղդասարյան. «Ինչպես է ստեղծվում գիրքը» (մենագր., 2010 թ.)
- Ռուբինա Նազարյան. «Հետաքրքիր պատմություններ նշանավոր մարդկանց մասին» (2011 թ.)
- «Սողոմոն Իմաստունի առակները» (2011 թ.)
- Քենեթ Գրեհեմ. «Քամին ուռիների մեջ» (վիպակ, 2012 թ.)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2015)[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.tert.am/am/news/2016/11/22/arabaghdasaryan/2200637
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Այվազյան, Հովհաննես; Ղազարյան, Հայկանուշ (2015). Հայ գրատպություն եւ գրքարվեստ։ հանրագիտարան. Haykakan hanragitaran hratarakchʻutʻyun. ISBN 9785897000425.
- ↑ «Արա Բաղդասարյան, Գրաֆիկայի ամբիոն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Competition 2009 – Winners». GRANSHAN (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Մահացել է նկարիչ-գրաֆիկ, պրոֆեսոր Արա Բաղդասարյանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Արա Բաղդասարյան, 70-ամյակին նվիրված ցուցահանդես
- ↑ Ա. Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հունվարի 25 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 2016 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայ տառաստեղծներ
- Հայ գրաֆիկներ