Անջրդի (Ակնի գավառ)
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Անջրդի | ||
| 39°5′23″N 38°41′36″E / 39.08972°N 38.69333°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
| Գավառակ | Ակնի գավառակ | |
| Այլ անվանումներ | Ընջրդի | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1000 մարդ (1915) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | անջրդեցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 446[1] | |
| Ավտոմոբիլային կոդ | 24[2] | |
|
| ||
Անջրդի, գյուղ Փոքր Հայքում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից մոտ 15 կմ հյուսիս-արևելք, Եփրատի աջ ափին, Մնձուրի փեշերին տարածված ընդարձակ սարահարթի վրա, Եփրատի աջ ափին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունն ստացել է սակավաջուր լինելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անջրդիի հայ բնակչությունը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականին ուներ 1000 հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Անջրդիում կային երկաթագործի, թիթեղագործի, կոշկակարի, ատաղձագործի արհեստանոցներ և նպարավաճառի խանութներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անջրդին ուներ Ս. Նշան անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործում էր Վարդանյան վարժարանը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 283
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 434)։ |
| ||||||||||||||||||
