Jump to content

Վարի գեղ (Ակնի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վարի գեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում։ Գտնվում էր Մաշկերտ գյուղի մոտ, Խալաճյուղ բարձրադիր ժայռի վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքով հոսում էին սառնորակ և զուլալ աղբյուրներ։ Գյուղը շրջապատված էր բարդիների, թթենիների և այլ ծառատեսակների փարթամ պուրակներով։

Բնակավայրն հայաբնակ էր մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարի գեղն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 788
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն