Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Մականուն | Socceroos (Սոքերուզ) | ||
---|---|---|---|
Ստեղծման տարեթիվ | 1922 | ||
Կոնֆեդերացիա | ԱՖԿ (Ասիա) | ||
Գլխավոր մարզիչ | Անգե Պոստեկոգլու | ||
Թիմի ավագ | Միլե Յեդինակ | ||
Ամենաշատ խաղեր | Մարկ Շվարցեր (109) | ||
Ռմբարկու | Թիմ Կեհիլ (48) | ||
ՖԻՖԱ կոդ | AUS | ||
ՖԻՖԱ դասակարգում | 48 | ||
Ամենաբարձր դիրք | 14 (սեպտեմբեր 2009) | ||
Ամենացածր դիրք | 102 (նոյեմբեր 2014) | ||
ԷԼՕ դասակարգում | 36 | ||
Ամենաբարձր դիրք | 9 (նոյեմբեր 2001) | ||
Ամենացածր դիրք | 75 (նոյեմբեր 1965) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Նոր Զելանդիա 3 – 1 Ավստրալիա (Դանիդին, Նոր Զելանդիա; հունիսի 17, 1922) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Ավստրալիա 31 – 0 Ամերիկյան Սամոա (Կոֆս-Հարբոր, Ավստրալիա; ապրիլի 11, 2001) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Ավստրալիա 0 – 8 Հարավային Աֆրիկա (Ադելաիդա, Ավստրալիա; սեպտեմբերի 17, 1955) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 4 (Առաջինը՝ 1974) | ||
Ամենալավ արդյունք | 1/8 եզրափակիչ, 2006 | ||
Ասիայի գավաթ | |||
Մասնակցություն | 3 (Առաջինը՝ 2007) | ||
Ամենալավ արդյունք | Հաղթող, 2015 | ||
Կայք | socceroos.com.au | ||
Australia national association football team Վիքիպահեստում |
Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Ավստրալիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որը նախկինում եղել է Օվկիանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի անդամ, իսկ 2006 թվականից Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ է[1]։
Ավստրալիան Օկեանիայի քառակի չեմպիոն է և Ասիայի 2015 թվականի չեմպիոնն է։ Այսպիսով՝ Ավստրալիան աշխարհի միակ հավաքականն է, որ երկու կոնֆեդերացիաների առաջնությունների հաղթող է դարձել։ Ավստրալիան 1974 թվականին մասնակցել է Աշխարհի առաջնությանը, սակայն հաջորդ անգամ միայն 2006 թվականին է կարողացել հաղթահարել որակավորման փուլը և մասնակցել Աշխարհի առաջնությանը։ Նույն այս թվականին Ավստրալիան անդամակցել է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային, քանի որ նրա մակարդակը արդեն շատ էր գերազանցում խաղաղօվկիանոսյան հավաքականների մակարդակը։ Ավստրալիան նաև մասնակցել է 2010 և 2014 թվականների Աշխարհի առաջնություններին։ Հավաքականի լավագույն արդյունքը աշխարհի առաջնություններում եղել է 1/8 եզրափակիչ հասնելը 2006 թվականին։ Ավստրալիան նաև 3 անգամ մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի ազգային հավաքականը իր մրցելույթները սկսել է 1922 թվականին Նոր Զելանդիա կատարած հավաքներում[3], որտեղ պարտվեց երկու անգամ և մեկ անգամ խաղաց ոչ-ոքի։ Մյուս 36 տարիների Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը դարձան մշտական հակառակորդներ ընկերական խաղերում[4]։ Այս ընթացքում Ավստրալիան նաև հանդիպեց Կանադայի և Հնդկաստանի ընտրանիների դեմ Ավստրալիա կատարած հավաքների ժամանակ համապատասխանաբար 1924 և 1938 թվականներին[5][6]։ Ավստրալիան իր պատմության ընթացքում ունեցավ ամենախոշոր հաշվով պարտությունը 1951 թվականի հունիսի 30-ին, երբ նրանք պարտվեցին Անգլիային 0-17 հաշվով[7]։ Ավստրալիան հազվագյուտ հնարավորություն էր ստանում մասնացել միջազգային մրցույթներին, նրանց առաջին մրցույթը կայացավ 1956 թվականի Մելբուրնի օլիմիադայում։ Օդային տրանսպորտի էժանանալու հետ միասին Ավստրալիան սկսեց հանդիպել նաև այլ մրցակիցների հետ[4]։ Այնուամենայնիվ աշխարհագրական մեկուսացումը շարունակեց մեծ դերակատարում ունենալ հաջորդ 30 տարիներին[4]։
Երբ չհաջողվեց որակավորվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1966 և 1970 թվականների եզրափակիչ առաջնություններին` պարտվելով փլեյ-օֆֆ հանդիպումները համապատասխանաբար Հայուսիսային Կորեային և Իսրայելին, Ավստրալիան վերջապես որակավորվեց առաջին անգամ 1974 թվականի առաջնությանը[8]։ Ոչ ոքի խաղալով Չիլիի դեմ և պարտվելով Արևելյան և Արևմտյան Գրեմանիաներին, հավաքականը առանց գոլ խփելու զբաղեցրեց խմբում վերջին տեղը և չանցավ հաջորդ փուլ։ Ավստրալիայի հավաքականը չմասնակցեց Աշխարհի առաջնություններին ավելի քան 30 տարին մինչև 2006 թվականը[8]։
Առաջին հաջողություն և «ոսկե սերունդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջնությունում ցույց տված թույլ խաղը չազդեց նրանց մարտունակության վրա ընդդեմ եվրոպական և հարավամերիկյան ուժեղ հավաքականներին դեմ։ 1988 թվականին Ավստրալիան հաղթեց այդ ժամանակվա աշխարհի չեմպիոն Արգենտինային 4-1 հաշվով Ավստրալիայի երկմայրցամաքային ոսկե գավաթում[9][10]։ 1997 թվականին Ավստրալիան ոչ ոքի խաղաց գործող չեմպիոն Բրազիլիայի դեմ և հաղթեց Ուրուգվային 1-0 հաշվով ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 1997 թվականի կիսաեզրափակչում[11]։ 2001 թվականին Ավստրալիան հաղթեց գործող չեմպիոն Ֆրանսիային ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2001-ի խմբային փուլում և հաղթեց Բրազիլիային երրորդ տեղի համար պայքարում[12]։ Ավստրալիան 2003 թվականին հաղթեց Անգլիային 3-1 հաշվով, որի ժամանակ Ուեյն Ռունին նշեց հավաքականում իր նորամուտը[13]։
2005 թվականի սկզբին Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ բանակցություններ են վարվում Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային միանալու համար, մինչ այդ այն մոտ 40 տարի Օկեանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի անդամ էր[14]։ Շատ մեկնաբաններ և երկրպագուներ համոզված էին, որ Ավստրալիան զարգացում կապրի միայն Օկեանիայից դուրս[15][16]։ Երբ ՕՖԿ հատուկ հանձնաժողովը ընդունեց Ավստրալիայի դուրս գալու դիմումը, ՖԻՖԱ-ն համաձայնեց տեղափոխումը 2005 թվականի հունիսին[16]։ Ավստրալիան տեղափոխվեց Ասիա 2006 թվականի հունվարի 1-ին, երբ Ավստրալիան Օվկիանիայում ավարտեց Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 թվականի մրցելույթները[16]։
Ավստրալիան հաջողությամբ ավարտեց 2006 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլը և որակավորվեց եզրափակիչ փուլին[17]։ Հավաքականի մարզիչ Ֆրենկ Ֆարինան հեռացվեց պաշտոնից 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթում թույլ ելույթից հետո և նրան փոխարինեց Գուս Հիդինգը[17]։ Ավստրալիան ՖԻՖԱ դասակարգմամբ 49-րդն էր, երբ խաղաց 18-րդ հավաքական Ուրուգվայի դեմ, որակավորման փուլի փլեյ-օֆֆ շրջանակում, որի հետ առաջին խաղում պարտվեց 0-1 հաշվով[18]։
Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Ավստրալիա մարզադաշտում, որին ներկա էին 82.698 հանդիսատես[19]։ 90 րոպե անց Ավստրալիան հաղթեց 1-0 հաշվով և ընդհանուր հաշիվը հավասարվեց, հավաքականները խաղացին ավելացված ժամանակում, սակայն հաշիվը չփոխվեց և սկսվեցին հետխաղյա 11 մետրանոցներ, որտեղ Ավստրալիան հաղթեց 4-2 հաշվով և դարձավ առաջին հավաքականը, որն ուղեգիր ձեռք բերեց 11 մետրանոցների շնորհիվ[20]։
Ավստրալիան 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ընդգրկվեց F խմբում Ճապոնիայի, Խորվաթիայի և գործող չեմպիոն Բրազիլիայի հետ միասին։ Նրանց առաջին խաղում Ավստրալիան հաղթեց Ճապոնիային 3-1 հաշվով, որտեղ աչքի ընկավ Թիմ Կահիլը երկու անգամ (84', 89') և Ջոն Ալոիսին մեկ անգամ (90+2'), բոլոր գոլերը գրանցվեցին վերջին ութ րոպեներին։ Այս գոլերը դարձան պատմություն, քանի որ սա առաջին անգամ էր, երբ որևէ հավաքական դառնում երեք գոլի հեղինակ վերջին ութ րոպեներում[21]։ Երկրորդ խաղում Ավստրալիան հանդիպեց Բրազիլիայի հետ և պարտվեց 0-2 հաշվով։ Խմբային փուլի վերջին խաղում Ավստրալիան հանդիպեց Խորվաթիայի հետ և գրանցվեց 2-2 հաշիվը, ինչը թուլյ տվեց ավստրալիացիներին դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ նրանք դուրս մնացին` պարտվելով Իտալիային 0-1 հաշվով։ Այս պարտությունից հետո Ավստրալիայի գլխավոր մարզիչ Հիդինգը հրաժարական տվեց[22]։ Այս հաջողությունից հետո Ավստրալիան դարձավ ԱՖԿ տարվա լավագույն հավաքական[23], իսկ նրան կոչեցին «ոսկե սերունդ»[24]։
Հետագա հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր մարզիչ Գրահամ Արնոլդի գլխավորությամբ Ավստրալիան առաջին անգամ մասնակցեց 2007 թվականի Ասիական գավաթին` ունենալով ուժեղ կազմ, որի մեծ մասը մասնակցել էր Աշխարհի նախորդ առաջնությունում։ Ընդգրկվելով A խմբում նրանք խաղացին Օմանի (1-1, ոչ ոքի), Թայլանդի (4–0, հաղթանակ) և հետագա չեմպիոն Իրաքի (3–1, պարտություն) դեմ` Ավստրալիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նրանք հանդիպեցին Ճապոնիայի դեմ և հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ ոքի 1-1 հաշվով և Ավստրալիան դուրս մնաց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում։ 2007 թվականի սեպտեմբերի 11-ի ընկերական հանդիպումը Արգենտինայի դեմ (1-0, պարտություն) դարձավ վերջինը գլխավոր մարզիչ Գրահամ Արնոլդի համար և նրան փոխարինեց Պիմ Վերբեկը 2007 թվականի դեկտեմբերից[25]։
Ավստրալիան սկսեց 2010 թվականի Աշխարհի առաջնության որակավորումը որակավորման երրորդ փուլից և ընդգրկվեց Կատարի, Իրաքի և Չինաստանի հետ միևնույն խմբում և ավարտեց առաջին տեղում։ Ավստրալիան նաև հաղթեց որակավորման չորրորդ խմբում, որտեց ընդգրկված էին Ճապոնիան, Բահրեյնը, Կատարը և Ուզբեկստանը[26]։
Ավստրալիան Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 թվականի ժամանակ ընդգրկվեց D խմբում եռակի չեմպիոն Գերմանիայի, Գանայի և Սերբիայի հետ միասին։ 2010 թվականի հունիսի 14-ին Ավստրալիան հանդիպեց Գերմանիայի հետ։ Պիմ Վերբիկը անականկալ որոշում ընդունեց` խաղալով առանց ընգծված հարձակվողով և պարտվեց 0-4 հաշվով։ Վերբիկին շատերը քննադատեցին այս մարտավարության համար[27], իսկ Ավստրալիայում ֆուտբոլի հեռարձակման նախագահ Կրեյգ Ֆոստերը պահանջեց անմիջապես հեռացնել նրան[28]։ Ավստրալիան ոչ ոքի 1-1 հաշվով խաղաց երկրորդ խաղում Գանայի դեմ, իսկ երրորդ խաղում Ավստրալիան հաղթեց Սերբիային 2-1 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից վատ գոլային տարբերություն ունենալու պատճառով։ Պիմ Վերբիկը հրաժեշտ տվեց մարզիչի պաշտոնին և նրան շուտով փոխարինեց Հոլգեր Օսիեկը[29]։
