Բենկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Բենկա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներԱկնագյան Բենկա, Բենեկյան, Բենկան, Բենկյան, Բինկա, Բինկյան, Ըռապատ, Պինգան, Ռաբաթ, Ռապատ, Ռապեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Բենկա, գյուղ (գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]: Գտնվում էր Ակն քաղաքից 35 կմ հեռավորթյան, Եփրատի ափին, շրջապատված անմատչելի ժայռերով ու կիրճերով:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կիսաավանդական պատմության գյուղը հիմնադրվել կամ նորոգվել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմի Բենիկ ինշխանը և նրա անունից էլ ծագել է գյուղի անվանումը: Թուրքերը գյուղը կոչում են Բինկյան:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն ուներ ամուր դիրք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ. Մանանդյանը ելնելով բնակավայրի արևմտահայ գրության Պինգան տարբերակից, նրա մեջ տեսնում է խեթական և ասորեստանյան արձանագրություններում հիշատակված Պիգգայնարեշշա քաղաքի անունը:

Հիմնականում եղել է հայաբնակ բնակավայր և հանդիսացել է գավառի ամենանշանավոր գյուղերից մեկը: Աչքի է ընկել 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ իր ինքնապաշտպանական մարտերով: Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու արհեստներն էր: Մասամբ նաև զբաղվում էին առևտրով:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենկան ուներ Ս. Աստվածածին, Ս. Հրեշտակապետ և Երեք Մանկունք անուններով եկեղեցիներ և 3 ուխտատեղիներ: Գյուղի շրջակայքում կան մի քանի եկեղեցիների մնացորդներ: Ըստ մասնագետների այստեղ է նաև գտնվում Քրվիկ բերդը: Եփրատի վրա գցված փայտե կամրջով նա միացած էր դաշտի հետ: Կամուրջն ամեն երեկո հատուկ դռներով փակվում էր:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ Մեսրոպյան՝ արական և Նունեյան՝ օրիորդաց վարժարաններ

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենկայում է ծնվել բանաստեղծ Միսաք Մեծարենցը[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 654-655