Ապուչեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապուչեխ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ապուչեխ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներԱբուչեխ, Ապաջուղա, Ապչեխ, Ապչուղա, Ապջուղա, Ապուշեյխ, Ապուչեղ, Ապուչուղա, Էբուչեխ, Էպիչեխու, Էպիչեխուս, Էպճաղա, Էպչաղա, Էպջաղա, Էպուչեխ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1100 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունապուչեխցի
Ժամային գոտիUTC+3
Ապուչեխ (Աշխարհ)##
Ապուչեխ (Աշխարհ)

Ապուչեխ, Էպիչեխու (թուրք. Էպչաղա), գյուղ (գյուղաքաղաք) Փոքր Հայքում, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում, Ակն քաղաքի հարավարևելյան մատույցներում։ Գտնվում էր Ակն քաղաքից փոքր-ինչ հարավ-արևելք, Ապաուչեխ լեռան փեշերին, բարձրադիր վայրում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի գեղեցիկ դիրք, առատ ջուր և առողջարար օդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է XVI դարում Ապուղամր Արծկեցու և Բունիաթ Սեբաստացու նախաձեռնությամբ։ Ըստ ոմանց Ապուչեխի առաջին բնակիչները գաղթել են Անիից, իսկ մյուսների կարծիքով, ելնելով Ապջուղա անվան տարբերակից, ենթադրում են, որ այստեղ վերաբնակվել են Ջուղայից եկած անձինք։

Ապուչեխը տվել է 13 ամիրայական ընտանիքներ (Ճեզայիրլյան, Չերազյան, Ագատյան, Թամուրյան և այլն)։

Հայ բնակչության մեծ մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1800-1900-ական թվականներին ուներ 2000 բնակիչ, որի մեծամասնությունը՝ հայեր։ Ապուչեխցիները բարձրահասակ, ծավի աչքերով և շիկահեր մարդիկ էին և շատ էին տարբերվում Ակնի շրջանի մյուս գյուղերի բնակիչներից։ Տարբերվում էին նաև բարբառով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, տորոնի մշակությամբ (արտահանվում էր Փոքր Ասիայի բոլոր շուկաները), ջուլհակությամբ, կոշկակարությամբ, ատաղձագործությամբ։ Հռչակված էին Ապուչեխում պատրաստած կանացի գլխաշորերը, յազմաներն ու դիմացկուն կերպասները։

1880 թվականին Ապուչեխում կային 2 շուկա, 4 փուռ, 1 բաղնիք, մի քանի տասնյակ խանութներ և արհեստանոցներ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապուչեխում էին գտնվում Վարագա Ս. Նշան եկեղեցին (XIV դ.), շրջակայքում՝ Ս. Սահակ, Ս. Հակոբ, Ս. Թորոս, Ս. Նշան, Ս. Մինաս եկեղեցիների և Ս. Աստվածածին մատուռի ավերակները։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապուչեխում գործում էր Ս. Վարագա եկեղեցուն կից վարժարանը, որը 1883 թվականին ուներ 140 աշակերտ (90 տղա և 50 աղջիկ) և 4 ուսուցիչ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին կային «Վարագա սանուց» և «Արշալույս երիտասարդաց» միաբանությունները, թատրոն և գրադարան։ Հրատարակվում էին «Մտրակ» թերթը։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապուչեխից էին[1]։

  • Պողոս Արապյանը (1742-1835)՝ տպագրիչ ու տառեր ձուլող, որի սերնդակիցները հիմնել են Պոլսի տպարանը և հրատարակել են մոտ 100 անուն գիրք,
  • Թորոս Ազատյանը՝ հասարակակն գործիչ,
  • Սարգիս Ապուչեխցին (XVII-XVII դարեր)՝ բանաստեղծ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 314-315

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 518