Ազնի
Արտաքին տեսք
| Արևմտյան Հայաստանի բնակավայրեր | |
|---|---|
| Ազնի | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
| Գավառակ | Ակնի գավառակ |
| Բնակչություն | 400[1] մարդ (XIX դարավերջ) |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
| Տեղաբնականուն | ազնեցի |
Ազնի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում, Եփրատից ոչ հեռու։
XIX դարի վերջին ուներ 400 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և հայկական վարժարան։ Ազնին ավերվել է 1895 թվականի ջարդերի ժամանակ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 120)։ |
| ||||||||||||||||||