Նոր սերունդ, Ասիայի գավաթ 2015-ի հաղթանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու շաբաթ մարզիչի որոնումներից հետո, Անգե Պոստեկոգլուն նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ[30]։ Պոստեկոգլուն նպատակ դրեց վերակազմավորել Ավստրալիայի ազգային հավաքականը, որի արդյունքում նա ազատվեց 2006 թվականի Ոսկե սերնդից, որոնց չափազանց ինքնավստահության արդյունքում Ավստրալիան պարտվեց Բրազիլիային և Ֆրանսիայի նույն 0-6 հաշվով[31]։ Որպես նոր գլխավոր մարզիչ, նրա առաջին հանդիպումը եղավ Կոստա Ռիկայի հետ խաղը, որում Ավստրալիան հաղթեց 1-0 հաշվով Տիմ Կահիլի գոլի շնորհիվ[32]։
2014 թվականի Աշխարհի գավաթի ժամանակ Ավստրալիան ընդգրկվեց B խմբում գործող չեմպիոն Իսպանիայի, 2010 թվականի արծաթե մեդալակիր Նիդերլանդների և Չիլիի հավաքականների հետ միասին[33]։ Առաջին խաղում նրանք ցուցադրեցին ոչ փայլուն խաղ և պարտվեցին Չիլիին 1-3 հաշվով, միակ գոլը ավստրալիացիների կազմում խփեց Տիմ Կահիլը։ Երկրորդ խաղում նրանք նույնպես պարտություն կրեցին, այս անգամ Նիդերլանդներից և Իսպանիայի հետ միասին վաղօրոք լքեցին պայքարը։ Երրորդ խաղը նույնպես անհաջող էր, նրանք պարտվեցին 0-3 հաշվով Իսպանիային[34][35]։
Աշխարհի գավաթից հետո Ավստրալիան առաջին միջազգային հանդիպումը անցկացրեց Բելգիայի դեմ և պարտվեց 0-2 հաշվով։ Չորս օր անց Անգե Պոստեկոգլուի գլխավորությամբ Ավստրալիան տարավ իր առաջին հաղթանակը Սաուդյան Արաբիայի նկատմամբ 3-2 հաշվով։ Միացյալ Արաբական Էմությությունների հետ ոչ ոքիից հետո հաջորդեց Կատարից և Ճապոնիայից կրած պարտությունները, ինչից հետո ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ավստրալիան դարձավ 102-ը, ինչը նրա պատմության մեջ ամեցածրն էր[36]։
Հաջորդ տարի Ավստրալիան ընդունեց ԱՖԿ Ասիայի գավաթ 2015-ը, որում հավաքականը մասնակցում էր երրորդ անգամ անընդմեջ։ Ավստրալիան հաղթեց խմբային փուլի առաջին երկու խաղերում Քուվեյթին և Օմանին համապատասխանաբար 4-1 և 4-0 հաշիվներով։ Նրանք երաշխավորեցին հաջորդ փուլի ուղեգիրը և վերջին խաղում պարտվեցին Հարավային Կորեային 0-1 հաշվով[37]։ Նրանք քառորդ եզրափակչում հանդիպեցին Չինաստանի հետ, որտեղ Ավստրալիան առավելության հասավ 2-0 հաշվով Տիմ Կահիլի դուբլի շնորհիվ։ Կիսաեզրափակչում նրանց մրցակիցն էր Միացյալ Արաբական Էմիրությունները, որին նույնպես հաղթեցին 2-0 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկան եզրափակիչ։ Նրանք հունվարի 31-ին եզրափակչում մրցեցին Հարավային Կորեայի հետ և լրացուցիչ ժամանակում հաղթանակ տարան 2-1 հաշվով և որակավորվեցին ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017[38][39]։
Երբ Ավստրալիան որակավորվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018 թվականին, Անգե Պոստեկոգլուն հրաժարական տվեց գլխավոր մազիչի պաշտոնից[40] և նրան փոխարինեց հոլանդացի Բերտ վան Մարվեյկը[41][42][43]։ 2018 թվականի մարտի 8-ին վան Մարվեյկը հայտավորեց կազմը առաջին անգամ և Ավստրալիայի ֆեդերացիան հայտարարեց, որ Գրահամ Արնոլդը կզբաղեցնի մարզիչի պաշտնը աշխարհի առաջնությունից հետ մինչև 2022 թվականի Աշխարհի գավաթը[44]։
2018 թվականին մարտի 16-ին ԿՈՆՄԵԲՈԼ-ը հայտարարեց, որ Ավստրալիան կարող է լինել ԱՖԿ երեք թիմերից մեկը, որը կմասնակցի Կոպա Ամերիկա 2019-ին։ Կատարը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Չինաստանը մյուս հնարավոր չորս հավաքականներն են[45]։ Այնուամենայնիվ վերջնականորեն Կատարը և Ճապոնիան դարձան հրավիրված հավաքականները[46]։
