Դանիդին
Քաղաք | |||
---|---|---|---|
Դանիդին | |||
Dunedin | |||
| |||
Երկիր | Նոր Զելանդիա | ||
Համայնք | Դանիդին | ||
Հիմնադրված է | 1848 թ. | ||
Մակերես | 3314,8 կմ² | ||
Բնակչություն | 114.700[1] մարդ (2006) | ||
Ագլոմերացիա | 122.200 | ||
Ժամային գոտի | UTC+12, ամառը UTC+13 | ||
Հեռախոսային կոդ | 03 | ||
Փոստային դասիչ | 9010, 9011, 9012, 9013, 9014, 9016, 9018, 9022, 9023, 9024, 9035, 9076, 9077, 9081, 9082, 9092 | ||
Պաշտոնական կայք | cityofdunedin.com | ||
| |||
Դանիդին (անգլ.՝ Dunedin), քաղաք Նոր Զելանդիայի հարավարևմտյան մասում։ Մեծությամբ երկրորդ քաղաքն է Նոր Զելանդիայում, իսկ բնակչության թվով՝ ութերորդը։ Հիմնադրվել է 1848 թվականին[2]։ Տեղադրված է Հարավային կղզու վրա։ Դանիդինը Մոսկվայից ամենահեռու քաղաքն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հնագիտական ուսումնասիրությունների առաջին մարդիկ,որոնք հայտնվել են Դանիդինի տարածքում եղել են Մաորիներներ,որոնք եկել էին մոաների հետքերով XIII—XIV դարերում։ Հսկայական թռչունների ոչնչացումից հետո Մաորիների ցեղերը տեղափոխվել են նստակյաց կյանք, զբաղվելով ձկնորսությամբ և որսորդությամբ։ Ըստ բրիտանական նավաստիների թողած տեղեկությամբ XIX դարի սկզբում նրանց գյուղը եղել է ամենամեծը հարավային կղզում։ Առաջին սպիտակամաշկ մարդը,որը ոտք է դրել Դանիդինում եղել է Ջեյմս Կուկը,որի նավը խարիսխ է գցել այնտեղ 1770 թվականին փետրվարի 25-ից մարտի 5-ը։Ափին նկատվել բազմաթիվ պինգվիններ և ծովակատուներ։ Աստիճանաբար աճել է տեղի ցեղերի և նավաստիների միջև հակամարտությունը ծովակատուներ պատճառով, որի հետևանքով տեղի է ունեցել պատերազմ 1810-1823 թվականներին։ Պատերազմի ավարտին ծովակատուները ոչնչացված էին։ 1815 թվականին մի խումբ վերաբնակիչներ անգլիացի Վիլյամ Թուքերի գլխավորությամբ գյուղ հիմնեցին կղզու ափին։ Սկզբնական նրանց փոխհարաբերությունները Մաորիների հետ լավ էին,Վիլյամնը նույնիսկ ամուսնացավ մաորիներից մի աղջկա հետ,որը տեղափոխվեց նրա տուն։ Սակայն 1817 թվականի դեկտեմբերին հարևան գյուղից կային մարդիկ,որոնք եկել և տուրք էին պահանջում գաղութարանների համար։ Գաղթականները տվել էին նրանց գույքը, որը ցանկանում էր նրանց առաջնորդը։ Սակայն հաջորդ օրը նրանք հարցակվեցին գաղթականների վրա։ Միայն մեկին էր հաջողվել փախչել և հասնել բրիտանական նավահանգստի։ Մյուս բոլորին, այդ թվում և Վիլյամը սպանել էին և կերել։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիդանի բնակչությունը միատարր է ռասայական և էթնիկապես,քան ամբողջ պետության բնակչությունը։
- Եվրոպեոիդ ռասա— 78, 7%
- Մաորիներ— 6, 4%
- Ասիացիներ— 6,3%
Միջին տարիքը քաղաքացիների— 35 տարեկան, միջին եկամուտը բնակչության մեկ տարվա ընթացքում— 19 400 Նոր Զելանդիաի դոլար։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիդինի տնտեսության հիմքում ընկած է գյուղատնտեսությունը, վերամշակման արտադրանքը, ձկնաբուծությունը, կեսատեխնալոգիան, տեղեկատվական տեխնալոգիաները, կրթության և զբոսաշրջության ոլորտները։ Դանիդինի միջազգային օդանավակայանը (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) , որը գտնվում է 22 կիլոմետր հարավ֊ արևմուտք կենտրոնից, մեկ տարվա ընթացքում (2012 թ.) ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 850 հազար։ Միջազգային թռիչքները իրականացվում են դեպի Սիդնեյ, Մելբուրն և Բրիսբեն , ներքին դեպի Օքլենդ (Նոր Զելանդիա) , Վելինգտոն , Կռաիստչերչ ։ Ուղևորատար ավիափոխադրումները երկաթուղով դադարեցվել են 2002 թվականից։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլձյուին փողոց գրանցված է Գինեսի ռեկորդների գիրք , ինչպես աշխարհի ամենահրաշալի փողոց։ 359 մետր երկարությամբ փողոցը բարձրանում է գրեթե 80 մետր,161,2 մետր հատվածում բարձրությունը հասնում է 47,22 մետրի և որը ստեղծում է 19° հրաշալի տեսարա։ Այլ վայրեր՝
- Սուրբ Սոիայի տաճար
- Նոկսայի եկեղեցի
- Կեդբեռի աշխարհ
- Դանիդինի քաղաքապետարան
Քույր քաղաքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պորտսմութ, Վիրջինիա, ԱՄՆ
- Օտարու, Հոկայդո, Ճապոնիա
- Շանհայ, Չինաստան
- Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statistics New Zealand
- ↑ «Донедин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիդին» հոդվածին։ |
|
|