Ծագ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծագ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ծագ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Ակնի գավառակ |
Այլ անվանումներ | Զագ, Զաք, Ին, Քյուչուկ շեհիր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ծագ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից արևելք, Ոսկեբերանի ափին, Մնձուր լեռան ստորոտներում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրեն իրենց արտադրանքով բավարարում էին շրջակա թուրքական գյուղերի կարիքները, որի համար էլ թուրքերը գյուղը կոչում էին Ծագ կամ Քյուչուկ Շեհիր, որը նշանակում է փոքրիկ քաղաք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականի ջարդերի ժամանակ հայերի մի մասը կոտորվեց, մնացած մասն էլ հավատափոխ եղավ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ամբողջովին ամայացավ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին ուներ ավելի քան 100 տուն՝ մոտ 450 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ Ս. Նշան անունով հայկական եկեղեցի։ Ըստ որոշ աղբյուրների եկեղեցին կառուցվել է 1249 թվականին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 828
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 685)։ |
|