Հավաքականի պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդիա ծածկույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի հանդիպումները հեռարձակվում են վճարովի Fox Sports և 2018 թվականից սկսած անվճար Network Ten ցանցի One ալիքով։ Մինչ այդ հեռարձակվում էր Nine ցանցի 9Go! ալիքով։ Ազգային հավաքականը գրանցել է մի քանի ռեկորդներ վճարովի և անվճար ալիքներում։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006-ի որակավորման վերջին հանդիպումը Ուրուգվայի դեմ դիտել են տեղ հեռուստատեսության համար ռեկորդային 3.4 միլիոն հեռուստադիտող[47], իսկ 2010 թվականի որակավորման հանդիպումը Ուզբեկստանի դեմ գրանցել է ռեկորդ վճարովի հեռուստատեսությունում, հեռուստադիտողների թիվը կազմել է 431.000[48]: 2015 թվականի ԱՖԿ Ասիայի գավաթի եզրափակիչը Հարավային Կորեայի դեմ Ամբողջ Ավստրալիայում դիտել է 5.3 միլիոն հեռուստադիտող[49]։
Համազգեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի առաջին համազգռստը եղել է երկնագույն կարմիր գծերով գուլպաների վրա, այս գույները ներկայացնում էին Նոր Հարավային Ուելս և Քվինսլենդ նահանգները։ Համազգեստը նման էր այդ ժամանակվա Ռեգբիի հավաքականի համազգեստին[50]։ Համազգեստը մնաց երկնագույն մինչև 1924 թվականը, երբ փոխվեց կանաչի և դեղինի[51]։
Ավստրալիյի հավաքականի մարզաշապիկները դեղին էին, սովորաբար կանաչ կիսավարտիքներով և դեղին գուլպաներով սկսած 1960-ական թվականներին։ Գուլպաների գույնը նաև լինում էր դեղին ինչպես շապիկը և կանաչ ինչպես կիսավարտիքը 1970 թվականից- 1990-ական թվականներին։ Նրանց ներկայիս մրցակցի հարկի տակ համազգեստի գույներն էն մուգ կանաչ շապիկ, մուգ կանաչ կիսավարտիքով և գուլպաներով։ Ավստրալիայի համազգեստը արտադրել են Umbro-ն, Adidas-ը, KingRoo-ն և 2004 թվականից սկսած Նայքը[52]։
Ավստրալիայի հավաքականի մարզաշապիկի ձախ կողմում ավանդաբար պատկերված է եղել Ավստրալիայի զինանշանը։ Առաջին անգամ հավաքականը կրել է ավանդական դեղին և կանաչ համազգեստը 1924 թվականին[53]։ 1974 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ավստրալիայի համազգեստը արտադրել է Adidas-ը քանի որ այն էր հովանավորում առաջնությունը։ Սակայն Ավստրալիայի համազգեստի պաշտոնական արտադրողն էր Umbro-ն[54]։ Նայքի հետ պայմանագիրը կնքվել է 2012 թվականին և այն կարտադրի համազգեստը մինչև 2022 թվականը[55]։
Համազգեստի մատակարարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համազգեստի մատակարար | Ժամանակաշրջան | Նշումներ |
---|---|---|
Նայք | –Ներկա |
Մականուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի մականունը «Սոկերուս» է, որը տրվել է 1967 թվականին ավստրալիացի լրագրող Տոնի Հորստիդը, երբ նա լուսաբանում էր հավաքականի ելույթները Հարավային Վիետնամում Վիետնամի պատերազմի ժամանակ[56]։ Այն ներկայում օգտագործում են և ավստրալիացիները և երկրի ֆուտբոլի ֆեդերացիան[57]։ Մականունը ցույց է տալի երկրում մշակութային համախմբվածությունը։ Այն նաև ցույց է տալիս ավստրալիական անգլերենով ֆուտբոլի անվանումը[58][59]։
Անվանումն ինքնին նման է ավստրալիայի մյուս հավաքականների մականուններին։ Բացի այդ անվանումը կարող է կապել ավստրալիայի խորհրդանիշ համարվող կենգուրուի հետ։ Սոկեր և կենգուրու բառերը կարելի է միացնել ու ստանալ սոկեր-րու, ինչպես Օլիրուս անվանում են Ավստրալիայի օլիմպիական ֆուտբոլի հավաքականին[60]։
