Օքրո Օքրոյան
Արտաքին տեսք
Օքրո Օքրոյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 25, 1939[1] |
| Ծննդավայր | Տուրցխ, Ախալքալաքի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | մայիսի 2, 2003[1] (63 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և գրականագետ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1998) |
| Անդամակցություն | ՀԳՄ |
| Օքրո Օքրոյան Վիքիդարանում | |
Օքրո Մկրտչի Օքրոյան (հուլիսի 25, 1939[1], Տուրցխ, Ախալքալաքի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 2, 2003[1], Երևան, Հայաստան), հայ գրող, գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1998)։ Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագիտության և 1967 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանական ֆակուլտետները։
Լույս է ընծայել «Հանդիպում ուղեծրում» (1983), «Շուշանաց հովիտը» (1996), «Աստված սեր է» (հ. 1-4, 1998-2003) բանաստեղծությունների ժողովածուները, «Լեռան զանգեր» (1996) վեպը։
2004 թվականին Երևանի Էրեբունի վարչական շրջանի գրադարանն անվանակոչվել է Օքրո Օքրոյանի անունով։ 2007 թվականին Երևանում հիմնադրվել է «Օքրո Օքրոյան» գրական հիմնադրամը[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկերի ժողովածու, Երևան, 2005։
- Հատընտիր, Երևան, 2006։
- Գիրք մնացորդաց, Երևան, 2000։
- Արջացած շնագայլերը, Երևան, 2003։
- Երկնաբնակը, Երևան, 2004։
- Նռան հատիկ, Երևան, 2007։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Բոստանջյան, Անմահության արտացոլք, Թ., 2003։
- Կ. Սարիբեկյան, Ինքնաբռնկում, Ե., 2004։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքրո Օքրոյան» հոդվածին։ |
|