Կարուշլա
Գյուղ | ||
---|---|---|
Կարուշլա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Կարըշլա, Կարուշլի, Կարուջլա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կարուշլա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում։ Գտնվում էր Ակն քաղաքից հարավ, Եփրատ գետի աջ ափին, ամֆիթատրոնաձև, կանաչապատ լեռնալանջի վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի դիմաց փռված էին փարթամ այգեստաններ։ Կարուշալայից արևմուտ Քառասունակի Խորունկ, արևելքում՝ Մարսնկեր ձորերն են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ոմանց գյուղը նախկինում գտնվել է այժմյան վայրից 2-3 կմ հեռու, Ներսես Շնորհալի եկեղեցու մոտ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Գյուղի բնակիչները սովորույթներով, կենցաղով և բարբառով նման էին Ակնի, Կամարակապի և մոտակայքում գտնվող մյուս հայկական բնակավայրերի բնակիչներին։
Գյուղը հանդիսանում է գավառակի միակ գյուղը, որը զերծ է մնացել կոտորածներից ու ավերվածություններից՝ ի շնորհիվ Հյուսեյն բեյ քուրդ պաշտոնյայի։ 1918-1920 թվականներին հայ բնագիչները գաղթել են օտար երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 204 (50 ընտանիք) հայ և 134 թուրք բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարուշլան ուներ եկեղեցի Չարխափան Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր սրբատաշ քարերով։ Եկեղեցին 1832 թվականին վերանորոգվել է Մարգար Տերյան ամիրայի և ուրիշների միջոցներով։ Եկեղեցին ուներ 2 ճոխ ու շքեղ զգեստներ, ծիսական սպասքներ։
Կարուշլայից 2-3 կմ հարավ, Եփրատի ափին, ժայռի վրա գտնվում էր Ս. Կոզմոս և Ս. Դամիանոս հունական վանքը՝ քառակուսի հատակագծով, կառուցված սրբատաշ քարերով։ Վանքի առջև՝ գերեզմանատան տապանաքարերի վրա կային 1172, 1176 և 1194 տարեթվեր։
Հայտնի էին Ս. Ներսես Շնորհալի և Ս. Մոքոս թագավոր կամ Մոգուց պետ ուխտատեղիները, որոնք ավերված եկեղեցիներ են։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ Արամյան վարժարան, որն 1847 թվականին ուներ 20 աշակերտ։ Երեխաների մի մասն էլ հաճախում էին մոտակա Կամարակապ գյուղի վարժարանը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 74
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 350)։ ![]() |