Հիմնական մրցակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար տարիներ Ավստրալիայի գլխավոր մրցակիցները նրանց հարևան Նոր Զելանդիան էր[61]։ Երկու հավաքականների պատմությունն սկսվում է 1922 թվականից, երբ նրանք հանդիպեցին առաջին անգամ։ Երկու հավաքականների միջև դիմակայությունը ոչ միայն սպորտ է, այլև մշակույթ, որը ցույց է տալիս երկու պետությունների բարեկամությունը։ Դիմակայությունն առավել հետաքրքիր էր, երբ երկու հավաքականները ՕՖԿ անդամ էին և հաճախ էին հանդիպում ՕՖԿ Ազգերի գավաթի եզրափակչում և ՖԻՖԱ աշխարհի առաջնության որակավորման փուլում, որտեղ ՕՖԿ-ից միայն մեկ հավաքական էր շարունակում պայքարը։ Երբ Ավստրալիան լքեց ՕՖԿ-ն և միացավ ԱՖԿ-ին 2006 թվականից, երկու հավաքականների հանդիպումները ավելի հազվագյուտ դարձան։ Այնուամենայնիվ երկու հավաքականների միջև հանդիպումները դեռ մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության և լրատվամիջոցների մոտ[62]։
Միանալով ԱՖԿ-ին` ավստրալիացիների հիմնական մրցակիցը դարձավ հզոր հավաքական ունեցող Ճապոնիան[63]։ Նրանց դիմակայությունը սկիզբ առավ 2006 թվականի աշխարհի առաջնությունից, որտեղ երկու հավաքականները ընդգրկված էին միևնույն խմբում։ Նրանց դիմակայությունը շարունակվեց, երբ հավաքականները հանդիպում էին միմյան ԱՖԿ տարբեր մրցություններում[64], Ներառյալ ԱՖԿ Ասիայի գավաթ 2011 թվականի եզրափակչում և Աշխարհի գավաթի ընտրական փուլերում։
Ելույթները միջազգային մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջնություն | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | Արդյունք | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ |
1930 | Չի մասնակցել | |||||||
1934 | ||||||||
1938 | ||||||||
1950 | ||||||||
1954 | ||||||||
1958 | ||||||||
1962 | ||||||||
1966 | ՉԻ որակավորվել | |||||||
1970 | ||||||||
1974 | Խմբային փուլ | 14-րդ | 3 | 0 | 1 | 2 | 0 | 5 |
1978 | Չի որակավորվել | |||||||
1982 | ||||||||
1986 | ||||||||
1990 | ||||||||
1994 | ||||||||
1998 | ||||||||
2002 | ||||||||
2006 | 1/8 եզրափակիչ | 16-րդ | 4 | 1 | 1 | 2 | 5 | 6 |
2010 | Խմբային փուլ | 21-րդ | 3 | 1 | 1 | 1 | 3 | 6 |
2014 | Խմբային փուլ | 30-րդ | 3 | 0 | 0 | 3 | 3 | 9 |
2018 | Չի անցկացվել | |||||||
2022 | ||||||||
Ընդհանուր | 1/8 եզրափակիչ | 4/22 | 13 | 2 | 3 | 8 | 11 | 26 |
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնֆեդերացիաների գավաթ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | Արդյունք | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ |
1992 | Օվկիանիայի ներկայացուցիչներ չեն հրավիրվել | |||||||
1995 | ||||||||
1997 | Երկրորդ տեղ | 2-րդ | 5 | 2 | 1 | 2 | 4 | 8 |
1999 | Չի որակավորվել | |||||||
2001 | Երրորդ տեղ | 3-րդ | 5 | 3 | 0 | 2 | 4 | 2 |
2003 | Չի որակավորվել | |||||||
2005 | Խմբային փուլ | 8-րդ | 3 | 0 | 0 | 3 | 5 | 10 |
2009 | Չի որակավորվել | |||||||
2013 | ||||||||
2017 | Խմբային փուլ | – | 2 | 0 | 1 | 1 | 3 | 4 |
2021 | Չի անցկացվել | |||||||
Ընդհանուր | Երկրորդ տեղ | 4/10 | 15 | 5 | 2 | 8 | 16 | 24 |
Օվկիանիայի ազգերի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվկիանիայի ազգերի գավաթ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | Արդյունք | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ |
1973 | Չի մասնակցել | |||||||
1980 | Չեմպիոն | 1-ին | 4 | 4 | 0 | 0 | 24 | 4 |
