Ապուչեխ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ապուչեխ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ապուչեխ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Աբուչեխ, Ապաջուղա, Ապչեխ, Ապչուղա, Ապջուղա, Ապուշեյխ, Ապուչեղ, Ապուչուղա, Էբուչեխ, Էպիչեխու, Էպիչեխուս, Էպճաղա, Էպչաղա, Էպջաղա, Էպուչեխ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1100 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ապուչեխցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ապուչեխ, Էպիչեխու (թուրք. Էպչաղա), գյուղ (գյուղաքաղաք) Փոքր Հայքում, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում, Ակն քաղաքի հարավարևելյան մատույցներում։ Գտնվում էր Ակն քաղաքից փոքր-ինչ հարավ-արևելք, Ապաուչեխ լեռան փեշերին, բարձրադիր վայրում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի գեղեցիկ դիրք, առատ ջուր և առողջարար օդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է XVI դարում Ապուղամր Արծկեցու և Բունիաթ Սեբաստացու նախաձեռնությամբ։ Ըստ ոմանց Ապուչեխի առաջին բնակիչները գաղթել են Անիից, իսկ մյուսների կարծիքով, ելնելով Ապջուղա անվան տարբերակից, ենթադրում են, որ այստեղ վերաբնակվել են Ջուղայից եկած անձինք։
Ապուչեխը տվել է 13 ամիրայական ընտանիքներ (Ճեզայիրլյան, Չերազյան, Ագատյան, Թամուրյան և այլն)։
Հայ բնակչության մեծ մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1800-1900-ական թվականներին ուներ 2000 բնակիչ, որի մեծամասնությունը՝ հայեր։ Ապուչեխցիները բարձրահասակ, ծավի աչքերով և շիկահեր մարդիկ էին և շատ էին տարբերվում Ակնի շրջանի մյուս գյուղերի բնակիչներից։ Տարբերվում էին նաև բարբառով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, տորոնի մշակությամբ (արտահանվում էր Փոքր Ասիայի բոլոր շուկաները), ջուլհակությամբ, կոշկակարությամբ, ատաղձագործությամբ։ Հռչակված էին Ապուչեխում պատրաստած կանացի գլխաշորերը, յազմաներն ու դիմացկուն կերպասները։
1880 թվականին Ապուչեխում կային 2 շուկա, 4 փուռ, 1 բաղնիք, մի քանի տասնյակ խանութներ և արհեստանոցներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապուչեխում էին գտնվում Վարագա Ս. Նշան եկեղեցին (XIV դ.), շրջակայքում՝ Ս. Սահակ, Ս. Հակոբ, Ս. Թորոս, Ս. Նշան, Ս. Մինաս եկեղեցիների և Ս. Աստվածածին մատուռի ավերակները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապուչեխում գործում էր Ս. Վարագա եկեղեցուն կից վարժարանը, որը 1883 թվականին ուներ 140 աշակերտ (90 տղա և 50 աղջիկ) և 4 ուսուցիչ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին կային «Վարագա սանուց» և «Արշալույս երիտասարդաց» միաբանությունները, թատրոն և գրադարան։ Հրատարակվում էին «Մտրակ» թերթը։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապուչեխից էին[1]։
- Պողոս Արապյանը (1742-1835)՝ տպագրիչ ու տառեր ձուլող, որի սերնդակիցները հիմնել են Պոլսի տպարանը և հրատարակել են մոտ 100 անուն գիրք,
- Թորոս Ազատյանը՝ հասարակակն գործիչ,
- Սարգիս Ապուչեխցին (XVII-XVII դարեր)՝ բանաստեղծ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 314-315
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
- Քեչյան Ա., Ակն և ակնցիք, Փարիզ, 1952
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 518)։ |
|