1996 | Չեմպիոն | 1-ին | 4 | 3 | 1 | 0 | 14 | 0 |
1998 | Երկրորդ տեղ | 2-րդ | 4 | 3 | 0 | 1 | 23 | 3 |
2000 | Չեմպիոն | 1-ին | 4 | 4 | 0 | 0 | 26 | 0 |
2002 | Երկրորդ տեղ | 2-րդ | 5 | 4 | 0 | 1 | 23 | 2 |
2004 | Չեմպիոն | 1-ին | 7 | 6 | 1 | 0 | 32 | 4 |
Ընդհանուր | 4 տիտղոս | 6/9 | 28 | 24 | 2 | 2 | 142 | 13 |
Ասիայի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասիայի գավաթ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | Արդյունք | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԳԽ | ԳԲ |
2007 | Քառորդ եզրափակիչ | 7-րդ | 4 | 1 | 2 | 1 | 7 | 5 |
2011 | Երկրորդ տեղ | 2-րդ | 6 | 4 | 1 | 1 | 13 | 2 |
2015 | Չեմպիոն | 1-ին | 6 | 5 | 0 | 1 | 14 | 3 |
2019 | Որակավորվել է | |||||||
Ընդհանուր | 1 տիտղոս | 4/16 | 16 | 10 | 3 | 3 | 34 | 10 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
- Օվկիանիայի ազգերի գավաթ
- Հաղթող (4)։ 1980, 1996, 2000, 2004
- Երկրորդ տեղ (2)։ 1998, 2002
- Ասիայի գավաթ
- Ասիայի տարվա լավագույն հավաքական. 2006, 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Australia - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Australia Vs New Zealand 1922». OzFootball. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Australian Socceroos». australiansocceroos.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «1924 Matches». OzFootball. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «1938 Matches». OzFootball. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Australia Vs England 1951». ozfootball.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
- ↑ 8,0 8,1 «Timeline of Australian Football». NSW Migration Heritage Centre and Powerhouse Museum. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «The Forgotten Story of ... Australia's defeat to Fiji – Vince Rugari». the Guardian.
- ↑ «Socceroo Internationals for 1988». OzFootball. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Socceroo Internationals for 1997». OzFootball. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Socceroo Internationals for 2001». OzFootball. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Dan Silkstone (2013 թ․ փետրվարի 14). «Socceroos win 3-1 against England». The Age. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Goal at last: Australia joining Asia». The Sydney Morning Herald. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Johnny Warren». worldwardiary.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 «Goodbye Oceania, Hallo Asia Australia FINALLY gets its wish». Socceroo Realm. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 17,0 17,1 «Hope hinges on Guus Hiddink». People's Daily Online. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Aloisi ends Aussie wait». FIFA.com. FIFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Uruguay 0, Australia 82,698». The Age. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «From the Terraces: It's Us Against The World». Jay Nair. homepagedaily.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Australia 3–1 Japan». BBC Sport. 2006 թ․ հունիսի 12.
- ↑ «A Beautiful Mind». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Australia Wins AFC Men's Team of the Year». refsroom.ausref.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Socceroos' golden generation has much to teach our youth». The Sydney Morning Herald. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Verbeek is new Socceroos coach». The Sydney Morning Herald. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «2010 World Cup Qualification History: Group D». soccerlens.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Verbeek takes blame for Socceroos defeat». The Sydney Morning Herald. Sydney. 2010 թ․ հունիսի 14.
- ↑ Hilferty, Tim (2010 թ․ հունիսի 16). «Craig Foster – sack Pim Verbeek immediately». The Australian.
- ↑ «Holger Osieck named Socceroos coach». Fox Sports Australia. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Ange Postecoglou appointed Socceroos coach». Football Federation Australia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Andrew Webster. «World Cup 2014: Ange Postecoglou's Socceroos regeneration has FFA backing». Smh.com.au. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Positive signs emerge for Socceroos as bold new era begins in earnest». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Australia in nightmare 'Group of Death' for Brazil World Cup». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Exciting times for new golden generation: Milligan | Football Federation Australia». Footballaustralia.com.au. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Welcome our new 'Golden Generation' | Football Federation Australia». Footballaustralia.com.au. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «FIFA rankings: Socceroos hit their first century as Japan emerges as Asia's top side». foxsports.com.au. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Asian Cup 2015: Outstanding Australia beats Oman 4–0 to secure quarter-final place – Asian Cup 2015 (Australian Broadcasting Corporation)». Abc.net.au. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Asian Cup: Australia wins first title with 2–1 extra-time win over South Korea». Australian Broadcasting Corporation. 2015 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Australia beat South Korea after extra time». BBC Sport. 2015 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Ange Postecoglou quits as Socceroos coach». The Guardian. 2017 թ․ նոյեմբերի 22.
- ↑ «Van Marwijk appointed new Socceroos coach». The World Game. AAP. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Socceroos name former Netherlands boss Bert Van Marwijk as coach for 2018 World Cup». ABC News. Australia. 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Bossi, Dominic (2018 թ․ հունվարի 25). «FIFA World Cup 2018: Bert van Marwijk appointed new Socceroos coach». Sydney Morning Herald. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Howcroft, Jonathan (2018 թ․ մարտի 8). «No surprises as Graham Arnold takes on impossible Socceroos job». The Guardian.
- ↑ «Report: USMNT to compete in 2019 Copa America». starsandstripesfc.com. 2018 թ․ մարտի 16.
- ↑ «Copa América BRASIL 2019 se disputará con 12 selecciones». ԿՈՆՄԵԲՈԼ (Spanish). 2018 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Socceroos score record television audience». ABC News. Australian Broadcasting Corporation. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «FOX SPORTS SETS NEW SUBSCRIPTION TV RECORD WITH SOCCEROOS LAST NIGHT» (PDF). Fox Sports Australia. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Socceroos score for ABC and Foxtel». Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Wanganui – Birthplace of the Socceroos». austadiums.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Fashion and the game». Evening News. Sydney. 1924 թ․ մայիսի 10. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին – via National Library of Australia.
- ↑ «Nike's New 11-Year Socceroo Deal». Australian FourFourTwo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «To-day's Diary – Fashion and the Game». Evening News. 1924 թ․ մայիսի 10. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «FIFA World Cup 1974 Group 1». historicalkits.co.uk. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Nike renewed as FFA kit manufacturer». Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Origins of the Socceroos». Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «O'Neill wants to lose Roos in the name of progress». The Sydney Morning Herald. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Soccer's Australian name change». The Age. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Hill, Simon (2012 թ․ հոկտեմբերի 1). «Mainstream Aussie press finally adopting the term football as soccer seen as thing of the past». News.com.au. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «National Teams». Football Federation Australia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «All Whites backing derby rivalry to get them through». nzfootball.co.nz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Tell us your top Socceroos-All Whites games as a precursor to another trans-Tasman showdown». Fox Sports Australia. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Australia, Japan rivalry hits new heights». Football Federation Australia. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Japan-Australia: a classic football rivalry». theroar.com.au. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը
- Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը
- Ավստրալիայի հավաքականի մասին նորություններ theguardian-ում
- Ավստրալիայի հավաքականի մասին նորություններ BBC-ում
- Ավստրալիան FIFA.com-ում Արխիվացված 2014-01-03 Wayback Machine